
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ
Հայաստանի նախագահի ընտրությանը որեւէ թեկնածուի սատարելու մասին Ժառանգություն կուսակցության հավանական որոշումը շարունակում է մնալ լրատվամիջոցների ու հասարակության զգալի մասի ուշադրության կենտրոնում, եւ այդ հարցը կրկին շոշափվել է հունվարի 24-ին Հայելի ակումբում, ուր լրագրողների հարցերին պատասխանել են Ժառանգություն կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Նրանք համարում են, որ նախագահի որեւէ թեկնածու, այդ թվում եւ իշխանական թեկնածուն, չունի ընտրությանն առաջին փուլով հաղթելու հնարավորություն: Եթե առաջին փուլով հաղթի իշխանության թեկնածուն, ապա Ժառանգությունը կհամարի, որ ընտրությունը կեղծել են: Իսկ ընդդիմությանը առաջին փուլում հաղթելու, կամ առաջին փուլում իշխանական կեղծիքներին դիմագրավելու համար, Ժառանգությունը կոչ է անում միավորվել, առնվազն երկու թեկնածուի: Կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ եթե այդօրինակ միավորում, ընդ որում անկախ ֆորմատից, ինչպես նշում է Հովսեփ Խուրշուդյանը, տեղի չունենա, ապա ժառանգության որոշումը` սատարել որեւէ մեկին, կարող է եւ ձգձգվել, ինչի իրավունքը կուսակցությունն իրեն վերապահում է, եթե տեղի չունենա միավորում առաջին փուլում:
Միավորման կոչով Ժառանգությունը դիմել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Մանուկյանին, Արթուր Բաղդասարյանին եւ ՀՅԴ-ին, ուժերի, որոնց հետ մինչ այդ էլ բանակցել են նախագահի ընտրությանը գործակցելու կապակցությամբ: «Ժամանակն է, որ երկրում տեղի ունենան արմատական փոփոխություններ, տեղի ունենան համակարգային փոփոխություններ, ժամանակն է, որ ընդդիմությունը միասնական ճակատով հանդես գա հենց առաջին փուլում, որովհետեւ վտանգը կա, որ կարող է կրկնվել խորհրդարանական ընտրությունների պատմությունը, եւ ձայները փոշիանան: Եվ այդ դեպքում մենք կարող է հետեւություններ անենք, որ նաեւ այդքան մեծ չէ ցանկությունը թեկնածուների կողմից, ընդդիմադիր, արմատական հաղթանակի հասնելու, այլ զուտ յուրաքանչյուրը փորձում է սեփական ուժերով դա իրականացնել, որը մեր կարծիքով անիրատեսական է: Եվ չի բացառվում, որ այդ դեպքում մենք սպասենք երկրորդ փուլին, արդեն նաեւ տեսնելով հասարակության կողմնորոշումներն այդ դեպքում», ասում է Հովսեփ Խուրշուդյանը:
Նա նշել է, թե Ժառանգության շարքերում էլ չկա միարժեք դրսեւորում որեւէ թեկնածուի օգտին, եւ նաեւ այդ հանգամանքն է, որ դժվարացրել է կուսակցության ղեկավարությանը կայացնել որեւէ մեկին սատարելու հստակ որոշում: «Քանի որ նման միանշանակ աջակցություն որեւէ թեկնածու կուսակցության ներսում չի վայելում, այդ իսկ պատճառով կուսակցության ղեկավարության խնդիրն էլ բավականին բարդանում է, այն իմաստով, որ մենք խնդիր ունենք ապահովել նաեւ կուսակցության շարքերի միասնականությունը, եւ որոշակի աշխատանք պետք է տարվի կուսակցության ներսում, որեւէ կտրուկ որոշում կայացնելուց առաջ», ասում է Ժառանգության խոսնակը: Նա նաեւ նշել է, որ կարծիքների առումով կուսակցության ղեկավարության եւ շարքերի միջեւ առկա է որոշակի տարբերություն: Սակայն Հովսեփ Խուրշուդյանը միայն շարքերի մոտեցումների մասին է խոսել, ասելով, թե կան Լեւոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Մանուկյանին, Արթուր Բաղդասարյանին եւ Վահան Հովհաննիսյանին սատարելու կողմնակիցներ: Ի դեպ, Հովսեփ Խուրշուդյանը ասում է, որ ՀՅԴ-ին համարում են լուրջ ընդդիմադիր ներուժ ունեցող կուսակցություն:
Նա քիչ հավանական է համարել, որ եթե ընդդիմության միասնությունն առաջին փուլում չկայանա, Ժառանգությունը նաեւ երկրորդ փուլում այդպես էլ չընդունի որեւէ մեկին սատարելու որոշում, այլ իր շարքերին խորհուրդ տալ քվեարկել խղճի մտոք, ինչի օրինակ Հայաստանի քաղաքական գործընթացներն արդեն ունեն: «Ես քիչ հավանական եմ համարում: Բայց նաեւ լիազորված չեմ բացառել նման տարբերակ, որովհետեւ դա ամեն դեպքում կուսակցության վարչության որոշելիք խնդիրն է, որն այսօր կուսակցության համագումարի եւ կուսակցության մեծ խորհրդի կողմից լիազորված է ցանկացած որոշում կայացնել ըստ քաղաքական նպատակահարմարության: Այնպես որ, չեմ ուզում բացառել, բայց ես քիչ հավանական եմ համարում: Ես կարծում եմ, որ երկրորդ փուլում կսատարենք այն ընդդիմադիր թեկնածուին, որը կանցնի այդ փուլ», ասում է Հովսեփ Խուրշուդյանը:
ՓՈՍՏԱՅԻՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ
ԱՄՆ-ի տարբեր նահանգներում բնակվող ՀՀ քաղաքացիներ դիմել են Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոն ՀՀ նախագահական ընտրություններին իրենց մասնակցությունը ապահովելու խնդրով։ Կենտրոնը ՀՀ քաղաքացիների ...ԿՈՉ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը լրագրողներին կոչ է արել ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներում ներկայացնել կոնկրետ փաստեր: «Մենք չենք կարող քրեական գործ հարուցել, քրեական հետապնդում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՐԵՆՔԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի գլխավոր դատախազությունում ստեղծվել է հատուկ քննչական խումբ, որը քննելու է նախագահի ընտրության գործընթացի օրինախախտումները, իսկ դատախազությունն էլ, ի դեմս դատախազի տեղակալ ...ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԱՌԵՎՏՈՒՐ ՉԵՆ ԱՆՈՒՄ
ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին
- Պրն. Կարապետյան, գերմանական DPA գործակալությունը տեղեկատվություն է տարածել, համաձայն ...ՆՈՐ ՔԱՅԼ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ ԴԵՄ
Մեր տեղեկություններով, այն պետական հիմնարկներին, որոնք հաշվեհամարներ ունեն Հայէկոնոմբանկում, հրահանգ է տրվել այդ բանկային հաշիվները տեղափոխել այլ բանկեր: Մասնավորապես, մեր աղբյուրները նշում են երկու բանկ` ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՋՐՑԱՆ ՄԵՔԵՆԱ Է ԲԵՐԵԼ
Հայաստանի ոստիկանությունը վերջերս ձեռք է բերել հատուկ ջրցան մեքենա, որն ի թիվս այլ գործառույթների, կարել է օգտագործել նաեւ զանգվածային միջոցառումների ժամանակ: Պաշտոնապես դա հնչում է զանգվածային անկարգությունները ...ԹՈՂ ԼՈՓՈ-ԼՈՓՈ ՉԽՈՍԱ
Վերջերս Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ եթե չլինի իր աջակցությունը, Սերժ Սարգսյանի շանսերը մեծ չէին լինի ընտրություններին: Այսօր լրագրողները Հայաստանի ֆուտբոլի ...ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆՈՐ ՄԱՐԶԻՉՆ Է
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչն է դանիացի Յան Պոուլսենը: Նա պայմանագիր է ստորագրել մինչեւ 2010 թվականը: Պոուլսենի օգնականները կլինեն տեղացի մասնագետներ: Նա ապրելու է Հայաստանում: Արժե ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ
ՀՀ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, թե հունվարի 23-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 31 շենքի 74-րդ բնակարանում հնարավոր է քաղաքացու դիակ լինի, եւ դուռը բացելու ...ՀՐԴԵՀ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՀՈՐԱՆՈՒՄ
Հունվարի 23-ին, ժամը 08.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արամի փողոցի թիվ 90 հասցեում գտնվող պոմպակայանի հորանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում ...ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿ
Հայկական Կոնվերս բանկն արժանացել է հեղինակավոր մրցանակի: Արագ փոխանցումների համակարգի առաջատար Լիդեր համակարգը, ամփոփելով 2007 թ. արդյունքները, Կոնվերս բանկին լավագույնն է ճանաչել Օտարերկրյա լավագույն ...ԻՆՉՈՒ Է ԹԵԿՆԱԾՈՒՆ ՇԱՏ ԽՈՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, ով իր նախընտրական արշավը հիմնականում, դրա առաջին մասում, իրականացնում է լրատվամիջոցների հետ շփումների շնորհիվ, հունվարի 24-ին հյուրընկալվել է Փաստարկ ակումբին: ...ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻԱՎՈՐԵԼ ԱԻՄ-Ը
Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ, Հայաստանի նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը հունվարի 24-ին Փաստարկ ակումբում իր նախկին կուսակիցներին, ԱԻՄ անդամներին կոչ է արել նախագահի ընտրությանը ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՈՒ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
Օրերս հայտնի դարձավ, որ Ժառանգություն կուսակցությունն ընտրական հանձնաժողովներում ունեցած իր տեղերի մի մասը տրամադրում է նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն Մանուկյանին: Այդ կապակցությամբ ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ
Հայաստանի նախագահի ընտրությանը որեւէ թեկնածուի սատարելու մասին Ժառանգություն կուսակցության հավանական որոշումը շարունակում է մնալ լրատվամիջոցների ու հասարակության զգալի մասի ուշադրության կենտրոնում, եւ ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԿԱԹԻԼԸ ԴԵՄՈԳՐԱՖԻԱԿԱՆ ԾՈՎՈՒՄ
Հայաստանի նախագահի գրեթե բոլոր թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում խոստանում են ծնված ամեն հաջորդ երեխայի համար պետականորեն ցուցաբերել մեծ ֆինանսական կամ նյութական աջակցություն: Նկատի ունենալով ...ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՇՈՒՐՋ
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է «Արարատ Ոսկի արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվության ընկերության գլխավոր տնօրեն Դիմիտրի Կալանդաձեի եւ տնօրենների խորհրդի նախագահ ...ՖԻԼՄ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Հունվարի 24-ին Արմենիա Մարիոտ հյուրանոցում տեղի ունեցավ ընտրական գործընթացների մասին ուսուցողական ֆիլմի ցուցադրում: Ֆիլմը պատրաստել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA)` ԵԱՀԿ ...RAA ՍԿՍՈՒՄ Է ԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՇԱՐՔ
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (RAA) կազմակերպությունը ներկայացնում է հայրենիքի ճանաչողությանը նվիրված զրույցների շարք: Միջոցառումները կլինեն յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը 17.00-ին ՀՀ ԳԱԱ ...ԶԳՈՒՅՇ ԿԱՐԴԱՑԵՔ, ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՉՈՒՇԱԹԱՓՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանի ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հունվարի 24-ին, նախագահի ընտրության քարոզարշավի չորրորդ օրը, ամփոփել է 2007 թվականին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ, տնտեսության ...ԱՐՏԱՔԻՆ ՈՒ ՆԵՐՔԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՎԻՃԱԿԸ
2007 թվականի արդյունքներով բարելավվել է ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցության ցուցանիշը: Այն կազմում է ՀՆԱ-ի 14.8 տոկոսը, (կամ 1.36 մլրդ դոլար) 2006 թվականի 18.9 տոկոսի (1,2 մլրդ դոլար) դիմաց: ...ԴԱՎՈՍՈՒՄ ՀԻՇԵԼ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ
Շվեյցարական Դավոս քաղաքում մեկնարկել է համաշխարհային տնտեսական ամենամյա հերթական համաժողովը, որին մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր երկրները, շատերը անգամ նախագահների մակարդակով: Հայաստանն արդեն մի քանի ...ԳՈՐԾԱԴՈՒԼ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի ջրային օբյեկտների պահպանության գնդի աշխատակիցները հունվարի 24-ին անժամկետ գործադուլ են հայտարարել, պահանջելով լուծել իրենց աշխատավարձերի պարտքի խնդիրը: Ինչպես հաղորդում է Ռեգնումը, արդեն 6 ամիս ...ՀԱՅԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցող Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարցեր է ուղղել ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող, Սլովակիայի արտաքին գործերի նախարար պարոն Յան Կուբիշին: Այդ մասին հաղորդում ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Հունվարի 24-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտած Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ ...ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՐԵՆՍԻՆ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախագահ, դեսպան Հերտ-Հենրիխ Արենսի հետ: Նախագահի թեկնածուն դեսպանի հետ քննարկել է Հայաստանի սահմանադրական դատարան ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՓՈԽԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Հունվարի 25-ին, ժամը 11:30-ին ԱԺՄ գրասենյակում ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հյուրընկալելու է Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Գիդեոն Դյուիհսթին: Հանդիպման ընթացքում քննարկվելու են առաջիկա ...ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության իրավական եւ քաղաքական վերլուծաբաններ Քերին Գեյներին եւ Լոլիտա Ցիգանեին: Դիտորդներին հետաքրքրում ...ԼԵՓ-ԼԵՑՈՒՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը, ըստ Ազատություն ռադիոկայանի, ջերմ ու մարդաշատ հանդիպումներ է ունեցել Արարատի մարզի Վեդի, Արտաշատ եւ Մասիս քաղաքներում: Հանդիպումների ընթացքում Արթուր Բաղդասարյանը ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ
Այսօր ԱԺՄ գրասենյակում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպել է թուրքական Միլլիյեթ թերթի լրագրող Զեմիհ Իդիզի եւ նույն թերթի ֆոտոթղթակցի հետ: Շուրջ ժամուկես լրագրողները փորձել են ճշտել ՀՀ նախագահի ...
ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՂԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՉԷ ՈՐ ՆՐԱՆՑ ԲՈԼՈՐԻ ԶԵՆՔԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԱՐԱՐՔ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՏԱԲՆԵՐ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆԽՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՐՇԱՎԸ

ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՅՐԱՄՈՒՏ` Ի ՀԵՃՈՒԿՍ ՏԱՐԱՆՏԻՆՈՅԻ
Ջեյմս ՀակոբյանԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՆՈՐ ՈՐՈՇՈ՞ՒՄ
ՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ՁԵՌՔՆԵՐԻՆ, ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ՈՏՔԻ ՏԱԿ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1826 Մահացավ Ջուղայեցի Հովակիմ Լազարյանցը: Նա իր եղբոր՝ Հովհաննես Լազարյանցի կտակը գործադրելով 1815 թ.-ին կառուցում է Մոսկվայի Լազարյան Ճեմարանը: (Ծնվ. սեպտեմբերի 5-ին, 1743 թ.):
- 1933 Շահագործման հանձնվեց Երևանի ծխախոտի ֆաբրիկան:
- 1965 Մահացավ քաղաքագետ Վինսթոն Չրչիլը, որն առաջինն օգտագործեց «ցեղասպանություն» բառը՝ բնութագրելու 1915 թ.-ի հայերի ռասսայական բնաջնջումը թուրքերի կողմից: (ծն.1874թ.)
- 1965 Իսրայել Օրին հանդիպում է Պյոտր Մեծին արցախահայության անկախության հարցը քննարկելու համար:
- 1973 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց հայ պարբերական մամուլի կենտրոնական արխիվ ստեղծելու մասին:
- 1973 Որոշում ընդունվեց հայ պարբերական մամուլի կենտրոնական պետական արխիվ ստեղծելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

