
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
- Ուրբաթ օրը, մարտի 21-ին Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը դուրս էր եկել աշխատանքային շրջայցի` հիմնականում մայրաքաղաքում ընթացող շինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Քաղաքապետը նախ այցելեց տրոլեյբուսի հավաքակայան: Մարտի 1-ի հայտնի իրադարձությունների ժամանակ ՙԷլեկտրատրանսպորտ՚ ընկերությանը պատկանող 6 տրոլեյբուս վնասվել էր` ընդհանուր վնասի չափը տրոլեյբուսների մասով կազմում է 3 մլն դրամ: Քաղաքապետին ներկայացվեց, որ դրանք այժմ վերականգնվում են: Երևանում այսօր միջին հաշվով օրական երթուղի է մտնում 50 տրոլեյբուս, որոնցից 18-ը Երևանի քաղաքապետարանը ներկրել էր անցյալ տարի: Քաղաքապետը խոստանում է, որ այս տարի ևս դրանց թիվը կավելանա 20-ով: Բացի այդ կվերանորոգվեն դեռ նախկին տարիներից խափանված 15-20 տրոլեյբուսներ արդյունքում տարեվերջին արդեն մայրաքաղաքում շահագործվող տրոլեյբուսների թիվը կհասնի 85-90-ի: Տրոլեյբուսի հավաքակայանից հետո Երևանի քաղաքապետը այցելեց շինհրապարակներ, բոլոր շինարարական ծրագրերի մրցույթները, ըստ քաղաքապետի, արդեն ավարտվել են և շինարարությունը սկսվել: Քաղաքապետի առաջին կանգառը Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սեբաստիա փողոցն է, որտեղից հանվում են տրամվայի չգործող գծերը: Դրանց տեղում հատվածաբար արդեն խիճ է լցվել, որին կհաջորդի փողոցի ասֆալտապատումը: Սեբաստիա փողոցի շինարարությունը, որն սկսվել է 2 շաբաթ առաջ, կավարտվի 2 ամսից: Երվանդ Զախարյանի հաջորդ կանգառը ՙԱյրարատ՚ կինոթատրոնի հարևանությամբ գտնվող շինարարական տեղամասում էր: Այստեղ Տիգրան Մեծ-Խանջյան- Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում մեծ թափով շարունակվում է տրանսպորտային հանգույցի անցյալ տարի սկսված շինարարությունը: Ագաթանգեղոս փողոցի հատվածում թունելի պատերն ու առաստաղը արդեն տեղադրված է, այժմ նույն աշխատանքը կատարվում է Մանկավարժական համալսարանի հարակից հատվածում: Սա լինելու է երկկողմանի երթևեկելի տրանսպորտային հանգույց, որի ընդհանուր երկարությունը 320 մետր է, որից բուն թունելային հատվածը 180 մետր: Շինարարական աշխատանքներն այստեղ նախատեսվում է ավարտել մայիսի վերջին: Հաջորդը դա Գետառի վերակառուցմամբ նոր ճանապարհի կառուցումն է, որը նույնպես սկսվել է անցյալ տարի: Գետառի հունի մի մասը վերածվում է ճանապարհի, իսկ ջուրը կհոսի փակ թունելային հունով: Գետառի նոր ավտոճանապարհը սկիզբ առնելով Թումանյան-Խանջյան խաչմերուկից ձգվում է մինչև Հերացի փղոց: Շինարարական աշխատանքներն այժմ ընթանում են Շախմատի տան հատվածում և Հերացի փողոցում` Բժշկական համալսարանի հարևանությամբ: Երևանի քաղաքապետը նշեց, որ ՙԱյրարատ՚ կինոթատրոնի հարևանությամբ կառուցվող տրանսպորտային հանգույցն ու Գետառի ճանապարհը համարվում են Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվող Սարալանջի մայրուղու շարունակությունը: Այդ աշխատանքների ավարտը նախատեսված է օգոստոսին: Դավթաշենի կամուրջը Հերացի փողոցի հետ կապող նորակառույց Սարալաnջի մայրուղին փաստորեն կդառնա շարունակական` Գետառի նոր ճանապարհով մինչև Ագաթանգեղոս փողոց և Արշակունյաց պողոտա` առանց լուսացուցային հատումների: Երվանդ Զախարյանը նշում է, որ տարեվերջին արդեն այս ամբողջ շղթան` սկսած Ավետիսյան փողոցից մինչև Ագաթանգեղոս առանց լուսացուցային հատումների վարորդների համար բաց կլինի: Դա զգալիորեն կթեթևացնի կենտրոնի այսօրվա տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: ՙՀետագայում, հավանաբար 2009-2010 թվականներին, համապատասխան նախագիծն արդեն կա, շինարարական աշխատանքները կշարունակվեն Դավթաշենի կամուրջից մինչև Աշտարակի խճուղի, որպեսզի մայրաքաղաքի հարավային հատվածից հյուսիսային գնացող մեքենաները անարգել անցնեն այդ ճանապարհով՚,-ասաց քաղաքապետը: Քաղաքապետի այցելած վերջին շինարարական տեղամասը Հերացի փողոցի սկզբնամասում էր: Հերացի-Աբովյան փողոցների խոչմերուկի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով այստեղ օրերս սկսվել է նոր տրանսպորտային թունելի շինարարությունը, որի ավարտը նույնպես նախատեսվում է մինչև սեպտեմբեր: Աբովյան պուրակը Մյասնիկյան պողոտային կապող թունելի ընդհանուր երկարությունը` թեքանցներով լինելու է 240 մետր, թունելային հատվածը 56 մետր, լայնությունը 6 մետր: Քաղաքապետի տեղեկացմամբ, բացի նշված ճանապարհաշինական ծրագրերից, մայրաքաղաքում այս տարի իրականացվելու է շուրջ 2.4 մլրդ դրամի ծավալով փողոցների վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում` Արաշկունյաց պողոտայի ամբողջ երկարությամբ` Կրկեսի մոտից մինչև նախկին Բանվորի արձանի խաչմերուկն ընկած հատվածում անվտանգությունն ապահովելու համար բետոնային միջնապատեր են տեղադրվելու: Այստեղ պետք է կառուցվի նաև վերգետնյա անցում: Բացի այդ 4-րդ կարգի վթարայնության շենքերի բնակիչների նոր բնակարաններով ապահովելու համար կառուցվելու է 2 նոր շենք: Ոռոգման ցանցի կառուցման հիմնական աշխատանքները այս տարի պետք է շարունակվեն: Նախատեսվում է ամբողջությամբ ավարտել Երևանի արտաքին լուսավորության ծրագիրը: Քաղաքապետը խոստանում է. ՙԱյս տարի արդեն ամբողջությամբ լուսավորված Երևան կունենանք՚: Նրա խոսքերով, շինարարության առումով 2008-ը մայրաքաղաքի համար նույնքան հագեցած կլինի, որքան նախորդ 2007 թվականն էր, քաղաքապետը չի բացառում, որ տարվա ընթացքում կարող են իրականցվել ավելի շատ ծրագրեր, քան նախատեսված էր: Այսօր Երևանում շինարարությունն իրականացվում է 2 հերթափոխով: Քաղաքապետն ինքն էլ շինհրապարակ հաճախ է այցելում: ՙԸնդհանրապես շաբաթ չկա, որ օբյեկտներում չլինեմ: Անցած տարվա վերջին 3 ամիսներին ամեն օր էի լինում շինհրապարկներում, այդ թվում` գիշերային ժամերին: Ուղղակի կան ժամկետներ, որոնց համար առաջին հերթին պատասխանատու է քաղաքապետը: Դրանք ապահովելու համար պետք է հաճախակի լինել տեղում, ծանոթանալ խնդիրներին, չլուծված հարցերին օպերատիվ լուծում տալ դրանց: Այլապես հարցերը կկուտակվեն, հետագայում լուծումները կդժվարանան, իսկ ժամանակի առումով կարող է խնդիրներ առաջանալ՚: Շինարարական եռուզեռը մայրաքաղաքում լիովին վերականգնված է, Երվանդ Զախարյանը համոզված է, որ ծրագրերը անպայման կիրականացվեն, սակայն կարևոր է նաև Երևանում բարոյահոգեբանական մթնոլորտի վերականգնումը: ՙՔաղաքապետարանի բոլոր ստորաբաժանումներում բնականոն աշխատանքային ռիթմը վերականգնված է, մնում է վերականգնել միայն քաղաքի բարոյահոգեբանական վիճակը, ինչը ավելի երկար ժամանակ, ավելի պատասխանատու և հետևողական աշխատանք է պահանջում յուրաքանչյուրիցս, որովհետև հասցված բարոյական վնասը բավական մեծ է և խորը: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք համեմատաբար կարճ ժամանակահատվածում վերականգնել նորմալ աշխատանքային բարոյահոգեբանական մթնոլորտ հանրապետությունում և մայրաքաղաքում՚, նշեց քաղաքապետը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

© Լրագիր
Վերջին լուրերը, Մարտ 22, 2008ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՄՆԵԲԻԻՆ
Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից տեղեկացնում են, թե մարտի 21-ին ՀՀ առաջին նախագահը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին և նրա գլխավորած պատվիրակության հետ, որի ...ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
Ուրբաթ օրը, մարտի 21-ին Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը դուրս էր եկել աշխատանքային շրջայցի` հիմնականում մայրաքաղաքում ընթացող շինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Քաղաքապետը նախ այցելեց ...ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՕԵԿ ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Մարտի 22-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Օրինաց երկիր կուսակցության Կանանց միության վեցերորդ համաժողովը: Համաժողովի պատվիրակները հոտնկայս ծափերով դիմավորեցին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, ...ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԻՆԳ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ
Օրինաց երկիր կուսակցությունը 2007 եւ 2008 թվականներին մասնակցելով երկու համապետական ընտրության, անցավ դժվարին, բարդ մի ժամանակահատված, բայց միեւնույն ժամանակ այդ ժամանակահատվածն անցավ արժանապատվորեն, ...ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ
Մարտի 21-ին Հանրապետական, Դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան եւ Օրինաց երկիր կուսակցությունների ձեւավորած քառակողմ քաղաքական կոալիցիան մարտի 22-ին ստացել է ՕԵԿ Կանանց միության հավանությունը, որը դրսեւորվել ...ԱՐԴԵՆ ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ Է 15,5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրության համաձայն, ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության հեռուստամարաթոն դրամահավաքը դառնում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արդեն հանգանակվել է 15 մլն 550 հազար դրամ Շարունակվում ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԵԱՀԿ ԽՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԱՅՑԵԼԻ ԿՈՎԿԱՍ
157 ԴՊՐՈՑ ԱՐԴԵՆ ԼՈԿԱԼ ՋԵՌՈՒՑՈՒՄ ՈՒՆԻ
ԱՌԿԱ Է ՄԻ ՎԻՃԱԿ, ԵՐԲ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՇԱՏԵՐԸ
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՕԵԿ ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՄՆԵԲԻԻՆ
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԻՆԳ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ
ԱՐԴԵՆ ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ Է 15,5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1793 Վենետիկում առաջին անգամ տպագրվեց «Ղազար Փարպեցի»-ն:
- 1853 Կ. Մարքսը գրողմ է «Ազգությունները Թուրքիայում» հոդվածը, որտեղ տեղեկություններ կան տարբեր դավանանքի պատկանող հայերի թվաքանակի, արևմտահայության կրած սոցիալական ու ազգային ճնշումների մասին:
- 1905 Ծնվեց ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Գեորգու Վերջիլը:
- 1913 Ծնվեց ինժեներ - գնդապետ Սերգեյ Ադավելյանը: Մասնակցել է Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին, ԽՍՀՄ չորս և ֆրանսիական չորս շքանշանների ասպետ է:
- 1915 Սկսվեց հուշագրերի փոխանակումը Ռուսաստանի արտգործնախարարության և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև: Շուրջ մեկ ամսվա ընթացքում երեք պետությունները կնքեցին գաղտնի համաձայնագիր՝ դաշնակիցների հաղթանակից հետո Թուրքիայի սևծովյան նեղուցները և Ստամբուլը ռուսական կայսրությանը միացնելու մասին: Համաձայնագրողմ ոչ մի խոսք չկար Արևմտյան Հայաստանի մասին:
- 1922 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր գործիչ Լորիս Քալաշյանը:
- 1925 Կոմունիստական կուսակցության Անդրերկրկոմի քարտուղար, Անդրժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Ալ. Մյասնիկյանի, Անդրկովկասի արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Ս. Մոգիլևսկու և ԽՍՀՄ փոստ-հեռագրական ժողկոմի ԱՍՖՍՀ լիազոր Գ. Աթաբեկյանի ողբերգական մահը:
- 1943 Լվովի մարզում գտնվող հայ ռազմագերիներից կազմակերպվեց «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ:
- 1954 Լույս տեսավ «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:
- 1992 Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի 1-ին դեսանտագրոհային գնդի երդման արարողությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

