
ՍՈՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ
Հայաստանի քաղաքական ընտրախավն արդեն մի ամբողջ ամիս ձեւ է անում, իբր ցանկանում է կարգավորել ներքաղաքական ճգնաժամը երկրում: Ընդ որում, գործող իշխանությունները կարգավորման ողջ էությունը հանգեցնում են հասարակության ակտիվությունը զսպելու միջոցներին: Բոլոր մակարդակներում հայտարարվում է, թե երկրին պետք է հանգստություն, իսկ հանգստության երաշխիքն իշխանություններն են: Իշխանության նկատմամբ հասարակության պահանջների հետ կապված որեւէ խնդիր չի ընդունվում: Համարվում է, որ ազատությունների ճնշումը ժամանակի ընթացքում հասարակությանը կստիպի համակերպվել սեփական ճակատագրի հետ: Այսինքն, Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ հասարակությունը կուլ կտա իշխանությունների գործողությունները նախընտրական եւ հետընտրական շրջաններում: Ինչպես հին, բարի հեքիաթում… մարդկանց թվում է, թե ամեն ինչ պետք է լինի հենց այդպես, քանի որ ցանկությունն է այդպիսին: Բայց քաղաքական աշխարհը սովորաբար զարգանում է ոչ ըստ ցանկությունների: Այ, օրինակ, հարեւան Թուրքիայում լեգիտիմ եւ հարգված իշխանությունը կարծես թե քաղաքական սխալ է թույլ տվել: Խորհրդարանական մեծամասնությունն իր գաղափարախոսությանը համապատասխան օրենք է ընդունել, եւ վերջերս հայտնի դարձավ, որ նրանց Սահմանադրական դատարանն այդ օրենքը համարել է հակասահմանադրական: Դրա համար երկրի ղեկավարությունը ստիպված եղավ պատասխան տալ օրենքի առաջ: Թուրքիայի գլխավոր դատախազությունը գործ հարուցեց իշխող կուսակցության եւ նրա ղեկավարության դեմ, ի դեմս երկրի վարչապետի եւ նախագահի: Օրակարգում է հայտնվել նրանց իշխանությունից հեռացնելու հարցը: Ավելին, այս կուսակցությունը 5-7 տարով արգելելու վտանգի առաջ է: Նույնպես ինչպես հին, բարի հեքիաթում… Ինչպես տեսնում ենք, իրեն հարգող երկիրը չի ցանկանում համակերպվել իշխանությունների ամենաթողության հետ, առավել եւս երբ այդ ամենաթողությունն առնչվում է օրինաստեղծման ոլորտին: Օրենքի առաջ պատասխան են տալիս բոլորը: Հենց սա էլ պետության ամրության երաշխիքն է: Ինչպես կավարտվի այս գործընթացը Թուրքիայում` ցույց կտա ժամանակը: Իսկ ահա Հայաստանի համար այստեղ կա անգնահատելի օրինակ: Հայաստանը պետք է սովորի այս մշակույթը: Առավել եւս, որ հայ հասարակության ներկա պահանջներն իշխանություններից ավելի լուրջ են: Համապատասխանաբար, վերջին ամիսներին իշխանությունների բոլոր արարքներն ավելի խիստ գնահատական են պահանջում: Հայաստանի ներկայիս իշխող Հանրապետական կուսակցությունը ոչ միայն ընդունել է հանրահավաքների եւ երթերի մասին հակասահմանադրական օրենք, այլեւ պատասխանատու է ընտրությունների կեղծիքների համար: Ըստ այդմ, հայկական պետության ավանդույթների ամրապնդման առաջացած խնդիրն առաջին հերթին պահանջում է պատժել այդ կուսակցությանը եւ նրա առաջնորդներին, իսկ հանցագործությունների կոնկրետ մեղավորները պետք է պատժվեն ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն: Իր հերթին, Ազգային ժողովը, որ ընդունել է հակասահմանադրական ակտեր, պետք է ցրվի: Խորհրդարանի նոր ընտրության արդյունքով նշանակված կառավարությունը կարող է անցկացնել նախագահի ընտրություն: Ընդ որում, նպատակահարմար չէ նախկին թեկնածուների մասնակցությունն այդ ընտրությանը: Թվում է, նշված համապետական միջոցառումները թույլ կտան չեզոքացնել Հայաստանում ստեղծված ճգնաժամային վիճակը: Սահմանադրական կարգը կվերականգնվի, իսկ նոր իշխանությունների հանդեպ հասարակության հավատը կաճի: Գլխավորապես, կվերականգնվի համաձայնության մթնոլորտը: Այլ է, որ կարող է հարց ծագել` ինչպես կարող են ներկայիս իշխանությունները գնալ կարգավորման նման տարբերակի: Հարցը տեղին է, քանի որ Հայաստանում իշխում է օլիգարխիկ համակարգը, որ թելադրում է իրավապահ մարմիններին: Համապատասխանաբար, ցանկացած որոշում ընդունում է ամեն ինչում մեղավոր այդ համակարգը: Իսկ ինքն իրեն պատժելու որոշում այդպիսի համակարգն, ըստ տրամաբանության, չի կարող ընդունել: Սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես: Իրականում, եթե համակարգի առաջնորդները լավ մտածեն, ճգնաժամի կարգավորման առաջարկվող տարբերակում կարող են իրենց համար ռացիոնալ հատիկ գտնել: Չէ որ շատերն են արդեն հասկանում, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո ոչ մանդատները, ոչ պաշտոնները երաշխիքներ չեն: Առաջին հերթին այն պատճառով, որ շարունակվող ճգնաժամի պայմաններում ինչ որ պահի իրավապահ մարմինները եւ ազգային բանակը դուրս կգան օլիգարխիայի վերահսկողությունից: Այդ ժամանակ օլիգարխիան մեն մենակ կմնա ողջ երկրի դեմ հանդիման եւ նրա ճակատագիրը կարող է անկանխատեսելի լինել: Երկրին դա պետք չէ, առավել եւս, դա պետք չէ իշխող վերնախավի անդամներին: Այնպես որ, իշխող վերնախավի եւ նրա օլիգարխիկ հենարանի առաջին իսկ փորձը`երկրում հաստատել համընդհանուր թելադրանք, անշուշտ որեւէ արդյունք չեն տա, իսկ արտաքին աջակցության հույսն էլ արագ կմարի: Այդ ժամանակ կմնա միայն կարգավորման վերը նշված «մեղմ» ճանապարհը: Օլիգարխիան կհասկանա այս ճանապարհի անայլընտրանքայնությունը: Սակայն ավելի լավ կլիներ կարգավորման գործընթացը սկսել արդեն հիմա, եւ լեզու գտնել հասարակության հետ: ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ
«ՍԵՐՄԱՆԵԼ ԵՆ ՎԱԽ ԵՎ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ»
ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական ...ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ
Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցած քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել ...ՀԱՏՈՒԿ ՑԱՆԿԱՑԵԼ ԷՐ ՀԱՆԴԻՊԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Ապրիլի 4-ին Ազգային ժողովում Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Ուկրաինայի փոխարտգործնախարար Կոստիանտին Ելիսեեւի գլխավորած պատվիրակությանը, որը Երեւան է ժամանել Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի արտաքին ...ՍՈՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ
Հայաստանի քաղաքական ընտրախավն արդեն մի ամբողջ ամիս ձեւ է անում, իբր ցանկանում է կարգավորել ներքաղաքական ճգնաժամը երկրում: Ընդ որում, գործող իշխանությունները կարգավորման ողջ էությունը հանգեցնում են հասարակության ...ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՕՐ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը տարիներ առաջ հռչակվել է իբրև մայրության օրհնության օր: Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ...
ԿԱՄ ՄԵՆՔ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՆՔ, ԿԱՄ ԹՈՒՐՔԵՐԸ ՎԱՅՐԵՆԻ ՉԵՆ
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
ԶՈՐԱԿՈՉԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՓՈՍԻՆ
ԱՐԴՅՈՔ ՀԱՅԵՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ
ԵՐԲ Է ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՈՐ ԱԳՈՆԵՐԸ ԳԱՆ ՈՒ ՉԳՆԱՆ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐԸ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
ՍՈՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ
ԿԱՐԻՃՆԵՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ ԵՆ
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՕՐ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՓՄՁ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

