
ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ ԹԵԿՆԱԾՈՒՆ Է
- Երբ որեւէ մեկը լսի Հայաստանի նախագահի թեկնածուներին, ապա թերեւս կհամակվի նախանձի զգացումով, քանի որ երեւի թե անհնար է Հայաստանի խնդիրներն ավելի հստակ պատկերացնելն ու Հայաստանին ավելի լավ բաներ ցանկանալը: Այդպես է եղել միշտ, գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, գրեթե բոլոր թեկնածուների պարագայում: Ըստ երեւույթին, հենց դա է պատճառը, որ Հայաստանում ընտրություն, որպես այդպիսին, չի էլ կատարվում, քանի որ ահավոր դժվար է ընտրել այն լավերի մեջ, որ ամեն նախագահի ընտրության ներկայանում են հայ հասարակությանը: Դե իսկ քանի որ հասարակությունը չի կարողանում լավից լավին ընտրել, ապա պարզ է, որ ինչ որ մեկը պետք է հասարակության փոխարեն կատարի այդ ընտրությունը: Հո չեն թողնի, որ երկիրը մնա առանց նախագահ: Այդ տեսանկյունից, Հայաստանում ընտրական մեխանիզմը իրապես գործի գցելու համար իշխանության կատարելիք անհրաժեշտ առաջին քայլը երեւի թե այն պետք է լինի, որ ընտրությունների ժամանակ իշխանությունը մի քանի վատ եւ վատթար թեկնածուների առկայություն ապահովի: Այդ դեպքում հասարակությունը հնարավորություն կունենա կատարել ավելի դյուրին ընտրություն, եւ այլեւս հարկ չի լինի ընտրել հանրության փոխարեն:

Իշխանությունը կարծես թե գիտակցում է դա, եւ ըստ երեւույթին նախագահի ամեն մի ընտրության էլ լինում են թեկնածուներ, որոնք մասնակցում են իշխանության պատվերով, ֆոն ապահովելու համար: Սակայն տեղի է ունենում հակադարձ էֆեկտ, եւ որպես կանոն, այդ թեկնածուները պակաս խելոք չեն երեւում, քան իշխանությունը: Այսինքն, եթե կա հանրային գերիշխող կարծիք, որ երկրի զարգացման ամենից կարեւոր նախապայմանը ընտրական մեխանիզմի աշխատանքն է, ընտրության միջոցով իշխանության ձեւավորումը, ապա թերեւս կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության առաջընթացը կանգ է առել վատ թեկնածուների բացակայության պատճառով: Չկա վատ թեկնածու, կամ բոլորը լավն են, հասարակությունը չի կարողանում ընտրություն կատարել, եւ իշխանությունը, որ կրում է երկրի կայունության եւ իշխանական համակարգի ձեւավորման պատասխանատվությունը, ստիպված է լինում ընտրություն կատարել հասարակության փոխարեն: Դրանից էլ կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին իրապես մեծ ծառայություն կմատուցի ոչ թե այն թեկնածուն, որ կներկայացնի խնդիրների գիտակցման հստակ ապացույցներ եւ լուծման անբեկանելի բանաձեւեր, այլ ով իրեն այնքան վատ կդրսեւորի, որ ժողովրդի համար փոքր ինչ կհեշտացնի ընտրությունը, եւ իշխանությանը այլեւս հարկ չի լինի անել այն, ինչ ըստ օրենքի պետք է անի հասարակությունը:
Չի բացառվում նաեւ, որ հենց դրա համար է իշխանությունը դիմում տարատեսակ անօրինականությունների, ընտրական գործընթացի ժամանակ, որպեսզի գոնե ինքը հասարակության աչքին վատ երեւա: Այսինքն, չգտնելով որեւէ վատ ֆոն, իշխանությունն ինքն է անձնազոհաբար այդ ֆոնի դերը ստանձնում, վասն հայրենիքի առաջընթացի եւ բարգավաճման: Իսկ հասարակությունը դա չի հասկանում, ավելին, սխալ է հասկանում, եւ համարելով, որ իշխանությունն ուղղակի օրինախախտ է, ոչ լավ թեկնածուին է ընտրում, ոչ էլ իշխանությանը:
Կարծես թե իրավիճակը դառնում է փակուղային: Ոմանց համար գուցե զավեշտալի: Սակայն դա է իրականությունը: Մեզ պակասում են վատ թեկնածուներ, որոնք չեն լինի գրաճանաչ, կունենան ընդամենը նախադպրոցական եռօրյա կրթական ցենզ, կհաշվեն առավելագույնը մինչեւ 16-17-ը, չեն տարբերի Հայաստանն ու ասենք Զամբիան, այսինքն չեն էլ իմանա, թե որ երկրի նախագահի թեկնածուն են իրենք, նախընտրական ծրագրի փոխարեն կներկայացնեն հեռուստատեսային որեւէ ծրագիր, կամ ոչինչ էլ չեն ներկայացնի, այլ ծրագիր կպահանջեն հասարակությունից, Քենեդու ոգով բացականչելով` փոխանակ մտածելու, թե ես ինչ եմ անելու ձեզ համար, մտածեք, թե դուք ինձ համար ինչ պիտի անեք: Այդպիսի թեկնածուի առկայությունն անկասկած հայ ընտրողի համար ընտրությունը կդարձնի խաղ ու պար, տալով «ում չպիտի ընտրել» կենսական հարցի պատասխանը, քանի որ այն պատկերը, որ օրինակ կա 2008 թվականի նախագահի ընտրությունից առաջ, երբ լսում ես նախագահի թեկնածուներին, առաջ է բերում հենց մեն ու միակ այդ անպատասխան հարցը` «ում պետք չէ ընտրել»:
- Հակոբ Բադալյան
ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ ԹԵԿՆԱԾՈՒՆ Է
Հակոբ Բադալյան
Երբ որեւէ մեկը լսի Հայաստանի նախագահի թեկնածուներին, ապա թերեւս կհամակվի նախանձի զգացումով, քանի որ երեւի թե անհնար է Հայաստանի խնդիրներն ավելի հստակ պատկերացնելն ու Հայաստանին ավելի լավ բաներ ցանկանալը: ...ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ Է ԲԱԺԱՆԵԼ ՆԱԵՎ ՄԱԿ-Ը
Նախագահի ընտրության գործընթացին առայժմ որոշակիորեն անմասն, ստվերում մնացած ՄԱԿ կուսակցությանը հունվարի 25-ին Հայելի ակումբում հիշատակել է Հայաստանի նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը: «Բայց ով չգիտի, ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԶԵՂՉԵՐ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՄԱՐ
«Ես խոստացել եմ ժողովրդին, եւ եթե ես ընտրվեմ, անպայման այդ խոստումը կդառնա իրականություն, ավանդների վերադարձը արժեղթղթերի միջոցով», ասում է Հայաստանի նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը, ով հունվարի ...ՍՏՎԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԱՆՍԱՍԱՆ
Կոռուպցիայի ու կաշառակերության դեմ պայքարելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ վճռականություն, հունվարի 25-ին Հայելի ակումբում հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, Ժողովրդական կուսակցության նախագահ ...ՄԵՆՔ ԱՍՈՒՄ ԵՆՔ ԱՐԱՐԻՉ, ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԱՐՏ
Ամիսներ առաջ, Փաստարկ ակումբում, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը խոսելով իրենց կուսակցության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի տնտեսական քաղաքականության մասին, հայտնել էր, թե դրա շնորհիվ 2008 թվականին ...ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Վարչապետ Սերժ Սարգսյանը հունվարի 25-ին ընդունել է «Գազպրոմբանկ»-ի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Ակիմովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Ռուսաստանի ...ՔԵՆԹՈՐԸ ՄՏԱԴԻՐ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան ...ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԵԼ Է
Մեր կայքի երեկվա համարում տպագրված «Թող լոփո -լոփո» չխոսա վերտառությամբ նյութում, լրագրողի անբարեխղճության պատճառով, խեղաթյուրվել են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքերը։ Ձայնագրության վերծանումից ...EXIT POLL ՉԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՕԲՅԵԿՏԻՎ ԵՆ
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը կարծում է, որ Հայաստանի նախագահական ընտրություններին Exit poll չանցկացնելու պատճառները օբյեկտիվ են: Այդ մասին նա ասել է Նովոստի-Արմենիա գործակալության ...TINTIN ԵՒ LUCKY LUKE ՀԱՅՏՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՄԻՔՍՆԵՐԸ ԿՀՐԱՏԱՐԱԿՎԵՆ ՀԱՅԵՐԵՆ
Յոթ բյուրեղապակյա գնդերի մեծ հաջողությունից հետո Տինտինի նոր արկածները կհրատարակվեն մարտի 20-ին` Փարավոնի սիգարները անվանումով:
Փետրվարի 28-ին նախատեսվում է առաջին անգամ հայերեն լեզվով հրատարակել միայնակ ...ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ Է ՊԵՏՔ
ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ-ի գրեթե բոլոր դիտողությունները եւ հանձնարարականները, որոնք ներկայացվել էին Հայաստանում 2007 թ.-ի մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո, հաշվի են առնվել հանրապետության Ընտրական օրենսգիրքում ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ» ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է «Գազպրոմբանկի» նախագահ Անդրեյ Ակիմովին եւ Բանկի վարչության նախագահի տեղակալ Ֆարիդ Կանցերովին: Երկրի ղեկավարը ողջունել ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի կառավարությունը հաստատել է օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքն արգելող վարակիչ հիվանդությունների ցանկը: Մեկ ...ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ
ՀՀ կառավարության այսօրվա որոշումով, 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին 94 մլն 552.8 հազար դրամ է հատկացվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին` վերջինիս պահպանման ծախսերն ապահովելու ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտն ինչպես են պատկերացնում Հայաստանի նախագահի այն թեկնածուները, որոնք հավակնում են փետրվարի 19-ից հետո ստանձնել երկրի կառավարումը, հատկապես նկատի ունենալով այն, որ ...ՀԵՏ ԵՆՔ ՄՆԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանի կարծիքով, ով հունվարի 25-ին Մամուլի Ազգային ակումբում ներկայացրել է նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ծրագրային մոտեցումն արտաքին քաղաքականության վերաբերյալ, Հայաստանը ոչ ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՇՏՈՒՄ Է ՋԱՎԱԽՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ
Հայաստանի նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը համարում է, որ Ջավախքի խնդիրը հանդիսանում է Հայաստանի եւ Վրաստանի հարաբերության փորձաքար: Այդ մասին հունվարի 25-ին Մամուլի Ազգային ակումբում հայտարարել ...ՕՐԵՆՔ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Այսօրվա նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգում անհատական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով նախատեսվում է կարգավորել պետական ...ՍՏԵՂԾՎԵԼՈՒ ԵՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐ
Հայաստանի ոստիկանության տվյալով, 2008 թվականի հունվարի 24-ի տվյալով հստակեցված ընտրացուցակներում կա 2 միլիոն 312 հազար 945 ընտրող: Խորհրդարանի ընտրությանը գրանցված է եղել 2 միլիոն 285 հազար 830 ընտրող: ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԽԱԽՏՈՒՄ ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Դիմումատու Ա. Զ.-ն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հասցեագրած դիմումում հայտնել է, որ 1988 թ-ի երկրաշարժի արդյունքում քանդվել է Գյումրի քաղաքի Նար-Դոսի 134 հասցեում գտնվող իր բնակարանը, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԽՈՐԱՑՆԵԼ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էնթոնի Քենթորի հետ, ով ավարտում է ...ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՀԻՇԵՑՐԵԼ ԵՆ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՄԱՍԻՆ
ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովի նիստում, որ կայացել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակում, Հայաստանի խորհրդարանի պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՕՐԻՆԱԿ Է
Հունվարի 24-ին ԵԽԽՎ նստաշրջանում «Եվրոպական սպորտային մոդելի պահպանումը» թեմայով զեկույցի շրջանակներում ելույթ են ունեցել Հայաստանի պատվիրակության անդամներ` պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ...ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
«Ընդդիմության դերը ժողովրդավարական խորհրդարանում» զեկույցի վերաբերյալ, որ հնչել է Ստրասբուրգում, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում, հունվարի 24-ին ելույթ է ունեցել Հայաստանի խորհրդարանի պատվիրակության ...ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՐՎԱՏԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Ստրասբուրգում հունվարի 24-ին հնչել է «Պարտավորությունների եւ հանձնառությունների կատարումը Վրաստանի կողմից» զեկույցը, որի վերաբերյալի վերաբերյալ ելույթ է ունեցել Հայաստանի խորհրդարանի ...ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆԸ
Հունվարի 25-ին հայտարարությամբ է հանդես եկել Լեգիտիմ նախագահ 2008 շարժման նախաձեռնող խումբը, որը վերաբերում է նախագահի ընտրության օրինականությունն ապահովելու մասին իշխանության խոսքերին: «Նախընտրական քարոզչության ...ՍԿԻՆՀԵԴՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՍՊԱՆԵԼ
Ռուսաստանի ներքին գործերի առաջին փոխնախարար Ալեքսանդր Չեկալինը հայտարարել է, որ վերջին չորս տարում Ռուսաստանում ծայրահեղական բնույթի հանցագործությունների քանակը աճել է երեք անգամ: Եթե 2004 թվականին արձանագրվել ...ԳՐԱՆՑՎՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԽՈՏԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ
Հայաստանի ոստիկանության անձնագրերի եւ վիզաների բաժնի պետ Ալվինա Զաքարյանը հունվարի 25-ին տեղի ունեցած ասուլիսի ըթնացքում հերքել է այն տեղեկությունները, թե շրջանառության մեջ են մեծ քանակի կեղծ անձնագրեր: «Ես ...ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե նախագահ ընտրվելու դեպքում ի թիվս այլ անօրինականությունների, պարզելու է, թե ինչպես է 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը ստացել 10 տարվա մշտական ...ԼԵԳԱԼՈՒԹՅՈՒՆ, ԼԵԳԱԼՈՒԹՅՈՒՆ, ԵՒ ՄԻԱՅՆ ԼԵԳԱԼՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի քաղաքացիները կարող են լեգալացնել իրենց կրկնաքաղաքացիությունը: Այդ մասին հունվարի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի Ոստիկանության վիզաների ու անձնագրերի բաժնի ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՕԵԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԴԵՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏՈՎ
Այսօր առավոտյան կոտրել են Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 47 շենքի 1-ին հարկում տեղակայված Օրինաց Երկիր կուսակցության գրասենյակի պատուհանի ապակիները եւ վնասել գրասենյակի ցուցանակը: Ինչպես հայտնում ...ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ, ՊԱՐՈՆԱՅՔ ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ
ԱՄՆ նախագահի Դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը, ում ամուսինը ութ տարի նախագահել է Միացյալ Նահանգներում` 1992-2000 թվականներին, հայտարարել է, որ իր նախագահ դառնալու դեպքում կճանաչի հայերի ցեղասպանությունը: ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
Հայաստանի նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հունվարի 25-ին ընդունել է Հայաստանի նախագահի ընտրությունը դիտարկող ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր քարտուղարի առաջին տեղակալ Վլադիմիր ...ՀԱՐՁԱԿՈՒՄ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄՆԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Վանաձոր քաղաքում Հայաստանի նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի դեմ կատարված հարձակման առիթով հունվարի 25-ին Արթուր Բաղդասարյանի առաջադրման գրասենյակը տարածել է պաշտոնական հայտարարություն: «Վանաձոր ...ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Միացյալ Նահագների կողմից տրամադրված ականների հայտնաբերման եւ վնասազերծման սարքավորումներն այս շաբաթ ժամանել են Հայաստանի Մարդասիրական ականազերծման կենտրոն` զուգակցելով ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ...ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՍԿԻՆՀԵԴԻՆ
Այսօր Մոսկվայի մարզային դատարանի ատենակալների կոլեգիան արդարացման վճիռ է կայացրել 19-ամյա Արթուր Սարդարյանի սպանության գործով: 12 ատենակալներից 9-ը որոշել են, որ ազգային հողի վրա հայ երիտասարդին սպանած ...
ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՂԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՉԷ ՈՐ ՆՐԱՆՑ ԲՈԼՈՐԻ ԶԵՆՔԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԱՐԱՐՔ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆԽՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՐՇԱՎԸ

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՏԱԲՆԵՐ

ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ ԹԵԿՆԱԾՈՒՆ Է
Հակոբ ԲադալյանԼՈՒՍԱԲԱՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՅՐԱՄՈՒՏ` Ի ՀԵՃՈՒԿՍ ՏԱՐԱՆՏԻՆՈՅԻ
Ջեյմս ՀակոբյանՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ՁԵՌՔՆԵՐԻՆ, ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ՈՏՔԻ ՏԱԿ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՓՈՍՏԱՅԻՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ
- 1855 Կ. Պոլսում Պատրիարքարանը պաշտոնական հայտարարությամբ արգելեց Ռուսինյանի «Ուղղախոսության» և «Տարեցույց»-ի գործածությունը ազգային վարժարաններում, դատապարտելով նրանց ոճը և պատվիրելով հայ գրողներին՝ աշխարհաբարը մոտեցնել «նախնյաց բուն լեզվին»:
- 1891 Շուշիում ծնվեց մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

