
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԷՔՍՏԱԶԻ ԽՐՈՆԻԿԱ
Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն ուղիղ եթերում, Մոսկվայից, ի տես ամբողջ աշխարհի հայության, հեռարձակում էր Տաշիր-2008 մրցանակաբաշխությունը: Այն միջոցառում է, որ կազմակերպում են ու անցկացնում Ռուսաստանի հարուստ հայերը, ծագումով տաշիրցի գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, որի զարմիկը, ի դեպ, Հայաստանի իշխող կուսակցության` ՀՀԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանն է: Մրցանակաբաշխությանը, ի թիվս հայկական «աստղերի», մասնակցում են նաեւ ռուսական շոու բիզնեսի աստղեր: Այդպիսին կարելի է համարել նաեւ Վլադիմիր Վոլֆի Ժիրինովսկուն, որն իհարկե զուտ ֆորմալ առումով քաղաքական գործիչ է, սակայն այն, ինչ նա անում է, փաստացի շատ քիչ կապ ունի քաղաքականության հետ եւ առավելապես շոու է: Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Ժիրինովսկին մասնակցում էր նաեւ Տաշիր 2007-ին: Դե հասկանալի է, որ զուտ կոմերցիոն տեսանկյունից նրա մասնակցությունը ձեռնտու է, քանի որ եթե հայկական հավաքույթը այլ ազգի ներկայացուցիչներին չհետաքրքրի, ապա գոնե զուտ Ժիրինովսկու համար մի գուցե այն դիտեն նաեւ օտարազգիները, առնվազն ռուսները, կամ ռուս ազգայնականները, ինչի դիրքերից էլ որ հանդես է գալիս լիբերալ-դեմոկրատ համարվող այդ գործիչը: Նրա մասնակցությունն իհարկե միջոցառման կազմակերպիչների նեղ անձնական գործն է, որին միջամտելու իրավունք թերեւս չունենք: Խնդիրը բոլորովին այլ է, թերեւս անտեսված, դատելով այն բանից, որ կրկնվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: Երբ Ժիրինովսկուն հրավիրում են բեմ ինչ որ մեկին մրցանակ հանձնելու, նա արդեն երկու տարի անընդմեջ կանգնում է բեմում եւ իրեն հատուկ աղմուկով սկսում է խոսել հայերի, հայության, հայկական խնդրի, Հայ դատի, ցեղասպանության, պատմական արդարության, Արարատի, Արեւմտյան Հայաստանի, մեր հողերը մեզ տալու եւ այդ կարգի այլ բաների մասին, թուրքերին ուղարկում է Կոսովո, պատմական Հայաստանը տալիս է հայերին: Ժիրինովսկու այդ արտահայտություններն անասելի հաճույք են պատճառում դահլիճին, որը հիմնականում լցված է լինում մոսկվաբնակ հայերով: Նրանք ծափահարում են Վլադիմիր Ժիրինովսկու ամեն մի բառին, իսկ երբ նա խոսում է հայկական հողերը վերադարձնելու մասին, դահլիճում շատերի աչքին երեւի թե արցունք է առաջանում: Դե իսկ Վոլֆովիչը, որպես փորձված շոումեն, զգում է, որ հանդիսատեսը սիրում է «դետեկտիվ ֆիլմեր», եւ շարունակում է նույն ոգով, արդեն երկրորդ տարին: Եվ հանդիսատեսն արդեն երկրորդ տարին ծափահարում է Ժիրինովսկուն, եւ թերեւս կարելի է ենթադրել, ծափահարության աստիճանից, որ դրանով ամեն ինչ չէ, որ ավարտվում է, եւ հավանաբար հանդիսատեսներից ոմանք, առավել հայրենասերները, գիշերը երազում տեսնում են, թե ինչպես են Վոլֆովիչի խրոխտ առաջնորդությամբ ազատագրում Կարսը, Սարիղամիշը, Արդահանը, ինչպես են մտնում Թուրքիայի խորհրդարան եւ ընդունել տալիս հայերի Ցեղասպանությունը, եւ թե ինչպես է Վլադիմիր Վոլֆովիչը Էրդողանին համբուրել տալիս եռագույն դրոշը: Ուղղակի այդ թոհուբոհի մեջ, հայերից շատերը լավ չեն նկատում` դա մեր, թե Ռուսաստանի եռագույնն է: Բայց կապ չունի, կարեւորը որ Էրդողանը ծնկաչոք համբուրի, թե չէ մեկ էլ ով հավես ունի այդ երազի համար սպասել մեկ տարի եւս, մինչեւ Տաշիր 2009-ի անցկացումը: Հետաքրքիր է, թե այդ ելույթից հետո, գիշերն ինչ երազներ կտեսնի հարգարժան պարոն Ժիրինովսկին: Նա էլ երեւի թե տեսնում է, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը կանչում իրեն իր մոտ եւ հանձնում Հայաստանում գեներալ-գուբերնատորի պաշտոն տալու մասին հրամանագիրը, հետո թե ինչպես են մոսկվաբնակ հայերն իրեն ձեռքերի վրա տանում եւ դնում Մոսկվա-Երեւան չվերթի օդանավ, թե ինչպես Երեւանում նրան ձեռքերի վրա իջեցնում օդանավից եւ այդպես ամբողջ ուղին ձեռքերի վրա տանում եւ նստեցնում են գեներալ-գուբերնատորի իր աթոռին: Բայց հաստատապես կլինեն նաեւ շաերը, միցուցե ոչ այդքան, բայց այդուամենայնիվ շատերը, որ Ժիրինովսկու ելույթի գիշերը ոչ մի երազ էլ չեն տեսնի, քանի որ գիշերը չեն կարողանա քնել, այլ կմտածեն, թե մինչեւ երբ է հայ ազգն այդպես հիացական ծափահարելու եւ համազգային էքստազի հասնելու ամեն մի այդօրինակ ելույթից, որ կունենա Ժիրինովսկին, կամ որեւէ այլ մեկը, ով հայերով լեցուն դահլիճում թուրքերի հերը կանիծի եւ պատմական Հայաստանը կվերադարձնի հայերին: Կլինեն մարդիկ, որոնք չեն քնի ու կմտածեն` հայերն են Ժիրինովսկու եւ նրա նմանների վրա ծիծաղում, թե նրանք են ծիծաղում հայերի վրա, որոնց այդքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար: Եվ վերջապես, մարդիկ կլինեն, որոնք չեն քնի ու կմտածեն, թե ինչ պետք է անել հայրենասիրությունը ժամանցի վերածելու գործընթացը կանխելու համար: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԷՔՍՏԱԶԻ ԽՐՈՆԻԿԱ
Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն ուղիղ եթերում, Մոսկվայից, ի տես ամբողջ աշխարհի հայության, հեռարձակում էր Տաշիր-2008 մրցանակաբաշխությունը: Այն միջոցառում է, որ կազմակերպում են ու անցկացնում Ռուսաստանի ...ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՓԱԽՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
2Բնական է, որ քառակողմ կոալիցիայի մաս կազմած կուսակցություններն իրենց այդ քայլը պետք է բացատրեին երկրի կայունության եւ բարեփոխումների մղումով, ներկայացնեին որպես հասարակական երկխոսությանն ուղղված գործողություն, ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ, որում ասվում է. «Շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ; Մայրական անսպառ եռանդն ու հոգատարությունն ...ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Նիդեռլանդներում բացվել է Հայաստանի հյուպատոսությունը: Հյուպատոսը Արշակ Մանուկյանն է: Հյուպատոսությունը սկսելու է գործել ապրիլի 9-ից:ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԸ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ
Ապրիլի 3-ին Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում հյուրընկալվեց Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ, Օլիմպիական կոմիտեի և Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: ...ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարում, յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 18.00-19.30-ին, տեղի են ունենալու քրիստոնեական դաստիարակության ժամեր, որոնք ներառելու են հոգևոր զրույցներ, Սուրբ Գրքի սերտողություններ, ...ՉԻՆԱՍՏԱՆԻ, ՎԻԵՏՆԱՄԻ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ԴԵՍՊԱՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 5-ին հրամանագրեր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում եւ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ
Ապրիլի 7-ին Սուրբ Աստվածածնի ավետման ու մայրության ու գեղեցկության տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կանանց ու մայրերին, հայտնում են ...ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄ
Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնի մեծ դահլիճում ապրիլի 8-ին ժամը 10.00-14.00, տեղի կունենա հասարակական կազմակերպությունների և միավորումների ֆորում` նվիրված Հայաստանում ս.թ. մարտի 1-ից ի վեր տիրող ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱՄՓՈՓԵՑ ԵՌԱՄՍՅԱԿԸ
«Ներողություն ենք խնդրում երեւանցիներից քաղաքում իրականացվող շինարարության պատճառած անհարմարությունների համար եւ խոստանում, որ աշխատանքները կավարտվեն ժամանակին», ապրիլի 7-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ...ՄԵՏՐՈՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ապրիլի 7-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ այս տարի Երեւանի մետրոպոլիտենի առաջնահերթ նորոգման համար նախատեսված են լայնածավալ աշխատանքներ: ՀՀ կառավարությունն էլ որոշել ...ԱՅՐՎԵԼ Է ԳԱԼԱ ՀԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԱԼԵՀԱՎԱՔԻ ԿԱՐԳԱՎՈՐԻՉԸ
Հայաստանի փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 04.41-ին հրդեհ է բռնկվել Գյումրիի Վ. Սարգսյան փողոցում հեռուստաաշտարակի տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը ...ՀՐԴԵՀ ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ
Ապրիլի 6-ին, Ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Խարբերդ գյուղում` թերի զարգացած երեխաների մասնագիտացված մանկատանը, տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայությունը: Դեպքի վայր ...ՎԱԳՈՆՆԵՐԸ ՇՐՋՎԵԼ ԵՆ
Հայաստանի փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին, ժամը 10.40-ին Հայկական երկաթուղու Վանաձոր կայարանի տնօրենից ստացվել է ահազանգ, որ ժամը 08.30-ին երկաթգծի 2637 կմ-ում` Շահալի-Թումանյան հատվածում ...ՈՐՈՇԵԼ ԷՐ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը Գյումրու հին հեռուստաաշտարակը որոշել էր «ինքնահրկիզվել», բայց` դժկամությամբ, անհաջող, հոգնած... կամ Գործողություն Օստանկինո-2 Ապրիլի ...ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Արմեն Զաքարյանի անունից ապրիլի 7-ին էլ.փոստով տարածվել է բաց նամակ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին: 1977 թվականին ծնված Արմեն Զաքարյանը, ով ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԵՐԴՈՒՄԻՑ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը Նովոստի Արմենիային տեղեկացրել է, որ Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու համար ապրիլի 8-ին Երեւան կժամանի ...ԼՂ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՉԿՐԿՆԵԼ ՍԽԱԼԸ
Հոդվածը գրելու դրդապատճառը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առկա մտահոգիչ զարգացումներն են, որոնք, կարծես, էլ ավելի խորանալու միտում ունեն: Հայցելով ընթերցողի ներողամտությունը ...ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Ապրիլի 6-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ ՙՆահատակ Հայրապետը՚ խորագրով հուշ-երեկո` նվիրված Գերանաշնորհ ...ԿՐԿԻՆ ՍԻՄ-Ի ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ ԹԵՐԹԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՍԻՄ կուսակցության Հրանտ Խաչատրյանի թեւը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք նույնությամբ. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն այսօր, 2008 թվականի ապրիլի 4-ին, ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց ...ՈՉ ՄԻԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ, ԱՅԼԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՆ ՊԵՏՔ
Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանի գրասենյակը ապրիլի 7-ին տարածել է հաղորդագրություն, որ կապված է ՙԺողովներ, հանրահավաքներ, ցույցեր և երթեր անցկացնելու մասին՚ ՀՀ օրենքում 2008 թվականի ...ԱՐՄԵՆՏԵԼԻ ՓՈԽԱՐԵՆ BEELINE
Արմենտել ընկերության սեփականատեր ռուսական Վիմպելկոմը, որը շուկայում գործում է Beeline ապրանքանիշով, ապրիլի 7-ին հայտարարել է այդ ապրանքանիշը Հայաստանում ներդնելու մասին: Այլ կերպ ասած, Արմենտել ապրանքանիշին ...ՈՐՏԵՂ ԷՐ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
Այսօր Հայաստանի քաղաքացիներին ավելի քան երբևէ հուզում է հայկական կուսակցությունների տեղն ու դերը երկրի քաղաքականության մեջ։ Մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած դեպքերից հետո քաղաքական կառույցների հանդեպ ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏՎԵԼ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ...ԿԱՆԱՅՔ ՄԵՐԺԵԼ ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԺԵՍՏԸ
Մի խումբ կանայք ապրիլի 7-ին, մայրության ու գեղեցկության օրը բողոքի ցույց են անցկացրել Գլխավոր դատախազության շենքի դիմաց, պահանջելով ազատ արձակել Հայաստանի նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցած իրադարձությունների ...ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԻՐՈՒՄ
Մեր տեղեկություններով, Ոստիկանության Վաղարշապատի բաժանմունքը մի քաղաքացուց ահազանգ է ստացել այն մասին, որ գեներալ, օրերս պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատված, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ...ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՒ Է
Երեւանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ագային Ժողովի կողմից 2008 թվականի ապրիլի 9-ին ժամը 14:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ...
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՓԱԽՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՈՐ ԱԳՈՆԵՐԸ ԳԱՆ ՈՒ ՉԳՆԱՆ

ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐԸ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ
ԿԱՐԻՃՆԵՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ ԵՆ
ՍՈՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՓՄՁ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
- 1821 Սկսվում է Հունաստանի ազգային-ազատագրական շարժումը` ուղղված օսմանյան միապետության դեմ:
- 1858 Շամախում ծնվեց գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն: (Վախճ. 1935թ.-ին, Կիսլովոդսկում):
- 1864 Մահացավ վանեցի վաճառական, Կահիրեի ազգային վարժարանի (1848 թ.) հիմնադիր Կարապետ Գալստյանը:
- 1915 Վանի հերոսամարտի սկիզբը:
- 1929 Բացվում է ՀԽՍՀ խորհուրդների VI համագումարը, որտեղ հաստատվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության առաջին հնգամյա պլանը:
- 1995 Լոս Անջելոսի UCLA համալսարանի հայ ժողովրդի Արդի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայերի ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

