
ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի եւ Ոստիկանության փոխադարձ դատական հայցերի ընթացիկ զարգացումների մասին 2008 թվի մարտի 2-ին ցերեկը ժամը 12:25-ին Ոստիկանության Գյումրու քաղաքային բաժին բերման էր ենթարկվել քաղաքացի Լեւոն Բարսեղյանը, այն բանի համար, որ նա համարձակվել էր հայտնվել Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի` Թատերական հրապարակին հարող մայթին: Ոստիկանության Գյումրու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Հ.Քալաշյանը եւ Խ.Պետրոսյանը, որոնք բերման էին ենթարկել Լ.Բարսեղյանին, իրենց զեկուցագրերում գրել են, թե, վերջինս Թատերական հրապարակ գալով, սկսել է կոչեր անել հավաքված քաղաքացիներին` հավաքվել հարթակի մոտ հանրահավաքն սկսելու համար: Իրենք զգուշացրել են Լ.Բարսեղյանին, թե հանրահավաքը իրազեկված չէ ու նախազգուշացրել են` դադարեցնել կոչերը: Ըստ զեկուցագրերի, Լ.Բարսեղյանը չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին ու շարունակել է կոչերով դիմել հավաքվածներին: Ոստիկանները, ըստ այդ զեկուցագրերի, նորից են զգուշացրել վերջինիս, եւ քանի որ նա չի ենթարկվել, հրավիրել են նրան ոստիկանություն, եւ, ապա, քանի որ նա նորից չի ենթարկվել, նրան բերման են ենթարկել: Ըստ Լ.Բարսեղյանի, ինքը մարտի 2-ին ժամը 12-ին այցելել է Գյումրու թատերական հրապարակ` զբոսնելու եւ մարդկանց հետ զրուցելու, բարեւել է մայթին հավաքված ոստիկաններին եւ փորձել է անցնել դեպի թատերական հրապարակ, որտեղ բացարձակապես ոչ մի մարդ չի եղել այդ պահին: Ոստիկանության ՇՄ վարչության պետի տեղակալ Վ.Ն.Հարությունյանը հարձակվել է իր վրա, բռնել է բաճկոնի օձիքից, մի քանի անգամ քաշքշել է, ասելով ու գոռալով, թե չպիտի մտնի այդ տարածք, հրամայել է հեռանալ այդտեղից առանց բացատրություններ տալու կամ ներկայացնելու իր հրամանի օրինական հիմքերը, այդ անելիս եղել է քաղաքացիական հագուստով, միայն իր խնդրանքից հետո ներկայացել է ու շարունակել է քաշքշել եւ հրել մայթից դեպի փողոցի երթեւեկելի մաս: Վ.Հարությունյանը, միաժամանակ գոռգոռացել է, թե բերման է ենթարկելու, ինչին Լ.Բարսեղյանը պատասխանել է թե, պատրաստ սպասում է, ենթարկե’ք: Չի ենթարկել, Լ.Բարսեղյանը չեմ դիմադրել, կամ չի փախել այդ տարածքից: Տեսնելով, որ մայթին մի տարեց մարդ է ընկել (հրել են կամ կամ ինքնուրույն է ընկել), մի երիտասարդի հետ գրկել է այդ մարդուն, տարել հասցրել այգու անկյան պարսպին: Զանգել է Շտապ օգնության կայան, ներկայացել, օգնություն խնդրել, բացատրել վայրը: Ապա, լսելով բացականչություններ, թե վերեւում` իրեն քաշքշելու վայրում «կամերա են ջարդում», քայլելով վերադարձել է այնտեղ ու չի տեսել կոտրված տեսախցիկ: Այստեղ նորից Լ.Բարսեղյանի վրա է հարձակվել նույն Վ.Ն.Հարությունյանը, շարունակել առանց ոստիկանին պատշաճ բացատրությունների, գոռգոռալ «գնա’ ստեղից, չպիտի կանգնես ստեղ ... դու շատ վատ բան կենես (շատ վատ բան ես անում)», քաշքշել իրեն, նորից հրմշտել ու հրել դեպի փողոցի բանուկ` երթեւեկելի մաս, եւ նորից սպառնացել թե` բերման է ենթարկելու: Լ.Բարսեղյանը նորից պատասխանել է, թե` «...ենթարկե’ք, մի’ հրեք, մի’ քաշքշեք», չի դիմադրել, չի խփել կամ վիրավորել որեւէ մեկին ու բազմիցս ասել է. «բերման եք ենթարկում` ենթարկեք»: Վերջապես երկու երիտասարդ ոստիկաններ Ժիգուլի մեքենայով նրան տեղափոխել են քաղաքային ոստիկանատուն, մեքենան նստել է կամավոր, իջել է կամավոր: Այս ամենը Լ.Բարսեղյանը շարադրել է բացատրություն վերցնելու մասին Արձանագրության մեջ, որ կազմվել է ոստիկանատանը, նրան բերման ենթարկելուց մոտ երեք ժամ անց: Մարտի 3-ին ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի Հետաքննության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Գագիկ Բադոյանը հայցով դիմել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր Էդ.Նահապետյանին (Այս դատավորը նույն` Գյումրու հարկային տեսչություն-ԳԱԼԱ ՀԸ դատաքննություն իրականացրած եւ հարկայինի հայցը բավարարած դատավոր Էդ.Նահապետյանն է): Վերաշարադրելով Լ.Բարսեղյանին բերման ենթարկած ոստիկանների զեկուցագրերի մտքերը, մայոր Բադոյանը, հայցադիմումում գտել է, որ Բարսեղյանը հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջին չի ենթարկվել, ինչով կատարել է ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք, ինչի համար դատարանից խնդրում է վարչական պատասխանատվության ենթարկել Լ.Բարսեղյանին: Խոսքը 50.000 դրամ տուգանքի մասին է: Մարտի 12-ին դատավորը, ծանոթանալով հայցադիմումին, որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ, ինչի մասին մարտի 13-ին տեղեկացրել է այդ հայցով պատասխանող Լ.Բարսեղյանին: Մարտի 24-ին Լ.Բարսեղյանը հակընդդեմ հայցով դիմեց ՀՀ Վարչական դատարան: Հակընդեմ հայցում մասնավորաբար ասվում է. « ... Չնայած այն հանգամանքին, որ հակընդդեմ պատասխանողի կողմից ապացույց չի ներկայացվել իմ կողմից «կոչեր» կատարելու մասին, սակայն «հանրահավաքի կոչեր» գործողությունը ՀՀ օրեւէ օրենքով արգելված արարք չի հանդիսանում, հետևաբար պատժելի արարք չի հանդիսանում: .... հակընդդեմ պատասխանողի այն պնդումը, թե ոստիկանության աշխատակիցները ինձ ներկայացրել են օրինական պահանջ, որին ես չեմ ենթարկվել, անհիմն է, քանի որ, ոչ ոք այդ թվում ոստիկանության ամենաբարձր կոչումով աշխատակիցը լիազորություն կամ իրավունք չունի որևէ անձի ներկայացնել պահանջ, որը չի բխում օրենքից: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ: ՀՀ օրենսդրությունը, այդ թվում «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը, որեւէ դրույթ չի պարունակում այն մասին, որ ոստիկանության աշխատակիցը իրավունք ունի քաղաքացուց պահանջել հեռանալ ընդհանուր օգտագործման տարածքից: Հետեւաբար իմ նկատմամբ ոստիկանության աշխատակիցների պահանջը Գյումրի քաղաքի Թատերական հրապարակից հեռանալու վերաբերյալ, ակնհայտ անօրինական է: ...»: Հակընդդեմ հայցով խնդրվում է Հակընդդեմ պատասխանող` ՀՀ Ոստիկանություն Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի հետաքննության բաժանմունքի հայցը ընդդեմ Լ.Բարսեղյանի «վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին» մերժել եւ Հակընդդեմ պատասխանող` ՀՀ Ոստիկանություն Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի հետաքննության բաժանմունքի պետի 02 մարտի 2008թ վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը ճանաչել անվավեր: Մարտի 28-ին, ծանոթանալով հակընդդեմ հայցին, դատավորը, համարելով, որ հակընդդեմ եւ սկզբնական հայցերի միջեւ առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ ու ճշգրիտ լուծումը, դատարանը գտել է, որ հակընդդեմ հայցը ներկայացվել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ եւ 84-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին համապատասխան, ուստի այն պետք է ընդունել վարույթ եւ սկզբնական հայցի հետ համատեղ ընթացք տալ: Մարտին 27-ին հիմնական հայցվոր` ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի Հետաքննության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Գագիկ Բադոյանը, օրենքով նախատեսված կարգով Հակընդդեմ հայցի պատասխան է հղել դատարանին, իսկ պատճենը` Լ.Բարսեղյանին: Պատասխանում մասնավորաբար ասվում է. «Այդ օրերին հանրահայտ փաստ էր այն, որ չիրազեկված հանրահավաքների հետեւանքով ողբերգական դեպքերը լարված իրավիճակ էին ստեղծել ողջ հանրապետությունում, այդ թվում եւ Գյումրիում, որոնք անկանխատեսելի զարգացումներ կարող էին ունենալ ի վնաս հանրության անվտանգության: Այդ կապակցությամբ հասարակական կարգի պահպանման նպատակով ծառայության մեջ գտնվող քր. հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հանձնարարություն են ունեցել արգելել չիրազեկված հանրահավաքը Գյումրու Թատերական հրապարակում: .... հանրահայտ փաստ է նաեւ այն, որ այդ միջոցառումների ակտիվ մասնակից է եղել Լ.Բարսեղյանը եւ նա նշված օրը պատահական չէր հայտնվել այնտեղ եւ ընդհանուր սպասարկման տարածքով պատահական անցնող մարդ չէր: ... », եւ այսպես շարունակ` իրեն եւ ոստիկանությանը հաճո պատկերը ներկայացնում որպես ապացուցման կարիք չունեցող հանրահայտ փաստեր ու եզրափակում «...Այսպիսով առկա է փաստը` Բարսեղյանը հրաժարվել է կատարել հասարակական կարգի պաշտպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջը` Թատերական հրապարակից հեռանալու մասին, ուստի հիմնավոր է հայցը նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին»: Մայոր Բադոյանը իր պատասխանում պնդում է հիմնական հայցը եւ` մերժել հակընդդեմ հայցը: Ի լրումն այս ամենի, հիմնական հայցվորը իր պատասխանում տեղեկացնում է, որ օգտվելով իր դատավարական իրավունքներից, խնդրում է գործը քննել իր բացակայությամբ: Սրան ի պատասխան, մարտի 31-ին Լ.Բարսեղյանը դատարան եւ ոստիկանություն է հղել իր 8 էջ կազմող առարկությունները: Դրանում մասնավորապես ասվում է. «...Այսպես. մայոր Բադոյանի «չիրազեկված հանրահավաքների հետեւանքով ողբերգական դեպքերը լարված իրավիճակ էին ստեղծել ողջ հանրապետությունում» միտքը, ամենեւին էլ հանրահայտ փաստ չէ: Դա իր, գուցեեւ Ոստիկանությունում տիրապետող մասնավոր կարծիք է, տեսակետ, ինչի իրավունքն այս մարդիկ ունեն որպես ՀՀ քաղաքացիներ: Ի հակադրություն կամ որպես այլընտրանք դրա, հանրության մեջ տիրապետող է այլ տեսակետ նույնի մասին, այն է. «ՀՀ նախագահական ընտրություների ժամանակ տեղի ունեցած զանգվածային ընտրախախտումներից հետո ինքնաբուխ եւ խաղաղ բնույթ կրող հանրահավաքների դեմ ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտումներով, դավադիր, ապօրինի եւ բռնի ուժ կիրառելու հետեւանքով տեղի ունեցած ողբերգական դեպքերը լարված իրավիճակ էին ստեղծել Երեւանի կենտրոնի մի հատվածում (Ազատության հրապարակում, Հյուսիսային եւ Գր.Լուսավորիչ պողոտաներում, Իտալական փողոցում, Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքներում, Պարոնյան եւ Մաշտոցի պողոտաների` Գր.Լուսավորչի պողոտային հարող հատվածներում, Լեոյի փողոցում)»: Ես մեկն եմ այն մարդկանցից, ով այսպես է կարծում: Միաժամանակ իմ կարծիքի եւ դրա արտահայտման ազատության իրավունքները սահմանված են ՀՀ Սահմանադրության այն նույն հոդվածներով, որոնցով եւ սահմանված են մայոր Բադոյանի համանման ազատությունները: Ես չեմ համարձակվում պնդել, թե վերը բերված իմ եւ հարյուր հազարավոր մարդկանց համանման կարծիքները բացարձակ ճշմարտություններ են ու` դրանով` հանրահայտ փաստեր, որոնք, իբր, ապացուցման կարիք չունեն: ... Պարտավոր եմ մեջբերել մի քանի հանրահայտ փաստ, որոնք իսկապես ապացուցման կարիք չունեն: «Երկիր մոլորակը պտտվում է Արեգակի շուրջը», կամ «Ջրի մոլեկուլը բաղկացած է երկու հատ Ջրածնի ատոմից եւ մեկ հատ Թթվածնի ատոմից» եզրահանգումները իսկապես հանրահայտ փաստեր են եւ ապացուցման կարիք չունեն, դրանք գիտականորեն եւ վաղուց ապացուցված են ու ամբողջ տիեզերքում անհնար է գտնել մեկին, ով կսկսի վիճարկել այդ ճշմարտությունները, պայմանով, որ այդ մտքերում բերված հասկացությունները նույնականացված են ամենքի համար, այսինքն` մեկը Արեգակ ասելիս ի նկատի չունի իր հարեւանուհուն, իսկ «Երկիր մոլորակ» ասելիս` մոլորյալի համբավ ունեցող եւ «Երկիր» անունով իր մյուս հարեւանին, ում այդպիսի անուն է տվել իր հայրը, ով նրա ծննդյան ժամանակ տարված է եղել աստղագիտությամբ: ... Իսկապես, որեւէ լարված իրադրություն միշտ էլ կարող է անկանխատեսելի զարգացումներ բերել: Խնդիրը անկանխատեսելի զարգացումների կանխարգելման միջոցառումներն ու դրանց արդյունավետությունն են: Ոստիկանությունը, կարծում եմ հենց այն մարմինն է, որ պարտավոր էր ոչ թե պարզապես «միջոցառումներ» իրականացնել իր գնահատած «լարված իրավիճակ»-ից ծնվելիք «անկանխատեսելի զարգացումների» կանխարգելման համար, այլ պարտավոր էր ձեռնարկել անկանխատեսելի զարգացումների հնարավոր կանխարգելման համարժեք, համաչափ կամ համապատասխան միջոցառումներ: Դրանք առնվազն այն միջոցառումներն են, որ կհամապատասխանեին իրենց օրինական իրավասություններին եւ չէին ոտնահարի այլոց օրինական իրավունքները: Հակառակ դեպքում կարելի էր ուղղակի փակել Սայաթ-Նովա փողոցը` երկաթյա արգելապատնեշներով եւ հանրությանը տեղեկացնել շրջանցիկ երթուղիների մասին, փակել թատրոնի ճակատային մուտքը եւ հանդիսատեսներին այնտեղ ընդունել վարչական մուտքերից, տեղափոխել Հովհ.Շիրազի, Ավ.Իսահակյանի, Մ.Մկրտչյանի արձանները այն տարածքներ, որոնց մասին ոստիկանությունն ահազանգեր չուներ, թե այնտեղ տեղի է ունենալու չիրազեկված հանրահավաք, կամ քանդել Թատերական հրապարակը` առնվազն 50 տարում այն նորոգելու համար, կամ` բռնել եւ գնդակահարել բոլոր հնարավոր կասկածյալներին, ովքեր հնարավոր է, որ կարող էին «լարված իրավիճակի» պայմաններում «անկանխատեսելի զարգացումներ» բերել «ի վնաս հանրության եւ պետության անվտանգության»: Ակնհայտ է, որ նման միջոցառումները ոչ օրինական կլինեին եւ ոչ էլ իրավաչափ, դրանցով ապօրինաբար կսահմանափակվեին այլոց օրինական իրավունքները: ... Գյումրիում մարտի 1-ին ժամը մոտավորապես 17:30-21:00 տեղի ունեցած հանրահավաքը ինքնաբուխ էր այնքանով, որ որեւէ մեկը այդ հանրահավաքի մասնակիցներից կանխավ չէր կարող իմանալ, որ մարտի մեկի առավոտյան ժամը 6:30-ին ՀՀ գործող օրենսդրության կոպտագույն խախտումներով, միջազգայնորեն արգելված միջոցներով, բիրտ ուժի կիրառմամբ ծեծվելու էին Երեւանի Ազատության հրապարակում խաղաղ նստացույցի հավաքված մի քանի հազար մարդիկ, որ դրանից երեք օր առաջ` ասենք փետրվարի 25-26-ին դիմեին համայնքային իշխանություններին` հանրահավաքի մասին իրազեկելու: Այդպիսով, մարդիկ, իմ ունեցած տեղեկություններով, Գյումրիում մարտի 1-ին ժամը մոտավորապես 17:30-21:00-ին ինքնաբուխ եւ հախուռն հավաքվել են Թատերական հրապարակում` Երեւանի Ազատության հրապարակի եւ ապա Ֆրանսիական դեսպանատան մոտ հավաքված խաղաղ ցուցարարներին ծեծելու եւ խոշտանգելու առթիվ իրենց բողոքն ու զայրույթը արտահայտելու ինքնաբուխ հանրահավաքի: Այլկերպ չէր էլ կարող լինել, զարմանալի կլիներ, որ չհավաքվեին: ... » Լ.Բարսեղյանի առարկությունը եզրափակվում է հակընդդեմ հայցը բավարարելու եւ հիմնական հայցը մերժելու խնդրանքով: Ապրիլի 1-ին Լ.Բարսեղյանին դատական ծանուցագիր է հանձնվել այն մասին այս գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2008 թվի ապրիլի 11-ին ժամը 15-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի շենքում: Լ.Բարսեղյանը մտադիր է այս գործին առնչվող մի շարք անձանց վկայի կարգավիճակով հրավիրել դատարան: Տեղի ունեցածի վերլուծությունը թույլ է տալիս Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին հայտարարել, որ ոստիկանությանը մարտի 2-ին այդպես էլ չի հաջողվել սադրանքի դրդել Լեւոն Բարսեղյանին, ինչը տեւական քաշքշուկներից հետո խիստ հավանական էր, եւ արդարացիորեն կարող էր լինել որպես ինքնապաշտպանություն:
ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԱՂԱՔԱՑԻ Է, ԵՎ ՈՉ ՍՊԱՌՈՂ
Հայաստանի ներքին լարված իրադրության հաղթահարման երկու ճանապարհ կա` մեկը ռեպրեսիաների միջոցով, քաղաքացիների ազատությունների սահմանափակումով ցանկացած այլախոհություն, այլակարծություն դրսեւորման հնարավորությունից ...ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի եւ Ոստիկանության փոխադարձ դատական հայցերի ընթացիկ զարգացումների մասին 2008 թվի մարտի 2-ին ցերեկը ժամը 12:25-ին Ոստիկանության Գյումրու ...ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 2-ին հրամանագիր է ստորագրել Մանվել Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:ԹԱՔՑՐԵԼ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԾՐԱՐԸ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 13/10 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՂԹԵԼ Է
Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մարդկանց կյանքի բարելավման առաջին տարեկան մրցանակաբաշխություն Հայաստանի Աղքատության ծրագրային մոնիթորինգը հաղթել է Համաշխարհային բանկի մրցույթում: Այս մասին ասված է ՀԲ ...ՍԴՀԿ ԵՐԻՏՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Երեկ հայտնի դարձավ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչությունը մշակել է երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թ- ի ռազմավարությունը: ...ԱՅՐՎԵԼ Է ԲԵՐԴԻ ԴՊՐՈՑԻ ՏԱՆԻՔԸ
Ապրիլի 1-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի Լեւոն Բեկի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել ...ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Այսօր տեղի է ունեցել Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, վարել ...ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ 100 ԱՄՅԱԿԻՆ
Այսօր տեղի է ունեցել Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, վարել է փոխվարչապետ, ...ՆԵՐԿԱՅԻՍ ԽՆԴԻՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ Է
Ինչի շուրջ կարող է լինել իշխանության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության երկխոսությունը, որի մասին խոսվում է շատ: Այդ հարցը ապրիլի 2-ին Հայելի ակումբում տրվել է քաղաքագետներ Աղասի Ենոքյանին ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐ ԱՌԱՋԱՑՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հայաստանում ստեղծված քառակողմ կոալիցիան չի կարող լուծել իշխանության վստահության խնդիրը, քանի որ դա զուտ թվաբանական լուծում պահգանջող խնդիր չէ: Ապրիլի 2-ին Հայելի ակումբում պատասխանելով լրագրողների հարցերին, ...ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԱՐԴՅՈՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԱՆՇԱԾԸ
Արդյոք հավանական է, որ Սերժ Սարգսյանը քաղաքական իրավիճակի հանգուցալուծումը գտնի այն ռեֆորմների իրականացման միջոցով, որոնց մասին խոսում էր Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախընտրական արշավի ընթացքում, եւ այդպիսով ...ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՉԱՆԻ ԿԱՄԱՎՈՐ
Ապրիլի 2-ին Հայացք ակումբում իր մամուլի ասուլիսը Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը սկսել է խոսելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նախընտրական շրջանում ցուցաբերվող ԱՄՆ աջակցության ...ԻՆՉՈՒ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԱ ՉԻ ԱՐԵԼ ՏԱՍԸ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ապրիլի 2-ին Հայացք ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղը ճանաչելու ...ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇՈՂ ՄՈՏԵՑՈՒՄ
Ներկայումս, հատկապես իշխանական քարոզչամեքենայի միջոցով, տարածվում է մոտեցում, թե Հայաստանում այն բանի հետեւանքով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը լարեց իրադրությունը, այն հասցրեց բախման, ...ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՆՈՐԻՑ Է ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը մարտի 21-ին Հայելի ակումբում հայտարարել էր, որ եթե իշխանությունը միջոցներ չձեռնարկի ներքաղաքական, ներհասարակական լարվածությունը քաղաքական ճանապարհով ...ՉՈՐՍՈՎ ԵՐԵՔ ՕՐ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-րդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու համար ապրիլի 2-5-ին Սանկտ Պետերբուրգում կլինի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ ...ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդի փուլը հիմնականում ուղղված է կրթության բովանդակային կատարելագործմանը։ Ներկայում կրթությունն ավագ դպրոցում չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին, ...ՎՐԱԵՐԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՐԵՔ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով ոստիկանության ավտոմեքենայի կողմից ցուցարարների վրաերթի ենթարկելու մասին շրջանառվող լուրերի ...ՓՈՍ ՓՈՐՈՂԸ ԳԵՏԻ ՄԵՋ
Ապրիլի 2-ին Երեւանի Չարենցի փողոցի այն հատվածում, որտեղ կառուցվելու է նոր ավտոճանապարհ` Գետառի հունով, ոստիկանության շենքի դիմաց, Գետառի վրայով անցնող եւ Չարենցի փողոցի մաս կազմող կամրջի վրա կանգնած, ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ
Ապրիլի 2-ին հայտարարություն է տարածել Մտավորականների ֆորումի Ավագանին. “Ապրիլի 9-ին մարտի 1-ի զոհվածների 40-րդ օրն է: Մենք, զերծ մնալով երկրում ստեղծված իրավիճակի քաղաքական գնահատականը տալուց, հանրության ...ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ՆԱԵՎ ԳԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Գլխավոր դատախազությունը ապրիլի 2-ին հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է Հանրապետություն կուսակցության անդամ Գեղամ Հարությունյանի հանդեպ դատավճռի կայացման մասին: “Ավան եւ Նոր Նորք համայնքների ...ՀԱՅ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ 90 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Ապրիլի 3-5-ը ՀՀ եւ Ուկրաինայի ԱԳՆ-երի միջեւ միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվելու Ուկրաինայի փոխարտգործնախարար Կոնստանտին Ելիսեեւի գլխավորած պատվիրակությունը: ...ՀՀԿ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի բացառում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետ համաձայնության հասնելու հնարավորությունը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, Ի ՎԵՐՋՈ, ԱԶԱՏԵՑԻՆ
Այսօր աշխատանքից ազատվել է Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը: Նա հայոց լեզու է դասավանդում ԵՊՃՀ-ում: Այսօր նրա կնոջը հրավիրել են բուհ եւ տեղեկացրել ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՀԱՆԳԻՍՏ Է
Այսօր Երեւանի Հյուսիսային պողոտայում հանգիստ է: Երեկվա պես քիչ են թե ոստիկանները, թե զբոսնողները: Այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՇՏԿՈՒՄ
ԳԱՂՏՆԻ ՊԱՀՎՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ՄԻ ԶԲՈՍՆԻՐ

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍԴՀԿ ԱՏԵՆԱՊԵՏԸ

ՈՐ ԱԳՈՆԵՐԸ ԳԱՆ ՈՒ ՉԳՆԱՆ

ԱՂԲԱԽԵՂԴ ԳԵՏԸ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ԻՆՉՊԵՍ ԼԱՎ ՎԱՐՈՐԴ ԴԱՌՆԱԼ
ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐԸ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ

- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

