
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թեաշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո, հանդիպում է ունեցել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ: Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի դինամիկ զարգացումը: Յուրի Լուժկովը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական ցուցանիշները մեկ տարվա ընթացքում զգալիորեն աճել են, ինչը, նրա կարծիքով, ոչ միայն երկկողմ ջանքերի, այլ նաեւ Երեւանում հիմնված Մոսկվայի տան գործունեության շնորհիվ է: Խոսելով Հայաստանի եւ Մոսկվայի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման մասին, Յուրի Լուժկովը ներկայացրել է նաեւ Մոսկվայի տնտեսության ներկայիս վիճակն ու զարգացման առաջիկա ծրագրերը: Քաղաքապետը կարեւորել է նաեւ Մոսկվայում հայկական մեծածախ առեւտրի կենտրոնի հիմնումը, ՌԴ մայրաքաղաքում պարբերաբար անցկացվող ՙՈսկե Նուռ՚ հայկական ապրանքների տոնավաճառը, որը, ըստ նրա, պետք է ընդլայնել ու զարգացնել: Հանդիպման ժամանակ նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական գյուղմթերքի վերամշակման ձեռնարկության ստեղծման եւ դրա արտադրանքի Մոսկվայում իրացման վերաբերյալ: Զրույցի ընթացքում Յուրի Լուժկովն անդրադարձել է երկու երկրների միջեւ հոգեւոր-մշակութային կապերի հետագա զարգացմանը եւս` այդ համատեքստում կարեւորելով նաեւ Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցական խոշոր համալիրի հնարավորինս շուտ շահագործման հանձնումը: Վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է , որ երեկ երեկոյան այցելել է համալիր, ծանոթացել շինարարության ընթացքին եւ հույս է հայտնել, որ եկող տարի այն արդեն ամբողջությամբ ավարտված կլինի: Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը Կրեմլում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ այցի հրավերի եւ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Վլադիմիր Պուտինի հղած շնորհավորանքի համար: Սերժ Սարգսյանը եւս, հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, շնորհավորել է ՌԴ-ում նախագահական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից երկրի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նույնպես հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան բարեկամության եւ ռազմավարական համագործակցության ու գործընկերության ոգով եւ իրենց տրամաբանական շարունակությունը կունենան այն ամուր հիմքի վրա, որը դրվել է Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին: Այդ ամենի երաշխիքը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, երկու պետությունների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակն է, սերտ կապերն ու հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Իբրեւ ՀՀ նորընտիր նախագահ, Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանն այսուհետ եւս վարելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու, երկու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու քաղաքականություն: Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը անդրադարձել են նաեւ Հայաստանի հետընտրական զարգացումներին: ՀՀ նորընտիր նախագահը ներկայացրել է մեր երկրի ներքաղաքական իրավիճակը եւ ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները վճռական են եւ ամեն ինչ անելու են երկրում կայունության հաստատման ու հասարակության համախմբման, հանդուրժողականության մթնոլորտի արմատավորման ուղղությամբ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-ռուսական քաղաքական, ռազմատնտեսական եւ այլ ոլորտներում հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Վլադիմիր Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման գործընթացը: ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ նորընտիր նախագահի կողմից Հայաստանում ներքաղաքական խնդիրներն արագորեն կլուծվեն եւ մեկ անգամ եւս Ռուսաստանի իշխանությունների կողմից աջակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու ժողովրդին` երկրում կայունության հաստատման եւ առկա դժվարությունների հաղթահարման գործում: Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն ավարտվել է ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի հետ հանդիպումով: Վիկտոր Զուբկովը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու առիթով եւ համոզվածություն հայտնել, որ պետական կառավարման համակարգում ՍերԺ Սարգսյանի մեծ փորձն ու անցած ճանապարհը հնարավորություն կտան արդյունավետորեն լուծելու երկրի նախագահի առջեւ դրված խնդիրները եւ հաջողություն է մաղթել նրան այդ գործում: ՙԱնկասկած, մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ մեր բարեկամ Հայաստանը զարգանա, եւ Հայաստանը միշտ կարող է ապավինել Ռուսաստանի աջակցությանը՚, ընդգծել է Վիկտոր Զուբկովը` ավելացնելով, որ նախորդ հանդիպումներում եւ Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստերում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ու ռուսական կողմից տրված խոստումներն անպայմանորեն եւ ամբողջությամբ կկատարվեն, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՈՆՑ ԹԱԳԱՎՈՐԵԼ
Իր պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտող Ռոբերտ Քոչարյանը, արտակարգ դրության պայմաններում հաճախակի տեղի ունեցած մամուլի ասուլիսներից մեկում, որոնք քսան օրում թերեւս ավելին էին, քան ամբողջ տասը տարիների ...ՄԱՐՏԻ 25-Ը ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ Է ԴԱՌՆԱԼՈՒ
ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության Համահայկական մարաթոնը ամենայն հավանականությամբ իր հաղթական ավարտին կհասնի մարտի 25-ին. արդեն հանգանակվել է 23 մլն 924 հազար դրամ, որից 23.421.500 դրամը ԴԱՀԿ-ն տարել է Մարտի 24-ին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թեաշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից ...ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԶՈՐԱԿՈՉԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանը մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել 2008 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, 2008 թվականի ...ՎՆԱՍՎԵԼ Է ՋՐԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԸ
Մարտի 24-ին, ժամը 15.48-ին տեղեկություն է ստացվել, որ Ախուրյան գետի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրի հոսքը քանդել է Շիրակի մարզի Բայանդուր գյուղի թռչնաբուծական ֆաբրիկային հարակից անցնող 300 մմ ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՀԱՃՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գարունը հաճելի եղանակի, արեւոտ եւ պայծառ օրերի հետ միասին բերում է այսպես ասած սեզոնային հիվանդություններ: Օրինակ, գարնանային ալերգիա, որը երբեմն շատ նման է մրսածությանը: Ի տարբերություն հասարակ մրսածության, ...ԾՐԱԳՐԵՐ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը, Հայաստանի միջին մասնագիտական պետական ուսումնական 80 հաստատություններին 2008 թվականին կհատկացվի շուրջ 2520 անվճար ուսուցման տեղ` 93 մասնագիտությունների ...ՎԻԵՏՆԱՄԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆՁՆԵԼ Է ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԸ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Բույ Դին Զինը (նստավայրը` Մոսկվա): ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԵՇՏ Է, ԱՄՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ` ԴԺՎԱՐ
«Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ասել է, թե «Ազգային մտածողությունը, ավանդույթները, լայնածավալ մշակութային շերտը միշտ միավորել են Հայաստանը ...ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի տեղեկացմամբ, 2008 թվականի մարտի 18-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչական դատարանի վարույթ են ընդունվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ՓՈԹՈՐԿԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍԸ
ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, թե մարտի 22-ին Արցախում տեւականորեն մոլեգնած քամին հսկայական վնասներ է պատճառել հանրապետության բնակֆոնդին եւ ...ԱՌԱՅԺՄ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Հայաստանի նախագահի ընտրությունից առաջ, ԱԺՄ նախագահ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին սատարող ուժերը հայտարարեցին ազգային-ժողովրդավարական ուժերի միավորման միջոցով, նախագահի ընտրությունից հետո, մեծ ...ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԼԻՑԸ
Այսօր լրանում է Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան առաջին տարելիցը: Նա մահացել էր 2007թ. մարտի 25-ին, սրտի հանկարծակի կանգից: Նրա շիրիմին այսօր ծաղկեպսակ են դրել Հայաստանի ղեկավարները, ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԹԵ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Գնալ դեպի ժողովրդավարության, թե անձնիշխանության ու բռնապետության խորացման ճանապարհով: Ըստ ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանի, ով մարտի 25-ին լրագրողների հետ է հանդիպել Փաստարկ ակումբում, նախագահի ընտրություններից ...ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՒ
1996 թվականին, նախագահի ընտրությունից հետո նույնպես, իհարկե առանց մահվան դեպքերի, բայց բանակ կիրառվեց ժողովրդի դեմ, եւ այդպես ընտրված իշխանությունը կարողացավ կառավարել ընդամենը մոտ մեկուկես տարի, արդյոք ...ԱԺԿ ՂԵԿԱՎԱՐԸ ԳԻՏԵ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ, ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՁԵՎ
Եթե երկրում չկա անկայունության պարարտ հող, ապա արտաքին ուժերը չեն կարող անկայունություն առաջացնել, մարտի 25-ին մեկնաբանելով Հայաստանի հեընտրական զարգացումներն ու ողբերգական իրադարձությունները, հայտարարել ...ԵԹԵ ԼՈՒՐՋ Է ՆՈՐԱՍՏԵՂԾ ԿՈԱԼԻՑԻԱՆ
Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահի ընտրության գործընթացում հանդես եկան որպես քաղաքական դաշտի սանիտարներ, մարտի 25-ին Հայելի ակումբում խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, հայտարարել է ԱԺ ...ԸՍՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԵՎ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ
Հայաստանի Խորհրդարանի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նախագահի ընտրությունից առաջ հայտարարում էր, որ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի պատվով հեռանալու հիանալի շանս, եթե պատշաճ մակարդակով կազմակերպի ...ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԼԻՆԵԼ ԴԵԿՈՐԱՑԻԱ
Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մարտի 25-ին Հայելի ակումբում անդրադարձել է նույն օրը հայկական մամուլում տեղ գտած մի տեղեկության, թե հնարավոր է, որ իշխանությունն իրեն նշանակի Ազգային ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Անցած գիշեր ձերբակալվել է Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Արշակ Բանուչյանի տանը երեկ երեկոյան խուզարկություն է կատարվել, ժամը 21:15-ից մինչեւ ուշ գիշեր նրան հարցաքննել են Հատուկ քննչական ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՄԵԾ ԽԱՂ, ԱՍՈՒՄ Է ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ
Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանում իրականացվել է որոշակի սցենար, որոշակի խաղացողներով եւ որոշակի նպատակներով, մարտի 25-ին Հայելի ակումբում հայտարարել է անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, խոսելով նախագահի ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԹԵՐԵՎՍ ԿԱԶԱՏԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Հայաստանի Պահպանողական կուսակցության ղեկավար, Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի անդամ Միքայել Հայրապետյանը մարտի 26-ին ամենայն հավանականությամբ կհեռացվի Երեւանի ճարտարագիտական համալսարանից, ուր դասավանդում ...ԵՎՐՈՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ
Մարտի 21-24-ը Ավստրիայի հայկական մարզական ՙԱրարատ՚ հանձնախմբի ջանքերով եւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի ու Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հովանավորությամբ Վիեննայում անցկացվել է ՙԵվրոհայկական ...ՀՄՀ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ՀԱՅՋՐՆԱԽԱԳԻԾ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԵՏ
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ–Հայաստան ՊՈԱԿ-ի և ՙՀայջրնախագիծ Ինստիտուտ՚ ՓԲԸ-ի միջև պայմանագիր կնքվեց, համաձայն որի ՙՀայջրնախագիծը՚ պետք է խորհրդատվական ծառայություններ մատուցի ՀՄՀ-Հայաստանի Ոռոգվող ...ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը ավետում է, որ շնորհիվ ազատությունը գնահատող մարդկանց` հավաքվել է ԳԱԼԱ ՀԸ անհրաժեշտ փողը: Այդ առթիվ շտաբը տեղեկացնում է. \"Մարտի 25-ին, ժամը 17:15-ին ԳԱԼԱ ...
ՖՈՒՏԲՈԼԸ, ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՇԱՏ ԼԱՎ ԱՊԱԳԱ
ԱՐԴՅՈՔ ՆԱԵՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԱԾ
ԵՐԵՎԻ ՉԻ ՆԱՅԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ
ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ
ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՈՆՑ ԹԱԳԱՎՈՐԵԼ
ԸՍՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԵՎ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ
ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԶՈՐԱԿՈՉԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՄԵԾ ԽԱՂ, ԱՍՈՒՄ Է ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԵՇՏ Է, ԱՄՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ` ԴԺՎԱՐ
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ
ԵՎՐՈՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ
ԱԺԿ ՂԵԿԱՎԱՐԸ ԳԻՏԵ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ, ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՁԵՎ
- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

