
ԵԽ ԱՆԴԱՄ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՈՒՆԵՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ
Եվրոպայի Խորհրդի Ագոյի խումբը մարտի 29-ին Հայաստան է ժամանել աննախադեպ մեծ կազմով, որը ներառում է Եվրոպայի Խորհրդի 9 անդամ երկրի պատվիրակների: 2005 թվականին խմբի ստեղծումից ի վեր, Հայաստան չի եղել Ագոյի խմբի այդպիսի կազմի այցելություն: Այդ մասին մարտի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է խմբի ղեկավար Պեր Սյորգենը, ով ասուլիս է տվել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ միասին: Մինչ նրան խոսք տալը, Վարդան Օսկանյանը նշել է, թե այցը իր պարբերականության առումով հերթականն է, բայց իրավիճակային առումով առանձնահատուկ, քանի որ կապված է Հայաստանի հետընտրական զարգացումների եւ մասնավորապես մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով ստեղծված իրավիճակի հետ: Վարդան Օսկանյանը նշել է, որ Ագոյի խումբը իր հետ բերել է առաջարկներ, որոնց հանդեպ Հայաստանի վերաբերմունքը, ըստ Վարդան Օսկանյանի, պարզ կլինի այն բանից հետո, երբ խումբը հանդիպի վարչապետ Սերժ Սարգսյանին եւ այլ պատասխանատու պաշտոնյաների: Մինչեւ խմբի առաջարկները ներկայացնելը, Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգեն նշել է, որ այցելությունը մի ժամանակահատվածում է, որը Հայաստանի համար “ազգային իրավիճակի տեսանկյունից, դժվար է”: Եվրոպացի դիվանագետը նշել է, որ Հայաստանը դիտում են որպես Եվրոպայի Խորհրդի անդամ կարեւոր երկիր, տարածաշրջանային կարեւոր երկիր, գործընկեր երկիր, եւ այդ իսկ պատճառով իրենց համար հետաքրքրական է այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում եւ իրենք կարեւոր են համարում քաղաքական ճանապարհով դրա հաղթահարումը եւ երկրի վերադարձը ժողովրդավարական ուղի: Դրան է ուղղված Ագոյի խմբի վեց կետ ունեցող առաջարկը: Առաջին կետը վերաբերում է նրան, որ Կենտրոն քրեակատարողական հիմնարկում պահվող այն անձինք, որոնք ձերբակալվել են հետընտրական ժամանակահատվածում եւ մասնավորապես մարտի 1-ի իրադարձությունների պատճառով, զրկված են իրենց հարազատների հետ շփումից: Խումբը դա պարզել է այցելելով Կենտրոն քրեակատարողական հիմնարկ: Այդ խնդիրը լուծելու համար նրանք հարցը բարձրացրել են արդարադատության նախարարին, եւ Պեր Սորգենի խոսքով, ստացել հավաստիացում, որ այսօր արդեն համապատասխան մարմինները ձեռնամուխ կլինեն մարդասիրական այդ հարցի լուծմանը: Եվրոպացիների առաջարկի հաջորդ կետն այն է, որ նրանք սատարում են միջազգային բոլոր կազմակերպությունների կոչերին, որ վերաբերում են քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց ազատ արձակմանը: Պեր Սյորգենի խոսքով, Հայաստանը ԵԽ անդամ երկիր է, իսկ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է ունենալ քաղաքական բանտարկյալներ: Եվրոպացի դիվանագետը նշում է, որ դա հակասում է ԵԽ անդամակցությանը եւ եվրոպական կոնվենցիաներին: Ագոյի Խմբի առաջարկներից երրորդը վերաբերում է այն բանին, որ Արդարադատության նախարարն իրենց կանոնավոր տեղեկացնի թե ձերբակալվածների ազատ արձակման եւ թե ձերբակալվածների հանդեպ դատական ընթացարակգերի վերաբերյալ: Ընդհանրապես, քաղաքական հայացքների համար դատապարտվածներին ազատ արձակելու մասին Ագոյի խմբի ղեկավարն ասում է, որ դա կոչ է “եվ բավական ուժեղ կոչ է, եվ ակնհայտ է, որ այդպես պետք է լինի, եւ այդ հարցը պետք է հրատապ լուծում ստանա”: Եվրոպացի դիվանագետը նշում է, որ Հայաստանում համենայն դեպս իրենց հավաստիացրել են, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, թեեւ մանրամասները չեն քննարկվել: Առաջարկների չորրորդ կետով Ագոյի խումբը իր սատարումն է հայտնում մարտի 1-ի իրադարձությունների անկողմնակալ, “ազգային հետաքննությանը”: Հետաքննության մանրամասները Պեր Սյորգենն իրենց գործը չի համարում, սակայն ասում է, որ այն պետք է լինի ոչ թե մեկ մարմնի, ասենք գլխավոր դատախազության կողմից իրականացվող, այլ ազգային, ընդգրկուն, լայն վստահության դաշտ ապահովող քննություն: Ագոյի խմբի առաջարկների հինգերորդ կետը վերաբերում է երթերի, ցույցերի, հավաքների մասին օրենքում կատարված փոփոխություններին, որ արտակարգ դրության ժամանակ ընդունեց Ազգային Ժողովը, որով փաստացի արգելվում է Հայաստանում անցկացնել երթեր, ցույցեր, հանրահավաքներ: Ագոյի խմբի ղեկավարն իր ափսոսանքն է համարել, որ այդ օրենքն ընդունվեց առանց Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության: Սակայն նա նշել է, որ Վենետիկի հանձնաժողովը հրատապ փորձաքննության է ենթարկել արդեն ընդունված օրենքը եւ ունի քննադատական գնահատականներ, որոնք արդեն ներկայացրել են արդարադատության նախարարությանը: Ագոյի խումբը ստացել է հավաստիացում, որ այդ դիտողությունները կառավարությունը կներկայացնի Ազգային ժողովին: Եվ վերջապես, առաջարկության եզրափակիչ, վեցերորդ կետով Ագոյի խումբը կողմ է արտահայտվում երկխոսության, իշխանության ու ընդդիմության առանց նախապայմանի երկխոսության սկսելուն: Լրագրողները նկատել են, որ Եվրոպայի խորհուրդը ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որով ընդդիմությանը խորհուրդ էր տալիս ճանաչել Սահմանադրական դատարանի որոշումը, որը նախագահի ընտրության արդյունքը թողել է անփոփոխ: Այդ մասին նշելով, նրանք Ագոյի խմբի ղեկավարին հարցրել են, թե ինչու վեց կետ ունեցող առաջարկների մեջ չկա այդ մասին խոսք: Արդյոք փոխվել է Սահմանադրական դատարանի վերաբերյալ ԵԽ մոտեցումը, թե բացակայությունն ուղղակի թյուրիմացություն է: Պեր Սյորգեն այդ կապակցությամբ պատասխանել է, որ երկխոսության վերսկսումն է կարեւոր, քանի որ հենց այդ լրագրողների նշած կետի առնչությամբ, կարեւորը գործընթաց նախաձեռնելն է: Ագոյի խմբի ղեկավարը նշել է, որ իրենց առաջարկները պետք է դիտարկել ապագային միտվածության տեսանկյունից:
ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ` ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
Կառավարության կազմի լուրջ փոփոխությունը, որ խոստացել է նոր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը, իհարկե լուրջ բան է: Սակայն խնդիրն այն է, թե արդյոք լուրջ փոփոխություն ասելով ինչ են հասկանում Սերժ Սարգսյանն ...ԻՆՉ Է ՊԱՏՄԵԼ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ
Ժառանգություն կուսակցության լրատվական ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Մարտի 27-ին ՀՀ դատախազություն է հրավիրվել Ժառանգություն կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Անահիտ ...ՀԱՅԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՆԵՏԵՐ ԱՐՁԱԿԵԼ
Նետաձգությունը համարվում է ազնվականության սպորտաձեւ: Այս սպորտաձեւը Հայաստանում մոտ 50 տարվա պատմություն ունի: Հայաստանում նետաձգությունը սկսել է զարգանալ դեռ խորհրդային տարիներին: Այն ժամանակ դրա զարգացման ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԻ ԽՈՍԵԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ
Քաշաթաղում ավարտվել է շրջանի զարգացմանը նվիրված հեղինակավոր համաժողովը, որին մասնակցել են հայկական կառավարությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ առարձին անհատների ներկայացուցիչներ: ...ԻՆՉՊԵՍ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼ, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒ ԵՐԿԻՐԸ ՉՏՈՒԺԵՆ
Որպեսզի ժողովուրդն այլևս չտուժի, անհրաժեշտ է, որ մեր առաջնորդները հետևեն մեր նախնիների օրինակին: Այն ժամանակ ոչ թե զորքն էր կռվում, այլ մենամարտում էին առաջնորդները: Հայաստանի գահի հավակնորդները կարող ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Մարտի վերջին շաբաթվա ընթացքում Երեւանում գրացվել է արտակարգ պատահարի մասին 34 ահազանգ` 25 հրդեհ, 8 կենցաղային, մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը: ...ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ 2008Թ. ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
Մարտի 31-ի ճեպազրույցի ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը ներկայացրեց այս տարվա անելիքները: Խոսքը ոչ թե խոշոր շինարարական ծրագրերի մասին է, այլ ընթացիկ աշխատանքների: Երրորդ աստիճանի 10 վթարային ...ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԾՐԱԳԻՐ
«Երեւանում աղբահանության հարցը քաղաքային իշխանությունների համար առաջնային եւ կարեւոր խնդիրներից մեկն է, սակայն Երեւանում սանմաքրման աշխատանքներ իրականացնող ընկերությունների աշխատանքը, մեղմ ասած, չի բավարարում ...ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Ըստ Հայաստանի Փրկարար ծառայության լրատվական ծառայության, մարտի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում Գյումրիի Շահումյան փողոցում` նախկին միկրոշարժիչների գործարանին հարակից տարածքում, հողի փլուզման հետեւանքով ...ԻՆՉ ՀԱՐՑԵՐ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ
ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե մարտի 31-ին կայացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակության հանդիպումը Հայաստանի Հանրապետության արդարադատության ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԳՈՅԻ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից տեղեկացնում են, թե մարտի 30-ին ՀՀ առաջին նախագահը հանդիպել է ԵԽ Նախարարների կոմիտեի մոնիտորինգի` Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ...ԲՈՒՇԸ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է ներկայում Կրգըզստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի թեկնածությունը: Յովանովիչը նախկինում աշխատել է ԱՄՆ Պետդեպում եւ Կիեւում ԱՄՆ դիվանագիտական ...ԵԽ ԱՆԴԱՄ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՈՒՆԵՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ
Եվրոպայի Խորհրդի Ագոյի խումբը մարտի 29-ին Հայաստան է ժամանել աննախադեպ մեծ կազմով, որը ներառում է Եվրոպայի Խորհրդի 9 անդամ երկրի պատվիրակների: 2005 թվականին խմբի ստեղծումից ի վեր, Հայաստան չի եղել Ագոյի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՇԱՏ ՎԱՏ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մարտի 31-ին պատասխանելով լրագրողների հարցերին, մեկնաբանել է ապրիլի 2-4-ը Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ վեհաժողովի ընթացքում Հայաստանի նորընտիր նախագահի ...ԻՆՉՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏԱՆԸ
Եվրոպայի Խորհրդի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենին հայաստանցի լրագրողները մարտի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հարցրել են, թե ինչու խմբի եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳԻՏԵ, ՈՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ Է
Աշխարհը համակրում է Հայաստանին: Մարտի 31-ին այդ հայտարարությունն արել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, Եվրոպայի Խորհրդի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ...ՆԺԴԵՀԸ ԾԱՎԱԼԱՊԱՇՏ ՉԷ
Այն գնահատականները, թե Հանրապետական կուսակցությունը Հայաստանում ձեւավորում է ֆաշիստական իշխանություն, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանն ու անհեթեթություն են: Այդ մասին մարտի 31-ին հայտարարել ...ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԷՐ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Մարտի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից փորձել են պարզել, թե արդյոք ինչի համար էր Հայաստանի նախագահ դարձած Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած ...ՀՀԿ ԽՈՍՆԱԿԸ ՑԻՏՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Ինչն է պատճառը, որ Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունն անցնելու է զինվորական շքերթով, այսինքն զինված ուժերով շրջափակված: Այդ մասին մարտի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողները ...ԱՐԴՅՈՔ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴՐԴԵԼ Է ԽԱԽՏԵԼ ՕՐԵՆՔԸ
Մարտի 29-ին, Հյուսիսային պողոտայում հերթական քաղաքական զբոսանքը լուսաբանող լրագրողները պողոտայում զբոսնելիս են տեսել Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որի հետ, ի դեպ, քայլել է նաեւ ՍԻՄ նախկին կամ նաեւ ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Մարտի 31-ին կարճատեւ այցով Լեռնային Ղարաբաղ է մեկնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ԼՂՀ մայրաքաղաքում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՑԵ ՎԱՅՐ ԴՆԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ
Հայաստանի ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը չի բացառում, որ իր կուսակցությունը կարող է հրաժարվել պատգամավորական մանդատներից: Ներկայում Ժառանգությունը միակ ընդդիմադիր խորհրդարանական ...ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ԱԱԾ մեկուսարանում գտնվող, ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ. «Ես` Գուրգեն Եղիազարյանս, անում եմ քաղաքական հայտարարություն այն ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
Ժառանգություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը շաբաթավերջին մասնավոր հանդիպում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՓՄՁ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությունում հերթական հանդիպումն է ունեցել փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում` ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԳՈՅԻ ԽՄԲԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Մարտի 31-ին նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց քառօրյա այցով Երեւանում գտվող ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Այս մասին ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՇՔԱՆՇԱՆՈՎ
Ստեփանակերտում գտնվող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ կեսօրից հետո կառավարության նիստերի դահլիճում հանդիպել է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ...ԿԱՄ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԿՃԱՆԱՉՎԻ, ԿԱՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔՎԻ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ԼՂՀ կառավարությունում կայացած հանդիպման ժամանակ փաստելով, որ հանդիպում է ունեցել ԼՂՀ արտգործնախարարի հետ, որտեղ քննարկվել են բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, ...ՌՈՏԱՑԻԱ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արդարադատության նախարարության ՔԿՎ մամուլի քարտուղարը, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետ Վ.Առաքելյանի կողմից թույլ է տրվել կարգապահական խախտում, ինչի առթիվ, ՀՀ արդարադատության ...ԱՌԱՋԻԿԱ ՇԱԲԱԹ 30 ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԳՈՐԾ ԿՈՒՂԱՐԿՎԻ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը՝ Եվրախորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ, տեղեկացնում ...ԵՐԵՔ ԵՐՋԱՆԻԿ ՕՐ
Խորհրդային էստրադայի պրիմադոննա Ալլա Բորիսի Պուգաչովայի երգացանկում էր շատ հայտնի` “Երեք երջանիկ օր” երգը: Վերջին երեք օրերին թերեւս այդ երգը կարելի է հիշել Հյուսիսային պողոտա այցելելիս, ուր շարունակվում ...
ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՍՈՒՄ Է, ԹԵ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՂԵՏԱԼԻ ԼԻՆԵԼ
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՀՅԴ ԳՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՁԱՄԲ Է ԱՍԵԼ
ԱՅԴՊԵՍ ԷԼ ՄՆԱՑ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ
ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
ՄԻ ԶԲՈՍՆԻՐ

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍԴՀԿ ԱՏԵՆԱՊԵՏԸ

ԱՂԲԱԽԵՂԴ ԳԵՏԸ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ԻՆՉՊԵՍ ԼԱՎ ՎԱՐՈՐԴ ԴԱՌՆԱԼ
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՓՄՁ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ
- 1903 Ծնվեց աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանը:
- 1907 Ծնվեց անվանի կոնյակագործ, հայկական լավագույն կոնյակների ստեղծող Մարգար Սեդրակյանը:
- 1909 Սկսվեց Ադանայի (Կիլիկիա, արևմտյան Հայաստան) հայերի կոտորածը: Երեք շաբաթվա ընթացքում մոտավորապես 30000 մարդ սպանվեց:
- 1962 Հրապարակվում է ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի որոշումը «Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության կառավարումը վերակառուցելու մասին»: Այդ որոշման համաձայն հանրապետության մեջ ստեղծվում է գյուղատնտեսական արտադրության ղեկավարման կոլտնտեսային-սովխոզային 11 տերիտորիալ արտադրական վարչություն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

