
ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ
Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցած քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ՝ Տիգրան Մելքոնյանը եւ Լեւոն Խաչատրյանը, ովքեր համապատասխանաբար 1982-2003թթ. եւ 1995-2007թթ. ծառայել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-փնտրողական վարչությունում, ծառայության բերումով տեղեկացված են եղել օպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների եւ պլանների վերաբերյալ, ինչը հանդիսանում է պետական գաղտնիք: Ծառայությունից ազատվելուց հետո, պարտավորություն ունենալով չհրապարակել ծառայության բերմամբ իրենց հայտնի դարձած այդ տեղեկությունները, 2008 թվականի փետրվարի 27-ին, մասնակցելով Երեւանի Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած հանրահավաքին, մասնակիցների թվում ճանաչել են ՀՀ ԱԱԾ օպերատիվ-փնտրողական վարչության գործող աշխատակիցներ՝ Սահակ Բունիաթյանին եւ Կարեն Գրիգորյանին, եւ կռահելով, որ վերջիններս հրապարակում գտնվելով իրականացնում են օպերատիվ-հետախուզական գործունեություն, այսինքն օպերատիվ անհրաժեշտությունից ելնելով արտաքին դիտարկումներ են անցկացնում, այդ անձանց ներկայության, նրանց ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ լինելու, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման մեթոդների եւ բնույթի վերաբերյալ տեղեկությունները, որոնք իրենց հայտնի էին դարձել նախկին ծառայության բերումով, դիտավորությամբ հրապարակել են՝ այդպիսով կատարելով քրեորեն հետապնդելի արարք: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Տ.Մելքոնյանին եւ Լ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Երեւան Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար, ասվում է Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի հաղորդագրության մեջ:
«ՍԵՐՄԱՆԵԼ ԵՆ ՎԱԽ ԵՎ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ»
ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական ...ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ
Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցած քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել ...ՀԱՏՈՒԿ ՑԱՆԿԱՑԵԼ ԷՐ ՀԱՆԴԻՊԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Ապրիլի 4-ին Ազգային ժողովում Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Ուկրաինայի փոխարտգործնախարար Կոստիանտին Ելիսեեւի գլխավորած պատվիրակությանը, որը Երեւան է ժամանել Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի արտաքին ...ՍՈՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ
Հայաստանի քաղաքական ընտրախավն արդեն մի ամբողջ ամիս ձեւ է անում, իբր ցանկանում է կարգավորել ներքաղաքական ճգնաժամը երկրում: Ընդ որում, գործող իշխանությունները կարգավորման ողջ էությունը հանգեցնում են հասարակության ...ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՕՐ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը տարիներ առաջ հռչակվել է իբրև մայրության օրհնության օր: Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ...
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է 2009 Թ. ԾՐԱԳԻՐԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԹԵՐԹԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ
ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 17 ՏԱՐԻՆ
ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԿԵՂԾ ԴԻՊԼՈՄԻ ՀԱՄԱՐ
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՈՐ ԱԳՈՆԵՐԸ ԳԱՆ ՈՒ ՉԳՆԱՆ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐԸ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ
ԿԱՐԻՃՆԵՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ ԵՆ
ՍՈՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՕՐ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՓՄՁ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

