
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ, ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ, ՈՒՆԻ 100 ՕՐ
Հայաստանում վերջին ամիսներին նկատվել են ժողովրդավարական ուղու հետ կապված թերացումներ, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգություններ ունի Հայաստանի իշխանությունների ժողովրդավարական ընթացքի հետ կապված: Այդ մասին մարտի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը, ով եղել է Մամուլի Ազգային ակումբի հյուրը: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ մտահոգությունները կապված են ընտրությունների կազմակերպման, քվեարկության օրվա եւ հետընտրական զարգացումների, ձայների հաշվարկի գործընթացի հետ, ինչպես նաեւ մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններին, ասել է Ջոզեֆ Փենինգտոնը, ընդգծելով նաեւ այդ իրադարձություններից հետո արտակարգ դրություն հաստատելու, լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու եւ մարդկանց ձերբակալելու հանգամանքները: “Մենք այս ամենի վերաբերյալ ունենք անհանգստություն”, նշել է Փենինգտոնը, ավելացնելով, որ ԱՄՆ մտահոգված է նաեւ ներկայիս միտումներով: Նա նշել է, թե Վաշինգտոնն իր մտահոգությունները ներկայացրել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ղեկավար, դեսպան Ջոն Դանիլովիչի նամակում, որն ուղղված է եղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ընդ որում, Փենինգտոնը նշել է նաեւ, թե այն միտումները, որոնք որպես Հազարամյակի մարտահրավեր ծրագրի պայմաններին առնչվող ցուցանիշների հետընթաց են արձանագրվել Ջոն Դանիլովիչի նամակում, վատ միտումներ էին դրսեւորում նախքան հայտնի իրադարձությունները: Ամերիկայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ այդ միտումները մտահոգիչ էին արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, մամուլի ազատության եւ իհարկե ժողովրդավարական գործընթացների առումով: Վերջին երկու ամիսներն ավելի են սրել ԱՄՆ այդ մտահոգությունը, նշել է ամերիկացի դիվանագետը: Ընդ որում, Ջոզեֆ Փենինգտոնը նշել է, որ Ջոն Դանիլովիչի նամակը չունի պատժելու կամ սպառնալու նպատակ, այլ ուղղվել է Հայաստանի իշխանությանը, որպեսզի խրախուսի վերջինիս շարժվել ժողովրդավարական ուղով: Ջոզեֆ Փենինգտոնի խոսքով, Ջոն Դանիլովիչի նամակում նշվում էր Հազարամյակի մարտահրավեր ծրագրի հնարավոր սառեցման մասին միայն: Սակայն այդպիսի որոշում դեռ կայացված չէ: Ամերիկացի դիվանագետի խոսքով, ԱՄՆ նպատակ չունի դադարեցնել Հազարամյակի մարտահրավեր ծրագիրը, քանի որ այն ուղղված է մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, սակայն եթե չլինի վերադարձ ժողովրդավարական ուղով ընթացքին, ապա ամերիկացի դիվանագետն ասում է, որ ծրագիրը կսառեցվի կամ կդադարեցվի, չնայած կրկնում է, որ դա չէ ԱՄՆ նպատակը:Փենինգտոնի խոսքով, արդարացի կլինի, որ Հայաստանի նորընտիր նախագահին ու նրա վարչակազմին հնարավորություն տրվի շտկել իրավիճակը: ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը նշում է, որ իրենք Սերժ Սարգսյանից հավաստիացումներ են լսել, որ Հայաստանի իշխանությունը կգնա ժողովրդավարական ուղով եւ կանի լուրջ քայլեր այդ ուղղությամբ: Յոզեֆ Փենինգտոնի խոսքով, այդ հավաստիացումները հուսադրող են, իսկ թե որքանով կիրականանան, կերեւա նոր նախագահի պաշտոնամուտից հետո, քանի որ նա դեռ վարչապետ է եւ չի ստանձնել նախագահի պաշտոնը: Ջոզեֆ Փենինգտոնը մատնանշել է նաեւ այն ժամանակը, որն ունի նոր նախագահը, կյանքի կոչելու ժողովրդավարական քայլերի այն պատրաստակամությունը, որ արտահայտել է իր հայտարարություններում: Ամերիկացի դիվանագետի խոսքով, օրինակ Միացյալ Նահանգներում նորընտիր նախագահի քաղաքականության միտումները նկատելի են լինում նրա կառավարման 100 օրվա ընթացքում: Չնայած 100 օրը դա մի կախարդական ժամկետ չէ, նկատում է դիվանագետը, սակայն բավարար ժամանակ է միտումները նկատելու համար: Այն, ինչ դիտարկելու ենք, դա Հայաստանի նոր վարչակազմի սկզբնական փուլերում նկատվող միտումներն են, նշել է Փենինգտոնը: Նա հայտարարել է, թե ԱՄՆ պատրաստ է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ, երկիրը ժողովրդավարական ուղով առաջ տանելու համար, սակայն քաղաքական ներկայիս իրավիճակի հանգուցալուծման քայլերը նա համարում է Հայաստանի իշխանության որոշելիքը, քանի որ ԱՄՆ չի կարող ցուցում տալ, թե պետք է անել այս, այս կամ այս քայլերը: Ի դեպ, ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներում ԱՄՆ դերին, գունավոր հեղափոխություն նախապատրաստելու քայլերին, ապա ամերիկացի դիվանագետը նշել է, որ այն խնդիրները, որոնք հանգեցրել են ներկայիս վիճակին, դրանք առաջացել են Հայաստանում եւ ԱՄՆ միջոցով չէ, որ լուծվելու են, այլ Հայաստանի ժողովրդավարական գործընթացների օգնությամբ:
10 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում Հայաստան 2008. վերադարձ ստալինիզմին խորագրի տակ ասվում է. Ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում հանգեցրել են պետական ...ՔԱՇԱԹԱՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՋԱՆՔՈՎ
Այսօր Բերձորում մեկնարկում է միջազգային համաժողով` Քաշաթաղի շրջանի զարգացման թեմայով: Համաժողովը կազմակերպել է ՙԹուֆենկյան՚ հիմնադրամը` ԼՂՀ կառավարության հետ համատեղ: Համաժողովը կշարունակվի 3 օր, եւ այդ ...ՄԵԾ ՔԱՂԱՔԻ ՓՈՔՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի նոր վարչապետի թեկնածության հանդեպ հասարակական ուշադրությունն աստիճանաբար ավելանում է: Դրան զուգահեռ ավելանում են նաեւ այն անձանց անունները, որոնք հավակնում են լինել վարչապետ: Տրվում են Հայռուսգազարդ ...ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈԻՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԼԻՆԵԼ ՇՐՋԱՀԱՅԱՑ
Հայաստանի Ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է հետեւյալը. «Մայրաքաղաքում արտակարգ դրության ավարտից հետոª մարտի 21-ից մինչ օրս, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված ...ԻՆՉՊԵՍ ԼԱՎ ՎԱՐՈՐԴ ԴԱՌՆԱԼ
Երեւանում վարորդ գտնելը դժվար չէ: Երեւանյան ավանդական խցանումները լիովին ապացուցում են ասվածը: Վարորդ գտնելը դժվար չէ, փոխարենը հեշտ չէ լավ վարորդ գտնելը: Իսկ ինչ է պետք լավ վարորդ լինելու համար: Հայաստանի ...ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ
1ՀՀ Ոստիկանության հաղորդագրության համաձայն, մարտի 27-ին, ժ.08.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի 27 հասցեում գտնվող ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական ...HUMAN RIGHTS WATCH ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
1Հայաստանի կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը: Այդ մասին այսօր հայտարարել ...ԿԵՂԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ, ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ, ՈՒՆԻ 100 ՕՐ
Հայաստանում վերջին ամիսներին նկատվել են ժողովրդավարական ուղու հետ կապված թերացումներ, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգություններ ունի Հայաստանի իշխանությունների ժողովրդավարական ընթացքի հետ կապված: ...ԵՐԲ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱ, ԿՏԵՍՆԵՆ
Մարտի 28-ին Մամուլի Ազգային ակումբ հրավիրված Ջոզեֆ Փենինգտոնին, ով Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն է, լրագրողները հարցրել են, թե երբ ինքը խոսում է, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՎ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Ի պատասխան ԱՄՆ կառավարության Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի ղեկավար, դեսպան Ջոն Դանիլովիչի նամակի, որ նա ուղղել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերջին իրադարձությունների, մասնավորապես ժողովրդավարական ...ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ԴԵՌ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի մամուլն օրերս տեղեկություն հրապարակեց, հղում անելով Կալիֆորնիա կուրյեր պարբերականին, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանում դեսպան նշանակելու համար մեր երկրի հավանությանն է ներկայացրել ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՂՄ Է ԵՎՍ ՄԵԿ ՈՒԺ
Հայաստանի իրավիճակը մարտի 28-ին փաստարկ ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում բնորոշել եւ գնահատել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նա ասել է, թե իրավիճակը համալիր խնդիրների ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍՐՏՈՎ ՊԱՇՏՊԱՆԸ
Հայաստանի նոր վարչապետը չպիտի լինի ՀՀԿ անդամ, իսկ բոլոր ոլորտներն էլ, ու ընդհանրապես ամբողջ երկիրը, չեն կարող պատկանել միայն կոալիցիային: Մարտի 28-ին Փաստարկ ակումբում այդպիսի հայտարարություն է արել Ժողովրդական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒՆԻ ՔԻՉ ԺԱՄԱՆԱԿ
Հայաստանի նորընտիր նախագահը պետք է կատարի ժողովրդի ակնկալած կտրուկ քայլերն ու փոփոխությունները, մարտի 28-ին հայտարարել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը, եւ որպես կտրուկ փոփոխության ...ՀԵՐԹԻ ՄԵՋ ԵՆ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, որը վերջին շրջանում ստեղծագործում է քաղաքական թեմաներով եւ գրում բանաստեղծություններ, մարտի 28-ին հայտարարել է, որ շնորհակալ կլինի, եթե “հարգարժան ...ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ՄԻԹԵ ԿՏԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Մարտի 28-ին Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանին լրագրողները հարցրել են, թե արդյոք նա իր թեկնածությունը կդնի Երեւանի քաղաքապետի ընտրությանը, երբ համապատասխան օրենքի ընդունումից հետո քաղաքապետի ...ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերը Ֆայնենշլ թայսմին տված հարցազրույցի ընթացքում հանդես է եկել նախազգուշացմամբ, ուղղված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի ...ՄԵՐՁԱՎՈՐ Է ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ, ԹԵ ՈՉ
Ինչպես փոխանցում է Ազատություն ռադիոկայանը, Հայաստանի հայտնի գործարար Միքայել Բաղդասարովի կարծիքով, որ ներկայացրել է ոչ անհայտ բրիտանական Էկոնոմիստը, Հայաստանի նոր վարչապետ կնշանակվի Կենտրոնական բանկի ...ՀԻՄԱ ԷԼ ԿՈՆԳՐԵՍԸ
Մարտի 28-ին հայտարարություն է տարածել Հնչակյան կուսակցության երիտասարդական Սարգիս Տխրունի միությունը, որով տեղեկացնում է, որ մայրաքաղաքի Կոգրես հյուրանոցը հրաժարվել է դահլիճ տրամադրել իրենց կազմակերպությանը ...ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՙՀազարամյակի մարտահրավեր՚ հիմնադրամ-Հայաստան՚ ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Ինչպես տեղեկացնում է կառավարության ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ԳԱԼԻՍ Է ՎԱՂԸ
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, մարտի 29-ին քառօրյա այցով Երեւան կժամանի ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ...ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԲՈՒԺԻՉ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՏԱՐՎԵԼՈՒ Է ՄՈՒՂՆՈՒ Ս.ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ
Արագածոտնի թեմում արդեն ավանդույթ է դարձել Զատկին հաջորդող կիրակի օրը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի տանել Շուրիշկանի հրաշագործ Սբ. Ավետարանը, որին հազարավոր հայորդիներ և հատկապես պարսկահայեր Սբ. Պատարագի ...ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՇԱՈՒՐՄԱ ԵՆ ՈՒՏՈՒՄ
Երեւանի Հյուսիսային պողոտայի մերձակայքում շարունակվում է մարդկանց բերման ենթարկելու ավանդական դարձած գործընթացը: Այս անգամ, երեկվա համեմատ, թե զբոսնողներն են ավելի քիչ, թե ոստիկանները: Այդտեղ են լրագրողներ, ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 1 ՏԱՐԻ 6 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթունի առաջին ատյանի դատարանում կայացվեց Հովհաննես Հարությունյանի նկատմամբ դատական վճիռ, ըստ որի նա ճանաչվեց մեղավոր եւ դատապարտվեց մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման: Ժամկետը ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՐԳՎԻ
Մարտի 28-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ...ՄԱՔՈՒՐ ԵՐԵՎԱՆ
Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանը առաջիկա երեք ամիսները` ապրիլի սկզբից հունիսի վերջը հայտարարում է մաքրության եռամսյակ: Յուրաքանչյուրս մեր բակում, մեր համայնքում, մեր աշխատավայրում մասնակցենք ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՆԱԵՎ ԽԱՂՈՒՄ ԵՆ
Հյուսիսային պողատայում “քաղաքական” զբոսանքի մասնակից երիտասարդները մարտի 28-ին զբոսնում էին նաեւ խաղալով: Նրանք կլոր շրջան կազմեցին եւ սկսեցին ոստիկանների աչալուրջ հսկողության ներքո խաղալ “պանտոմիմ” խաղը, ...ՔԱՇԱԹԱՂԸ ՊԱՀԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՀԻՄՔԵՐՆ ՈՒՆԵՆՔ
Քաշաթաղի զարգացմանը նվիրված համաժողովին ՀՅԴ Բյուրոն ներկայացնում է Վահան Հովաննիսյանը: Ներկայացնում ենք Karabakh-Open.com- ի հարցազրույցը ՀՀ խորհրդարանի նախկին փոխնախագահ Վահան Հովաննիսյանի հետ: - Պարոն ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՉՔԻՆ ԹՈԶ ՓՉԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Խաղաղ ցուցարարների նկատմամբ մարտիմեկյան ոճրագործությունից հետո ապօրինի մտցված արտակարգ դրությունը լուծեց միայն Սահմանադրական դատարանի` հանցավոր վարչախմբի համար ցանկալի որոշումը կորզելու հարցը, ասված է ...
ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔԸ
ԵՐԲ Է ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՍԱՐԳՍՅԱՆ-ԼԱՎՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ Է
ՂԱՐԱԲԱՂԸ ԿՃԱՆԱՉՎԻ ԴԱՍԱԿԱՆ ՍԽԵՄԱՅՈՎ
ՄԻ ԶԲՈՍՆԻՐ

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍԴՀԿ ԱՏԵՆԱՊԵՏԸ

ԱՂԲԱԽԵՂԴ ԳԵՏԸ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ԻՆՉՊԵՍ ԼԱՎ ՎԱՐՈՐԴ ԴԱՌՆԱԼ
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ

ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՍՈՒ Է ԻՐ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ
HUMAN RIGHTS WATCH ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՈՆՑ ԹԱԳԱՎՈՐԵԼ
- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

