
ՈՎ ԻՆՉ Է ԱՍԵԼ ԱԳՈՅԻ ԽՄԲԻՆ ՀԱՅՈՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի պատվիրակութունն այսօր հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ-ում: ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած տեղեկատվությունը ներկայացնում ենք նույնությամբ:
Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի անդամներին` Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին ԵԽԽՎ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը և ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:
Ողջունելով հյուրերին` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը գոհունակություն հայտնեց, որ պատվիրակությունը բազամամարդ է` վստահ լինելով, որ առաքելության հիմնական նպատակը իրավիճակին տեղում ծանոթանալն ու լիարժեք, ամբողջական պատկեր ձևավորելն է: Այդ շրջագծում Աժ նախագահը բարձր գնահատական տվեց հետընտրական իրադարձությունների վերաբերյալ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Ջոն Պրեսկոտի արձագանքին, որ ՙճշգրիտ էր, հավասարակշիռ ու լիարժեք՚:
Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյոգրենը` ներկայացնելով պատվիրակության անդամներին` նշեց, որ երբևէ Հայաստան ժամանած ամենամեծ խումբն է, ուր ներկայացված են բոլոր երկրների դեսպանները, և դա վկայում է Եվրախորհրդի մտահոգությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի ու դրա հանգուցալուծման ելքերի շուրջ: Նշելով, որ Ազգային ժողովի հետ համագործակցությունը մշտապես եղել է արդյունավետ և նպատակային` պարոն Սյոգրենը խնդրեց վերահաստատել այդ համագործակցության սկզբունքների պահպանումը, մասնավորապես ԱԺ-ի ընդունելիք օրենքների նախագծերը եվրոպական փորձաքննության ուղարկելու հանձնառությունը: Նման մտահոգության պատճառ էին դարձել ԱԺ ընդունած ՙԺողովներ, հանրահավաքներ, ցույցեր և երթեր անցկացնելու մասին օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ օրենքը և Քրեական օրենսգրքում փոփոխությունների նոր նախագիծը, որի վերաբերյալ կառավարությունը հրատապ քննարկման որոշում է կայացրել. պարոն Սյոգրենը հիշեցրեց, որ օրենքն ընդունվել է առանց փորձագիտական եզրակացության և ԵԽ Վենետիկի հանձնաժողովը այն հրատապ քննարկելով` իր եզրակացության մեջ արել է առաջարկներ` գտնելով, որ ԱԺ-ն դրանք պետք է ընդունի: Քրեական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը ևս առաջարկվում է նախապես ուղարկել փորձագիտական եզրակացության: Պարոն Սյոգրենը փորձագիտական եզրակացության առաջարկների ընդունումը կարևորեց եվրոպական չափանիշների և հասարակության վստահության վերականգնման առումով:
Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, հավաստելով համագործակցության ավանդույթների պահպանման պատրաստակամությունը` նշեց, որ տարիներ շարունակ այդ սկզբունքով են ընդունվել տասնյակ օրենքներ և կարևոր ու օգտակար քննարկումներ են եղել Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ ոչ միայն օրինագծերի, այլ նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ: Նշված օրենքն էլ արդյունք է տևական քննարկումների և երիտասարդ ժողովրդավարության մի քանի երկրներում ներկայացվել է իբրև լավագույն օրենք: Ափսոսանք հայտնելով, որ ՙԺողովներ, հանրահավաքներ, ցույցեր և երթեր անցկացնելու մասին օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ օրենքը հնարավոր չեղավ ընդունված կարգով փորձագիտական եզրակացության ուղարկել` Աժ նախագահը նշեց, որ հիմնական պատճառը Երևանում մարտի 1-ին տեղի ունեցած աննախադեպ իրադարձություններն էին: Թեպետ հենց քննարկման ժամանակ էլ շեշտվել է, որ օրենքը թարգմանվելու ու ուղարկվելու է եզրակացության: Աժ նախագահը պատրաստակամություն հայտնեց ապրիլի երկրորդ կեսին քննարկել ստացված առաջարկները: Քրեական օրենսգրքի առնչությամբ նշվեց, որ ինչ փոփոխություններ էլ լինեն, դրանք չեն կարող հետադարձ ուժ ունենալ:
Պարոն Սյոգրենի գնահատականով` Ազգային ժողովի և ԵԽ-ի համագործակցությունը մեծապես կարող է նպաստել Հայաստանում ստեղծված իրավիճակի փոփոխությանը` աջակցելով քաղաքական երկխոսության կայացմանը և համաձայնության ձեռքբերմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև ԱԺ չորս պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցին. ճշտվեց, որ այդ որոշումն ընդունելով` Ազգային ժողովը նպատակ է ունեցել քննության համար պայմաններ ստեղծել միայն և նրանք չեն դադարել պատգամավորներ լինել: Մարտի 1-ի իրադարձությունների քննարկման նպատակով միջազգային կամ ազգային մակարդակով հանձնախումբ ստեղծելու հարցը քննարկելով` պարոն Սյոգրենը նշեց, որ տարբերակներից մեկը խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումն է, որի աշխատանքներում պետք է ներառված լինեն նաև տարբեր մասնագետներ` հանրության վստահությունն ապահովելու նպատակով: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, հիշեցնելով, որ ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողովների ստեղծման փորձ կա, սկզբունքորեն հնարավոր համարեց այդ տարբերակը` կարևորելով խնդիրների տարանջատումը և իրադարձությունների խորքային պատճառների վերհանումը: Նշվեց, որ քրեական հանցագործությունների խնդրով Աժ-ն չի կարող զբաղվել: Պատգամավորներից մեկն արդեն նման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ նախագիծ է ներկայացրել, սակայն անգամ խորհրդարանական ընդդիմությունը դեմ է արտահայտվել այդ հանձնաժողովի ստեղծմանը: Աժ նախագահն առաջարկեց խորհրդարանական խմբակցությունների հետ համատեղ քննարկել հարցը որոշ ժամանակ անց, երբ արդեն պարզված կլինեն այդ իրադարձությունների հետ կապված հանգամանքները և հստակ կլինի, թե ինչ հարցեր են քննարկվելու ժամանակավոր հանձնաժողովում: Եթե այդ ժամանակ խմբակցություններն անհրաժեշտ կհամարեն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, դա կարվի:
Աժ խմբակցությունների ներկայացուցիչները ևս հանդիպեցին փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի դիտարկման առաքելության պատվիրակության հետ:
Հանդիպումներին մասնակցում էր ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: Աժ ՙԺառանգություն՚ խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ պատվիրակության ղեկավար Պեր Սյոգրենը նշեց, որ կարեւորում են հանդիպումը եւ ցանկանում լսել խմբակցության տեսակետը` իշխանության հետ երկխոսության եւ ստեղծված ներքաղաքական իրավիճակից ելքերի առումով` Հայաստանում ստեղծված արտառոց իրավիճակում:
Ստեփան Սաֆարյանն անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, նշեց, որ Սահմանադրական դատարանն իր որոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ կայացրել է արտակարգ դրության պայմաններում, և ընտրախախտումները կարող էին հիմք դառնալ այլ որոշման, եթե քննվեին այլ իրավիճակում: Ըստ խմբակցության քարտուղարի` ձերբակալվում են քրեական որեւէ հանցանք չգործած քաղաքացիներ, ինչը սրում է լարվածությունը: Պարոն Սաֆարյանը լարվածության թուլացման կարեւոր անկյունաքար համարեց մարտի 1-ի դեպքերի անկախ, անաչառ քննությունը: Ըստ նրա, այսօր կատարվող քննությունը եւ պետական քարոզչությունը, թուլացնելու փոխարեն, սրում են լարված մթնոլորտը: Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ ՙԺողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին՚ ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին` որակելով հակասահմանադրական եւ ոչ իրավաչափ: Ըստ նրա, այսօր Հայաստանում ոտնահարվում են մարդու իրավունքները. ձերբակալվում են քրեորեն պատժելի հանցանք չգործած մարդիկ, ենթարկվում վարչական տույժերի: Անդրադարձ եղավ նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին, նշվեց, որ դրանք եւս ուղղված են մարդու իրավունքների սահմանափակմանը: Լարիսա Ալավերդյանը իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների կանոնակարգման համար անհրաժեշտ համարեց ընդդիմության մասին օրենքի ընդունումը: Վարդան Պետրոսյանի կարծիքով, ստեղծված իրադրությունը հանգեցրել է արտակարգ դատարանների առաջացման. մարդիկ դատվում են արտակարգ պայմաններում եւ ընդհանուր մեղադրանքով:
Խմբակցության անդամների համոզմամբ` իշխանության հետ երկխոսության համար անհրաժեշտ են նախադրյալներ, որոնցից առաջինը ձերբակալվածների ազատ արձակումն է: Ստեղծված իրավիճակից ելք պատգամավորները համարում են մարտի 1-ի դեպքերի միջազգային անկախ քննության անցկացումը:
ԵԽ նախարարների կոմիտեի Ագոյի խմբի պատվիրակությունը` ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ հանդիպեց ՙՕրինաց երկիր՚ խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի եւ քարտուղար Հեղինե Բիշարյանի հետ: Կողմերն անդրադարձան Հայաստանի հետընտրական իրադարձություններին, նախագահական ընտրություններից հետո չորս քաղաքական ուժերի միջեւ ստորագրված քաղաքական համագործակցության փաստաթղթին:
Խոսելով նախագահական ընտրություններից` ՙՕրինաց երկիր՚ խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ընտրությունների ընթացքում եղել են խախտումներ, որոնք էական ազդեցություն չեն ունեցել վերջնական արդյունքների վրա: Անդրադառնալով չորս քաղաքական ուժերի միջեւ կնքված կոալիցիոն համաձայնագրին` պարոն Բաղդասարյանը նշեց, որ իրենք ունեցել են բարեփոխումներ անելու քաղաքական համաձայնություն նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Տեղեկացվեց, որ կոալիցիոն համաձայնագրի առանցքային կետերից են` քաղաքական, ժողովրդավարական, սոցիալ-տնտեսական բարեփոխումները եւ եվրոպական ինտեգրման խորացումը: Քաղաքական բարեփոխումների առումով կարեւորվեցին տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունները, ՀՀ նախագահին առընթեր հասարակական, քաղաքական խորհրդի ստեղծումը, որտեղ լինելու են ընդդիմության եւ իշխանություն ներկայացուցիչներ: Խմբակցության ղեկավարը գտնում է, որ Հայաստանի ապագա քաղաքական իշխանությունը ունի մեծ հանրային վստահություն, ինչը կնպաստի ներկա վիճակի հաղթահարմանը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին. ՙՕրինաց երկիր՚ խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը նշեց, որ համաձայն հուշագրի` ԼՂ հարցը պետք է լուծվի բանակցային եւ փոխզիջումների ճանապարհով: Նշվեց, որ կարեւորվել են տարածաշրջանային գործընթացները` Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Պարոն Բաղդասարյանը գտնում է, որ Հայաստանի ապագա քաղաքական իշխանությունը լուրջ քայլեր է ձեռնարկելու Թուրքիայի հետ երկխոսության առումով:
ԵԽ նախարարների կոմիտեի շրջանակներում գործող վերահսկման Ագոյի խումբը Ազգային ժողովում հանդիպեց ՀՅԴ խմբակցության անդամների հետ: Վահան Հովհաննիսյանը ստեղծված ներքաղաքական իրավիճակը ընտրությունների ընթացքում եւ հետո պայմանավորեց մի քանի գործոններով: Ժողովրդի դժգոհությունը իշխանության վարած քաղաքականությունից շահարկվեց եւ օգտագործվեց ծայրահեղ ընդդիմության կողմից: Ստեղծված իրավիճակում ամենամտահոգիչն այն է, որ հայտնի ողբերգական իրադարձություններից հետո Հայաստանի ներքին իրավիճակը Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերով դարձավ ղարաբաղյան հարցում Հայաստանի եւ Արցախի վրա ճնշման միջոց: Նրա խոսքով` ճգնաժամային պահերին հասարակությունները, ցավոք, ստիպված են լինում ընտրել դասական ժողովրդավարության եւ երկրի անվտանգության եւ կայունության միջեւ: Իրեն հայտնի են որոշ հասարակություններ, երբ նման խնդրի առջեւ կանգնելիս նախընտրվել է երկրի անվտանգությունը: Նրա համոզմամբ երկրի անվտանգությունը, կայունությունը եւ պետականության ամրապնդումը միայն կարող է ապահովել վերադարձ դեպի ժողովրդավարական բոլոր նորմերի կիրառմանը: Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ ընտրությունների ընթացքում եւ հետո ՀՅԴ-ն արել է հայտարարություններ` գնահատելով ընտրությունների ելքը: Մատնանշելով ընտրությունների ընթացքում բազմաթիվ թերություններ` կուսակցությունը հրապարակված թվերը չի վիճարկել, քանի որ Հայաստանում ընտրական համակարգը շատ թերություններ ունի եւ որեւէ քաղաքական ուժի իրական վերահսկողության հնարավորություն չի ընձեռում. չկա նաեւ խախտումների չափը գնահատելու ապացուցական մեխանիզմ: Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ ՀՅԴ ընդունել է ՍԴ որոշումը եւ գտնում է, որ հասարակության համար էլ շատ կարեւոր է ընդունել ՍԴ որոշումները, քանի որ երկրում պետք է լինի մեկ ատյան, որի որոշումը վերջնական լինի ողջ հասարակության համար: Մարտի 1-ի իրադարձությունները Վահան Հովհաննիսյանը գնահատեց ակնհայտ պրովոկացիայի հետեւանք: ՀՅԴ-ն ներկայացրել է իշխանություններին մի շարք պահանջներ, որոնց կատարումը կապահովի բնականոն կյանքին վերադարձի ամենակարճ ճանապարհը: Նախեւառաջ անհրաժեշտ է օրինական ճանապարհով ընդլայնել ընդդիմության իրավունքները, արտախորհրդարանական ուժերին ինքնադրսեւորվելու եւ տեսակետներ հայտնելու հնարավություն ընձեռել: ՀՅԴ-ն առաջարկել է նաեւ ստեղծել հասարակական հեղինակություն վայելող մարմին` հասարակական պալատ: Նշվեց, որ արված բոլոր առաջարկությունները մինչ այժմ ընդունվել են, դրանց իրականացմամբ պայմանավորված կլինեն իրենց հետագա քայլերը: Ըստ նրա, հասարակությունը սպասում է կարդինալ փոփոխությունների եւ կառավարության նշանակման սկզբունքները եւ կազմը պարզ կդարձնեն` իրական փոփոխություններ լինելու են, թե` ոչ:
Անդրադառնալով ԵԽ-ում Շվեյցարիայի դեսպանի դիտարկմանը , թե Լեւոն Տեր-Պետրոսյանը վայելում էր հասարակության մի մասի օժանդակությունը եւ կարողանում էր նրանց վերահսկել, քանի որ քարոզարշավը վարում էր հիմնականում կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգով, Վահան Հովհաննիսյանը նշեց, որ կոռուպցիան հիմնական արմատներն է գցել Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ընթացքում եւ ունեցել է շատ ավելի այլանդակ դրսեւորումներ, քան այսօր: Նրա դեմ իրական պայքար տարել է միայն ՀՅԴ եւ այդ է պատճառը, որ այն ժամանակ կուսակցության գործունեությունը կասեցվել է, փակվել են թերթեր, բազմաթիվ մարդիկ մի քանի տարով հայտնվել են բանտերում եւ սկիզբ է դրվել ճնշման եւ խաբեւության վրա հիմնված ընտրություններին:
Խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը ափսոսանք հայտնեց, որ արմատական ընդդիմությունը` հանձին ՀՀՇ-ի, հնարավորություն ուներ դառնալ քաղաքակիրթ, խորհրդարանական ընդդիմություն, բայց չօգտվեց այդ հնարավորությունից եւ չմասնակցեց խորհրդարանական ընտրություններին: Նրա համոզմամբ իրավիճակը շտկելու հնարավորություն կա` ընդդիմության գործունեությունը քաղաքական դաշտ բերելու միջոցով:
ԵԽ նախարարների կոմիտեի Ագոյի խմբի պատվիրակությունը` ԵԽ-ում ութ երկրների դեսպանների մասնակցությամբ եւ Շվեդիայի դեսպան Պեր Սյորգենի գլխավորությամբ, հանդիպեց ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության անդամների հետ:
Պեր Սյոգրենն ընդգծեց, որ ԵԽ-ն մեծ հետաքրքրություն ունի Հայաստանի հանդեպ եւ կարեւորում է հետընտրական իրադարձությունների մասին խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի դիրքորոշումները: Զրույցի առանցքային հարցերն էին ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, ՙԺողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին՚ օրենքում կատարված փոփոխությունները եւ մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության ընթացքը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հյուրերին տեղեկացրեց, որ իրենք մասնակցել են ՍԴ-ում հարցի քննարկմանը եւ սկզբունքորեն համաձայն են վճռին: Ինչ վերաբերվում է հանրահավաքների անցկացմանը վերաբերող օրենքում կատարված փոփոխություններին, ԲՀԿ խմբակցության առաջարկությամբ այն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության: Խմբակցությունը պատրաստ է հանձնաժողովի պատվիրակությանը հրավիրել եւ աշխատել համատեղ: Մարտի մեկի իրադարձությունները, խմբակցության քարտուղարի գնահատականով, հասարակության վրա շատ ծանր ազդեցություն են թողել: Մեղավորներին պատժելու հարցում խմբակցությունն ունի երկու մոտեցում եւ համարում է, որ քրեական հանցագործություն կատարածները պետք է պատժվեն, իսկ մարդկանց մի խմբի նկատմամբ, որը հետապնդվում է համոզմունքների համար, վերաբերմունքը պետք է այլ լինի: Պրն. Սաֆարյանն ընդգծեց, որ իրենք կողջունեն, եթե եվրոպական հեղինակավոր կառույցներին հաջողվի երկխոսության համար կամուրջ հանդիսանալ: Խմբակցության պատգամավոր Ավետ Ադոնցի կարծիքով, ընտրություններց հետո ընդդիմադիրների անհամաձայնության գործընթացը կարելի է բնորոշել որպես քաղաքական, ինչը, սակայն, մարտի մեկին տեղափոխվեց քրեական դաշտ: Որպես իրավիճակի լուծում պատգամավորն առաջարկում է շարունակել բարեփոխումները եւ ոչ թե քաղաքական բանտարկությունները: Նրա խոսքերով, Հայաստանում չեն եղել եւ չեն լինելու քաղբանտարկյալներ: Խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ համոզմունք հայտնեց, որ լուծումը մեկն է` երկխոսությունը: Նրա գնահատմամբ սակայն` ընդդիմությունը պատրաստ չէ երկխոսության: Հանդիպման ընթացում անդրադարձ եղավ նաեւ նախընտրական քարոզարշավի լուսաբանման, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմավորման հարցերին, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսության հնարավոր թեմաներին:
Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի դիտարկման առաքելության պատվիրակությունը Պեր Սյոգրենի գլխավորությամբ հանդիպեց ՀՀԿ խմբակցության անդամներ Մկրտիչ Մինասյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Հերմինե Նաղդալյանի, Հակոբ Հակոբյանի և Վլադիմիր Բադալյանի հետ:
Պատվիրակության ղեկավար Պեր Սյոգրենը նշեց, որ Եվրախորհուրդը հետաքրքրված է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներով և այս անգամ էլ իրենց համար շատ կարևոր է իմանալ, թե նախագահական ընտրությունների հետ կապված ինչ քաղաքական զարգացումներ են տեղի ունենում Հայաստանում, և այդ մասին ինչ դիրքորոշում ունի խորհրդարանական մեծամասնությունը: Պատվիրակության անդամներին հետաքրքրում էին մարտի 1-ի իրադարձություններից հետո ձերբակալվածների, նրանց մեջ նաև 4 պատգամավորների ճակատագրերը, ընդդիմության հետ քաղաքական երկխոսություն ծավալելու և ազգային համաձայնության վերաբերյալ Հանրապետական կուսակցության դիրքորոշումը, ՙԺողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին՚ ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների նպատակահարմարությանն ու Սահմանադրական դատարանի որոշմանն առնչվող խնդիրները:
Մկրտիչ Մինասյանը նշեց, որ թեև մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցությունը հաղթեց, այնուամենայնիվ ելնելով երկրի զարգացման, հասարակության տարբեր խավերի խնդիրները լուծելու, խորհրդարանի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու հեռանկարից` մյուս քաղաքական ուժերին առաջարկվեց կոալիցիա կազմել: Հանդուրժողականության խնդիր դրվեց նաև նախագահական ընտրություններից առաջ, այնինչ այդ կոչերը մնացին օդում կախված. ընտրություններից հետո ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ 10 օր անընդմեջ տեղի ունեցած ապօրինի հանրահավաքներում հնչում էին միայն հակապետական կոչեր. դա սոցիալական որոշ խավերի դժգոհությունը ատելության վերածելու քաղաքականություն էր:
Ռաֆիկ Պետրոսյանը հավելեց, որ ընդդիմության ցույցերում հնչող բռնության, ամբողջ իշխանությունը կազմաքանդելու կոչերը բերեցին նման իրավիճակի: Կառավարության միջոցառումներին զուգահեռ Ազգային ժողովը ստիպված էր փոփոխություն կատարել նաև ՙԺողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին՚ ՀՀ օրենքում, ինչը չի հակասում ոչ կոնվենցիային, ոչ էլ միջազգային որևէ նորմի:
Հակոբ Հակոբյանի կարծիքով` իրենց 4 գործընկերներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը հնարավորություն կտա օբյեկտիվ քննություն իրականացնել. կա նախադեպ, երբ ԱԺ պատգամավորին խորհրդարանը զրկել է անձեռնմխելիությունից, բայց դատարանը նրան արդարացրել է, և նա նորից շարունակել է աշխատել խորհրդարանում. այս անգամ ևս ճիշտ չէր լինի արդարադատության համար խոչընդոտներ ստեղծել:
Հերմինե Նաղդալյանի գնահատմամբ` իրենց կուսակցությունը առաջնորդվել է ծրագրային քաղաքականությամբ, ինչը ընդունվել է հասարակության կողմից: Հասկանալի է, որ կան խնդիրներ, կա բարեփոխումների անհրաժեշտություն, ինչը հստակ արտահայտված է Հանրապետական կուսակցության և ՀՀ կառավարության ծրագրերում. դրանք պետք է լուծում ստանան: Այսօր էլ իրենք պատրաստակամ են խնդրները լուծել քաղաքական ճանապարհով, սակայն իրենց ընդդիմախոսները քաղաքական պայքարի այդ ձևը չեն ընդունում:
Երկուստեք հույս հայտնեցին, որ երկրի կայուն զարգացման համար անհրաժեշտ է հիմնախնդիրը լուծել քաղաքական երկխոսության, ազգային հաշտության, հասարակության բոլոր խավերի վստահությունը իշխանությունների հանդեպ ամրապնդելու ճանապարհով:
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում գործող վերահսկման Ագոյի խումբը Ազգային ժողովում հանդիպեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ԵԽ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը:
Ողջունելով հյուրերին` պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց, որ Հայաստանը հայտնվել է ճգնաժամային ծանր իրավիճակում, որից դուրս գալու երկու ճանապարհ կա` կտրուկ վերելք կամ կտրուկ անկում: Պատմական հնարավորություն է ընձեռնվել ստեղծված իրավիճակից դուրս գալու ինքնամաքրված: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի քաղաքական բոլոր ուժերը կգտնվեն այնքան խոհեմ, որ այս իրավիճակից դուրս կգանք հաղթանակած, կամ ավելի մեծ ներուժով, քան ունեցել ենք մինչեւ այսօր:
Ագոյի խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենը նշեց, որ պատմական հնարավորություն է ստեղծվել ընտրված նախագահի, խորհրդարանի եւ կառավարության համար իրականացնել բովանդակային եւ էական բարեփոխումներ եւ հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, անհրաժեշտ է բարեփոխումները իրականացնել հրատապ կարգով: Անդրադառնալով ՙԺողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին՚ օրենքում արված փոփոխություններին եւ Քրեական օրենսգրքում սպասվող փոփոխություններին, պարոն Սյոգրենը նշեց, որ անհրաժեշտ է հիմք ընդունել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը եւ վերանայել կատարված փոփոխությունները: Անդրադարձ եղավ նաեւ ձերբակալվածների հարցին: Նշվեց քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին ազատ արձակելու անհրաժեշտությունը:
Պարոն Սյոգրենը կարեւորեց մարտի 1-ի իրադարձությունների անաչառ քննությունը նաեւ խորհրդարանական մակարդակով, որին կմասնակցեն հասարակական կազմակերպություններ եւ փորձագետներ: Կարեւորվեց երկխոսության անհրաժեշտությունը քաղաքական բոլոր ուժերի միջեւ: Պարոն Հարությունյանը նշեց, որ պետք է բացառվի քաղաքական դրդապատճառներով որեւէ ազատազրկում: Անդրադառնալով օրենքներին, նշվեց, որ վերանայման կարիք կա, բայց Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկումների անհրաժեշտություն եւս կա, որպեսզի մեզանում առկա որոշ մտահոգություններ փարատվեն: Նրա կարծիքով` որոշ հարցեր, մեխանիզմներ պետք է կարգավորվեն օրենքով, որոնք օրենքը նախկինում չէր կարգավորում: Պարոն Հարությունյանը նշեց, որ նորընտիր նախագահը երկխոսության կարեւոր հայտարարարություն արել է անմիջապես ընտրություններից հետո, որը մեծ ներուժ ունի:
ՈՐ ԱԳՈՆԵՐԸ ԳԱՆ ՈՒ ՉԳՆԱՆ
1Ապրիլի 1-ը ծիծաղի ու երգիծանքի օրն է, բայց չգիտես ինչու այդ օրն ընդունված է ոչ այնքան կատակել ու երգիծել, թող ներեն ինձ լեզվաբանները, այլ ավելի շատ խաբել իրար, իսկ որոշ դեպքերում էլ ստել: Սակայն դա երեւի ...ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐԸ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
Ըստ վիճակագրության, ամբողջ աշխարհում տարեկան օգտագործվում է 4 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ: Չինաստանում ամեն օր սննդի վաճառքի ժամանակ օգտագործվում է մոտ 1 միլիարդ պոլիէթիլենային տոպրակ, իսկ մյուս բնագավառներում ...ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Է ԴԵՌԵՎՍ 5 ՄԱՐԴ
Երևանի բուժհաստատություններում, մարտի 31-ի տվյալներով, դեռևս գտնվում է մարտի 2-ի անկարգություններից տուժած հինգ մարդ, հայտնում են Հայաստանի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ «Մարտի ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ՀԱՆԵԼ ՓՈՍԻՑ
Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի, հետեւանքն է այն սխալ քաղաքականության, որ վարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը կարգավորման գործընթացի սկզբից: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ ընդունած բանաձեւը հետեւանքն է Հայաստանի այն քաղաքականության, երբ փորձ էր արվում բավարարվել ընդամենը Ադրբեջանի նախաձեռնությունները տապալելով: Այդ մասին ապրիլի 1-ին ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՓՈԽԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ԵԱՀԿ Մինսկի խումբը 13 տարիների ընթացքում կարողացավ պահել խաղաղությունը, խումբն այդ առումով կատարում է իր առաքելությունը, որը նաեւ աշխարհաքաղաքական իմաստ ու նպատակ ունի, եւ խմբի ձեւաչափը փոխելու, Ղարաբաղի ...ՆՈՒՅՆԱՆԱԼՈՒ, ԹԵ ՏԱՐԲԵՐՎԵԼՈՒ Է ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ներկայիս քաղաքական իրադրությունը, ըստ դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանի, սպասողական է բոլորի համար: Այդ մասին Արամ Սարգսյանը հայտարարել է ապրիլի 1-ին, Փաստարկ ակումբում, ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ԻՐԱՎԻՃԱԿԻՑ
Հայաստանում մեկ տարի անց խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնելու գաղափարն այդքան էլ ողջունելի չէ արտախորհրդարանական Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանի համար: Առաջարկը, որ ներքաղաքական ...ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ
Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից մեկ ամիս անց, ապրիլի 1-ին փաստարկ ակումբում լրագրողների խնդրանքով գնահատական հայտնելով մեկամսյա վաղեմության իրադարձության կապակցությամբ, դեմոկրատական կուսակցության ...ՄՇԱԿՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչությունը մշակել է երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012թթ. ռազմավարությունը: Փաստաթղթի մշակման ...ՄԵԿ ՕՐ ՆԱՏՕ-Ի ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ
Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վարչապետ Սերժ Սարգսյանը ապրիլի 3-ին կմեկնի Ռումինիա` մասնակցելու Բուխարեստում կայանալիք Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության գագաթնաժողովին: ...ԻՍԿ ԳՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ ՈՒ ԱՃՈՒՄ
Հայաստանի սննդամթերքի շուկայում 2008 թվականի մարտին, նույն թվականի փետրվարի համեմատ, գներն աճել են 2 տոկոսով: Այդ մասին տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, հղում անելով Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալին: ...ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանը Վրաստանում կալանավորված է: Մեր ունեցած տեղեկություններով, հայկական կողմի միջամտությամբ է խոչընդոտվել նրա ուղեւորությունը ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱԳՈՅԻ ԽՄԲԻ ՀԵՏ
Ժառանգություն խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Խաչատրյանը եւ քարտուղար Ստեփան Սաֆարյանը այսօր Ազգային ժողովում հանդիպում ...ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԵԼՈՒ ԵՆ ՀՈՒՆԻՍԻՆ
Հունիսի սկզբին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետների արշավախումբը կվերսկսի մ.թ.ա. 1 դարում Արցախյան Տիգրանակերտի պեղումները: Այս մասին լրագրողներին ...ՈՎ ԻՆՉ Է ԱՍԵԼ ԱԳՈՅԻ ԽՄԲԻՆ ՀԱՅՈՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի պատվիրակութունն այսօր հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ-ում: ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած տեղեկատվությունը ներկայացնում ենք նույնությամբ: ...ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ
Ընդդիմադիր ուժերի մի քանի ներկայացուցիչներ այսօր հայտարարել են անժամկետ հացադուլ եւ դիմել ՀՀ իշխանություններին եւ միջազգային կառույցներին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք` վերջին նախագահական ...ՔԱՆԻ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ ԿԱ
ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Համաձայն լրատվության որոշ միջոցներում տեղ գտած հրապարակումների, տեղեկատվություն ...13 ԳՈՐԾ ԱՌԱՆՁԻՆ ՎԱՐՈՒՅԹՈՎ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 13 անձի մասով նախաքննությունն ավարտվել է եւ նրանց վերաբերյալ ...ԶԲՈՍԱՆՔ ԱՌԱՆՑ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ
Երեւանի Հյուսիսային պողոտայում այսօր շարունակվել է «քաղաքական զբոսանքը»: Այսօր ոստիկանների թիվն ավելի քիչ է, քան երեկ, միաժամանակ դժվար է ասել, թե որքան են քաղաքացիական հագուստով ոստիկանները: Այսօր զբոսնողներին ...ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՀԱՑԱԴՈՒԼ
Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալված կողմնակիցներ Մյասնիկ Մալխասյանը, Խաչիկ Սիմոնյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Կարապետ Ռուբինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հովիկ Հարությունյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Սամվել Աբովյանը, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԳՈՅԻ ԽՄԲԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այսօր վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Շվեդիայի դեսպան ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Այսօր Ազգային ժողովում Արթուր Բաղդասարյանը և Հեղինե Բիշարյանը հանդիպեցին ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյոգրենի և նրա պատվիրակության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել ...
ԻՍԿ ԴՈՒՔ ՁԵԶ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԶԳՈՒՄ ԵՔ ԱՐԴՅՈՔ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՆ-Ի ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼՔԵԼ Է ՈՒՍՈՒՄՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՆՁՆԻ 644 ԴԻՄՈՐԴ-ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԱՇԽԱՐՀԻԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՄԻ ԶԲՈՍՆԻՐ

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍԴՀԿ ԱՏԵՆԱՊԵՏԸ

ՈՐ ԱԳՈՆԵՐԸ ԳԱՆ ՈՒ ՉԳՆԱՆ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ԱՂԲԱԽԵՂԴ ԳԵՏԸ

ԻՆՉՊԵՍ ԼԱՎ ՎԱՐՈՐԴ ԴԱՌՆԱԼ
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐԸ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՓՄՁ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

