
ՄԻ ԶԲՈՍՆԻՐ
Երեւանում ոստիկանությունն արդեն մի քանի օր է, ինչ երեկոյան ցրում է Ազատության հրապարակի մերձակայքում, ավելի հաճախ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող զբոսանքները, որոնք մեր իրականության մեջ արդեն ձեռք են բերել «քաղաքական զբոսանք» արտահայտությունը: Դժվար է ասել, ոստիկանությունը կատարում է երկրի քաղաքական ղեկավարության հրահանգը, թե պարզապես յուրովի է ընկալել երթերի, ցույցերի, հանրահավաքների մասին օրենսդրական փոփոխությունը, որով Հայաստանում փաստացի արգելվում են զանգվածային բողոքի միջոցառումները: Սակայն ամեն դեպքում միտումն իսկապես մտահոգիչ է, քանի որ եթե այդպես շարունակվի, ապա մի գուցե վաղն արդեն մարդկանց արգելեն աշխատանքային ժամերին հիմնարկից, իսկ ոչ աշխատանքային ժամերին էլ տանից դուրս գալը: Իսկ որպեսզի ամեն ինչ լինի վերահսկելի, ապա մի գուցե մարդկանց արդեն աշխատավայրից տուն եւ տանից էլ աշխատավայր տանեն ոստիկանական մեքենաներով, որ հանկարծ քաղաքացիները չշեղվեն ճանապարհից եւ չարամտորեն չզբոսնեն: Եվ ընդհանրապես, քաղաքային տրանսպորտին ու տաքսի ծառայություններին աստիճանաբար փոխարինելու կգան ոստիկանական մեքենաները, որպեսզի մարդիկ միշտ լինեն ոստիկանության աչքի առաջ: Հիմա խառը ժամանակներ են եւ անգամ յուրային պատգամավորների երթուղայինների գծերին չի կարելի վստահել: Մեկ էլ տեսար վարորդները մարդկանց տանեն քաղաքից դուրս, թաքուն մի տեղ զբոսնելու: Ավելին, եթե ոստիկանությունը քաղաքային տրանսպորտի ֆունկցիան վերցնի իր վրա եւ փոխադրման համար սահմանի հիսուն դրամ վարձավճար, ապա կասկածից վեր է, որ քաղաքացիներն արդեն կամավոր կօգտվեն ոստիկանության մեքենաների ծառայությունից, իսկ հանգանակված գումարն էլ կհատկացվի ոստիկանությանը` մարդկանց պատժելու, ցույցեր, երթեր եւ հանրահավաքներ ցրելու նոր, ժամանակակից միջոցներ ձեռք բերելու համար, քանի որ ինչպես նախագահ Ռոբերտ Քոչարյանը նկատեց, ոստիկանության միջոցներն իսկապես հնացած են, ինչը երբեմն խնդիրներ է հարուցում ցուցարարների անվտանգության հետ կապված: Այսինքն երեւի թե հին միջոցները անխոհեմաբար մարդ են սպանում: Կարելի է ձեռք բերել նոր, փափուկ մահակներ, ջրցան մեքենաները լցնել տաք ջրով, իսկ հակագազերի փոխարեն ոստիկանությանը տրամադրել շամպունի սրվակներ, որոնք կտրամադրվեն ցուցարարներին, եւ երբ ցուցարարը ձեռքը մեկնի այն վերցնելու, ապա կարելի է անմիջապես ձեռնաշղթա հագցնել եւ տանել: Ավտոմատների փոխարեն երեւի թե կարելի է ձեռք բերել լազերներ, որպեսզի հավանական զոհերի վրա հրազենային վնասվածքի հետքեր չմնան, եւ ընդհանրապես զոհեր եւ վիրավորներ չմնան, որ իշխանությունը հետո ստիպված չլինի ասել, թե հրազենի գործադրմամբ կադրերը, որ տեղադրված են ինտերնետում, մոնտաժված են ասենք ամերիկա-իրաքյան պատերազմից, իսկ որոշ դեպքերում էլ Բորոդինոյի ճակատամարտից: Այդպիսով, անհրաժեշտ է, որ ներկայիս իրավիճակից մեծապես շահեն թե քաղաքացիները, թե ոստիկանությունը, թե պետությունը: Փաստորեն ոստիկանությունը կանցնի ինքնաֆինանսավորման, պետությունը ոստիկանությանը տրմադրելիք փողը կհատկացնի արդեն սոցիալական նպատակներով, լուծելով սոցիալական ավելի զգալի թվով խնդիրներ, քան այժմ, քաղաքացիներն էլ այլեւս ստիպված չեն լինի կանգնել կանգառներում եւ տրանսպորտ սպասել, քանի որ ոստիկանությունն անմիջապես կնկատի մարդուն եւ նրան շտապ կերպով կհասցնի եթե ոչ տուն, ապա գոնե ոստիկանական մոտակա բաժանմունք: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ
Քննարկում
Տաթև Արշակունի գրել է:- Vahe
Shat mecarencn es ay Exishe...Et vor 10-20 hogov zbosanq chaneq chi lini???
Ara de tenum eq et mardkanc tenc hraman en tvel mi davadit areq eli.
Yanm et milicun qez tvuma kayfa tenc ban anel@, hl@ harcru???? gna u harcru asa ay Vostikan qez kayfa???
Lav el man enq galis lav el ush jamin...et harc@ liq@ txeqov havaqvelna!u asem imanas et koxqi shenqerum mardik aprum en u iranc el kayf chi vor sax or havaqven...
Hangist karaq @ntaniqnerov, @ngernerov....es misht im hxi knojs het man em galis.NO PROBLEM...mi amen inch sarqeq kasha
Նախ, մենք զբոսնում ենք ոչ թե 10-20, այլ 1000-2000 հոգով, քաղաքը մերն է, փողոցները նույնպես, կզբոսնենք որտեղ ուզենանք, երբ ուզենանք, իսկ որ մեր հարգարժան ոստիկանները դրանից նյարդայնանում են, դա իրենց խնդիրն է մեզ դա չի հուզում, ինչքան շատ արգելեն այնքան շատ ենք զբոսնելու, իրենց դուր չի գալիս, թող գնան հեռու, որ մեզ չտեսնեն:- Vahe
NorSerund գրել է:- Տաթև Արշակունի
Նախ, մենք զբոսնում ենք ոչ թե 10-20, այլ 1000-2000 հոգով, քաղաքը մերն է, փողոցները նույնպես, կզբոսնենք որտեղ ուզենանք, երբ ուզենանք, իսկ որ մեր հարգարժան ոստիկանները դրանից նյարդայնանում են, դա իրենց խնդիրն է մեզ դա չի հուզում, ինչքան շատ արգելեն այնքան շատ ենք զբոսնելու, իրենց դուր չի գալիս, թող գնան հեռու, որ մեզ չտեսնեն:
Apres cavt tanem misht etenc xizax- Տաթև Արշակունի
NorSerund գրել է:
Hramana trvats?? irankel chen uzum katarel?? inch kargi carayutyan mech uzumes yexir yete hramayen cnoxnerit u harazatnerit vra krakes kkrakes??
mer vostikaner@ "menter@" iranc bnorosh ashxatanken @ntrel amota ara duk el kasek txa ek??? inchkan inkn ira shuqic vaxecac harif ka pagoner@ userin xpac pox ashxatelu mijocen gtel aninknaser vochxarner.
VRA գրել է:- NorSerund
Hramana trvats?? irankel chen uzum katarel?? inch kargi carayutyan mech uzumes yexir yete hramayen cnoxnerit u harazatnerit vra krakes kkrakes??mer vostikaner@ "menter@" iranc bnorosh ashxatanken @ntrel amota ara duk el kasek txa ek??? inchkan inkn ira shuqic vaxecac harif ka pagoner@ userin xpac pox ashxatelu mijocen gtel aninknaser vochxarner.
Et el ka...mard ka kraki mard ka che- NorSerund
Babken գրել է:
Jochowurd lzweq Despanatnery Qachaqakan apastaran chndreq
Armen50 t գրել է:
ԲԱ եսա՞ է մեր Երեվանը,բռնել-բռնել մինչև վերջhttp://www.youtube.com/user/ditor սեռջիկի դիկտատւռան. նայեք հայեր.
Նաիրի գրել է:- Armen50 t
ԲԱ եսա՞ է մեր Երեվանը,բռնել-բռնել մինչև վերջhttp://www.youtube.com/user/ditor սեռջիկի դիկտատւռան. նայեք հայեր.
Դա երկար չի տևի։ Մի օր էլ Սերժոին են կզարան տանելու Ռոբոի հետ։- Armen50 t
ARSEN գրել է:- Armen50 t
ԲԱ եսա՞ է մեր Երեվանը,բռնել-բռնել մինչև վերջhttp://www.youtube.com/user/ditor սեռջիկի դիկտատւռան. նայեք հայեր.
духов елек цавнерт танем кича мнаце менк патмутян меч шат аи туркери зериц енк тужве верчум мека АЗГН агтелуя ет 2 еничернерин шат жаманак петк чи- Armen50 t
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Հայաստանի ներքաղաքական իրողությունների մասին խոսելիս կամ լսելիս, այժմ ավելի ու ավելի հաճախ կարելի է հանդիպել արտահայտության այն մասին, թե այն, ինչ կատարվեց մարտի 1-2-ին, ամենից քիչը ձեռնտու էր ԿԸՀ տվյալով ...ՄԻ ԶԲՈՍՆԻՐ
8Երեւանում ոստիկանությունն արդեն մի քանի օր է, ինչ երեկոյան ցրում է Ազատության հրապարակի մերձակայքում, ավելի հաճախ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող զբոսանքները, որոնք մեր իրականության մեջ արդեն ձեռք ...ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆ ՎՆԱՍՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ՆԱԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՆ
Հայաստանի փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն, մարտի 22-ի լույս 23-ի գիշերը ուժեղ քամու հետեւանքով Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում վնասվել են 45-50 սեփական տների տանիքներ, Անտառամեջ գյուղում` ...ՄԱՐՏԻ 25-Ը ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐ
ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ն Համահայկական հանգանակության շնորհիվ կարողացավ ԴԱՀԿ-ին վճարել ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության նկարած եւ ՀՀ Վարչական դատարանի արտանկարած 26.899.986 դրամ (մոտ 90.000 ամերիկյան ...ԸՆԹԵՐՑՈՂԻ ՆԱՄԱԿ
Հարգելի պարոն խմբագիր, Որքան էլ ներկա պահը Հայաստանում բնութագրում ենք որպես ողբերգական, որպես բռնապետությանը վերադառնալու փորձ, այնուամենայնիվ այն ունի նաեւ իր դրական կողմերը: Դրանցից ամենակարեւորը քաղաքական ...ՎՐԱՍՏԱՆԸ ԿՊԱՀՊԱՆԻ ԶԵՂՉԸ
Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն ԱՌԿԱ գործակալությանը տեղեկացրել է, թե Վրաստանը չի վերացնի զեղչերը Հայաստանի երկաթուղային բեռնափոխադրումների համար: Նախկինում մամուլը տեղեկություններ ...ՍԱՆ ՖՐԱՆՑԻՈՍԿՈՅԻ ՀՐԵԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ
Սան Ֆրանցիսկոյի Հրեական համայնքների կապերի խորհուրդը վերահաստատել է իր աջակցությունը հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: Ինչպես 1989, Խորհուրդը նամակ է ուղարկել հայ համայնքի ղեկավար եպիսկոպոս ...ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ՉԵՆ ՍԿՍԵԼ
Կազմավորված քառակողմ կոալիցիայի մեջ ոչ մի սենսացիոն երեւույթ չկա, քանի որ դա արեն մշակույթ է, ունի պատմություն, մարտի 26-ին Մամուլի ազգային ակումբում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր ...ՍՈՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՈԼՈԳԻԱ, ԸՍՏ ԳԱԼՈՒՍՏԻ
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը մարտի 26-ին Մամուլի Ազգային ակումբում ի պատասխան լրագրողների հարցերին հայտարարել է, թե ներքաղաքական իրավիճակի լարվածությունը հաղթահարելու տարբերակների ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՍՈՒ Է ԻՐ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ
Հայաստանի հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հասու է տնօրինել իր ճակատագիրը, նախագահի պաշտոնը թողնելուց հետ: Այդ բառերը մարտի 26-ին Մամուլի Ազգային ակումբում արտաբերել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ...ՀԱՅ-ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Բույ Դին Զինին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն ...ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՎԻՎԱ ՍԵԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ
Վիվասել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մարտի 26-ին արժանացել է Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի Ոսկե մեդալին: Յիրիկյանն այդ մեդալին է արժանացել գիտության ու կրթության ոլորտում իր ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՈՉՈՒՄՆԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԹԱՏՐՈՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 26-ի հրամանագրով արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչների շնորհվել ...ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԶՈՀՎԱԾ ՈՍՏԻԿԱՆԸ
Ինչպես տեղեկացնում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել հասարակական կարգը պահպանելիս ցուցաբերած արիության եւ անձնազոհության համար Հայաստանի ...ԱՐԴՅՈՔ ԻՍԿԱՊԵՍ ՉԿԱ ԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑ
Նախօրեին մենք տեղեկացրել էինք, որ Երեւանի Ճարտարագիտական համալսարանում ռեկտորատի եւ արհմիության համատեղ նիստի ընթացքում դրվելու էր Պահպանողական կուսակցության ղեկավար, Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական թիմի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԿՀԱՋՈՐԴԻ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու մարտի 28-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: ...ՄՆԱՑԵԼ ԵՆ ՅՈԹԸ
Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, հղում անելով Հայաստանի առողջապահության նախարարությանը, մարտի 26-ի դրությամբ բուժհաստատություններում են մնացել մարտի 1-2-ի իրադարձությունների յոթ տուժող, այդ թվում մեկ ոստիկան, ...ՀԲ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այսօր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ընդունեց աշխատանքային այցով մեր երկիր ժամանած Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն տիկին Դոննա Դոուսեթ Կոյրոլոյին: Հանդիպման ընթացքում ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ Ս.Դ.Հ.Կ –ԻՆ ՍՏԻՊՈՒՄ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
Մարտի 26-ին հայտարարությամբ է հանդես եկել Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Հայտարարությունը վերաբերում է Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցին եւ նրա այն խոսքին, որ հնչել էր Վլադիմիր ...ՄԱՐԴԿԱՆՑ ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
Հյուսիսային պողոտայում մարտի 26-ին ժամը 18-ից մեկնարկել է հերթական “քաղաքական” զբոսանքը, որը նախապես հայտարարվել էր որպես ընթերցանության օր: Ակցիայի մասնակիցները պետք է պողոտայում շարվեին եւ գիրք կամ ...ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴՈՒՄ ՀԱՎԱՔՎԵԼ Է 450 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի Գիտության զարգացման հիմնադրամին արված նվիրատվությունների ընդհանուր գումարն անցել է 450 հազար ԱՄՆ դոլարից: ՀՀ ԳԱԱ նախագահության այսօրվա նիստի ժամանակ հիմնադրամի ...ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ
Հյուսիսային պողոտայում քիչ առաջ Ոստիկանության ներկայացուցիչները ծանուցագիր են հանձնել Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից Լեւոն Զուրաբյանին: Նա պետք է ներկայանա Ոստիկանություն: Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԱԿ ԵՎ ԵԱՀԿ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. “Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում, այնուհետև Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ ...
ՄԻ ԶԲՈՍՆԻՐ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՍՈՒ Է ԻՐ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ
ԸՍՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԵՎ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ
ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՈՆՑ ԹԱԳԱՎՈՐԵԼ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՄԵԾ ԽԱՂ, ԱՍՈՒՄ Է ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ
ԸՆԹԵՐՑՈՂԻ ՆԱՄԱԿ
ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԶՈՐԱԿՈՉԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԵՇՏ Է, ԱՄՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ` ԴԺՎԱՐ
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

