
ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՆՐԱԴԻՏԱԿԻ ՆԵՐՔՈ
Մարտի 20-ին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրեց մամուլի ասուլիս, որի ժամանակ հայկական եւ միջազգային հանրությանը փոխանցեց իր տեսակետներն ու մտքերը Հայաստանի ներկա իրադրության եւ ապագայի վերաբերյալ։ Ասուլիսի ընթացքում արծարծված գաղափարներից մի քանիսն իրենց մեջ լուրջ ենթատեքստ են պարունակում Հայաստանի զարգացման հեռանկարների մասին, եւ նրանց իմաստավորումը կարեւորագույն նշանակություն ունի գալիք փոփոխությունների տրամաբանությունը հասկանալու եւ համապատասխան հետեւություններ անելու մասին։ Հետահայացք գցելով մարտիմեկյան իրադարձությունների որոշ ասպեկտների վրա՝ Ռ.Քոչարյանը արեց մի շարք հետաքրքիր բացահայտումներ։ Մասնավորապես, խոսելով զոհերի մասին, նա նկատեց, որ նրանց թիվը կարող էր երեքով պակաս լինել, եթե ոստիկանության կողմից օգտագործված հատուկ միջոցները հնացած չլինեին։ Հետեւաբար, պետք է ամրապնդել ոստիկանության զինանոցը, նրան տրամադրել հակազդեցության առավել արդիական միջոցներ։ Փորձենք իմաստավորել ասվածը։ Ըստ նախկինում հնչած պաշտոնական տեսակետի` բոլոր ութ զոհերը մահացել են բեկորային վնասվածքներից։ Ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, որ բոլոր քաղաքացիական զոհերի մահը վրա է հասել հրազենային կրակոցներից։ Երկու վարկածն էլ բացառում են քաղաքացիական զոհերի մահը սալջարդի, կոտրվածքների, էլեկտրաշոկի, ռետինե փամփուշտների կամ իրավապահ ուժերի ձեռքին գտնվող ցանկացած այլ օրինական հատուկ միջոցների հետեւանքով, ինչը նշանակում է, որ խնդիրը որեւէ կերպ չի հանգում ոստիկանական հատուկ միջոցների արդիական կամ ոչ արդիական լինելուն։ Ավելին, ակնհայտ հիմքերի բացակայության պայմաններում ոստիկանական զինանոցի թարմացումը /թերեւս նաեւ զուգորդվելով նրա լիազորությունների ավելացմամբ/ կարող է միայն նշանակել, որ նախատեսվում է հսկայական չափով մեծացնել ներքին ուժային մարմինների դերը հասարակական կյանքի կանոնակարգման մեջ։ Նույն մտքով նախագահն առաջին անգամ պաշտոնապես զոհերի պատասխանատվությունը բարդեց ՀՀ Ոստիկանության վրա, իսկ հիշեցնելով, որ «ոստիկանը իր և երրորդ անձի անվտանգությունն ապահովելու նպատակով զենք կարող է կիրառել առանց հրամանի», Ռ.Քոչարյանը անուղղակիորեն հաստատեց հանրահավաքի մասնակիցների նկատմամբ հրազենի կիրառությունը։ Միաժամանակ նախագահը դրանով փորձեց զատվել «իսկ ո՞վ է տվել կրակ բացելու հրամանը» խիստ անհարմար հարցից, հարց, որը դամոկլյան սրի նման կախվել է Հայաստանի իշխանությունների գլխին։ Խոսելով արտակարգ դրության ավարտից հետո հնարավոր հանրահավաքների մասին՝ Ռ.Քոչարյանը կատեգորիկ հայտարարեց, որ դրանք պետք է անհապաղ դադարեցվեն ոստիկանների կողմից։ Իհարկե, գործող նախագահի օրհնությամբ եւ Ազգային ժողովի հնազանդ մասնակցությամբ իշխանությունների դեմ ուղղված ցանկացած զանգվածային գործողություն փաստացիորեն հայտնվել է օրենքից դուրս։ Սակայն նախագահն այս առիթով արեց խիստ կարեւոր թվացող հավելում. եթե մարտի 1-ի իրադարձություններին նա հրահանգել է իրավապահ մարմիններին զերծ մնալ առավել կտրուկ գործողություններից, ապա հետագա առաջին իսկ հանրահավաքի անցկացման պարագայում նա ուղղակիորեն հանդես կգա «խիստ» միջոցներ ձեռնարկելու պահանջով։ Մնում է միայն ավելացնել, որ մարտի 1-ին իրավապահ մարմինների «մեղմ» հակազդեցությանը պաշտոնապես զոհ գնաց յոթ մարդ: Ռոբերտ Քոչարյանը հատուկ ընդգծեց Հայաստանի «ժողովրդավարությունը ամբոխավարությունից» պաշտպանելու իր պատրաստակամության մասին, նշելով, որ մինչեւ իր պաշոնավարման ավարտը մտադիր է նախաձեռնել պետականության հիմքերն ամրապնդող նորմերի ընդունում։ Թե նախագահի նախորդ օրենսդրական նախաձեռնությունները /զանգվածային միջոցառումների սահմանափակումները, ՀՀ նախկին նախագահների պետական պահպանությանը վերաբերվող փոփոխությունները եւ այլն/, եւ թե նրա բերած օրինակը՝ ուժային մարմինների ներկայացուցիչներին ծառայությունից հրաժարվելու կոչ անողներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հստակորեն մատնացույց են անում, թե հատկապես ի՞նչ ուղղությամբ է «ամրապնդվելու Հայաստանի ժողովրդավարությունը»։ Գործող նախագահն անհրաժեշտ համարեց առանձին տողով անդրադառնալ միջազգային արձագանքներին եւ հատկապես հնարավոր պատժամիջոցներին ու սահմանափակումներին։ Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքն առավել քան կանխատեսելի էր. նույնիսկ ամենաթույլ մտահոգվածությունը կդառնար մի կողմից սեփական դիրքերի թուլության նշան, մյուս կողմից՝ միջազգային արձագանքների արդարացիության ընդունում /թեկուզ մասնակի/։ Հետեւաբար, պետք էր հայտարարել, որ Հայաստանը կարող է զարգանալ առանց միջազգային օգնության, որ Հայաստանը նախագահ է ընտրել իր համար, եւ ոչ թե դրսի, որ նվաստացուցիչ է սպասել, որ խոշոր տերությունները ճանաչեն «դեմոկրատական ճանապարհով» ընտրված նախագահին եւ այլն։ Ավելին, գործող նախագահի հետագա խոսքն ուղղակի թաքնված սպառնալիք էր՝ ուղղված միջազգային հանրությանը։ Ինչպես նշեց Ռ.Քոչարյանը, ԼՂ հիմնահարցի ձեւաչափից Ադրբեջանի հրաժարվելու պարագայում չի բացառվում, որ Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը։ Սա լուրջ դեմարշ է թվում՝ ուղղված Ադրբեջանին։ Սակայն իրականում վերջինիս խնդիրը ոչ թե հակադրվելն է միջազգային հանրությանը /որը Մինսկի միջնորդների խումբը ճանաչել է որպես կոֆլիկտի լուծման լեգիտիմ մեխանիզմ/, այլ ՄԱԿ-ում հաջող դիվանագիտական օպերացիայից հետո սեփական դիրքերն առավելագույնս ամրապնդելու հարցը։ Հետեւաբար, հանձինս հայկական դեմարշի՝ գործ ունենք կամ վիրտուալ հակառակորդի դեմ հերթական վիրտուալ օպերացիայի հետ, կամ միջազգային հանրությանն ու հատկապես ԱՄՆ-ին ուղղված շանտաժի հետ՝ կառուցված «դուք մեզ` լեգիտիմություն, մենք՝ ձեզ կայունություն» սկզբունքի վրա։ Խոսքի վերջում Ռ.Քոչարյանը չէր կարող չենթարկվել Ս.Սարգսյանին հերթական անգամ իր քաղաքական տեղը ցույց տալու գայթակղությանը, որի առիթն այս անգամ իր իսկ բնորոշմամբ՝ «երկրի թիվ մեկ գաղտնիքն էր»։ Հիշեցնենք, որ դրանից մի քանի օր առաջ Ս.Սարգսյանը ԵՏՀ ուսանողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանում չի գործի ռուսական սցենարը, այսինքն՝ նախկին նախագահը չի նշանակվի կառավարության ղեկավար։ Թվում էր՝ քաղաքական ինտրիգը դրանով վերջնականապես հանգուցալուծվեց։ Սակայն ասուլիսի ընթացքում Ռ.Քոչարյանը նշեց, որ դեռեւս վեց-յոթ ամիս առաջ նրանք զրուցել են այդ թեմայով, եւ նա պայմանավորվել է Ս.Սարգսյանի հետ, որ իր որոշման մասին կհայտարարի անձամբ նախագահական ընտրություններից հետո։ Այլ կերպ՝ վերջնական խոսքը կախված է ոչ թե նորընտիր նախագահի ցանկությունից, այլ պատկանում է իրեն։ Ճանաչեք Հայաստանի իրական տիրոջը… Մարտի 20-ի մամուլի ասուլիսը գրեթե ամբողջական պատկերացում է տալիս գործող նախագահի ծրագրերի եւ Հայաստանի հետագա զարգացումների մասին։ Ռ.Քոչարյանը ոչ մի դեպքում չի հրաժարվելու քաղաքական իշխանությունից։ Երկիրն աստիճանաբար վերածվելու է ռեպրեսիվ ոստիկանական պետության, որը գործելու է հասարակության տոտալ վերահսկողության եւ բիրտ ճնշումների պարագայում։ Իսկ Ս.Սարգսյանին վերապահված է սկզբում «անգլիական թագուհու», հետո նաեւ «քավության նոխազի» դերը։ ԱՐՄԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
ԿՈՒՆԵՆԱ ԱՐԴՅՈՔ ՀՀԿ-Ն ԱՅԴ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Քառակողմ կոալիցիայի կազմավորումից ավելի, երեւի թե դժվար է լինելու այդ կոալիցիայի կողմերի միջեւ կառավարության պորտֆելների բաժանումը, ինչի համար էլ գուցե այդ հարցը հետաձգվել է մինչեւ լավագույն ժամանակներ, ...ՔՆԵՍԵԹԸ ՈՐՈՇԵԼ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ մարտի 26-ին Իսրայելի խորհրդարանը` Քնեսեթը որոշել է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Քնեսեթը անցած տարի մարտի 14-ին մերժել էր քննարկել հարցը: ...ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍԴՀԿ ԱՏԵՆԱՊԵՏԸ
2Երեկ ուշ երեկոյան Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք բերման է ենթարկվել նաեւ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ով աջակցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Այդ առթիվ ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունը ...ԱՂԲԱԽԵՂԴ ԳԵՏԸ
1Հրազդան գետը սկիզբ է առնում Սեւանա լճից, հոսում Հայաստանի տարածքով ու թափվում Արաքս գետը: Ուրարտական ժամանակներում այն կոչվել է Իլդարունի: Հենց Հրազդանի ափերին է կառուցվել ուրարտական Թեյշեբաինի ամրոցը: ...ԱԶԱՏԵԼ ԵՆ ԼԻԲԱՆԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել Վահան Տեր-Ղեւոնդյանին Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր ...ԱԶԱՏԵԼ ԵՆ ԵՐԵԿ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան ժամը 18-ից հետո ոստիկանները զանգվածաբար բերման էին ենթարկում Հյուսիսային պողոտայում զբոսնող քաղաքացիներին, որոնց թիվը անցել է վաթսունից: Բերման ենթարկված քաղաքացիներին ...ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼՈՒ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ
Իշխանական կոալիցիայի մեջ մտած Օրինաց Երկիր կուսակցության փոխնախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Հեղինե Բիշարյանի մամուլի ասուլիսը, որ տեղի է ունեցել մարտի 27-ին Ուրբաթ ակումբում, անցել է բավական լարված ...ԻՆՉՈՒ Է ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ ՄՏԵԼ ԿՈԱԼԻՑԻԱ
Կառավարող կոալիցիայի մաս կազմած Օրինաց երկիր կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը պարզաբանել է, թե ինչու Օրինաց երկիրը որոշեց նախագահի ընտրությունից հետո միանալ կառավարող կոալիցիային: Ըստ Հեղինե ...ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ ՆԱԵՎ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ
Մարտի 27-ին, Ուրբաթ ակումբում, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը երբ հայտարարել է, թե իրենց մասին սուտ տեղեկություններ հրապարակելու համար բոլոր լրատվամիջոցները պատասխան են տալու, լրագրողները նրան հարց են ...ՕԵԿ-Ը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆՁՆԻ ԱՊՐԻԼԻ ԿԵՍԻՑ
Երբ փետրվարի 29-ին Արթուր Բաղդասարյանն ու Սերժ Սարգսյանը կառավարությունում ստորագրեցին գործակցության մասին հուշագիր եւ հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո Արթուր Բաղդասարյանը դառնալու ...ԻՆՉՔԱՆ ԿԱՐԵԼԻ ԷՐ ԻՋԵՑՆԵԼ
Երբ դեռ նախագահի ընտրության նախընտրական ժամանակաշրջանն էր, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի շտաբի պետ Հեղինե Բիշարյանը հայտարարում էր, որ ընտրությունը լինելու է երկու փուլով, եւ եթե լինի մեկ փուլ, ...ԵՐԲԵՔ ՉԻ ԽՈՍՏԱՑԵԼ, ԹԵ ԿՄԻԱՆԱՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Օրինաց երկիր կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը մարտի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ չմիանալու թեմային, նշելով, թե Օրինաց երկիրը նախագահի ընտրությունից ...ԿՍՏԵՂԾՎԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԿԱՐԳ
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրին, ինչպես նաեւ հիշյալ համակարգի ստեղծման փորձնական ծրագրին: Ռազմավարական ծրագիրն ուղղված ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԵՎԵԼԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հայաստանի կառավարությունն այսօր 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 4 մլն 900 հազար դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը` 2008թ. մայիսին Երեւանում կայանալիք ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ...ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻՆ
ՀՀ կառավարությունը որոշել է 2008թ. իր պահուստային ֆոնդից 10 մլն 609 հազար 533 դրամ հատկացնել ՀՀ կառավարության աշխատակազմին` մարդասիրական օգնության չվերթներ իրականացնող օդանավերի թռիչք-վայրէջքի, օդանավակայանում ...ԼՈՒԾԵԼ ՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, մարտի 27-ի նիստում, գործադիրը հավանություն է տվել ՙԵրեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի ...ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Կառավարությունը մարտի 27-ի նիստում հաստատել է Հայաստանում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, ծրագրի հիմնական նպատակներն են` հանցագործությունների ...ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության քարտուղար Վարդան Խաչատրյանի կարծիքով, ընդդիմության եւ իշխանության միջև երկխոսության երաշխիքը ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչների ազատ արձակումն ...ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՆՐԱԴԻՏԱԿԻ ՆԵՐՔՈ
Մարտի 20-ին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրեց մամուլի ասուլիս, որի ժամանակ հայկական եւ միջազգային հանրությանը փոխանցեց իր տեսակետներն ու մտքերը Հայաստանի ներկա իրադրության եւ ապագայի վերաբերյալ։ ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Մամյան Յուրիկը, Ղռեջյան Ավետիքը, Սիրադեղյան Սերյոժան, ...ԵՐԵԿՎԱ ՊԵՍ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
Այս պահին Հյուսիսային պողոտայում ոստիկանությունը զանգվածաբար բերման է ենթարկում այդտեղ զբոսնողներին: Հիշեցնենք, որ երեկ էլ զանգվածաբար մարդկանց բերման էին ենթարկում: Ներկայում այդ տարածքում շատ մարդ չկա: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետ Սերժ Սարգսյանը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ այսօր կառավարությունում ընդունել է թատերական արվեստի բնագավառի մի շարք ներկայացուցիչների, ...ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մայրաքաղաքի Աբովյան պուրակը Մյասնիկյան պողոտային միացնող ստորգետնյա անցումի, ինչպես նաև Հերացու-Կորյունի-Նալբանդյան-Չարենցի փողոցների հատման տրանսպորտային հանգույցի կառուցման շինարարական աշխատանքների ...ՊՏՈՒՅՏ ՄԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՄԵՋ
Հյուսիսային պողոտայում եթե մարդկանց բերման ենթարկելը առաջին օրերին տագնապ, իսկ հետո զայրույթ էր առաջացնում, ապա այսօր արդեն այն նույնիսկ հարուցում է թե “քաղաքական զբոսանքի” մասնակիցների, թե անգամ հենց ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը Արմինֆո գործակալության հարցին - Պարոն Բալայան, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ նամակ է ուղարկել ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ
Հաստատվել է Ախալքալաք-Կարծախ հատվածի երկաթուղային ճանապարհի շինարարության նախագծի 2008 թ-ի բյուջեն: Այն կազմում է 107 մլն լարի .(71,3 մլն. դոլլար): Այդ մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի Էկոնոմիկայի ...
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻՑ ԽՆԴՐՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԲԻԶՆԵՍԸ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ՀԱԱԿ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱԶԱՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԱՇԽԱՐՀԻԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋ
ՄԻ ԶԲՈՍՆԻՐ

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍԴՀԿ ԱՏԵՆԱՊԵՏԸ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ԱՂԲԱԽԵՂԴ ԳԵՏԸ

ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՍՈՒ Է ԻՐ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ
ԸՍՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԵՎ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ
ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՈՆՑ ԹԱԳԱՎՈՐԵԼ
ԸՆԹԵՐՑՈՂԻ ՆԱՄԱԿ
ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ ՆԱԵՎ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ
- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

