
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Հայաստանի ներքաղաքական իրողությունների մասին խոսելիս կամ լսելիս, այժմ ավելի ու ավելի հաճախ կարելի է հանդիպել արտահայտության այն մասին, թե այն, ինչ կատարվեց մարտի 1-2-ին, ամենից քիչը ձեռնտու էր ԿԸՀ տվյալով նորընտիր նախագահ հռչակված Սերժ Սարգսյանին, ով այժմ վարչապետ է: Այդ արտահայտությունն իհարկե հիմնավոր է, որովհետեւ չափազանց դժվար է նախագահել, երբ գիտես, որ այդ նախագահությանը նախորդել է սեփական երկրի թեկուզ եւ մեկ քաղաքացու արյուն, երբ արդեն եղածը նախագահություն էլ չէ, այլ պարեկություն, եթե մայրաքաղաքում բողոքի զանգվածային ցույցեր չեն լինում միայն այն պատճառով, որ Երեւանը վերածվել է մեծ զորանոցի: Դժվար է նախագահել ոչ միայն հոգեբանական, այլ զուտ ֆիզիկական իմաստով, եթե նախագահությունից առաջ կուտակվում է միջազգային կառույցների հետ հարաբերությունների մի ամբողջ կծիկ, կապված երկրում ժողովրդավարական հետընթացի մասին կասկածները ցրելու, դրանով երկրի հանդեպ ֆինանսական պատժամիջոցները կանխելու, Ղարաբաղի հարցում անկյուն քշվելուց խուսափելու եւ այդօրինակ բազմաթիվ գործընթացների հետ: Այդ տեսանկյունից, իսկապես, Սերժ Սարգսյանին ամենեւին ձեռնտու չէր այն, ինչ կատարվեց գարնան առաջին օրը: Մյուս կողմից, սակայն, արդյոք եթե չլիներ այն ուժային գործողությունը, որ կիրառվեց խաղաղ ցուցարարների հանդեպ, Սերժ Սարգսյանը կարող էր դառնալ նախագահ, այսինքն արդյոք նա կհասցներ մինչեւ իր երդման արարողությունը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին կհաջողվեր իր ծավալած շարժման միջոցով այդուամենայնիվ մինչեւ ապրիլի 9-ը կազմաքանդել պետական կառավարման ներկայիս համակարգը, ինչը որպես նպատակ հռչակել էր Տեր-Պետրոսյանը, այդ համակարգը որակելով որպես կազմաքանդման անհրաժեշտություն ունեցող ավազակապետություն: Այսինքն, հարց է առաջանում, թե արդյոք Սերժ Սարգսյանի համար կար այլընտրանք: Խնդիրն այստեղ արդեն ամենեւին այն չէ, թե իրականում քանի ձայն էր տարել Սարգսյանը, քանիսը Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ քանիսը մյուս թեկնածուները, որոնք հետո դարձան կոալիցիայի մաս: Խնդիրը գործընթացն էր, որը միարժեքորեն անցել էր Տեր-Պետրոսյանի վերահսկողության տակ, եւ Սերժ Սարգսյանի հանրահավաքից քաղաքացիների անցումը դեպի Տեր-Պետրոսյանի հանրահավաք հանդիսացավ այդ իրողության “նոտարական” հաստատումը: Այդ պարագայում պարզ է, որ Սերժ Սարգսյանի համար այլընտրանքը դառնում էր հեռանալը, քանի որ եթե անգամ ենթադրենք, որ նրան իրապես ձայն է տվել 850 հազար քաղաքացի, ապա միեւնույն է, տեղի ունեցածին նայելով, այդ քաղաքացիներից ամեն մեկը թերեւս սկսում էր մտածել, որ երեւի թե միայն ինքն է ձայն տվել Սերժ Սարգսյանին եւ միայն ինքն է, որ ձայն չի տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սերժ Սարգսյանը երեւի թե այլեւս ի վիճակի չէր քաղաքական ճանապարհով կանխել հոգեբանական այդ փոթորիկը, եթե անգամ ամբողջությամբ հասկացել էր դրա ծագման պատճառներն ու ընթացքի էությունը: Այնպես որ, Սերժ Սարգսյանին կատարվածն իսկապես ձեռնտու չէր, բայց այլ ինչ բան կարող էր նա անել: Լավագույնը` դա պարզապես Ռոբերտ Քոչարյանին չընդդիմանալն էր եւ նրա ուժային լուծումներին հպատակվելը, եթե մի պահ ենթադրենք, որ Սերժ Սարգսյանն իսկապես ուղղակի մասնակցություն չի ունեցել այն կոշտ միջոցների կիրառմանը, որոնք տեղի ունեցան մարտի 1-2-ին, եւ հետո շարունակվեցին արդեն ռեպրեսիվ քայլերի տեսքով արտակարգ դրության ժամանակահատվածում, եւ ընթանում են անգամ դրա վերացումից հետո: Բայց որն է Սերժ Սարգսյանի հույսը: Չէ որ Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր անց հեռանալու է եւ պատասխանատվությունը, եթե ոչ կատարվածի համար, ապա առնվազն զարգացումների պատասխանատվությունը վաղ թե ուշ ընկնելու է Սերժ Սարգսյանի ուսերին ուղղակիորեն: Արդյոք հույսն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի այն խտացված կոշտության ֆոնին, որ դրսեւորվեց վերջին երեք-չորս շաբաթների ընթացքում, ինքը կարող է ներկայանալ որպես հանդուրժող ղեկավար, որպես երկխոսության կողմնակից, որպես ռեֆորմատոր, ինչով էլ կարող է ակնկալել հանրության վստահությունը: Մի գուցե կա այդ հաշվարկը, եւ նաեւ հենց դրանով է Ռոբերտ Քոչարյանը փորձում առանձնակի խիստ երեւալ, Սերժ Սարգսյանի առանձնակի փափկությունն ավելի ընդգծելու համար, երբ հասարակությունը մի գուցե փառք կտա, որ ազատվեց Ռոբերտ Քոչարյանից եւ այժմ ապրում է հանդուրժող եւ երկխոսության ջատագով Սերժ Սարգսյանի ղեկավարած երկրում: Եթե հաշվարկը դա է, ապա կարելի է կասկածել դրա իրատեսականությանը, քանի որ դա վկայում է իրականության մասին իշխանության վերստին սխալ պատկերացման մասին: Բանն այն է, որ այդ մոտեցումը մի գուցե կարող էր արդարացված լինել մի քանի տարի առաջ, մի գուցե անգամ կես տարի առաջ, բայց ոչ հիմա, որովհետեւ հիմա երկրում հասարակություն է, ոչ միայն պարզապես ժողովուրդ, որը հաց է ակնկալում, այլ հասարակություն, որն ակնկալում է իրավունքներ: Ընդ որում, այդ իրավունքներն ակնկալում է հասկանալով, պատկերացնելով դրանք: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի ֆոնով Սերժ Սարգսյանին վարկանիշ ապահովելու մոտեցումը ամենեւին չի համապատասխանում հասարակական ներկայիս հոգեբանությանը, որն այլեւս չի բավարարվի իրավիճակի դիմահարդարմամբ, այլ կընդունի միայն պլաստիկ վիրահատություն, քանի որ հասարակական հոգեբանությունն արդեն հիմնված չէ “չարյաց փոքրագույնի” սկզբունքի վրա: Եթե Սերժ Սարգսյանը ձեռքը չվերցնի վիրահատական գործիքները, ապա ստիպված է լինելու դրանց փոխարեն ձեռքին անընդհատ ունենալ մահակը, որով, սակայն, ընդամենը խորացնելու է իրավիճակի վիրահատության կենսական անհրաժեշտությունը, ընդհուպ անդամահատում, ոչ ավելի: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Հայաստանի ներքաղաքական իրողությունների մասին խոսելիս կամ լսելիս, այժմ ավելի ու ավելի հաճախ կարելի է հանդիպել արտահայտության այն մասին, թե այն, ինչ կատարվեց մարտի 1-2-ին, ամենից քիչը ձեռնտու էր ԿԸՀ տվյալով ...ՄԻ ԶԲՈՍՆԻՐ
8Երեւանում ոստիկանությունն արդեն մի քանի օր է, ինչ երեկոյան ցրում է Ազատության հրապարակի մերձակայքում, ավելի հաճախ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող զբոսանքները, որոնք մեր իրականության մեջ արդեն ձեռք ...ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆ ՎՆԱՍՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ՆԱԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՆ
Հայաստանի փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն, մարտի 22-ի լույս 23-ի գիշերը ուժեղ քամու հետեւանքով Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում վնասվել են 45-50 սեփական տների տանիքներ, Անտառամեջ գյուղում` ...ՄԱՐՏԻ 25-Ը ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐ
ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ն Համահայկական հանգանակության շնորհիվ կարողացավ ԴԱՀԿ-ին վճարել ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության նկարած եւ ՀՀ Վարչական դատարանի արտանկարած 26.899.986 դրամ (մոտ 90.000 ամերիկյան ...ԸՆԹԵՐՑՈՂԻ ՆԱՄԱԿ
Հարգելի պարոն խմբագիր, Որքան էլ ներկա պահը Հայաստանում բնութագրում ենք որպես ողբերգական, որպես բռնապետությանը վերադառնալու փորձ, այնուամենայնիվ այն ունի նաեւ իր դրական կողմերը: Դրանցից ամենակարեւորը քաղաքական ...ՎՐԱՍՏԱՆԸ ԿՊԱՀՊԱՆԻ ԶԵՂՉԸ
Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն ԱՌԿԱ գործակալությանը տեղեկացրել է, թե Վրաստանը չի վերացնի զեղչերը Հայաստանի երկաթուղային բեռնափոխադրումների համար: Նախկինում մամուլը տեղեկություններ ...ՍԱՆ ՖՐԱՆՑԻՈՍԿՈՅԻ ՀՐԵԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ
Սան Ֆրանցիսկոյի Հրեական համայնքների կապերի խորհուրդը վերահաստատել է իր աջակցությունը հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: Ինչպես 1989, Խորհուրդը նամակ է ուղարկել հայ համայնքի ղեկավար եպիսկոպոս ...ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ՉԵՆ ՍԿՍԵԼ
Կազմավորված քառակողմ կոալիցիայի մեջ ոչ մի սենսացիոն երեւույթ չկա, քանի որ դա արեն մշակույթ է, ունի պատմություն, մարտի 26-ին Մամուլի ազգային ակումբում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր ...ՍՈՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՈԼՈԳԻԱ, ԸՍՏ ԳԱԼՈՒՍՏԻ
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը մարտի 26-ին Մամուլի Ազգային ակումբում ի պատասխան լրագրողների հարցերին հայտարարել է, թե ներքաղաքական իրավիճակի լարվածությունը հաղթահարելու տարբերակների ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՍՈՒ Է ԻՐ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ
Հայաստանի հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հասու է տնօրինել իր ճակատագիրը, նախագահի պաշտոնը թողնելուց հետ: Այդ բառերը մարտի 26-ին Մամուլի Ազգային ակումբում արտաբերել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ...ՀԱՅ-ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Բույ Դին Զինին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն ...ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՎԻՎԱ ՍԵԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ
Վիվասել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մարտի 26-ին արժանացել է Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի Ոսկե մեդալին: Յիրիկյանն այդ մեդալին է արժանացել գիտության ու կրթության ոլորտում իր ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՈՉՈՒՄՆԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԹԱՏՐՈՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 26-ի հրամանագրով արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչների շնորհվել ...ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԶՈՀՎԱԾ ՈՍՏԻԿԱՆԸ
Ինչպես տեղեկացնում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել հասարակական կարգը պահպանելիս ցուցաբերած արիության եւ անձնազոհության համար Հայաստանի ...ԱՐԴՅՈՔ ԻՍԿԱՊԵՍ ՉԿԱ ԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑ
Նախօրեին մենք տեղեկացրել էինք, որ Երեւանի Ճարտարագիտական համալսարանում ռեկտորատի եւ արհմիության համատեղ նիստի ընթացքում դրվելու էր Պահպանողական կուսակցության ղեկավար, Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական թիմի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԿՀԱՋՈՐԴԻ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու մարտի 28-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: ...ՄՆԱՑԵԼ ԵՆ ՅՈԹԸ
Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, հղում անելով Հայաստանի առողջապահության նախարարությանը, մարտի 26-ի դրությամբ բուժհաստատություններում են մնացել մարտի 1-2-ի իրադարձությունների յոթ տուժող, այդ թվում մեկ ոստիկան, ...ՀԲ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այսօր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ընդունեց աշխատանքային այցով մեր երկիր ժամանած Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն տիկին Դոննա Դոուսեթ Կոյրոլոյին: Հանդիպման ընթացքում ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ Ս.Դ.Հ.Կ –ԻՆ ՍՏԻՊՈՒՄ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
Մարտի 26-ին հայտարարությամբ է հանդես եկել Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Հայտարարությունը վերաբերում է Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցին եւ նրա այն խոսքին, որ հնչել էր Վլադիմիր ...ՄԱՐԴԿԱՆՑ ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
Հյուսիսային պողոտայում մարտի 26-ին ժամը 18-ից մեկնարկել է հերթական “քաղաքական” զբոսանքը, որը նախապես հայտարարվել էր որպես ընթերցանության օր: Ակցիայի մասնակիցները պետք է պողոտայում շարվեին եւ գիրք կամ ...ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴՈՒՄ ՀԱՎԱՔՎԵԼ Է 450 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի Գիտության զարգացման հիմնադրամին արված նվիրատվությունների ընդհանուր գումարն անցել է 450 հազար ԱՄՆ դոլարից: ՀՀ ԳԱԱ նախագահության այսօրվա նիստի ժամանակ հիմնադրամի ...ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ
Հյուսիսային պողոտայում քիչ առաջ Ոստիկանության ներկայացուցիչները ծանուցագիր են հանձնել Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից Լեւոն Զուրաբյանին: Նա պետք է ներկայանա Ոստիկանություն: Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԱԿ ԵՎ ԵԱՀԿ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. “Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում, այնուհետև Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ ...
ՄԻ ԶԲՈՍՆԻՐ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՍՈՒ Է ԻՐ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ
ԸՍՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԵՎ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ
ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՈՆՑ ԹԱԳԱՎՈՐԵԼ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՄԵԾ ԽԱՂ, ԱՍՈՒՄ Է ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ
ԸՆԹԵՐՑՈՂԻ ՆԱՄԱԿ
ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԶՈՐԱԿՈՉԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԵՇՏ Է, ԱՄՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ` ԴԺՎԱՐ
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Տիգրան Կարապետյանի պոեզիան
- «Հայր մեր»-ը տարբեր լեզուներով
- Սիրուշոն Եվրոտեսիլում
- «Իմ երազանքները»
- Срочно!Все больше информации!
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Eurovision 2008
- «Նամակ առանց հետադարձ հասցեի»
- Հայերենով Օպերացիոն Համակարգը (ՕՀ) ՝ հայ օգտագործողների համար
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

