
ՀԱՏՈՒԿ ՑԱՆԿԱՑԵԼ ԷՐ ՀԱՆԴԻՊԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Ապրիլի 4-ին Ազգային ժողովում Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Ուկրաինայի փոխարտգործնախարար Կոստիանտին Ելիսեեւի գլխավորած պատվիրակությանը, որը Երեւան է ժամանել Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու համար ու հատուկ ցանկություն էր հայտնել հանդիպել ՀՀ առաջին արտգործնախարարի եւ ՙԺառանգություն՚ խորհրդարանական խմբակցության ղեկավարի հետ, տեղեկացնում է կուսակցության լրատվական ծառայությունը: Հանդիպման ժամանակ Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի, արցախյան ազատամարտի խաղաղ կարգավորման, մեր երկրի եվրաինտեգրման գործընթացների, ինչպեսեւ առկա ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիների շուրջ ՙԺառանգություն՚ կուսակցության մոտեցումները: Մասնակցում էր նաև Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ընդունված բանաձեւին, որին կողմ էր քվեարկել նաեւ Ուկրաինան, Րաֆֆի Հովհաննիսյանն ափսոսանք հայտնեց, որ հաճախ բացառապես պետությունների իրավիճակային շահերի հիման վրա ընդունվում են բանաձեւեր, այլ դեպքերում` հակամարտությունների կարգավորման ընտրովիաբար կիրառվող տարբերակներ, որոնք չեն կարող նպաստել հիմնահարցի արդարացի եւ իրավաչափ լուծմանը, տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը: Հայ-ուկրաինական փոխառնչությունների խորացման համատեքստում կողմերը կարեւորեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ շարունակական ու նպատակասլաց համագործակցությունը, հայ-ուկրաինական բարեկամության խմբի արդյունավետ աշխատանքը:
«ՍԵՐՄԱՆԵԼ ԵՆ ՎԱԽ ԵՎ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ»
ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական ...ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ
Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցած քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել ...ՀԱՏՈՒԿ ՑԱՆԿԱՑԵԼ ԷՐ ՀԱՆԴԻՊԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Ապրիլի 4-ին Ազգային ժողովում Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Ուկրաինայի փոխարտգործնախարար Կոստիանտին Ելիսեեւի գլխավորած պատվիրակությանը, որը Երեւան է ժամանել Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի արտաքին ...ՍՈՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ
Հայաստանի քաղաքական ընտրախավն արդեն մի ամբողջ ամիս ձեւ է անում, իբր ցանկանում է կարգավորել ներքաղաքական ճգնաժամը երկրում: Ընդ որում, գործող իշխանությունները կարգավորման ողջ էությունը հանգեցնում են հասարակության ...ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՕՐ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը տարիներ առաջ հռչակվել է իբրև մայրության օրհնության օր: Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ...
ԵԱՀԿ ԽՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԱՅՑԵԼԻ ԿՈՎԿԱՍ
ՀՀԿ-ԻՆ «ՔՑՈՒՄ» Է ՆԱԵՎ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԲԱՑՎԵՑ ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ ԿԻԼԻԿԻԱ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
ԵՐԿՈՒ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՄԻ ԲՈՅԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՈՐ ԱԳՈՆԵՐԸ ԳԱՆ ՈՒ ՉԳՆԱՆ

ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐԸ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
ԿԱՐԻՃՆԵՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ ԵՆ
ՍՈՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՓՄՁ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՕՐ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

