
ՍՈՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՈԼՈԳԻԱ, ԸՍՏ ԳԱԼՈՒՍՏԻ
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը մարտի 26-ին Մամուլի Ազգային ակումբում ի պատասխան լրագրողների հարցերին հայտարարել է, թե ներքաղաքական իրավիճակի լարվածությունը հաղթահարելու տարբերակների մասին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի առաջարկները քննարկելի են: Ինչ վերաբերում է կոնկրետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին առաջարկին, ապա Գալուստ Սահակյանի խոսքով, արտահերթ ընտրությունների քաղաքական անհրաժեշտություն չկա, քանի որ բոլոր ազդեցիկ ուժերն այսօր խորհրդարանում են: Գալուստ Սահակյանը նշում է, որ իրավիճակից դուրս գալու կապակցությամբ իր հավատամքն այն է, որ պետք է երկրի ներքին կյանքում շատ արագ կատարվեն բարեփոխումներ: Գալուստ Սահակյանի խոսքով, ապրիլ-մայիս ամիսներին տեղի կունենան այդ ուղղությամբ լուրջ քայլեր, որոնք հասարակությունը կգնահատի, եւ ժողովուրդը չի ունենա քաղաքականության հանդեպ մեծ հետաքրքրություն: Գալուստ Սահակյանը կարծում է նաեւ, որ հասարակության մեջ լարվածություն չկա, լարվածությունն այն ուժերի մեջ է, որոնք ձգտում են իշխանության: Այդ կապակցությամբ հարցին, թե այդ դեպքում, օրինակ, արդյոք իշխանության էր ձգտում այն սարկավագը, որին Հյուսիսային պողոտայի զբոսանքը ցրող ոստիկանները բերման են ենթարկել օրերս, պողոտայում նստելու համար, Գալուստ Սահակյանը պատասխանում է, թե դա կոնկրետ դեպք է, որին պետք չէ քաղաքական երանգ տալ: Մյուս կողմից նա հայտարարում է, թե հասարակության մեջ միշտ էլ պետք է դժգոհություն լինի, քանի որ անհնարին է, որ բոլոր մարդիկ մտածեն նույն կերպ: Լրագրողների հարցին, թե մի գուցե խնդիրը քաղաքական համակարգի անկատարության մեջ է, Գալուստ Սահակյանը պատասխանել է, թե սոված ժողովրդի պարագայում անհնար է կայացնել որեւէ համակարգ, որովհետեւ սոված ժողովրդին իր հացն է մտահոգում, ոչ թե այս կամ այն համակարգը: Ըստ ՀՀԿ փոխնախագահի, պետք է կերակրել ժողովրդին, որպեսզի ժողովուրդը կարողանա շարժել համակարգը: Եթե դա չկա, մնացյալը, ըստ Գալուստ Սահակյանի, եվրոպական տերմինոլոգիա է:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Հայաստանի ներքաղաքական իրողությունների մասին խոսելիս կամ լսելիս, այժմ ավելի ու ավելի հաճախ կարելի է հանդիպել արտահայտության այն մասին, թե այն, ինչ կատարվեց մարտի 1-2-ին, ամենից քիչը ձեռնտու էր ԿԸՀ տվյալով ...ՄԻ ԶԲՈՍՆԻՐ
8Երեւանում ոստիկանությունն արդեն մի քանի օր է, ինչ երեկոյան ցրում է Ազատության հրապարակի մերձակայքում, ավելի հաճախ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող զբոսանքները, որոնք մեր իրականության մեջ արդեն ձեռք ...ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆ ՎՆԱՍՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ՆԱԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՆ
Հայաստանի փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն, մարտի 22-ի լույս 23-ի գիշերը ուժեղ քամու հետեւանքով Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում վնասվել են 45-50 սեփական տների տանիքներ, Անտառամեջ գյուղում` ...ՄԱՐՏԻ 25-Ը ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐ
ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ն Համահայկական հանգանակության շնորհիվ կարողացավ ԴԱՀԿ-ին վճարել ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության նկարած եւ ՀՀ Վարչական դատարանի արտանկարած 26.899.986 դրամ (մոտ 90.000 ամերիկյան ...ԸՆԹԵՐՑՈՂԻ ՆԱՄԱԿ
Հարգելի պարոն խմբագիր, Որքան էլ ներկա պահը Հայաստանում բնութագրում ենք որպես ողբերգական, որպես բռնապետությանը վերադառնալու փորձ, այնուամենայնիվ այն ունի նաեւ իր դրական կողմերը: Դրանցից ամենակարեւորը քաղաքական ...ՎՐԱՍՏԱՆԸ ԿՊԱՀՊԱՆԻ ԶԵՂՉԸ
Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն ԱՌԿԱ գործակալությանը տեղեկացրել է, թե Վրաստանը չի վերացնի զեղչերը Հայաստանի երկաթուղային բեռնափոխադրումների համար: Նախկինում մամուլը տեղեկություններ ...ՍԱՆ ՖՐԱՆՑԻՈՍԿՈՅԻ ՀՐԵԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ
Սան Ֆրանցիսկոյի Հրեական համայնքների կապերի խորհուրդը վերահաստատել է իր աջակցությունը հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: Ինչպես 1989, Խորհուրդը նամակ է ուղարկել հայ համայնքի ղեկավար եպիսկոպոս ...ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ՉԵՆ ՍԿՍԵԼ
Կազմավորված քառակողմ կոալիցիայի մեջ ոչ մի սենսացիոն երեւույթ չկա, քանի որ դա արեն մշակույթ է, ունի պատմություն, մարտի 26-ին Մամուլի ազգային ակումբում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր ...ՍՈՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՈԼՈԳԻԱ, ԸՍՏ ԳԱԼՈՒՍՏԻ
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը մարտի 26-ին Մամուլի Ազգային ակումբում ի պատասխան լրագրողների հարցերին հայտարարել է, թե ներքաղաքական իրավիճակի լարվածությունը հաղթահարելու տարբերակների ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՍՈՒ Է ԻՐ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ
Հայաստանի հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հասու է տնօրինել իր ճակատագիրը, նախագահի պաշտոնը թողնելուց հետ: Այդ բառերը մարտի 26-ին Մամուլի Ազգային ակումբում արտաբերել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ...ՀԱՅ-ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Բույ Դին Զինին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն ...ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՎԻՎԱ ՍԵԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ
Վիվասել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մարտի 26-ին արժանացել է Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի Ոսկե մեդալին: Յիրիկյանն այդ մեդալին է արժանացել գիտության ու կրթության ոլորտում իր ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՈՉՈՒՄՆԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԹԱՏՐՈՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 26-ի հրամանագրով արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչների շնորհվել ...ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԶՈՀՎԱԾ ՈՍՏԻԿԱՆԸ
Ինչպես տեղեկացնում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել հասարակական կարգը պահպանելիս ցուցաբերած արիության եւ անձնազոհության համար Հայաստանի ...ԱՐԴՅՈՔ ԻՍԿԱՊԵՍ ՉԿԱ ԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑ
Նախօրեին մենք տեղեկացրել էինք, որ Երեւանի Ճարտարագիտական համալսարանում ռեկտորատի եւ արհմիության համատեղ նիստի ընթացքում դրվելու էր Պահպանողական կուսակցության ղեկավար, Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական թիմի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԿՀԱՋՈՐԴԻ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու մարտի 28-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: ...ՄՆԱՑԵԼ ԵՆ ՅՈԹԸ
Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, հղում անելով Հայաստանի առողջապահության նախարարությանը, մարտի 26-ի դրությամբ բուժհաստատություններում են մնացել մարտի 1-2-ի իրադարձությունների յոթ տուժող, այդ թվում մեկ ոստիկան, ...ՀԲ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այսօր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ընդունեց աշխատանքային այցով մեր երկիր ժամանած Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն տիկին Դոննա Դոուսեթ Կոյրոլոյին: Հանդիպման ընթացքում ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ Ս.Դ.Հ.Կ –ԻՆ ՍՏԻՊՈՒՄ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
Մարտի 26-ին հայտարարությամբ է հանդես եկել Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Հայտարարությունը վերաբերում է Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցին եւ նրա այն խոսքին, որ հնչել էր Վլադիմիր ...ՄԱՐԴԿԱՆՑ ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
Հյուսիսային պողոտայում մարտի 26-ին ժամը 18-ից մեկնարկել է հերթական “քաղաքական” զբոսանքը, որը նախապես հայտարարվել էր որպես ընթերցանության օր: Ակցիայի մասնակիցները պետք է պողոտայում շարվեին եւ գիրք կամ ...ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴՈՒՄ ՀԱՎԱՔՎԵԼ Է 450 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի Գիտության զարգացման հիմնադրամին արված նվիրատվությունների ընդհանուր գումարն անցել է 450 հազար ԱՄՆ դոլարից: ՀՀ ԳԱԱ նախագահության այսօրվա նիստի ժամանակ հիմնադրամի ...ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ
Հյուսիսային պողոտայում քիչ առաջ Ոստիկանության ներկայացուցիչները ծանուցագիր են հանձնել Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից Լեւոն Զուրաբյանին: Նա պետք է ներկայանա Ոստիկանություն: Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԱԿ ԵՎ ԵԱՀԿ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. “Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում, այնուհետև Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ ...
ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԵՎՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ. ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՉԵՆ ԳՏՆՎԵԼ
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
ՎՐԱՍՏԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
ՄԻ ԶԲՈՍՆԻՐ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՍՈՒ Է ԻՐ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ
ԸՍՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԵՎ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ
ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՈՆՑ ԹԱԳԱՎՈՐԵԼ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՄԵԾ ԽԱՂ, ԱՍՈՒՄ Է ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ
ԸՆԹԵՐՑՈՂԻ ՆԱՄԱԿ
ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԶՈՐԱԿՈՉԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
ՍՈՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՈԼՈԳԻԱ, ԸՍՏ ԳԱԼՈՒՍՏԻ
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

