
ԱՐԴԵՆ ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ Է 15,5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրության համաձայն, ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության հեռուստամարաթոն դրամահավաքը դառնում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արդեն հանգանակվել է 15 մլն 550 հազար դրամ Շարունակվում է Գյումրիում գործող ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանությանն ուղղված դրամահավաք մարաթոնը: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հազարավոր մարդիկ կամավոր կերպով դրամահավաք են իրականացնում Գյումրի քաղաքում գործող այս հեռուստաընկերությանը ծանրագույն ճգնաժամից դուրս բերելու համար: Ըստ ՀՀ Վարչական դատարանի մարտի 19-ի վճռի ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ԱՊԸ-ն պարտավոր էր անհապաղ պետբյուջե վճարել 25 մլն 116 հազար 700 դրամ, եւ մոտ 500 հազար դրամ, որպես դատական ծախսեր: 2007 թվի դեկտեմբերի 3-ից Գյումրու Հարկային տեսչության հայցով արդեն արգելանք էր դրվել ընկերության սարքավորումների, բանկային եւ դրամարկղային միջոցների վրա: 4,5 ամիս շարունակ հեռուստաընկերթյունը որեւէ գովազդային պատվեր չի ունեցել: Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Շտաբի եւ հեռուստաընկերության նախաձեռնությամբ մարտի 19-ին Գյումրու ժամանակով ժամը 9-ին մեկնարկած հեռուստատեսային մարաթոնը նպատակ ուներ կարճ ժամկետում հանգանակել հարկայինի նկարած գումարը, վճարել պետբյուջե, այդպիսով պաշտպանել հեռարձակման լիցենզիան ու շարունակել վիճարկել այդ վճիռը հայաստանյան եւ եվրոպական դատական ատյաններում, այդ թվում պահանջել հեռուստաընկերությանն ու հիմնադրին հասցված վնասի լիակատար հատուցում: Հանգանակության մարաթոնի մասին լուրերը մեծ արագությամբ տարածվեցին Հայաստանով մեկ, ապա` մոտ 6-10 ժամում ամբողջ աշխարհի հայությունն ու այս խնդրով շահագրգիռ մարդիկ իմացան մեկնարկելիք աննխադեպ միջոցառման մասին: Վեբ կայքերի կառավարիչները, բլոգերները, ֆորումների եւ չաթերի «մշտական բնակիչները», ԶԼՄ-ների, ՀԿ-ների հասարակական շարժումների, պաշտոնական ու ոչ պաշտոնական միավորումների տեղեկատվական հոսքերի կառավարիչները աննախադեպ օպերատիվությամբ տարածեցին ու տարածում են տեղեկություն մարաթոնի մասին: Հանգանակության մարաթոնի առաջին օրը` մարտի 19-ին (ստուդիա բերված կանխիկ դրամով եւ ՅՈՒՆԻԲԱՆԿ-ի դրամային հաշվին) հանգանակվեց 8 մլն 75 հազար դրամ` կամ «պահանջվող» գումարի 32 տոկոսը: Հանգանակության մարաթոնի առաջին օրը` մարտի 20-ին հանգանակվեց 3 մլն 598 հազար դրամ` կամ «պահանջվող» գումարի մոտ 14 տոկոսը: Հանգանակության մարաթոնի երրորդ օրը` մարտի 21-ին հանգանակվեց 3 մլն 876 հազար դրամ` կամ «պահանջվող» գումարի 15 տոկոսը: Հանգանակության 3 առաջին օրերի ընթացքում, մինչեւ մարտի 21-ը, ժամը 21:30-ը Կանխիկ եւ Բանկային դրամային հաշվի վրա եղած գումարի հանրագումարը կազմում է 15 մլն 549 հազար դրամ` անհրաժեշտ մայր գումարի 61,91 տոկոսը: Սա մեծագույն հաջողություն է, որ պատիվ է բերում բոլոր նրանց, ովքեր ուշադրության են արժանացնում այս խնդիրը: Առայժմ տեղեկություններ չկան Վահան Խաչատրյանի անունով Յունիբանկում բացված դոլարայի հաշվին արտերկրից արված եւ արվող օժանդակությունների մասին, բանկային գործի մասնագետների խոսքով` այդ հանգանակությունները կարող են տեղ հասնել մի քանի օր ուշացումով, ինչը կարող է լրջագույնս խոչընդոտել ամբողջական գումարը գոնե մինչեւ երկուշաբթի հանգանակելուն: Մարտի 21-ին «ՉԱՊ» ՍՊԸ այցելեցին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները` կատարողական թերթիկով: Նրանք նախ ուսումնասիրեցին դեկտեմբեր 3-ից արգելանքի տակ գտնվող գույքը եւ դրամական միջոցները (որոնք մի քանի հազար դրամով ավելացել էին 4,5 ամսվա ընթացքում, եւ որոնք ընկերությունը չէր կարող ծախսել): Համոզվեցին, որ ամեն ինչ տեղում է, ոչինչ չի պակասել: Ապա ընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանի հետ քննարկումներից հետո, գանձեցին Համաժողովրդական հանգանակությամբ հավաքված եւ այդ պահին ստուդիայում գտնվող ամբողջ գումարը` 15 մլն 21 հազար 500 դրամ` մետաղադրամներն էլ հետը: ԴԱՀԿ աշխատակիցները տեղեկացրին, որ իրենց ծառայության համար բռնագանձելու են դատարանի վճռով սահմանված գումարի եւս 5 տոկոսի չափով գումար (մոտ 1,2 մլն դրամ), այն բանի համար, որ դատական վեճում պարտված կողմը` «ՉԱՊ» ՍՊԸ-ն անհապաղ չի վճարել պահանջված գումարը պետբյուջե, եւ Հարկայինը դիմել է ԴԱՀԿ միջամտությանը: Բացի այդ Դատարանի վճռով հաստատվել է 500.000 դրամ դատական ծախս` ի վնաս պարտված կողմի: Հանգանակության հեռուստամարաթոնը շարունակվում է: Այն ուշագրավ եւ մասամբ սպասված ձեւեր է ստանում, եթե առաջին օրերին մարդիկ հեռավոր գյուղական համայնքներից անձամբ գալիս հասնում էին ստուդիա, հիմա համայնքներում հանգանակում են, ցուցակ են կազմում եւ 1-2 հոգով գումարը բերում են հեռուստաընկերություն: Հետզհետե ու անշեղորեն աճում է Երեւանից, Վանաձորից եւ Հայաստանի այլ համայնքներից հանգանակություններ կատարողների թիվը: Աճում է բանկային փոխանցումներով կատարվող հանգանակությունների թիվն ու մասը հանգանակվող գումարի մեջ: Մոտավորապես կարող ենք ասել, որ նման է ձնագնդի էֆեկտին: Երեւանից մի քանի գործարարներ կատարել են մի քանի 100.000, 200.000-ական դրամի նվիրատվություններ, մեկ այլ գործարար հանգանակության առաջին երեկոյան բերել էր 1 մլն դրամ, իսկ մարտի 21-ին մեկ այլ գործարար` էլի երեւանից նվիրաբերեց մեկուկես մլն դրամ: Հարգելի հայրենակիցներ, եւ Ազատ խոսքը գնահատող մարդիկ, շարունակում ենք դիմել Ձեր զորակցությանն ու աջակցությանը. Եթե մինչեւ երկուշաբթի` մարտի 24-ը չկարողանանք հանգանակել եւս 10 մլն 66 հազար 7 հարյուր դրամ, ԳԱԼԱ հեռուստաընկերության գույքը կառգրավվի եւ կդրվի էլեկտրոնային աճուրդի, որպեսզի ՀՀ Վարչական դատարանի վճիռը բռնագանձման մասին կատարվի: Աջակցությունը կարող է լինել ինչպես նվիրատվության տեսքով, այնպես էլ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին տրվող դրամական պարտքի կամ վարկի տեսքով: Այդ ամենը պատշաճ իրավաբանական գրանցում կստանա: Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբը դիմում է բոլորի օգնությանը, խնդրում է հնարավոր բոլոր աջակցությունները: Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանում եթերազրկվի եւս մեկ հեռուստաընկերություն: Դրամական ուղղակի նվիրատվություններ իրականացնելու համար հարկավոր կլինի այցելել ԳԱԼԱ Հեռուստաընկերության գրասենյակ Գյումրի, Վ.Սարգսյան փ., 4/1 հասցեով. Շարլ Ազնավուրի հրապարակ, արեւմտյան շենք, մուտքը բակի կողմից: Բանկային փոխանցումների եւ պարտքով դրամական օժանդակության համար հարկավոր է զանգահարել հեռուստաընկերություն` հետեւյալ հեռախոսահամարներով. +374 312 31819, +374 312 31889, կամ զանգահարել ուղիղ ԳԱԼԱ Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին հետեւյալ բջջային հեռախոսահամարով. + 374 91 43 55 63: Փոխանցումներ կատարելուց անմիջապես հետո խնդրում ենք զանգել եւ տեղյակ պահել այդ մասին, ասվում է հաղորդագրության մեջ:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՄՆԵԲԻԻՆ
Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից տեղեկացնում են, թե մարտի 21-ին ՀՀ առաջին նախագահը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին և նրա գլխավորած պատվիրակության հետ, որի ...ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
Ուրբաթ օրը, մարտի 21-ին Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը դուրս էր եկել աշխատանքային շրջայցի` հիմնականում մայրաքաղաքում ընթացող շինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Քաղաքապետը նախ այցելեց ...ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՕԵԿ ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Մարտի 22-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Օրինաց երկիր կուսակցության Կանանց միության վեցերորդ համաժողովը: Համաժողովի պատվիրակները հոտնկայս ծափերով դիմավորեցին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, ...ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԻՆԳ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ
Օրինաց երկիր կուսակցությունը 2007 եւ 2008 թվականներին մասնակցելով երկու համապետական ընտրության, անցավ դժվարին, բարդ մի ժամանակահատված, բայց միեւնույն ժամանակ այդ ժամանակահատվածն անցավ արժանապատվորեն, ...ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ
Մարտի 21-ին Հանրապետական, Դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան եւ Օրինաց երկիր կուսակցությունների ձեւավորած քառակողմ քաղաքական կոալիցիան մարտի 22-ին ստացել է ՕԵԿ Կանանց միության հավանությունը, որը դրսեւորվել ...ԱՐԴԵՆ ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ Է 15,5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրության համաձայն, ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության հեռուստամարաթոն դրամահավաքը դառնում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արդեն հանգանակվել է 15 մլն 550 հազար դրամ Շարունակվում ...
ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 700 ՄԼՆ ԴՐԱՄ
ՑՈՐԵՆ ՈՒ ԱԼՅՈՒՐ ՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ
ՎԻՎԱՍԵԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ. ԿԱՌՈՒՑՎԵՑ ԳԱԶԱՏԱՐ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱԳԻԾ
ՀՈՒԶԻՉ Է
ԳԵՐԱԶԱՆՑՆԵՐ ԴԵՌ ՉԿԱՆ, ԱՆԲԱՎԱՐԱՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ 270-Ը
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՕԵԿ ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԻՆԳ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՄՆԵԲԻԻՆ
ԱՐԴԵՆ ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ Է 15,5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ
- 1793 Վենետիկում առաջին անգամ տպագրվեց «Ղազար Փարպեցի»-ն:
- 1853 Կ. Մարքսը գրողմ է «Ազգությունները Թուրքիայում» հոդվածը, որտեղ տեղեկություններ կան տարբեր դավանանքի պատկանող հայերի թվաքանակի, արևմտահայության կրած սոցիալական ու ազգային ճնշումների մասին:
- 1905 Ծնվեց ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Գեորգու Վերջիլը:
- 1913 Ծնվեց ինժեներ - գնդապետ Սերգեյ Ադավելյանը: Մասնակցել է Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին, ԽՍՀՄ չորս և ֆրանսիական չորս շքանշանների ասպետ է:
- 1915 Սկսվեց հուշագրերի փոխանակումը Ռուսաստանի արտգործնախարարության և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև: Շուրջ մեկ ամսվա ընթացքում երեք պետությունները կնքեցին գաղտնի համաձայնագիր՝ դաշնակիցների հաղթանակից հետո Թուրքիայի սևծովյան նեղուցները և Ստամբուլը ռուսական կայսրությանը միացնելու մասին: Համաձայնագրողմ ոչ մի խոսք չկար Արևմտյան Հայաստանի մասին:
- 1922 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր գործիչ Լորիս Քալաշյանը:
- 1925 Կոմունիստական կուսակցության Անդրերկրկոմի քարտուղար, Անդրժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Ալ. Մյասնիկյանի, Անդրկովկասի արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Ս. Մոգիլևսկու և ԽՍՀՄ փոստ-հեռագրական ժողկոմի ԱՍՖՍՀ լիազոր Գ. Աթաբեկյանի ողբերգական մահը:
- 1943 Լվովի մարզում գտնվող հայ ռազմագերիներից կազմակերպվեց «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ:
- 1954 Լույս տեսավ «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:
- 1992 Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի 1-ին դեսանտագրոհային գնդի երդման արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

