
ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՈՆՑ ԹԱԳԱՎՈՐԵԼ
- Իր պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտող Ռոբերտ Քոչարյանը, արտակարգ դրության պայմաններում հաճախակի տեղի ունեցած մամուլի ասուլիսներից մեկում, որոնք քսան օրում թերեւս ավելին էին, քան ամբողջ տասը տարիների ընթացքում, նշեց, թե երկիրը պետք է հասցնի կայունության այն մակարդակին, ինչ որ էր նախագահի ընտրությունից առաջ, եւ այդպես պետք է փոխանցի նոր նախագահ Սերժ Սարգսյանին: Դա իհարկե միանգամայն ազնիվ եւ արդարացի մղում է: Հատկապես եթե Սերժ Սարգսյանն այն թեկնածուն է, որին իր հավանությունն էր տվել Ռոբերտ Քոչարյանը որպես նախագահի պաշտոնին իր արժանի փոխարինող: Բայց իրականությունն ըստ երեւույթին լրիվ հակառակն է: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին փոխանցում է ոչ թե կայուն մի երկիր, այլ իրական մի մղձավանջ, որի ընդամենն արտաքին, առեւերույթ մասն է ինքը կարողանում հաղթահարել հանրահավաքները, ցույցերը, երթերը արգելելով: Մինչեւ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը Ռոբերտ Քոչարյանն անկասկած կանի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի ժողովրդական, զանգվածային բողոքի դրսեւորումներ չլինեն եւ կայունության արտաքին տեսքը պահպանվի: Սակայն այդպիսով, գործող նախագահը ոչ թե կայուն երկիր է փոխանցում նորին, այլ գործող հրաբուխ: Խեղդելով հասարակական դժգոհության ալիքը, Ռոբերտ Քոչարյանը փաստացի նպաստում է դրա տարածմանը հասարակության խորքային շերտերում: Այն կեցվածքը, որ Ռոբերտ Քոչարյանն ընդունեց նախագահի ընտրության ամբողջ գործընթացի ժամանակահատվածում, ինչպես նաեւ հետընտրական զարգացումների ժամանակ, ոչ միայն չէր նպաստում իր “ժառանգորդին” կայուն եւ խաղաղ երկիր փոխանցելուն, այլ էլ ավելի էր ծանրացնում նրա ստանալիք բեռը: Ռոբերտ Քոչարյանին չհաջողվեց իր նախագահության ավարտի այդ պատասխանատու ժամանակաշրջանում հասարակության համար ստանձնել չեզոք գործընկերոջ դեր, որն անշահախնդիր երկխոսություն կվարեր քաղաքացիների հետ, նրանց չբաժանելով յուրայինների եւ օտարների: Ռոբերտ Քոչարյանը հասարակության դժգոհ մասին ընդամենը խորհուրդ տվեց չլինել Ազատության հրապարակում, “քանի որ դա իրենց խաղը չէ”: Մինչդեռ երեւի թե այդ դեպքում արժեր հանրությանը հստակ բացատրել, թե ում խաղն է, որն է նպատակը, փորձել հասկանալ նաեւ, լսելով այդ հանրությանը, թե ինչու են մարդիկ այդպես հազարներով ու հետեւողականորեն “տրվել” այդ խաղին, եթե մի պահ ենթադրենք, որ դա իրապես ժողովրդի խաղը չէր: Ռոբերտ Քոչարյանը չարեց դա: Չփորձեց նաեւ հասարակության այդ մասին բացատրել, համոզել, որը պաշտոնական տվյալով անգամ կազմում է պատկառելի թիվ` հասարակության մոտ մեկ երրորդը, որ իշխանության ճամբարի խաղն էլ օլիգարխիայի եւ վարչակրիմինալ հանրության խաղը չէ, ինչպես կարծում էին պաշտոնական տվյալով Լեւոն Տեր-Պետրոսյանին ձայն տված 350 հազարին մոտ քաղաքացիները, այլ հասարակության ու պետության խաղն է: Փոխարենը դժգոհ քաղաքացիներին ընդամենը տրվում էին վերջնագրեր Ազատության հրապարակը ազատելու մասին, գալուստսահակյանների միջոցով նրանց փակցվում էին որկրամոլության պիտակներ, իշխանական քարոզչամեքենայի միջոցով մեղադրում էին թմրամոլության համար, իսկ հետո արդեն ներկայացրին որպես “գազազած ամբոխ”: Եվ համարժեք ծավալով պատասխանի ոչ մի հնարավորություն, հասարակության այդ հատվածին լսելու ոչ մի ցանկություն: Այդ գործելաոճը ոչ այլ ինչ էր, եթե ոչ “ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ” լյուդովիկյան կարգախոսի վառ կիրառում: Այդպիսով, չնայած Սերժ Սարգսյանին կայուն երկիր փոխանցելու մտադրության մասին իր հայտարարությանը, Ռոբերտ Քոչարյանը նրան փոխանցում է մի երկիր, ուր հասարակական լարվածությունը ոչ թե հաղթահարվում է, այլ ընդամենը ուղղվում ընդհատակ, ուր հանրությունը բաժանված է յուրայինների ու օտարների, ուր մարդկանց արգելում են փողոցում կանգնել, քայլել, մոմ վառել: Սերժ Սարգսյանը ստանում է մի երկիր, որն արդեն բավական խնդիրներ ունի միջազգային հանրության հետ` մարդու իրավունքի եւ ազատությունների առումով: Սերժ Սարգսյանը փաստացի ստանում է ավերակներ, որոնք առավել վտանգավոր են այն պատճառով , որ առերեւույթ տեսանելի չեն, հետեւաբար նկատվելու եւ ընկալվելու համար պահանջում են տեսողության գերլարում: Առերեւույթ ամեն ինչ գուցե կարգի է բերվել, փոխարենն ամեն ինչ խառնվել է խորքում: Թեեւ խորքում, կարծես թե, երբեք էլ ոչինչ չի եղել կարգին: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

© Լրագիր
Վերջին լուրերը, Մարտ 25, 2008ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՈՆՑ ԹԱԳԱՎՈՐԵԼ
Իր պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտող Ռոբերտ Քոչարյանը, արտակարգ դրության պայմաններում հաճախակի տեղի ունեցած մամուլի ասուլիսներից մեկում, որոնք քսան օրում թերեւս ավելին էին, քան ամբողջ տասը տարիների ...ՄԱՐՏԻ 25-Ը ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ Է ԴԱՌՆԱԼՈՒ
ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության Համահայկական մարաթոնը ամենայն հավանականությամբ իր հաղթական ավարտին կհասնի մարտի 25-ին. արդեն հանգանակվել է 23 մլն 924 հազար դրամ, որից 23.421.500 դրամը ԴԱՀԿ-ն տարել է Մարտի 24-ին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թեաշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից ...ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԶՈՐԱԿՈՉԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանը մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել 2008 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, 2008 թվականի ...ՎՆԱՍՎԵԼ Է ՋՐԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԸ
Մարտի 24-ին, ժամը 15.48-ին տեղեկություն է ստացվել, որ Ախուրյան գետի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրի հոսքը քանդել է Շիրակի մարզի Բայանդուր գյուղի թռչնաբուծական ֆաբրիկային հարակից անցնող 300 մմ ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՀԱՃՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գարունը հաճելի եղանակի, արեւոտ եւ պայծառ օրերի հետ միասին բերում է այսպես ասած սեզոնային հիվանդություններ: Օրինակ, գարնանային ալերգիա, որը երբեմն շատ նման է մրսածությանը: Ի տարբերություն հասարակ մրսածության, ...ԾՐԱԳՐԵՐ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը, Հայաստանի միջին մասնագիտական պետական ուսումնական 80 հաստատություններին 2008 թվականին կհատկացվի շուրջ 2520 անվճար ուսուցման տեղ` 93 մասնագիտությունների ...ՎԻԵՏՆԱՄԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆՁՆԵԼ Է ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԸ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Բույ Դին Զինը (նստավայրը` Մոսկվա): ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԵՇՏ Է, ԱՄՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ` ԴԺՎԱՐ
«Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ասել է, թե «Ազգային մտածողությունը, ավանդույթները, լայնածավալ մշակութային շերտը միշտ միավորել են Հայաստանը ...ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի տեղեկացմամբ, 2008 թվականի մարտի 18-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչական դատարանի վարույթ են ընդունվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ՓՈԹՈՐԿԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍԸ
ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, թե մարտի 22-ին Արցախում տեւականորեն մոլեգնած քամին հսկայական վնասներ է պատճառել հանրապետության բնակֆոնդին եւ ...ԱՌԱՅԺՄ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Հայաստանի նախագահի ընտրությունից առաջ, ԱԺՄ նախագահ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին սատարող ուժերը հայտարարեցին ազգային-ժողովրդավարական ուժերի միավորման միջոցով, նախագահի ընտրությունից հետո, մեծ ...ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԼԻՑԸ
Այսօր լրանում է Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան առաջին տարելիցը: Նա մահացել էր 2007թ. մարտի 25-ին, սրտի հանկարծակի կանգից: Նրա շիրիմին այսօր ծաղկեպսակ են դրել Հայաստանի ղեկավարները, ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԹԵ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Գնալ դեպի ժողովրդավարության, թե անձնիշխանության ու բռնապետության խորացման ճանապարհով: Ըստ ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանի, ով մարտի 25-ին լրագրողների հետ է հանդիպել Փաստարկ ակումբում, նախագահի ընտրություններից ...ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՒ
1996 թվականին, նախագահի ընտրությունից հետո նույնպես, իհարկե առանց մահվան դեպքերի, բայց բանակ կիրառվեց ժողովրդի դեմ, եւ այդպես ընտրված իշխանությունը կարողացավ կառավարել ընդամենը մոտ մեկուկես տարի, արդյոք ...ԱԺԿ ՂԵԿԱՎԱՐԸ ԳԻՏԵ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ, ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՁԵՎ
Եթե երկրում չկա անկայունության պարարտ հող, ապա արտաքին ուժերը չեն կարող անկայունություն առաջացնել, մարտի 25-ին մեկնաբանելով Հայաստանի հեընտրական զարգացումներն ու ողբերգական իրադարձությունները, հայտարարել ...ԵԹԵ ԼՈՒՐՋ Է ՆՈՐԱՍՏԵՂԾ ԿՈԱԼԻՑԻԱՆ
Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահի ընտրության գործընթացում հանդես եկան որպես քաղաքական դաշտի սանիտարներ, մարտի 25-ին Հայելի ակումբում խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, հայտարարել է ԱԺ ...ԸՍՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԵՎ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ
Հայաստանի Խորհրդարանի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նախագահի ընտրությունից առաջ հայտարարում էր, որ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի պատվով հեռանալու հիանալի շանս, եթե պատշաճ մակարդակով կազմակերպի ...ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԼԻՆԵԼ ԴԵԿՈՐԱՑԻԱ
Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մարտի 25-ին Հայելի ակումբում անդրադարձել է նույն օրը հայկական մամուլում տեղ գտած մի տեղեկության, թե հնարավոր է, որ իշխանությունն իրեն նշանակի Ազգային ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Անցած գիշեր ձերբակալվել է Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Արշակ Բանուչյանի տանը երեկ երեկոյան խուզարկություն է կատարվել, ժամը 21:15-ից մինչեւ ուշ գիշեր նրան հարցաքննել են Հատուկ քննչական ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՄԵԾ ԽԱՂ, ԱՍՈՒՄ Է ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ
Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանում իրականացվել է որոշակի սցենար, որոշակի խաղացողներով եւ որոշակի նպատակներով, մարտի 25-ին Հայելի ակումբում հայտարարել է անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, խոսելով նախագահի ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԹԵՐԵՎՍ ԿԱԶԱՏԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Հայաստանի Պահպանողական կուսակցության ղեկավար, Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի անդամ Միքայել Հայրապետյանը մարտի 26-ին ամենայն հավանականությամբ կհեռացվի Երեւանի ճարտարագիտական համալսարանից, ուր դասավանդում ...ԵՎՐՈՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ
Մարտի 21-24-ը Ավստրիայի հայկական մարզական ՙԱրարատ՚ հանձնախմբի ջանքերով եւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի ու Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հովանավորությամբ Վիեննայում անցկացվել է ՙԵվրոհայկական ...ՀՄՀ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ՀԱՅՋՐՆԱԽԱԳԻԾ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԵՏ
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ–Հայաստան ՊՈԱԿ-ի և ՙՀայջրնախագիծ Ինստիտուտ՚ ՓԲԸ-ի միջև պայմանագիր կնքվեց, համաձայն որի ՙՀայջրնախագիծը՚ պետք է խորհրդատվական ծառայություններ մատուցի ՀՄՀ-Հայաստանի Ոռոգվող ...ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը ավետում է, որ շնորհիվ ազատությունը գնահատող մարդկանց` հավաքվել է ԳԱԼԱ ՀԸ անհրաժեշտ փողը: Այդ առթիվ շտաբը տեղեկացնում է. \"Մարտի 25-ին, ժամը 17:15-ին ԳԱԼԱ ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ
ԸՍՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԵՎ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ
ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՈՆՑ ԹԱԳԱՎՈՐԵԼ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՄԵԾ ԽԱՂ, ԱՍՈՒՄ Է ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ
ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԶՈՐԱԿՈՉԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԵՇՏ Է, ԱՄՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ` ԴԺՎԱՐ
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ԱՌԱՅԺՄ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ
ԱԺԿ ՂԵԿԱՎԱՐԸ ԳԻՏԵ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ, ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՁԵՎ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

