
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱԴՐԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ընդունված է կայուն համարել այն հասարակությունը, որը առավելագույնս քիչ է կախված քաղաքական գործիչներից: Նման հասարակություններում թերթերի առաջին էջերում զետեղվում են մարզական նորություններ եւ էլիտար երեկույթների գլամուր մանրամասներ: Ընտրություններին մասնակցում է բնակչության կեսից ոչ ավելին, իսկ բնակիչների մեծ մասը տեղյակ չէ կառավարության կազմի մասին:
Բայց կան երկրներ, որոնք ստիպված են քաղաքականությամբ ապրել. մարդիկ անհամբերությամբ բացում են առավոտյան թերթերը` տեղեկանալու, թե կա՞ն նոր կադրային նշանակումներ, ի՞նչ է ասել նախագահը եւ ինչպե՞ս է արձագանքել ընդդիմությունը:
Ղարաբաղը երկրորդ տեսակի երկիր է: Ցավոք, մեզ մոտ դեռ ստեղծված չեն պետական մեքենայի աշխատանքի հստակ գործող մեխանիզմներ,եւ նրանից, ով կանգնած է այս կամ այն ատյանի ղեկի մոտ` կախված են մարդկանց տարրական կենցաղային պայմանները:
Անցած տարի այդ առումով Ղարաբաղում վիճակը յուրահատուկ էր: Արդեն գարնանը, երբ հայտնի դարձավ, որ նախկին նախագահ Ա.Ղուկասյանը երրորդ անգամ չի առաջադրվելու, եւ իշխանության բուրգի բարձունքում նոր մարդ է հայտնվելու, Ղարաբաղը սահուն անցավ սպասողական ռեժիմի:
Մայիսից բոլորը սկսեցին սպասել նախագահի ընտրություններին: Հուլիսի 19-ին նախագահին ընտրեցին, եւ հենց այդ պահից էլ սկսեցին սպասել նոր կառավարությանը: Սեպտեմբերի վերջին նշանակեցին վարչապետին, իսկ հոկտեմբերի 17-ին` կառավարության անդամներին: Բայց միեւնույն է, ստիպված էին սպասել փոփոխություններին` արդեն երկրորդ էշելոնում: դրանց գումարվեցին նաեւ հոկտեմբերի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Դրանից հետո սկսեցին սպասել քաղաքապետարանում եւ այլ տեղական մարմիններում փոփոխություններին:
Դեկտեմբերի կեսերին թվում էր ամեն ինչ խաղաղվեց, բայց ամսվա վերջին անսպասելիորեն սկսվեց նշանակումների երկրորդ շրջանը: Աշխատանքից հեռացումների արդյունքում նոր տեղեր ազատվեցին, եւ բոլորը սպասում էին թափուր պաշտոններում նշանակմանը: Հունվարի կեսերին հայտարարեցին Ստեփանակերտի քաղաքապետարանում կադրային եւ կառուցվածքային փոփոխությունների մասին:
Սպասողական վիճակը շարունակվում է մինչեւ օրս: Մի շարք գործընթացներ կանգնեցված են. մասնավորապես` քաղաքապետարանում ժամանակավորապես կանգնեցված է բնակարանների հերթի գրանցումը, օբյեկտների սեփականաշնորհումը եւ տրամադրումը, եւ մի շարք այլ գործառույթներ, որոնք ուղղակիորեն կապ ունեն մարդկանց կենցաղային խնդիրների հետ: Ինչ-որ տեղ կանգնեցված է մասնավոր շինարարությունը, քանի որ դեռ հասկանալի չէ, թե ինչ է լինելու «վերեւում»:
Անհասկանալի է, որովհետեւ կադրային տեղափոխությունները ինչ-որ տեղ քաոսային եւ չավարտված տեսք ունեն: Անհասկանալի է, թե ինչ կանոններով պետք է աշխատել: Եթե նախկին կանոնները մնում են, ապա ինչո՞ւ փոխել մարդկանց: Եթե կանոնները փոխվում են, ապա ինչո՞ւ են հին կադրերին վերանշանակում այլ պաշտոններում: Ինչո՞ւ չի ընդգծվում սխալ քայլի, մեքենայության, կանխամտածված սխալի դեպքում պետական պաշտոնյայի պատասխանատվության չափը: Չէ որ եթե պաշտոնյան առաջվա պես նյութական պատասխանատվություն չի կրում իր աշխատանքի համար, նշանակում է` կանոններն այդպես էլ չեն փոխվել: Իսկ ի՞նչ է փոխվել: Դեմքե՞րը:
Պետական պաշտոնյայի պատասխանատվության թեման վերջին շրջանում շատ է արծարծվում մամուլում: Օրինակ` նյութեր են տպագրվել Ֆրանսիայի քաղաքացի Արմենի մասին, ով ապրում է Շուշիում եւ փորձում է դատարանով պաշտպանել իր իրավունքները: Նույնիսկ այն դեպքում, երբ դատարանի վճռում նշված է, որ պետական պաշտոնյան սխալ է թույլ տվել, նա չի կարողանում ստանալ իրեն հասցված վնասի փոխհատուցումը: Քիչ չեն եղել այն դեպքերը, երբ դատարանը խոստովանել է համապատասխան պետական մարմնի աշխատակցի սխալը, բայց դրա համար ստիպված էր վճարել շարքային քաղաքացին: Բայց չի հիշվում նաեւ դեպք, երբ ղեկավարության սխալ քաղաքականության պատճառով սնանկացած պետական գործարանի տնօրենը դատվի եւ հատուցի վնասը: Ընդհակառակը, տնօրենը հանգիստ «ավարտել է» իր սնանկացման եւ ձեռնարկության վաճառքի գործընթացը` արդյունքում դառնալով վաճառված ունեցվածքի մի մասի սեփականատերը:
Միայն պետական պաշտոնյայի պատասխանատվության չափի փոփոխությունը կարող է նշանակել կադրային քաղաքականության ռեալ փոփոխություն: Բայց դա ոչ միայն մոտեցում է, այլ` աշխարհայացքի մաս, որը պետք է պարզաբանել ժողովրդին: Իր ելույթներից մեկում Հայաստանի առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը շատ պարզ ձեւով ներկայացրեց այդ մոտեցումը: Այն հարցին, թե ընտրվելու դեպքում կլինի՞ սեփականության վերաձեւում, նա բացասական պատասխան տվեց:«Եթե գործարարը օրինախախտման արդյունքում սեփականության տեր է դարձել, դրա համար պատասխանատվություն է կրում ոչ թե նա, այլ պետական պաշտոնյան, որը պարտավոր է օրենքը պահպանել», նշել է ՀՀ առաջին նախագահը:
Նա Ամերիկա չհայտնաբերեց. Նման մոտեցում կիրառվում է շատ երկրներում: Այնտեղ էլ երեւի դեպքեր են լինում, երբ կաշառքի միջոցով կարելի է ինչ-որ գործ «դասավորել», բայց դա, որպես կանոն, բացառության կարգով: Եվ նման փաստերի բացահայտման դեպքում աթոռից զրկվում են նույնիսկ նախագահները: Իսկ մեզ մոտ նույնիսկ օրենքում չի նշված, ասենք, նոտարի սխալի համար պատասխանատվության չափը: Նույնիսկ եթե այդ սխալի արդյունքում մարդը կորցնում է իր սեփականությունը` նոտարին ընդամենը վարչարարական տույժ է սպառնում:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
- www.karabakh-open.com
ՓՈՐՁԵԼ ԵՆ ՀՐԴԵՀԵԼ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՍՊԱՐԵԶ ԱԿՈՒՄԲԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ ԵՎ ԳՈՒՑԵ ՆԱԵՎ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը, մոտավորապես ժամը 4:45-ի հատվածում անհայտ անձինք հրդեհել են Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի գրասենյակի պատուհաններից մեկը (Գյումրի, Պուշկինի փ., 96): Բենզինով թրջված փալասը ...ՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հասարակությանը, Հայաստանի նախագահի 2008 թվականի ընտրության գործընթացում, բացի այն ծրագրերից ու գաղափարներից, որը մեկը մյուսի հետեւից եւ մեկը մյուսից լուսավոր ներկայացնում են նախագահի թեկնածուները, թերեւս ...ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵԾ ԵՎ ՍՔԱՆՉԵԼԻ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավական խորիմաստ խորհուրդ է տվել ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամներին, որոնց հետ հանդիպել էր հունվարի 22-ին: Ռոբերտ Քոչարյանը ցանկություն էր հայտնել, ...ՆԻԳ-ԱՊԱՐԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Նիգ-Ապարան հայրենակցական միությունն նախագահի առաջիկա ընտրությանն աջակցելու է Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Նման որոշում է կայացրել միության խորհուրդը նախօրեին կայացած նիստում: Հայրենակցականի ղեկավարները ...ԲՐՅՈՒԳԵԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ԵՐԵԿՈՒՅԹ
Հունվարի 19-ին Բելգիայի Բրյուգե քաղաքում գտնվող Եվրոպական քոլեջի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր երեկույթ: Այս կրթօջախում իրենց մասնագիտական վերապատրաստումն են անցնում շուրջ 55 երկրի ներկայացուցիչ, ...ՀԻՆԳ ՔԱՅԼ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հունվարի 23-ին Երեւանում հանդիպել է փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվողների հետ: Հանդիպումից առաջ Փոքր ձեռներեցության հայկական միության ղեկավարը հայտարարել է, որ ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓՈՒՉԻԿ
Չնայած Հայաստանի կառավարությունը հայտարարում է, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տնտեսական գերակայություն է, եւ կա Հայաստանն այդ առումով տարածաշրջանի առաջատար դարձնելու մտադրություն եւ նպատակ, այդուամենայնիվ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
Նախագահի ընտրությունից հետո Հայաստանում անխուսափելի են զգալի թանկացումները, հունվարի 23-ին փոքր ու միջին ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը, ...2007-ԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱ, 2008-ԻՆ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՆԱԵՎ ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍ
2007 թվականին Հայաստանում վերապատրաստվել է 2259 քաղծառայող: Այդ տվյալը հունվարի 23-ին Ուրբաթ ակումբում ներկայացրել է Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Վերապատրաստում անցած քաղծառայողներից ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԱՄՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, հունվարի 21-22-ին Հայաստան է այցելել ԱՄՆ Միջուկային վերահսկման հանձնաժողովի հանձնակատար դոկտոր Փիթեր Բ. Լայոնզը` ծանոթանալու Մեծամորի ատոմակայանի ներկա ...ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԴԱՌՆԱԼ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ
Հայաստանի վարչապետին առընթեր մրցակցության Խորհուրդը կորոշի զարգացման առաջնահերթությունները եւ դրանց ներդրումային ներուժը: Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, այդ մասին հունվարի 23-ին հրավիրած մամուլի ասուլիսի ...ՀԱՅԱՍՏԱՆ Է ԳԱԼԻՍ ԳՐԻԶԼՈՎԸ
Հունվարի 28-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովը: Նա հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարների հետ, ինչպես նաեւ այցի շրջանակներում ...ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԺԱՄԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ
Հունվարի 28-ին Երեւան կժամանեն Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելության անդամները Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ: Նրանք հանդիպումներ կունենան ...2008 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՈՒՏՔԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՏՊԱՎՈՐԻՉ ՉԵՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 23-ին տեղեկանք է հրապարակել Հայաստանի նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամների 2008 թվականի փաստացի մուտքերի եւ ծախսերի մասին: Ըստ այդմ, նախագահի թեկնածու ...ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԾՐԱԳԻՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ
Հայաստանի նախագահի Ազգային համաձայնություն կուսակցությունից թեկնածու Արամ Հարությունյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, թե իր նախընտրական ծրագիրը ներկայացնելու է հունվարի վերջին: Նա ասել է, թե իր նախընտրական ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ Է ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Հունվարի 24-ին ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը ԱԺՄ գրասենյակում հյուրընկալելու է թուրքական Միլլիյեթ թերթի լրագրողներին: Քննարկման թեման լինելու է հայ-թուրքական հարաբերությունները:ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԵԱՀԿ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻ՞Չ
Հայաստանի արտգործնախարարության մեր աղբյուրները չեն բացառում, մոտ ժամանակներս կարող է լուծվել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի զբաղվածության հարցը։ 1997-2007 թվականներին Ղարաբաղում նախագահած, իսկ մինչ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱԴՐԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
www.karabakh-open.comԸնդունված է կայուն համարել այն հասարակությունը, որը առավելագույնս քիչ է կախված քաղաքական գործիչներից: Նման հասարակություններում թերթերի առաջին էջերում զետեղվում են մարզական նորություններ եւ էլիտար երեկույթների ...ՄԱՐԴ ԹԵ ՔԱՐ, ՄԱՐՍԻ ՎՐԱ
Համաշխարհային մամուլը սկսել է Մարս մոլորակի վրայից ստացված լուսանկարի աշխույժ քննարկումը: Լուսանկարը 2007 թվականի նոյեմբերին արել է «Սպիրիտ» մեքենան, որը Մարսի մակերեւույթն ուսումնասիրելու համար իջեցվել ...
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՔԸ ԲԱՐԴԵԼՈՒ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ԵՐԲ ԿՈՐՉՈՒՄ Է ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՆՔԸ
ԱՐԱՐԱՏԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
ՍՊԱՆՎԱԾԻ ՔՈՒՅՐԸ ԿԴԻՄԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՂԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՉԷ ՈՐ ՆՐԱՆՑ ԲՈԼՈՐԻ ԶԵՆՔԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԱՐԱՐՔ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՀԱՄԱՐ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՏԱԲՆԵՐ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆԽՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՐՇԱՎԸ

ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՅՐԱՄՈՒՏ` Ի ՀԵՃՈՒԿՍ ՏԱՐԱՆՏԻՆՈՅԻ
Ջեյմս ՀակոբյանԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՆՈՐ ՈՐՈՇՈ՞ՒՄ
ՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1861 Ծնվեց հունգարահայ լեզվաբան, բանասեր Ղուկաս Բադրուպանյանը:
- 1904 Ծնվեց իտալացի հայազգի բժիշկ, պրոֆեսոր Միքայել (Մայկլ) Արլենը, անվանի բժիշկ Երվանդ Արլենի որդին: Միքայել Արլենը եղել է Բրիտանական թագավորական բժշկական ընկերության իսկական անդամ:
- 1921 Տեղի է ունենում Երևանի ժողովրդական համալսարանի հանդիսավոր բացումը, որը 1923թ. վերանվանվեց Պետական համալսարան:
- 1923 Ծնվեց հայ դերասան և ռեժիսոր Կարպ Խաչվանքյանը, Ախալցխայում: Իր ստեղծագործական կյանքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր կերպար: Երախտագետ հանդիսատեսը նրան մեծարել է և անվանել «Ծիծաղի արքա»: (Վախճ. 1998թ.-ին):
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

