
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՐԵՆՔԸ
- Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի գլխավոր դատախազությունում ստեղծվել է հատուկ քննչական խումբ, որը քննելու է նախագահի ընտրության գործընթացի օրինախախտումները, իսկ դատախազությունն էլ, ի դեմս դատախազի տեղակալ Արամ Թամազյանի, հունվարի 23-ին հայտարարել է, որ պատժելու է ընտրակեղծարարներին: Սա թերեւս սենսացիոն նորություն է, որովհետեւ կարող էր լինել հասարակության մի մաս, որը կարծեր, որ դատախազությունը կարող էր ընտրակեղծարարներին կամ ընդհանրապես որեւէ հանցագործի, ուղղակի խրախուսել: Տրամաբանությունը, ինչպես նաեւ Հայաստանի օրենսդրությունը հուշում են, որ դատախազությունը հենց այն բանի համար է, որ հայտնաբերի ու պատասխանատվության կանչի օրինախախտներին, նրանց կանգնեցնելով դատարանի առաջ: Այնպես որ, ընտրակեղծարարներին պատժելու մասին հայտարարությունն ուղղակի անիմաստ եւ ավելորդ է, ու հանդիսանում է պարզապես ձեւական քայլ, իբրեւ թե արդար ընտրության վճռականություն վկայելու նպատակով: Այլապես ստացվում է, որ դատախազությունը կարող էր եւ չպատժել, բայց որոշել է պատժել: Այսինքն դատախազության կամքն է, ոչ թե օրենքը:

Սակայն, մյուս կողմից, այն, որ մենք գործ ունենք տրամաբանությունից մի փոքր շեղման հետ, միանգամայն բնական է Հայաստանի պարագայում, որովհետեւ մենք գիտենք, որ դատախազությունը, եւ իշխանության ցանկացած օղակ Հայաստանում գործում է հենց կամքով, ոչ թե օրենքի անվերապահ թելադրանքով: Այլ բան է, թե ինչ է ասում օրենքը, այլ բան, թե ինչ է ցանկանում բարձրագույն իշխանությունը: Այդ իմաստով արդեն դատախազության հայտարարությունը դառնում է տրամաբանական: Այսինքն, ընտրակեղծարարներին զգուշացնում են, որ այս անգամ իրենց պատժելու են: Այդպես են ցանկանում: Սակայն եւ ընտրակեղծարարները, եւ հանրությունն ունեն դատախազությանը չհավատալու հիմնավոր պատճառներ: Դրանցից առաջինների թվում երեւի թե կարելի է դասել այն, որ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նախագահի ընտրությանը փաստացի շահագրգռված անձ է, քանի որ Նիգ-Ապարան հայրենակցական միությունը, որի պատվավոր նախագահն է հարգարժան Աղվան Գառնիկին, հայտարարել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Հետեւաբար, այդ շահագրգռությունը կարող է դրսեւորվել նաեւ Աղվան Հովսեփյանի գլխավորած կառույցի աշխատանքում: Հենց դրա համար է, որ դատախազությանն օրենքով արգելված է քաղաքականությամբ զբաղվելը, թեեւ ինչ խոսք, հայրենակցական միություններին օրենքը չի արգելում նման բան:
Սակայն կա եւս մեկ պարագա, որը հիմք է տալիս կասկածել ընտրակեղծարարներին պատժելու դատախազության վճռականությանը: Խոսքը թեկուզ դատախազության հենց այն արձագանքի մասին է, որ տրվել է արդեն իսկ սկսած ընտրախախտումների մասին հարցադրումներին ի պատասխան: Դատախազությունն ասում է, թե այդ առիթով ահազանգերը ընդհանրական են եւ չկան կոնկրետ անուններ: Այս պատասխանը թերեւս յուրահատուկ է իր տեսակի մեջ: Եթե լինեն կոնկրետ անուններ, ապա էլ որն է այս դեպքում դատախազության գործը: Չէ որ դատախազությունն աշխատում է հանցագործության կոնկրետ մեղավորներին հենց հայտնաբերելու, ոչ թե միայն նրանց մեղքը ապացուցելու համար: Միթե երբ տեղի ունենա սպանություն, բայց սպանողի կոնկրետ անունը հայտնի չլինի, դատախազությունն այդ սպանությունը չի քննելու, հանցագործին հայտնաբերելու համար: Կամ միթե երբ տեղի ունենա խուլիգանություն ու թալան, ապա դատախազությունը մինչեւ չիմանա թալանողների կոնկրետ անունները, ձեռնամուխ չի լինելու գործի քննությանն ու բացահայտմանը:
Այդօրինակ պարագայում անկասկած հասարակությունն ունի դատախազության անկեղծությանը կասկածելու զգալի հիմքեր: Սակայն եթե անգամ այդ ենթադրությունները, կամ այդ ընկալումներն են սուբյեկտիվ, ապա միայն այն, որ գլխավոր դատախազությունը մինչեւ այժմ դեռեւս չի պատժել նախորդ տարիների ընտրությունների մեղավորներին` սկսած 1995 թվականի խորհրդարանի ընտրությունից, մինչեւ 2007 թվականի խորհրդարանի ընտրություն, չի բացահայտել այդ ընտրություններում տեղի ունեցած ակնառու եւ թաքնված անօրինականությունները` բացառությամբ քավության մի քանի նոխազների, թույլ է տալիս երեւի թե վստահաբար ասել, որ ընտրակեղծարարներին ուղղված դատախազության սպառնալիքը ոչնչով ավելին չէ, քան հանրաճանաչ մուլտֆիլմի հանրահայատ գայլի օդում հնչող սպառնալիքը` «նապաստակ, դու ինձ լսո՞ւմ ես», եւ նապաստակի պատասխանը` «լսում եմ, լսում եմ»:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՓՈՍՏԱՅԻՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ
ԱՄՆ-ի տարբեր նահանգներում բնակվող ՀՀ քաղաքացիներ դիմել են Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոն ՀՀ նախագահական ընտրություններին իրենց մասնակցությունը ապահովելու խնդրով։ Կենտրոնը ՀՀ քաղաքացիների ...ԿՈՉ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը լրագրողներին կոչ է արել ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներում ներկայացնել կոնկրետ փաստեր: «Մենք չենք կարող քրեական գործ հարուցել, քրեական հետապնդում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՐԵՆՔԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի գլխավոր դատախազությունում ստեղծվել է հատուկ քննչական խումբ, որը քննելու է նախագահի ընտրության գործընթացի օրինախախտումները, իսկ դատախազությունն էլ, ի դեմս դատախազի տեղակալ ...ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԱՌԵՎՏՈՒՐ ՉԵՆ ԱՆՈՒՄ
ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին
- Պրն. Կարապետյան, գերմանական DPA գործակալությունը տեղեկատվություն է տարածել, համաձայն ...ՆՈՐ ՔԱՅԼ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ ԴԵՄ
Մեր տեղեկություններով, այն պետական հիմնարկներին, որոնք հաշվեհամարներ ունեն Հայէկոնոմբանկում, հրահանգ է տրվել այդ բանկային հաշիվները տեղափոխել այլ բանկեր: Մասնավորապես, մեր աղբյուրները նշում են երկու բանկ` ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՋՐՑԱՆ ՄԵՔԵՆԱ Է ԲԵՐԵԼ
Հայաստանի ոստիկանությունը վերջերս ձեռք է բերել հատուկ ջրցան մեքենա, որն ի թիվս այլ գործառույթների, կարել է օգտագործել նաեւ զանգվածային միջոցառումների ժամանակ: Պաշտոնապես դա հնչում է զանգվածային անկարգությունները ...ԹՈՂ ԼՈՓՈ-ԼՈՓՈ ՉԽՈՍԱ
Վերջերս Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ եթե չլինի իր աջակցությունը, Սերժ Սարգսյանի շանսերը մեծ չէին լինի ընտրություններին: Այսօր լրագրողները Հայաստանի ֆուտբոլի ...ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆՈՐ ՄԱՐԶԻՉՆ Է
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչն է դանիացի Յան Պոուլսենը: Նա պայմանագիր է ստորագրել մինչեւ 2010 թվականը: Պոուլսենի օգնականները կլինեն տեղացի մասնագետներ: Նա ապրելու է Հայաստանում: Արժե ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ
ՀՀ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, թե հունվարի 23-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 31 շենքի 74-րդ բնակարանում հնարավոր է քաղաքացու դիակ լինի, եւ դուռը բացելու ...ՀՐԴԵՀ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՀՈՐԱՆՈՒՄ
Հունվարի 23-ին, ժամը 08.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արամի փողոցի թիվ 90 հասցեում գտնվող պոմպակայանի հորանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում ...ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿ
Հայկական Կոնվերս բանկն արժանացել է հեղինակավոր մրցանակի: Արագ փոխանցումների համակարգի առաջատար Լիդեր համակարգը, ամփոփելով 2007 թ. արդյունքները, Կոնվերս բանկին լավագույնն է ճանաչել Օտարերկրյա լավագույն ...ԻՆՉՈՒ Է ԹԵԿՆԱԾՈՒՆ ՇԱՏ ԽՈՍՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, ով իր նախընտրական արշավը հիմնականում, դրա առաջին մասում, իրականացնում է լրատվամիջոցների հետ շփումների շնորհիվ, հունվարի 24-ին հյուրընկալվել է Փաստարկ ակումբին: ...ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻԱՎՈՐԵԼ ԱԻՄ-Ը
Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ, Հայաստանի նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը հունվարի 24-ին Փաստարկ ակումբում իր նախկին կուսակիցներին, ԱԻՄ անդամներին կոչ է արել նախագահի ընտրությանը ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՈՒ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
Օրերս հայտնի դարձավ, որ Ժառանգություն կուսակցությունն ընտրական հանձնաժողովներում ունեցած իր տեղերի մի մասը տրամադրում է նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն Մանուկյանին: Այդ կապակցությամբ ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ
Հայաստանի նախագահի ընտրությանը որեւէ թեկնածուի սատարելու մասին Ժառանգություն կուսակցության հավանական որոշումը շարունակում է մնալ լրատվամիջոցների ու հասարակության զգալի մասի ուշադրության կենտրոնում, եւ ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԿԱԹԻԼԸ ԴԵՄՈԳՐԱՖԻԱԿԱՆ ԾՈՎՈՒՄ
Հայաստանի նախագահի գրեթե բոլոր թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում խոստանում են ծնված ամեն հաջորդ երեխայի համար պետականորեն ցուցաբերել մեծ ֆինանսական կամ նյութական աջակցություն: Նկատի ունենալով ...ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՇՈՒՐՋ
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է «Արարատ Ոսկի արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվության ընկերության գլխավոր տնօրեն Դիմիտրի Կալանդաձեի եւ տնօրենների խորհրդի նախագահ ...ՖԻԼՄ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Հունվարի 24-ին Արմենիա Մարիոտ հյուրանոցում տեղի ունեցավ ընտրական գործընթացների մասին ուսուցողական ֆիլմի ցուցադրում: Ֆիլմը պատրաստել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA)` ԵԱՀԿ ...RAA ՍԿՍՈՒՄ Է ԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՇԱՐՔ
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (RAA) կազմակերպությունը ներկայացնում է հայրենիքի ճանաչողությանը նվիրված զրույցների շարք: Միջոցառումները կլինեն յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը 17.00-ին ՀՀ ԳԱԱ ...ԶԳՈՒՅՇ ԿԱՐԴԱՑԵՔ, ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՉՈՒՇԱԹԱՓՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանի ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հունվարի 24-ին, նախագահի ընտրության քարոզարշավի չորրորդ օրը, ամփոփել է 2007 թվականին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ, տնտեսության ...ԱՐՏԱՔԻՆ ՈՒ ՆԵՐՔԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՎԻՃԱԿԸ
2007 թվականի արդյունքներով բարելավվել է ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցության ցուցանիշը: Այն կազմում է ՀՆԱ-ի 14.8 տոկոսը, (կամ 1.36 մլրդ դոլար) 2006 թվականի 18.9 տոկոսի (1,2 մլրդ դոլար) դիմաց: ...ԴԱՎՈՍՈՒՄ ՀԻՇԵԼ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ
Շվեյցարական Դավոս քաղաքում մեկնարկել է համաշխարհային տնտեսական ամենամյա հերթական համաժողովը, որին մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր երկրները, շատերը անգամ նախագահների մակարդակով: Հայաստանն արդեն մի քանի ...ԳՈՐԾԱԴՈՒԼ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի ջրային օբյեկտների պահպանության գնդի աշխատակիցները հունվարի 24-ին անժամկետ գործադուլ են հայտարարել, պահանջելով լուծել իրենց աշխատավարձերի պարտքի խնդիրը: Ինչպես հաղորդում է Ռեգնումը, արդեն 6 ամիս ...ՀԱՅԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցող Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարցեր է ուղղել ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող, Սլովակիայի արտաքին գործերի նախարար պարոն Յան Կուբիշին: Այդ մասին հաղորդում ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Հունվարի 24-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտած Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ ...ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՐԵՆՍԻՆ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախագահ, դեսպան Հերտ-Հենրիխ Արենսի հետ: Նախագահի թեկնածուն դեսպանի հետ քննարկել է Հայաստանի սահմանադրական դատարան ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՓՈԽԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Հունվարի 25-ին, ժամը 11:30-ին ԱԺՄ գրասենյակում ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հյուրընկալելու է Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Գիդեոն Դյուիհսթին: Հանդիպման ընթացքում քննարկվելու են առաջիկա ...ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության իրավական եւ քաղաքական վերլուծաբաններ Քերին Գեյներին եւ Լոլիտա Ցիգանեին: Դիտորդներին հետաքրքրում ...ԼԵՓ-ԼԵՑՈՒՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը, ըստ Ազատություն ռադիոկայանի, ջերմ ու մարդաշատ հանդիպումներ է ունեցել Արարատի մարզի Վեդի, Արտաշատ եւ Մասիս քաղաքներում: Հանդիպումների ընթացքում Արթուր Բաղդասարյանը ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ
Այսօր ԱԺՄ գրասենյակում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպել է թուրքական Միլլիյեթ թերթի լրագրող Զեմիհ Իդիզի եւ նույն թերթի ֆոտոթղթակցի հետ: Շուրջ ժամուկես լրագրողները փորձել են ճշտել ՀՀ նախագահի ...
ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՂԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՉԷ ՈՐ ՆՐԱՆՑ ԲՈԼՈՐԻ ԶԵՆՔԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԱՐԱՐՔ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՏԱԲՆԵՐ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆԽՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՐՇԱՎԸ

ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՅՐԱՄՈՒՏ` Ի ՀԵՃՈՒԿՍ ՏԱՐԱՆՏԻՆՈՅԻ
Ջեյմս ՀակոբյանԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՆՈՐ ՈՐՈՇՈ՞ՒՄ
ՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ՁԵՌՔՆԵՐԻՆ, ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ՈՏՔԻ ՏԱԿ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1826 Մահացավ Ջուղայեցի Հովակիմ Լազարյանցը: Նա իր եղբոր՝ Հովհաննես Լազարյանցի կտակը գործադրելով 1815 թ.-ին կառուցում է Մոսկվայի Լազարյան Ճեմարանը: (Ծնվ. սեպտեմբերի 5-ին, 1743 թ.):
- 1933 Շահագործման հանձնվեց Երևանի ծխախոտի ֆաբրիկան:
- 1965 Մահացավ քաղաքագետ Վինսթոն Չրչիլը, որն առաջինն օգտագործեց «ցեղասպանություն» բառը՝ բնութագրելու 1915 թ.-ի հայերի ռասսայական բնաջնջումը թուրքերի կողմից: (ծն.1874թ.)
- 1965 Իսրայել Օրին հանդիպում է Պյոտր Մեծին արցախահայության անկախության հարցը քննարկելու համար:
- 1973 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց հայ պարբերական մամուլի կենտրոնական արխիվ ստեղծելու մասին:
- 1973 Որոշում ընդունվեց հայ պարբերական մամուլի կենտրոնական պետական արխիվ ստեղծելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

