
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԻՆԳ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ
Օրինաց երկիր կուսակցությունը 2007 եւ 2008 թվականներին մասնակցելով երկու համապետական ընտրության, անցավ դժվարին, բարդ մի ժամանակահատված, բայց միեւնույն ժամանակ այդ ժամանակահատվածն անցավ արժանապատվորեն, ժողովրդի համար կենսական բարեփոխումներ անցկացնելու վճռականությամբ. իր կուսակցության գործունեության վերջին ժամանակահատվածը մարտի 22-ին այդպես է բնորոշել Օրինաց երկիր կուսակցության նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Արթուր Բաղդասարյանը, ով ողջույնի ելույթ է ունեցել ՕԵԿ Կանանց միության վեցերորդ համաժողովի բացմանը: Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Արթուր Բաղդասարյանը փոքր ինչ կանգ է առել արդեն պատմություն դարձած նախընտրական իրողությունների վրա: ՕԵԿ նախագահի խոսքով, նախընտրական շրջանում կա երկու ընդդիմադիր բեւեռ` ՕԵԿ եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեւավորած քաղաքական առանցք: ՕԵԿ նախագահն ասում է, թե իրենք նախագահի ընտրության քարոզարշավի մեկնարկից փորձեցին ընդդիմության միասնական ուժ ձեւավորել, գործակցության կոչով հանդես գալ, բայց այդ կոչը արժանացավ ստահոդ լուրերի, շանտաժի եւ կեղծիքի վրա հիմնված պատասխանի: Արթուր Բաղդասարյանն ասում է, որ իրենք բնականաբար չէին կարող գործակցել այդօրինակ ուժի հետ: ՕԵԿ նախագահի խոսքով, հայերը ցավոք սովորում են իրենց սխալների վրա, թեեւ փիլիսոփաները հուշում են, որ պետք է սովորել այլոց սխալներից: Արթուր Բաղդասարյանը նշում է, որ եթե հասարակությունը ժամանակին լսեր ՕԵԿ հորդորները, ապա հետընտրական զարգացումները, որ եղան, չէին լինի: Արթուր Բաղդասարյանի խոսքով, անհանդուրժողությունն ու այլատյացությունը չեն կարող երկիրը տանել զարգացման: Մարտի 21-ին Հանրապետական, ՀՅԴ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու հուշագիր ստորագրած Օրինաց երկրի նախագահը հայտարարել է, թե երկրում պետք է լինի սոցիալական համերաշխություն, իսկ ատելություն սերմանողները պետք է իրենց պատասխանատու զգան ազգի առաջ: Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենց նպատակը երկրի կառուցումն է, եւ նախագահի ընտրությանն իրենց ձայն տված քաղաքացիները ակնկալում են լուրջ բարեփոխումներ, ինչի իրականացման առիթով Օրինաց երկիրը, ըստ Արթուր Բաղդասարյանի, լիահույս է: Այդ առումով, Արթուր Բաղդասարյանի բնորոշմամբ, մարտի 21-ին ստեղծված կոալիցիան առանձնահատուկ է: ՕԵԿ նախագահը նշել է քառակողմ կոալիցիայի հինգ առանձնահատկություն: Առաջինն այն է, որ կոալիցիայի կողմերը վայելում են հասարակության գերակշիռ մեծամասնության վստահությունը, ինչը ենթադրում է, որ կոալիցիան ունի բարեփոխումների հանրային վստահելիության ռեսուրս: Երկրորդ առանձնահատկությունը, ըստ ՕԵԿ նախագահի, այն է, որ կոալիցիան պետք է դիմակայի արտաքին մարտահրավերներին, ի դեմս Հայաստանի ներքաղաքական լարվածության ֆոնին աշխուժացած թուրք-ադրբեջանական հակահայ քարոզչությանը, որն ունեցավ նաեւ ռազմական դրսեւորումներ հայ-ադրբեջանական շփման գծի առանցքային հատվածներում: Արթուր Բաղդասարյանը համարում է, որ Հայաստանն այդ մարտահրավերին պետք է հակադարձի համարձակ ու շիտակ քայլերով, որոնք կբարձրացնեն երկրի միջազգային հեղինակությունը: Կոալիցիայի երրորդ առանձնահատկությունն Արթուր Բաղդասարյանը համարում է այն, որ այդ մարմինը ստանձնել է երկրում բոլոր ոլորտների լայն բարեփոխումների պատրաստակամություն եւ պատասխանատվություն, կոռուպցիայի դեմ պայքարի պատասխանատվություն: ՕԵԿ նախագահը համարում է, որ կարճ ժամանակ անց հասարակությունը կզգա կյանքի դրական ու լուսավոր փոփոխությունը: Չորրորդ առանձնահատկությունը, ըստ Արթուր Բաղդասարյանի, ներհասարակական լարվածությունը թոթափելն է, որ պետք է անի կոալիցիան: ՕԵԿ նախագահն անթույլատրելի է համարում երկիրը յուրայինի եւ օտարի բաժանելը: Եվ վերջապես նոր կոալիցիայի հինգերորդ առանձնահատկությունն Արթուր Բաղդասարյանը համարում է նոր, հանդուրժողության վրա հիմնված քաղաքական մշակույթի ներդրումը Հայաստանում: Ըստ ՕԵկ նախագահի, մինչեւ հիմա այդպիսի բան չի եղել, որ բոլոր ուժերը պատասխանատվություն ստանձնեն երկրի ընթացքի համար:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՄՆԵԲԻԻՆ
Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից տեղեկացնում են, թե մարտի 21-ին ՀՀ առաջին նախագահը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին և նրա գլխավորած պատվիրակության հետ, որի ...ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
Ուրբաթ օրը, մարտի 21-ին Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը դուրս էր եկել աշխատանքային շրջայցի` հիմնականում մայրաքաղաքում ընթացող շինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Քաղաքապետը նախ այցելեց ...ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՕԵԿ ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Մարտի 22-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Օրինաց երկիր կուսակցության Կանանց միության վեցերորդ համաժողովը: Համաժողովի պատվիրակները հոտնկայս ծափերով դիմավորեցին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, ...ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԻՆԳ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ
Օրինաց երկիր կուսակցությունը 2007 եւ 2008 թվականներին մասնակցելով երկու համապետական ընտրության, անցավ դժվարին, բարդ մի ժամանակահատված, բայց միեւնույն ժամանակ այդ ժամանակահատվածն անցավ արժանապատվորեն, ...ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ
Մարտի 21-ին Հանրապետական, Դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան եւ Օրինաց երկիր կուսակցությունների ձեւավորած քառակողմ քաղաքական կոալիցիան մարտի 22-ին ստացել է ՕԵԿ Կանանց միության հավանությունը, որը դրսեւորվել ...ԱՐԴԵՆ ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ Է 15,5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրության համաձայն, ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության հեռուստամարաթոն դրամահավաքը դառնում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արդեն հանգանակվել է 15 մլն 550 հազար դրամ Շարունակվում ...
ԻՆՉ Է ԹԱՔՑՎՈՒՄ ԿԱՄՈՒՖԼՅԱԺԻ ՏԱԿ
ՎԻՎԱՍԵԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ. ԿԱՌՈՒՑՎԵՑ ԳԱԶԱՏԱՐ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱԳԻԾ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓՈԽՎԵԼ Է
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓՈՐՁԵՑ ՀԵՐՔԵԼ ԻՐ ԵՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ, ԿԱՄ «ԽՈ՜Շ ԳՅԱԼՄԻՆՍԻԶ, ԱԲԴՈՒԼԱ-ՓԱՇԱ»
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՕԵԿ ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԻՆԳ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՄՆԵԲԻԻՆ
ԱՐԴԵՆ ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ Է 15,5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ
- 1793 Վենետիկում առաջին անգամ տպագրվեց «Ղազար Փարպեցի»-ն:
- 1853 Կ. Մարքսը գրողմ է «Ազգությունները Թուրքիայում» հոդվածը, որտեղ տեղեկություններ կան տարբեր դավանանքի պատկանող հայերի թվաքանակի, արևմտահայության կրած սոցիալական ու ազգային ճնշումների մասին:
- 1905 Ծնվեց ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Գեորգու Վերջիլը:
- 1913 Ծնվեց ինժեներ - գնդապետ Սերգեյ Ադավելյանը: Մասնակցել է Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին, ԽՍՀՄ չորս և ֆրանսիական չորս շքանշանների ասպետ է:
- 1915 Սկսվեց հուշագրերի փոխանակումը Ռուսաստանի արտգործնախարարության և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև: Շուրջ մեկ ամսվա ընթացքում երեք պետությունները կնքեցին գաղտնի համաձայնագիր՝ դաշնակիցների հաղթանակից հետո Թուրքիայի սևծովյան նեղուցները և Ստամբուլը ռուսական կայսրությանը միացնելու մասին: Համաձայնագրողմ ոչ մի խոսք չկար Արևմտյան Հայաստանի մասին:
- 1922 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր գործիչ Լորիս Քալաշյանը:
- 1925 Կոմունիստական կուսակցության Անդրերկրկոմի քարտուղար, Անդրժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Ալ. Մյասնիկյանի, Անդրկովկասի արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Ս. Մոգիլևսկու և ԽՍՀՄ փոստ-հեռագրական ժողկոմի ԱՍՖՍՀ լիազոր Գ. Աթաբեկյանի ողբերգական մահը:
- 1943 Լվովի մարզում գտնվող հայ ռազմագերիներից կազմակերպվեց «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ:
- 1954 Լույս տեսավ «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:
- 1992 Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի 1-ին դեսանտագրոհային գնդի երդման արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

