
ՀԻՆԳ ՔԱՅԼ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հունվարի 23-ին Երեւանում հանդիպել է փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվողների հետ: Հանդիպումից առաջ Փոքր ձեռներեցության հայկական միության ղեկավարը հայտարարել է, որ իրենց միությունը որոշում է կայացրել պաշտպանել Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը, նկատի ունենալով, որ նա ունի իրենց խնդիրները լուծելու քաղաքական կամք, ինչը ցուցաբերել է նաեւ Ազգային Ժողովի նախագահ եղած տարիներին:
Իր քաղաքական կամքի առկայությունը, եւ փոքր ու միջին ձեռներեցության խնդիրներին տիրապետումը Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է հանդիպմանն ունեցած ելույթի, եւ հնչած հարցերին պատասխանելու ընթացքում: Հայաստանի նախագահի թեկնածուն նշել է, թե այժմ Հայաստանում փոքր ու միջին ձեռներեցությունը կանգնած է օլիգոպոլ տնտեսությանը կուլ գնալու վտանգի առաջ: Արթուր Բաղդասարյանի տվյալով, ներկայիս իշխանության վարած քաղաքականության հետեւանքով, երբ հարկաբյուջետային քաղաքականության ամբողջ ծանրությունն ընկնում է փոքր եւ միջին բիզնեսի վրա, իսկ խոշոր բիզնեսը օգտվում է անօրինական արտոնություններից, 2005-2007 թվականներին Հայաստանում նվազել է փոքր ու միջին ձեռնարկությունների թիվը: «Վերցնենք արտադրության ոլորտը: Եթե մենք մեր երկրում ունեինք շուրջ 900-ից ավելի փոքր ձեռնարկություն, որտեղ աշխատում էր ընդամենը հինգ մարդ, ապա այդ ձեռնարկությունների թիվն անցած երկու տարիների ընթացքում կրճատվել է` աշխատատեղերը այդ ոլորտում 20 տոկոսով, իսկ թողարկված արտադրանքի ծավալը` 27, 5 տոկոսով: Փոքր ու միջին ձեռներեցությունը անկում է ապրում նաեւ 6-49 աշխատող ունեցող ձեռնարկություններում, որտեղ ունեցել ենք արտադրանքի շուրջ 30 տոկոս ծավալի կրճատում, աշխատատեղերի կրճատում 15 տոկոսով», ասում է Արթուր Բաղդասարյանը:
Նա անխոհեմ է համարում պարզեցված հարկի վերացումը, որը, նրա խոսքով, ուղղակի մեծ հարված է փոքր ու միջին բիզնեսին, որն այսուհետ պետք է փաստացի ավելի շատ հարկ վճարի, հայտնվելով ուղղակի վերացման վտանգի առաջ: Նախագահի թեկնածուն խոստանում է, որ իր ընտրության դեպքում պարզեցված հարկը ոչ միայն վերականգնելու է, այլ ընդլայնելու է դրա ծավալը, ինչպես նաեւ պարզեցվածով հարկվող շրջանառության շեմը, այն հասցնելով մինչեւ 100 միլիոն դրամի: Արթուր Բաղդասարյանը արտահայտվել է նաեւ վարվող դրամավարկային քաղաքականության դեմ, որի հետեւանքով, ըստ նախագահի թեկնածուի, Հայաստանի արտադրողը հայտնվում է անելանելի դրության մեջ: Նախագահի թեկնածուն նաեւ դժգոհել է մոտ 250 տարադրամի փոխանակման կետերի փակման կապակցությամբ, որը Կենտրոնական բանկի քաղաքականության հետեւանք է, ինչն էլ ուղղված է ոլորտը մի քանի սուբյեկտի ձեռքում կենտրոնացնելու մղումով: Ըստ ՕԵԿ նախագահի, նույնն է նաեւ սուպերմարկետների պարագայում, որոնք ընդլայնվում են Հայաստանում, այդպիսով մի քանի մարդու ձեռքում կենտրոնացնելով ոչ միայն մեծածախ, այլ նաեւ մանրածախ առեւտուրը: Նախագահի թեկնածուն ասում է, թե ինքը կողմ է սուպերմարկետների մշակույթի ներդրմանը, ինչպես քաղաքակիրթ երկրներում, բայց համարում է, որ այդ ամենը պետք է տեղի ունենա հավասար մրցակցային, օրինական տնտեսվարման դաշտում, որպեսզի մանր խանութներն ու կրպակները չտուժեն եւ կուլ չգնան սուպերմարկետներին: «Որպեսզի թե սուպերմարկետը, թե փոքր խանութը գործեն հավասար հարկային դաշտում, որպեսզի մեկի համար չլինի արտոնություն, մյուսի համար անտերություն եւ անպաշտպանվածություն», ասում է նախագահի թեկնածուն:
Արթուր Բաղդասարյանը նշել է իր ընտրության դեպքում այն հինգ ռազմավարական քայլերի մասին, որոնք մտադիր է կատարել փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու, երկրում իրապես միջին խավ ձեւավորելու համար: Առաջինը, որ կատարելու է Արթուր Բաղդասարյանը, դա փոքր ու միջին ձեռներեցության զարգացման ազգային ռազմավարական ծրագրի մշակումն ու իրականացնումն է, որը պետք է կանխորոշի ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները: Մյուս քայլը, ըստ Արթուր Բաղդասարյանի, լինելու է ստուգումների ու ստուգող կազմակերպությունների թվի նվազեցումը: Երրորդ ռազմավարական գործողությունը, որ միտված է լինելու փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, Արթուր Բաղդասարյանը համարում է հարկերի նվազեցումը, հարկային վարչարարության պարզեցումը, ինչը կնպաստի ձեռնարկություների շնչառությանը եւ գործունեության ընդլայնմանը, բերելով նոր աշխատատեղերի ստեղծման:
Արթուր Բաղդասարյանի չորրորդ քայլը լինելու է հանրապետության բոլոր մարզերում, ըստ բնակավայրերի, փոքր ու միջին ձեռներեցության զարգացման անձնագրեր կազմելը: «Այսինքն մենք պետք է գույքագրենք փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար եղած ներուժը», ասում է Արթուր Բաղդասարյանը: Իսկ հինգերորդը, ըստ նրա, բանկային համակարգի զարգացումն է, այսինքն վարկերի տրամադրման ճկուն համակարգի կիրառումը, ինչը կբերի երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրման: Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը փոքր ու միջին ձեռներեցներին հավաստիացրել է, թե իր հաղթանակը կլինի նաեւ իրենց հաղթանակը, որով Հայաստանում կձեւավորվի ազատ մթնոլորտ, ինչը բոլորին հնարավորություն կտա գործել ու զարգանալ հավասար պայմաններում, ազատ երկրում:
ՓՈՐՁԵԼ ԵՆ ՀՐԴԵՀԵԼ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՍՊԱՐԵԶ ԱԿՈՒՄԲԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ ԵՎ ԳՈՒՑԵ ՆԱԵՎ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը, մոտավորապես ժամը 4:45-ի հատվածում անհայտ անձինք հրդեհել են Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի գրասենյակի պատուհաններից մեկը (Գյումրի, Պուշկինի փ., 96): Բենզինով թրջված փալասը ...ՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հասարակությանը, Հայաստանի նախագահի 2008 թվականի ընտրության գործընթացում, բացի այն ծրագրերից ու գաղափարներից, որը մեկը մյուսի հետեւից եւ մեկը մյուսից լուսավոր ներկայացնում են նախագահի թեկնածուները, թերեւս ...ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵԾ ԵՎ ՍՔԱՆՉԵԼԻ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավական խորիմաստ խորհուրդ է տվել ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամներին, որոնց հետ հանդիպել էր հունվարի 22-ին: Ռոբերտ Քոչարյանը ցանկություն էր հայտնել, ...ՆԻԳ-ԱՊԱՐԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Նիգ-Ապարան հայրենակցական միությունն նախագահի առաջիկա ընտրությանն աջակցելու է Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Նման որոշում է կայացրել միության խորհուրդը նախօրեին կայացած նիստում: Հայրենակցականի ղեկավարները ...ԲՐՅՈՒԳԵԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ԵՐԵԿՈՒՅԹ
Հունվարի 19-ին Բելգիայի Բրյուգե քաղաքում գտնվող Եվրոպական քոլեջի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր երեկույթ: Այս կրթօջախում իրենց մասնագիտական վերապատրաստումն են անցնում շուրջ 55 երկրի ներկայացուցիչ, ...ՀԻՆԳ ՔԱՅԼ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հունվարի 23-ին Երեւանում հանդիպել է փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվողների հետ: Հանդիպումից առաջ Փոքր ձեռներեցության հայկական միության ղեկավարը հայտարարել է, որ ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓՈՒՉԻԿ
Չնայած Հայաստանի կառավարությունը հայտարարում է, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տնտեսական գերակայություն է, եւ կա Հայաստանն այդ առումով տարածաշրջանի առաջատար դարձնելու մտադրություն եւ նպատակ, այդուամենայնիվ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
Նախագահի ընտրությունից հետո Հայաստանում անխուսափելի են զգալի թանկացումները, հունվարի 23-ին փոքր ու միջին ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը, ...2007-ԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱ, 2008-ԻՆ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՆԱԵՎ ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍ
2007 թվականին Հայաստանում վերապատրաստվել է 2259 քաղծառայող: Այդ տվյալը հունվարի 23-ին Ուրբաթ ակումբում ներկայացրել է Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Վերապատրաստում անցած քաղծառայողներից ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԱՄՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, հունվարի 21-22-ին Հայաստան է այցելել ԱՄՆ Միջուկային վերահսկման հանձնաժողովի հանձնակատար դոկտոր Փիթեր Բ. Լայոնզը` ծանոթանալու Մեծամորի ատոմակայանի ներկա ...ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԴԱՌՆԱԼ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ
Հայաստանի վարչապետին առընթեր մրցակցության Խորհուրդը կորոշի զարգացման առաջնահերթությունները եւ դրանց ներդրումային ներուժը: Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, այդ մասին հունվարի 23-ին հրավիրած մամուլի ասուլիսի ...ՀԱՅԱՍՏԱՆ Է ԳԱԼԻՍ ԳՐԻԶԼՈՎԸ
Հունվարի 28-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովը: Նա հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարների հետ, ինչպես նաեւ այցի շրջանակներում ...ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԺԱՄԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ
Հունվարի 28-ին Երեւան կժամանեն Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելության անդամները Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ: Նրանք հանդիպումներ կունենան ...2008 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՈՒՏՔԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՏՊԱՎՈՐԻՉ ՉԵՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 23-ին տեղեկանք է հրապարակել Հայաստանի նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամների 2008 թվականի փաստացի մուտքերի եւ ծախսերի մասին: Ըստ այդմ, նախագահի թեկնածու ...ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԾՐԱԳԻՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ
Հայաստանի նախագահի Ազգային համաձայնություն կուսակցությունից թեկնածու Արամ Հարությունյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, թե իր նախընտրական ծրագիրը ներկայացնելու է հունվարի վերջին: Նա ասել է, թե իր նախընտրական ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ Է ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Հունվարի 24-ին ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը ԱԺՄ գրասենյակում հյուրընկալելու է թուրքական Միլլիյեթ թերթի լրագրողներին: Քննարկման թեման լինելու է հայ-թուրքական հարաբերությունները:ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԵԱՀԿ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻ՞Չ
Հայաստանի արտգործնախարարության մեր աղբյուրները չեն բացառում, մոտ ժամանակներս կարող է լուծվել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի զբաղվածության հարցը։ 1997-2007 թվականներին Ղարաբաղում նախագահած, իսկ մինչ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱԴՐԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
www.karabakh-open.comԸնդունված է կայուն համարել այն հասարակությունը, որը առավելագույնս քիչ է կախված քաղաքական գործիչներից: Նման հասարակություններում թերթերի առաջին էջերում զետեղվում են մարզական նորություններ եւ էլիտար երեկույթների ...ՄԱՐԴ ԹԵ ՔԱՐ, ՄԱՐՍԻ ՎՐԱ
Համաշխարհային մամուլը սկսել է Մարս մոլորակի վրայից ստացված լուսանկարի աշխույժ քննարկումը: Լուսանկարը 2007 թվականի նոյեմբերին արել է «Սպիրիտ» մեքենան, որը Մարսի մակերեւույթն ուսումնասիրելու համար իջեցվել ...
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԻՍՏԻՆ
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԴԵՖԻՑԻՏ
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՔԱՐՈԶ
ԱՂԱԹԹՎԻ ԱՐՏԱՀՈՍՔ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՄՈՏ
ՀԱՅՓՈՍՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՂԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՉԷ ՈՐ ՆՐԱՆՑ ԲՈԼՈՐԻ ԶԵՆՔԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԱՐԱՐՔ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՀԱՄԱՐ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՏԱԲՆԵՐ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆԽՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՐՇԱՎԸ

ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՅՐԱՄՈՒՏ` Ի ՀԵՃՈՒԿՍ ՏԱՐԱՆՏԻՆՈՅԻ
Ջեյմս ՀակոբյանԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՆՈՐ ՈՐՈՇՈ՞ՒՄ
ՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1861 Ծնվեց հունգարահայ լեզվաբան, բանասեր Ղուկաս Բադրուպանյանը:
- 1904 Ծնվեց իտալացի հայազգի բժիշկ, պրոֆեսոր Միքայել (Մայկլ) Արլենը, անվանի բժիշկ Երվանդ Արլենի որդին: Միքայել Արլենը եղել է Բրիտանական թագավորական բժշկական ընկերության իսկական անդամ:
- 1921 Տեղի է ունենում Երևանի ժողովրդական համալսարանի հանդիսավոր բացումը, որը 1923թ. վերանվանվեց Պետական համալսարան:
- 1923 Ծնվեց հայ դերասան և ռեժիսոր Կարպ Խաչվանքյանը, Ախալցխայում: Իր ստեղծագործական կյանքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր կերպար: Երախտագետ հանդիսատեսը նրան մեծարել է և անվանել «Ծիծաղի արքա»: (Վախճ. 1998թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

