
ԿՈՒՆԵՆԱ ԱՐԴՅՈՔ ՀՀԿ-Ն ԱՅԴ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Քառակողմ կոալիցիայի կազմավորումից ավելի, երեւի թե դժվար է լինելու այդ կոալիցիայի կողմերի միջեւ կառավարության պորտֆելների բաժանումը, ինչի համար էլ գուցե այդ հարցը հետաձգվել է մինչեւ լավագույն ժամանակներ, այլապես երեւի թե կոալիցիան չստացվեր, ու հասարակական աջակցության պատրանքը, որ իշխանությունը ստեղծեց դրանով, մնար օդից կախված: Սակայն բնական է, որ վաղ թե ուշ, պորտֆելների հարցն առաջանալու է, եւ դրանք պետք է բաժանվեն: Այդ ամենի մեջ անկասկած ամենակարեւորը լինելու է վարչապետի պաշտոնը, թեեւ մյուս կողմից այդ պաշտոնը ինքնին ոչինչ է, եթե չունի խորհրդարանի մեծամասնության աջակցությունը: Իսկ մեծամասնությունը, ինչպես հայտնի է, Հանրապետական կուսակցության խմբակցությունն է, որն անգամ առանց իր կոալիցիոն գործընկերների էլ կարող է խորհրդարանում ապահովել կեսից ավելի ձայները: Այդ հանգամանքը իհարկե Հանրապետականներին հնարավորություն է տալիս ոչ միայն վարչապետի պաշտոնը զիջել կոալիցիոն գործընկերներից որեւէ մեկին, այլ ընդհանրապես ամբողջ կառավարությունը, քանի որ միեւնույն է, նախարարները կանեն այնպես, ինչպես կորոշեն օրենսդիրները: Հիմա իհարկե լրիվ հակառակն է, եւ Ազգային Ժողովն է վերածվել կառավարության դակիչի: Սակայն դա փաստացի աննորմալ վիճակ է, որ ստեղծվել է իշխանական վերնախավի կամքով: Եթե այդ վերնախավը որոշի, որ արդեն կառավարությունը պետք է ենթարկվի Ազգային Ժողովին, ապա դա հենց այդպես էլ կլինի, ու ասենք Տիգրան Թորոսյանը կդառնա հանրապետության իրապես երկրորդ դեմք, եւ օրինակ կառավարության հետ խորհրդարանի հարցուպատասխանի ժամանակ արդեն ոչ թե պատգամավորների սխալները կուղղի չքմեղ ժպիտներով, այլ կառավարության անդամներին գուցե նախատի պատգամավորներին ամբողջությամբ չբավարարելու համար, երբ օրինակ վարչապետին հարց են ուղղում, իսկ նա էլ այդ անցանկալի հարցին չպատասխանելու համար հարցը պահանջում է գրավոր, ինչի իրավունքն, ի դեպ, ունի ըստ նույն խորհրդարանի կանոնակարգի: Այդպիսով, զուտ թվաբանական տեսակետից, Հանրապետական կուսակցությունը կառավարության որեւէ պաշտոնի հետ կապված որեւէ խնդիր չունի, քանի որ խորհրդարանական իր մեծամասնությամբ եւ երկրի նախագահի պաշտոնով կարող է կառավարել ցանկացած կառավարության: Հետեւաբար կարծես թե ակնհայտ է, որ վարչապետի պաշտոնի շուրջ խոսակցություններն ընդամենը քաղաքական սպեկուլյացիա են հիշեցնում, այսինքն ընդամենը ստեղծում են քաղաքական գործընթացի իմիտացիա: Իրականում կարծես թե աներկբա է, որ գործադիր մարմինը Հայաստանի 2008 թվականի նախագահի ընտրությունից հետո վերածվելու է ընդամենը տեխնիկական մի կառույցի, անկախ, թե ինչպիսին կլինի վարչապետը: Այն իհարկե կարող է լինել քաղաքական գործիչ, նա կարող է իհարկե հանդես գալ քաղաքական գնահատականներով, հայտարարություններով, անել քաղաքական որոշակի քայլեր, սակայն այդ ամենը կհիշեցնի հին ու բարի կովկասյան ավանդույթը հայտնի ֆիլմից, երբ հարսնացուն կգոռա, կլացի, կկծի եւ այլն: Սակայն դա իհարկե այդքան էլ վատ տրանսֆորմացիա չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Չէ որ այդպիսով քաղաքական ծանրության կենտրոնը վերադառնում է խորհրդարան: Ազգային Ժողովն այդպիսով քիչ թե շատ վերագտնում է իր քաղաքական նշանակությունը, թեեւ իհարկե մեծ մասամբ ապաքաղաքական տարրերով: Բայց մյուս կողմից, մի տեսակ անարդարացի է խորհրդարանի գործարար, թաղային եւ այլ կարգի հեղինակություններին որակել որպես ապաքաղաքական տարր, որովհետեւ նրանք ոչնչով ավելի ապաքաղաքական չեն, քան խորհրդարանում եւ դրանից դուրս գտնվող շատ ու շատ կուսակցությունների վերնախավեր: Պարզապես այդ գործարարներն ու հեղինակությունները չեն ունեցել քաղաքական երեւալու հնարամտությունը, թերեւս այն պատճառով, որ ի տարբերություն կուսակցական վերնախավերի, նրանց բիզնեսը քաղաքականությունը չէ: Այսինքն նրանք ապաքաղաքական, ոչ հնարամիտ, բայց գոնե ավելի ազնիվ տարր են, ի տարբերություն կուսակցական վերնախավերի: Ինչ վերաբերում է խորհրդարանի վերագտնելիք քաղաքական կարգավիճակին, ապա դա իհարկե հարաբերական իրողություն է, բայց որոշակի դրական միտումով: Եթե Հանրապետական կուսակցությունը համարձակություն ունենա կառավարությունը եթե ոչ լիովին, այլ առնվազն կիսով չափ հանձնել կոալիցիոն գործընկերներին ու կառավարումն իրականացնել Ազգային ժողովից, ապա կոալիցիոն գործընկերներն էլ ՀՀԿ-ի հետ հնարավոր հակադրությունների դեպքում պետք է դրանք լուծեն հենց Ազգային ժողովում, ստիպված են լինելու դրանք քննարկել Ազգային ժողովում: Իսկ որ այդ հակադրությունները լինելու են, գրեթե անկասկած է, որովհետեւ չեն կարող չլինել, թեկուզ եւ այն պատճառով, որ ասենք կոալիցիայի անդամներից որեւէ մեկը չի կարող հարցազրույց չտալ եվրոպական որեւէ թերթի: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԿՈՒՆԵՆԱ ԱՐԴՅՈՔ ՀՀԿ-Ն ԱՅԴ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Քառակողմ կոալիցիայի կազմավորումից ավելի, երեւի թե դժվար է լինելու այդ կոալիցիայի կողմերի միջեւ կառավարության պորտֆելների բաժանումը, ինչի համար էլ գուցե այդ հարցը հետաձգվել է մինչեւ լավագույն ժամանակներ, ...ՔՆԵՍԵԹԸ ՈՐՈՇԵԼ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ մարտի 26-ին Իսրայելի խորհրդարանը` Քնեսեթը որոշել է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Քնեսեթը անցած տարի մարտի 14-ին մերժել էր քննարկել հարցը: ...ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍԴՀԿ ԱՏԵՆԱՊԵՏԸ
2Երեկ ուշ երեկոյան Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք բերման է ենթարկվել նաեւ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ով աջակցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Այդ առթիվ ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունը ...ԱՂԲԱԽԵՂԴ ԳԵՏԸ
1Հրազդան գետը սկիզբ է առնում Սեւանա լճից, հոսում Հայաստանի տարածքով ու թափվում Արաքս գետը: Ուրարտական ժամանակներում այն կոչվել է Իլդարունի: Հենց Հրազդանի ափերին է կառուցվել ուրարտական Թեյշեբաինի ամրոցը: ...ԱԶԱՏԵԼ ԵՆ ԼԻԲԱՆԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել Վահան Տեր-Ղեւոնդյանին Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր ...ԱԶԱՏԵԼ ԵՆ ԵՐԵԿ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան ժամը 18-ից հետո ոստիկանները զանգվածաբար բերման էին ենթարկում Հյուսիսային պողոտայում զբոսնող քաղաքացիներին, որոնց թիվը անցել է վաթսունից: Բերման ենթարկված քաղաքացիներին ...ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼՈՒ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ
Իշխանական կոալիցիայի մեջ մտած Օրինաց Երկիր կուսակցության փոխնախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Հեղինե Բիշարյանի մամուլի ասուլիսը, որ տեղի է ունեցել մարտի 27-ին Ուրբաթ ակումբում, անցել է բավական լարված ...ԻՆՉՈՒ Է ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ ՄՏԵԼ ԿՈԱԼԻՑԻԱ
Կառավարող կոալիցիայի մաս կազմած Օրինաց երկիր կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը պարզաբանել է, թե ինչու Օրինաց երկիրը որոշեց նախագահի ընտրությունից հետո միանալ կառավարող կոալիցիային: Ըստ Հեղինե ...ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ ՆԱԵՎ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ
Մարտի 27-ին, Ուրբաթ ակումբում, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը երբ հայտարարել է, թե իրենց մասին սուտ տեղեկություններ հրապարակելու համար բոլոր լրատվամիջոցները պատասխան են տալու, լրագրողները նրան հարց են ...ՕԵԿ-Ը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆՁՆԻ ԱՊՐԻԼԻ ԿԵՍԻՑ
Երբ փետրվարի 29-ին Արթուր Բաղդասարյանն ու Սերժ Սարգսյանը կառավարությունում ստորագրեցին գործակցության մասին հուշագիր եւ հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո Արթուր Բաղդասարյանը դառնալու ...ԻՆՉՔԱՆ ԿԱՐԵԼԻ ԷՐ ԻՋԵՑՆԵԼ
Երբ դեռ նախագահի ընտրության նախընտրական ժամանակաշրջանն էր, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի շտաբի պետ Հեղինե Բիշարյանը հայտարարում էր, որ ընտրությունը լինելու է երկու փուլով, եւ եթե լինի մեկ փուլ, ...ԵՐԲԵՔ ՉԻ ԽՈՍՏԱՑԵԼ, ԹԵ ԿՄԻԱՆԱՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Օրինաց երկիր կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը մարտի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ չմիանալու թեմային, նշելով, թե Օրինաց երկիրը նախագահի ընտրությունից ...ԿՍՏԵՂԾՎԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԿԱՐԳ
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրին, ինչպես նաեւ հիշյալ համակարգի ստեղծման փորձնական ծրագրին: Ռազմավարական ծրագիրն ուղղված ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԵՎԵԼԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հայաստանի կառավարությունն այսօր 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 4 մլն 900 հազար դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը` 2008թ. մայիսին Երեւանում կայանալիք ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ...ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻՆ
ՀՀ կառավարությունը որոշել է 2008թ. իր պահուստային ֆոնդից 10 մլն 609 հազար 533 դրամ հատկացնել ՀՀ կառավարության աշխատակազմին` մարդասիրական օգնության չվերթներ իրականացնող օդանավերի թռիչք-վայրէջքի, օդանավակայանում ...ԼՈՒԾԵԼ ՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, մարտի 27-ի նիստում, գործադիրը հավանություն է տվել ՙԵրեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի ...ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Կառավարությունը մարտի 27-ի նիստում հաստատել է Հայաստանում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, ծրագրի հիմնական նպատակներն են` հանցագործությունների ...ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության քարտուղար Վարդան Խաչատրյանի կարծիքով, ընդդիմության եւ իշխանության միջև երկխոսության երաշխիքը ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչների ազատ արձակումն ...ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՆՐԱԴԻՏԱԿԻ ՆԵՐՔՈ
Մարտի 20-ին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրեց մամուլի ասուլիս, որի ժամանակ հայկական եւ միջազգային հանրությանը փոխանցեց իր տեսակետներն ու մտքերը Հայաստանի ներկա իրադրության եւ ապագայի վերաբերյալ։ ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Մամյան Յուրիկը, Ղռեջյան Ավետիքը, Սիրադեղյան Սերյոժան, ...ԵՐԵԿՎԱ ՊԵՍ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
Այս պահին Հյուսիսային պողոտայում ոստիկանությունը զանգվածաբար բերման է ենթարկում այդտեղ զբոսնողներին: Հիշեցնենք, որ երեկ էլ զանգվածաբար մարդկանց բերման էին ենթարկում: Ներկայում այդ տարածքում շատ մարդ չկա: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետ Սերժ Սարգսյանը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ այսօր կառավարությունում ընդունել է թատերական արվեստի բնագավառի մի շարք ներկայացուցիչների, ...ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մայրաքաղաքի Աբովյան պուրակը Մյասնիկյան պողոտային միացնող ստորգետնյա անցումի, ինչպես նաև Հերացու-Կորյունի-Նալբանդյան-Չարենցի փողոցների հատման տրանսպորտային հանգույցի կառուցման շինարարական աշխատանքների ...ՊՏՈՒՅՏ ՄԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՄԵՋ
Հյուսիսային պողոտայում եթե մարդկանց բերման ենթարկելը առաջին օրերին տագնապ, իսկ հետո զայրույթ էր առաջացնում, ապա այսօր արդեն այն նույնիսկ հարուցում է թե “քաղաքական զբոսանքի” մասնակիցների, թե անգամ հենց ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը Արմինֆո գործակալության հարցին - Պարոն Բալայան, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ նամակ է ուղարկել ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ
Հաստատվել է Ախալքալաք-Կարծախ հատվածի երկաթուղային ճանապարհի շինարարության նախագծի 2008 թ-ի բյուջեն: Այն կազմում է 107 մլն լարի .(71,3 մլն. դոլլար): Այդ մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի Էկոնոմիկայի ...
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀՆԳԱՄՅԱԿԻ ՕՐԸ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ, ԺԱՄԸ 18-ԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՔ ՕՇԱԿԱՆՈՒՄ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՒ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ. ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ
ՄԻ ԶԲՈՍՆԻՐ

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍԴՀԿ ԱՏԵՆԱՊԵՏԸ

ԱՂԲԱԽԵՂԴ ԳԵՏԸ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՍՈՒ Է ԻՐ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ
ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՈՆՑ ԹԱԳԱՎՈՐԵԼ
ԸՍՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԵՎ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ
ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԶՈՐԱԿՈՉԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ ՆԱԵՎ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ
- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

