
ՄԵԾ ՔԱՂԱՔԻ ՓՈՔՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
- Հայաստանի նոր վարչապետի թեկնածության հանդեպ հասարակական ուշադրությունն աստիճանաբար ավելանում է: Դրան զուգահեռ ավելանում են նաեւ այն անձանց անունները, որոնք հավակնում են լինել վարչապետ: Տրվում են Հայռուսգազարդ ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանի, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի անունները, շրջանառվում է նաեւ մեկ անգամ արդեն մի քանի ամսով վարչապետ աշխատած Արմեն Սարգսյանի անունը, որը Բրիտանիայում է: Դրանից առաջ շրջանառվում էին մի քանի գործիչների անունները` Հովիկ Աբրահամյան, Երվանդ Զախարյան, խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյան: Երեւի թե մինչեւ վարչապետի նշանակումը, էլի անուններ կհայտնվեն շրջանառության մեջ, սակայն կա մի անուն, որի տերն օրերս բավական թափանցիկ ակնարկեց, որ վարչապետի պաշտոնում հավանաբար չի լինի քաղաքական դեմք: Խոսքը Գալուստ Սահակյանի մասին է, որը մինչ այդ հայտարարել էր, թե վարչապետը պետք է լինի փորձառու եւ ճանապարհ անցած Հանրապետական, իսկ ահա մի քանի օր առաջ հայտարարեց, թե ճանապարհ անցնելն ու փորձառու լինելը պարտադիր է, իսկ ահա Հանրապետական լինելը` ոչ: Իսկ քանի որ Գալուստ Սահակյանը որոշակիորեն հանդիսանում է ներիշխանական մտադրությունների ինդիկատորը, ապա կարելի է ասել, որ քաղաքական վարչապետի նշանակումը աստիճանաբար դառնում է քիչ հավանական: Հնարավոր է իհարկե, որ Հանրապետական կուսակցությունը գնար այն քայլին, որ վարչապետ նշանակեր կոալիցիոն գործընկերներից որեւէ մեկի ներկայացուցչին: Սակայն հարց է առաջանում, թե ում: Ոչ այն տեսանկյունից, թե այդ կուսակցություններում վարչապետի հարմար մարդ չկա: Հակառակը, հարմար վարչապետացուները Բարգավաճում, Օրինացում եւ Դաշնակցությունում այնքան շատ են, որ հնարավոր է նույնիսկ այդ պաշտոնի համար տվյալ կուսակցություններում իսկական ներկուսակցական պայքար ծավալվի, մինչդեռ Հանրապետականն անկասկած դեռ մտադրություն չունի քանդել այդ կուսակցությունները: Դա ապագայի գործ է: Բայց այս ամբողջ գործընթացի մեջ զգացվում է, որ Հանրապետականը վախենում է ավելի շատ ոչ թե կոալիցիոն գործընկերների, այլ իր քանդվելու հեռանկարից: Երեւի թե հենց դրա համար է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվում է հանրապետական վարչապետ նշանակելուց եւ ընտրում է փաստացի չեզոք, եւ ինչ որ տեղ նույնիսկ, համեմատաբար ապաքաղաքական եւ անկուսակցական վարչապետի տարբերակը: Այն, որ Գալուստ Սահակյանն ու մյուսները խոստանում են վստահել իրենց լիդերին եւ հավատալ ու ընդունել նրա որոշումները, չնայած իրենց ցանկություններին, դա արդեն միանգամայն բնական է, առավել եւս երբ կա Աջափնյակի դասական օրինակը, որը կարծես թե հայաստանյան կուսակցական հարաբերությունների պատմության մեջ դասական օրինակ է: Բայց այստեղ կա մի նրբերանգ: Չէ որ այն ժամանակ ՀՀԿ լիդերը Անդրանիկ Մարգարյանն էր: Իսկ Գալուստ Սահակյանն ասում է, որ իրենք միշտ վստահել ու հավատացել են տվյալ ժամանակի իրենց լիդերին: Եվ մի գուցե հենց հավատալով էր, որ Սահակյանի որդի Արման Սահակյանը հրաժարական տվեց փոխքաղաքապետի պաշտոնից եւ հայտ ներկայացրեց Աջափնյակի թաղապետ դառնալու ընտանեկան ցանկությունն իրականացնելու համար, իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ ստորագրեց այդ հրաժարականը, այսինքն հավանություն տվեց այդ մտադրությանը: Բայց ընդամենը մի քանի օր անց, Սերժ Սարգսյանն արեց երեւի թե իր քաղաքական գործունեության մեջ եզակի թեւավոր խոսքերից մեկը` «կուսակցությունը ոհմակ չէ», եւ Արման Սահակյանին արգելեց դառնալ թաղապետ, քանի որ ավելի բարձր գնահատեց թաղապետ եղբայր, ոչ թե թաղապետ որդի ցանկությունը, ու Աջափնյակը մնաց իշխանության ոչ թե տարոնական, այլ ապարանյան թեւի տնօրինության տակ, ի դեմս Գլխավոր դատախազի եղբոր: Այս մեծ քաղաքի այդ փոքր պատմությունը հուշում է, որ լիդերներին միշտ չէ, որ պետք է անվերապահ հավատալ ու վստահել, որովհետեւ երբեք չգիտես, թե ով է իրական լիդերը: Այ օրինակ Սերժ Սարգսյանը կարծես թե հստակ պատկերացնում է այդ իրողությունը, եւ քանի որ միայն Աստված գիտե, թե ով է կուսակցության լիդերը, քանի որ կուսակցությունը ոհմակ չէ, ապա չարժե գնալ ռիսկի եւ վարչապետ նշանակել կուսակցական որեւէ գործչի, որովհետեւ չես իմանա, թե ում է իրականում ենթարկվելու այդ գործիչը, ինչքան էլ որ Սերժ Սարգսյանը խոսի ամեն ինչ նախապես հայտարարելու իր եւ Ռոբերտ Քոչարյանի ազնվության մասին: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

© Լրագիր
Վերջին լուրերը, Մարտ 28, 200810 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում Հայաստան 2008. վերադարձ ստալինիզմին խորագրի տակ ասվում է. Ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում հանգեցրել են պետական ...ՔԱՇԱԹԱՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՋԱՆՔՈՎ
Այսօր Բերձորում մեկնարկում է միջազգային համաժողով` Քաշաթաղի շրջանի զարգացման թեմայով: Համաժողովը կազմակերպել է ՙԹուֆենկյան՚ հիմնադրամը` ԼՂՀ կառավարության հետ համատեղ: Համաժողովը կշարունակվի 3 օր, եւ այդ ...ՄԵԾ ՔԱՂԱՔԻ ՓՈՔՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի նոր վարչապետի թեկնածության հանդեպ հասարակական ուշադրությունն աստիճանաբար ավելանում է: Դրան զուգահեռ ավելանում են նաեւ այն անձանց անունները, որոնք հավակնում են լինել վարչապետ: Տրվում են Հայռուսգազարդ ...ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈԻՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԼԻՆԵԼ ՇՐՋԱՀԱՅԱՑ
Հայաստանի Ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է հետեւյալը. «Մայրաքաղաքում արտակարգ դրության ավարտից հետոª մարտի 21-ից մինչ օրս, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված ...ԻՆՉՊԵՍ ԼԱՎ ՎԱՐՈՐԴ ԴԱՌՆԱԼ
Երեւանում վարորդ գտնելը դժվար չէ: Երեւանյան ավանդական խցանումները լիովին ապացուցում են ասվածը: Վարորդ գտնելը դժվար չէ, փոխարենը հեշտ չէ լավ վարորդ գտնելը: Իսկ ինչ է պետք լավ վարորդ լինելու համար: Հայաստանի ...ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ
1ՀՀ Ոստիկանության հաղորդագրության համաձայն, մարտի 27-ին, ժ.08.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի 27 հասցեում գտնվող ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական ...HUMAN RIGHTS WATCH ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
1Հայաստանի կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը: Այդ մասին այսօր հայտարարել ...ԿԵՂԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ, ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ, ՈՒՆԻ 100 ՕՐ
Հայաստանում վերջին ամիսներին նկատվել են ժողովրդավարական ուղու հետ կապված թերացումներ, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգություններ ունի Հայաստանի իշխանությունների ժողովրդավարական ընթացքի հետ կապված: ...ԵՐԲ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱ, ԿՏԵՍՆԵՆ
Մարտի 28-ին Մամուլի Ազգային ակումբ հրավիրված Ջոզեֆ Փենինգտոնին, ով Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն է, լրագրողները հարցրել են, թե երբ ինքը խոսում է, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՎ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Ի պատասխան ԱՄՆ կառավարության Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի ղեկավար, դեսպան Ջոն Դանիլովիչի նամակի, որ նա ուղղել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերջին իրադարձությունների, մասնավորապես ժողովրդավարական ...ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ԴԵՌ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի մամուլն օրերս տեղեկություն հրապարակեց, հղում անելով Կալիֆորնիա կուրյեր պարբերականին, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանում դեսպան նշանակելու համար մեր երկրի հավանությանն է ներկայացրել ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՂՄ Է ԵՎՍ ՄԵԿ ՈՒԺ
Հայաստանի իրավիճակը մարտի 28-ին փաստարկ ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում բնորոշել եւ գնահատել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նա ասել է, թե իրավիճակը համալիր խնդիրների ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍՐՏՈՎ ՊԱՇՏՊԱՆԸ
Հայաստանի նոր վարչապետը չպիտի լինի ՀՀԿ անդամ, իսկ բոլոր ոլորտներն էլ, ու ընդհանրապես ամբողջ երկիրը, չեն կարող պատկանել միայն կոալիցիային: Մարտի 28-ին Փաստարկ ակումբում այդպիսի հայտարարություն է արել Ժողովրդական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒՆԻ ՔԻՉ ԺԱՄԱՆԱԿ
Հայաստանի նորընտիր նախագահը պետք է կատարի ժողովրդի ակնկալած կտրուկ քայլերն ու փոփոխությունները, մարտի 28-ին հայտարարել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը, եւ որպես կտրուկ փոփոխության ...ՀԵՐԹԻ ՄԵՋ ԵՆ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, որը վերջին շրջանում ստեղծագործում է քաղաքական թեմաներով եւ գրում բանաստեղծություններ, մարտի 28-ին հայտարարել է, որ շնորհակալ կլինի, եթե “հարգարժան ...ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ՄԻԹԵ ԿՏԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Մարտի 28-ին Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանին լրագրողները հարցրել են, թե արդյոք նա իր թեկնածությունը կդնի Երեւանի քաղաքապետի ընտրությանը, երբ համապատասխան օրենքի ընդունումից հետո քաղաքապետի ...ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերը Ֆայնենշլ թայսմին տված հարցազրույցի ընթացքում հանդես է եկել նախազգուշացմամբ, ուղղված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի ...ՄԵՐՁԱՎՈՐ Է ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ, ԹԵ ՈՉ
Ինչպես փոխանցում է Ազատություն ռադիոկայանը, Հայաստանի հայտնի գործարար Միքայել Բաղդասարովի կարծիքով, որ ներկայացրել է ոչ անհայտ բրիտանական Էկոնոմիստը, Հայաստանի նոր վարչապետ կնշանակվի Կենտրոնական բանկի ...ՀԻՄԱ ԷԼ ԿՈՆԳՐԵՍԸ
Մարտի 28-ին հայտարարություն է տարածել Հնչակյան կուսակցության երիտասարդական Սարգիս Տխրունի միությունը, որով տեղեկացնում է, որ մայրաքաղաքի Կոգրես հյուրանոցը հրաժարվել է դահլիճ տրամադրել իրենց կազմակերպությանը ...ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՙՀազարամյակի մարտահրավեր՚ հիմնադրամ-Հայաստան՚ ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Ինչպես տեղեկացնում է կառավարության ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ԳԱԼԻՍ Է ՎԱՂԸ
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, մարտի 29-ին քառօրյա այցով Երեւան կժամանի ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ...ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԲՈՒԺԻՉ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՏԱՐՎԵԼՈՒ Է ՄՈՒՂՆՈՒ Ս.ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ
Արագածոտնի թեմում արդեն ավանդույթ է դարձել Զատկին հաջորդող կիրակի օրը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի տանել Շուրիշկանի հրաշագործ Սբ. Ավետարանը, որին հազարավոր հայորդիներ և հատկապես պարսկահայեր Սբ. Պատարագի ...ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՇԱՈՒՐՄԱ ԵՆ ՈՒՏՈՒՄ
Երեւանի Հյուսիսային պողոտայի մերձակայքում շարունակվում է մարդկանց բերման ենթարկելու ավանդական դարձած գործընթացը: Այս անգամ, երեկվա համեմատ, թե զբոսնողներն են ավելի քիչ, թե ոստիկանները: Այդտեղ են լրագրողներ, ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 1 ՏԱՐԻ 6 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթունի առաջին ատյանի դատարանում կայացվեց Հովհաննես Հարությունյանի նկատմամբ դատական վճիռ, ըստ որի նա ճանաչվեց մեղավոր եւ դատապարտվեց մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման: Ժամկետը ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՐԳՎԻ
Մարտի 28-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ...ՄԱՔՈՒՐ ԵՐԵՎԱՆ
Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանը առաջիկա երեք ամիսները` ապրիլի սկզբից հունիսի վերջը հայտարարում է մաքրության եռամսյակ: Յուրաքանչյուրս մեր բակում, մեր համայնքում, մեր աշխատավայրում մասնակցենք ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՆԱԵՎ ԽԱՂՈՒՄ ԵՆ
Հյուսիսային պողատայում “քաղաքական” զբոսանքի մասնակից երիտասարդները մարտի 28-ին զբոսնում էին նաեւ խաղալով: Նրանք կլոր շրջան կազմեցին եւ սկսեցին ոստիկանների աչալուրջ հսկողության ներքո խաղալ “պանտոմիմ” խաղը, ...ՔԱՇԱԹԱՂԸ ՊԱՀԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՀԻՄՔԵՐՆ ՈՒՆԵՆՔ
Քաշաթաղի զարգացմանը նվիրված համաժողովին ՀՅԴ Բյուրոն ներկայացնում է Վահան Հովաննիսյանը: Ներկայացնում ենք Karabakh-Open.com- ի հարցազրույցը ՀՀ խորհրդարանի նախկին փոխնախագահ Վահան Հովաննիսյանի հետ: - Պարոն ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՉՔԻՆ ԹՈԶ ՓՉԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Խաղաղ ցուցարարների նկատմամբ մարտիմեկյան ոճրագործությունից հետո ապօրինի մտցված արտակարգ դրությունը լուծեց միայն Սահմանադրական դատարանի` հանցավոր վարչախմբի համար ցանկալի որոշումը կորզելու հարցը, ասված է ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՄՈՏ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՊԱՅԹՈՒՑԻԿ
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է 8 ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆԻ ԵՎ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ՇՆՈՐՀԻՎ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՄԻ ԶԲՈՍՆԻՐ

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍԴՀԿ ԱՏԵՆԱՊԵՏԸ

ԱՂԲԱԽԵՂԴ ԳԵՏԸ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ԻՆՉՊԵՍ ԼԱՎ ՎԱՐՈՐԴ ԴԱՌՆԱԼ
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ

ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՍՈՒ Է ԻՐ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ
ՄԵԾ ՔԱՂԱՔԻ ՓՈՔՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
10 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

