
ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 9 ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ
Հայաստանի Մտավորականների ֆորումի Համակարգող խորհուրդը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Սիրելի հայրենակիցներ, առաջընթացի անվերջանալի մարաթոնում այն ժողովուրդներն են քայլել ու քայլում ինքնավստահ կեցվածքով, ովքեր կարողացել ու կարողանում են հաղթել ներքին ճակատում մղվող պայքարում: Սա պատմության թիվ մեկ դասն է: Վերջին հազարամյակում, զրկված լինելով պերմանենտ պետականության հնարավորությունից, հայ ժողովուրդը չի կարողացել ամրապնդել իր այդ պատմական փորձը և աստիճանաբար մոռացության է մատնել այն: Առանց այդ պատմական փորձի ժողովուրդները դատապարտված են կործանման: Վերջին տասնհինգ տարում, որը պատմության համար ընդամենը մի ակնթարթ է, մեր ժողովրդի արիական ակունքներից սնվող իմաստությունը հուշեց և զինեց նրան այդ մեծագույն ճշմարտությունը գիտակցելու կարողությամբ: Գուցե առաջին հայացքից անսպասելի թվա, սակայն լրիվ օրինաչափ է Ժողովրդական միասնական կամքի այն հուժկու դրսևորումը, որի ականատեսը եղանք վերջին ամիսներին: Պատմության դասերից է և այն, որ պայքարը ներքին ճակատում, ցավոք, առանց զոհերի չի լինում: Այդպես եղավ և մարտի 1-ին: Զոհվեց մեկ ոստիկան, որը հրաման էր կատարում և չէր կարող չկատարել, և յոթ քաղաքացի, որոնք տասնյակ հազարավորների հետ ելել էին պայքարի հանուն իրենց պետական և քաղաքացիական իրավունքների, որովհետև չէին կարող այլևս չպայքարել: Մեր խոսքի նպատակը, սակայն, կատարվածի քաղաքացիական գնահատական տալը չէ: Ութն էլ անմեղ զոհեր են, նահատակներ, բոլորն էլ մեր ժողովրդի զավակները` իրար դեմ ելած հանգամանքների բերումով: Ապրիլի 9-ին լրանում է նրանց մահվան 40 օրը: Մենք կոչ ենք անում մեր ժողովրդին, իշխանություններին և Մայր Աթոռին` հավատարիմ մնալ հայոց եկեղեցու ավանդույթներին և անսալով Հայաստանի Մտավորականների Ֆորումի Ավագանու հայտարարությանը` մինչև ապրիլի 9-ն ներառյալ ձեռնապահ մնալ ամեն տեսակի հանդիսավոր արարողություններից և անմեղ զոհերի հոգու հանգստության եկեղեցական կարգը կատարել ավանդորեն սահմանված կարգով»:
ՍԻՄ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԻՐԱՎՈՒՆՔ ԹԵՐԹԸ ՉԻ ՏՊԱԳՐՎԵԼ
Երեկ ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ Երեւանի տպարանները հրաժարվել են տպագրել Իրավունք թերթը: Դա կապված է ՍԻՄ կուսակցության խնդիրների, մասնավորապես Հրանտ Խաչատրյանի եւ Հայկ Բաբուխանյանի կողմնակիցների ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԿԱՐՈՂ ԷՐ ԻՆՔԸ ՀՈՎԱՆԱՎՈՐԵԼ ԻՐ ՇԱՀԸ
Նոր նախագահի երդման արարողությունը ռազմերթով անցկացնելու հանգամանքը արժանացավ տարբեր գնահատականների ու մեկնաբանությունների: Եվ անկասկած դրանք թերեւս հիմնավոր կերպով են ներկայացնում այն, որ երդման արարողությանը ...ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 9 ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ
Հայաստանի Մտավորականների ֆորումի Համակարգող խորհուրդը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Սիրելի հայրենակիցներ, առաջընթացի անվերջանալի մարաթոնում այն ժողովուրդներն են քայլել ու քայլում ինքնավստահ ...ԼԵՎՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵԼ Է
ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության համաձայն, 2007թ. մայիսի 12-ի Լեւոն Գուլյանի մահվան դեպքի առթիվ հարուցած քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ ...ՈՒՍՈՒՑԻՉԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԱՇԱԿԵՐՏԻՆ
Երեւանի թիվ 178 միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչը մեղադրվում է աշակերտի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը: Ըստ ...ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԵԼ Է ԿՈՉՈՒՄՆԵՐ
Նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, թե Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 3-ին հրամանագիր է ստորագրել ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության եւ այլ վտանգավոր հանցագործությունների ...ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Ապրիլի 6-ին, ժամը 17:45-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու ՆԱՀԱՏԱԿ ՀԱՅՐԱՊԵՏԸ խորագրով հուշ-երեկո` նվիրված երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի նահատակության ...
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՈՐ ԱԳՈՆԵՐԸ ԳԱՆ ՈՒ ՉԳՆԱՆ

ԻՆՉՊԵՍ ԼԱՎ ՎԱՐՈՐԴ ԴԱՌՆԱԼ
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐԸ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ

ԿԱՐԻՃՆԵՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ ԵՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՓՄՁ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

