
ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵԾ ԵՎ ՍՔԱՆՉԵԼԻ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
- Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավական խորիմաստ խորհուրդ է տվել ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամներին, որոնց հետ հանդիպել էր հունվարի 22-ին: Ռոբերտ Քոչարյանը ցանկություն էր հայտնել, որ ինչ որ բան արձանագրելուց առաջ դիտորդները մանրակրկիտ ստուգեն, ուսումնասիրեն այն: Դա անչափ կարեւոր է: Իսկապես, դիտորդների մի փոքր շտապողականությունը կարող է դառնալ Հայաստանի միջազգային վարկի անկման պատճառ եւ կարող է ջուրը գցել 2007 թվականին ծախսած փողն ու կատարված աշխատանքը: Նույնիսկ անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունը դիտորդներին տրամադրի մի քանի տեսակ ակնոցներ, մանրադիտակներ, հեռադիտակներ, որպեսզի նրանք ընտրությունները դիտարկեն թել առ թել, մոլեկուլ առ մոլեկուլ, ատոմ առ ատոմ: Օրինակ, երբ ասենք դիտորդները տեսել են ու արձանագրել, որ ինչ որ երիտասարդներ նախընտրական քարոզչությունը դեռեւս պաշտոնապես չսկսած շրջում են տուն առ տուն եւ բնակչությանը բացատրում, թե ինչու պետք է ընտրել Սերժ Սարգսյանին, ապա իզուր են շտապել: Նախ անհրաժեշտ էր այդ փաստը մանրամասն ուսումնասիրել: Իսկ գուցե այդ երիտասարդների տնետուն շրջելու բուն նպատակն ամենեւին էլ Սերժ Սարգսյանի քարոզչությունը չի եղել, այլ ընդամենը ասենք թե սեփական քաղաքի բնակիչներին բարեւելը: Միթե համաքաղաքացուն բարեւելը ընտրական օրենսդրության խախտում է:

Կամ, օրինակ, դիտորդները կարող են իմացած լինել, որ ինչ որ տեղերում բնակչությունից անձնագրեր են հավաքում, գրանցում դրանց տվյալները, կազմում են ինչ որ խորհրդավոր ցուցակներ, մարդկանց սպառնում են աշխատանքից ազատել, եթե առնվազն հինգ կամ տասը անձնագիր չբերի: Արտասահմանցի դիտորդը չպիտի շտապի արձանագրել այդ տարօրինակ փաստը: Եթե արտասահմանցու համար դա տարօրինակ է, ապա դեռ չի նշանակում, որ պետք է նա դրան փակցնի անօրինականության պիտակ: Ոչ, մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում դիտորդները կարող են պարզել, որ իշխանությունն ընդամենն անցկացնում է «Միսս եւ Միստր անձնագիր 2008» մրցույթի նախնական փուլը:
Կամ, եթե դիտորդներն արձանագրում են, որ հեռուստաընկերությունները իրականում ավելի շատ իշխանական թեկնածուին են ցուցադրում եւ գովազդում, քան ընդդիմադիրներին` կրկին անհարկի շտապողականություն: Մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում նրանք կհամոզվեն, որ դա արվում է հենց ի նպաստ ընդդիմադիրների, որովհետեւ Հայաստանի հեռուստաընկերությունների գերակշիռ մասը հասարակության աչքին այնքան են անվստահելի, որ եթե որեւէ մի ընդդիմադրի սկսեն հաճախ ցույց տալ, ապա այդ գործչի կարիերան կարող է հայտնվել վտանգի առաջ, քանի որ նրան կկասկածեն իշխանության հետ գործարքի մեջ մտնելու համար, մտածելով, որ եթե չլիներ այդպես, ապա տվյալ գործչին Սերժ Սարգսյանի հետ հավասար չէին ցույց տա, կամ չէին ցույց տա նրանից ընդամենը մի փոքր քիչ: Այնպես որ, Հայաստանում այլեւս անիմաստ է գործող հեռուստաընկերությունների դիտարկումը Դիտարկելուց առաջ պետք է ստեղծել նոր հեռուստաընկերություններ:
Կամ եթե դիտորդները տեսնում են, որ քվեարկության օրը ինչ որ մարդիկ տոպրակներով փող են բաժանում ընտրողներին: Անմիջապես կբռնեն ու կարձանագրեն: Մինչդեռ մանրամասն ուսումնասիրությունը կարող է պարզել, որ փող բաժանողը դեռեւս խորհրդային տարիներից վերցրած պարտքն է վերադարձնում հարեւանին, որին ոչ մի կերպ չի կարողանում տեսնել, եւ վերադարձնելու մի վերջին ակնկալիքով սպասել է ընտրատեղամասի դիմաց, հուսալով, որ հարեւանն անպայման գալու է իր քաղաքացիական պարտքը կատարելու: Կամ, եթե դիտորդը տեսնում է, որ ինչ որ տեղամասում, որեւէ մեկը մի քանի անգամ փորձում է քվեարկել, կամ փորձում է մի քանի անգամ քվեարկել տարբեր տեղամասերում: Անմիջապես կշտապեն դա արձանագրել որպես օրինախախտում: Մինչդեռ դա ընդամենը պարզ, հայրենասիրական պոռթկում է, որ ունենում են առանձին քաղաքացիներ: Եվ մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց կտա, որ նրանք տարբեր տեղեր քվեարկում են տարբեր թեկնածուների օգտին, հավասարակշռությունը պահելու համար: Իսկ գուցե մարդը ուխտ է արել քվեարկել ինը ընտրատեղամասերում: Ինչու առանց մանրամասն ճշտելու, մարդու կրոնական համոզմունքները ոտնահարել եւ դրանք որակել որպես օրինախախտում: Կամ, իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրելու դեպքում նույնիսկ կարող է պարզվել, որ տարբեր տեղամասերում քվեարկողները կամ տեղական դիտորդներ են, կամ ընդդիմադիր թեկնածուների վստահված անձինք, որոնք ծպտվելով ընտրողի քողի տակ, փորձում են տարբեր տեղամասերում քվեարկել, տեսնելու համար, թե որտեղ են խոչընդոտում իրենց քաղաքացիական պարտքի կատարմանը:
Այնպես որ, միջազգային դիտորդներն իսկապես չպետք է շտապեն: Ոչ մի հարցում, այդ թվում եւ ասենք որեւէ բան ուտելիս: Նույնիսկ կերակուրը պետք է մանրամասն ուսումնասիրել եւ մանրակրկիտ զննել, թե չէ հանկարծ մի ձկան փուշ հայտնվի մի դիտորդի կոկորդում, եւ անմիջապես բռնեն ու իրենց մոտ արձանագրեն, թե Հայաստանում փորձել են սննդով խոչընդոտել միջազգային դիտորդների աշխատանքը: Եվ վերջում միջազգային դիտորդներին ուղղված մի ցանկություն եւս: Երեւույթները մանրամասն ուսումնասիրեք ոչ միայն արձանագրելուց, այլ նաեւ չարձանագրելուց առաջ: Այսինքն օրինականություններն էլ մանրակրկիտ քննեք, որովհետեւ կարող է պարզվել,որ իրականում դրանց տակ առկա են մեծ անօրինություններ: Ի վերջո, դուք հազարամյա քաղաքակրթության հայրենիքում եք, ուր կա ընտրություն կեղծելու հազար համեմատաբար ազնիվ տարբերակ:
- ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՓՈՐՁԵԼ ԵՆ ՀՐԴԵՀԵԼ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՍՊԱՐԵԶ ԱԿՈՒՄԲԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ ԵՎ ԳՈՒՑԵ ՆԱԵՎ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը, մոտավորապես ժամը 4:45-ի հատվածում անհայտ անձինք հրդեհել են Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի գրասենյակի պատուհաններից մեկը (Գյումրի, Պուշկինի փ., 96): Բենզինով թրջված փալասը ...ՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հասարակությանը, Հայաստանի նախագահի 2008 թվականի ընտրության գործընթացում, բացի այն ծրագրերից ու գաղափարներից, որը մեկը մյուսի հետեւից եւ մեկը մյուսից լուսավոր ներկայացնում են նախագահի թեկնածուները, թերեւս ...ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵԾ ԵՎ ՍՔԱՆՉԵԼԻ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավական խորիմաստ խորհուրդ է տվել ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամներին, որոնց հետ հանդիպել էր հունվարի 22-ին: Ռոբերտ Քոչարյանը ցանկություն էր հայտնել, ...ՆԻԳ-ԱՊԱՐԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Նիգ-Ապարան հայրենակցական միությունն նախագահի առաջիկա ընտրությանն աջակցելու է Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Նման որոշում է կայացրել միության խորհուրդը նախօրեին կայացած նիստում: Հայրենակցականի ղեկավարները ...ԲՐՅՈՒԳԵԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ԵՐԵԿՈՒՅԹ
Հունվարի 19-ին Բելգիայի Բրյուգե քաղաքում գտնվող Եվրոպական քոլեջի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր երեկույթ: Այս կրթօջախում իրենց մասնագիտական վերապատրաստումն են անցնում շուրջ 55 երկրի ներկայացուցիչ, ...ՀԻՆԳ ՔԱՅԼ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հունվարի 23-ին Երեւանում հանդիպել է փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվողների հետ: Հանդիպումից առաջ Փոքր ձեռներեցության հայկական միության ղեկավարը հայտարարել է, որ ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓՈՒՉԻԿ
Չնայած Հայաստանի կառավարությունը հայտարարում է, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տնտեսական գերակայություն է, եւ կա Հայաստանն այդ առումով տարածաշրջանի առաջատար դարձնելու մտադրություն եւ նպատակ, այդուամենայնիվ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
Նախագահի ընտրությունից հետո Հայաստանում անխուսափելի են զգալի թանկացումները, հունվարի 23-ին փոքր ու միջին ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը, ...2007-ԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱ, 2008-ԻՆ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՆԱԵՎ ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍ
2007 թվականին Հայաստանում վերապատրաստվել է 2259 քաղծառայող: Այդ տվյալը հունվարի 23-ին Ուրբաթ ակումբում ներկայացրել է Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Վերապատրաստում անցած քաղծառայողներից ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԱՄՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, հունվարի 21-22-ին Հայաստան է այցելել ԱՄՆ Միջուկային վերահսկման հանձնաժողովի հանձնակատար դոկտոր Փիթեր Բ. Լայոնզը` ծանոթանալու Մեծամորի ատոմակայանի ներկա ...ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԴԱՌՆԱԼ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ
Հայաստանի վարչապետին առընթեր մրցակցության Խորհուրդը կորոշի զարգացման առաջնահերթությունները եւ դրանց ներդրումային ներուժը: Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, այդ մասին հունվարի 23-ին հրավիրած մամուլի ասուլիսի ...ՀԱՅԱՍՏԱՆ Է ԳԱԼԻՍ ԳՐԻԶԼՈՎԸ
Հունվարի 28-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովը: Նա հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարների հետ, ինչպես նաեւ այցի շրջանակներում ...ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԺԱՄԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ
Հունվարի 28-ին Երեւան կժամանեն Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելության անդամները Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ: Նրանք հանդիպումներ կունենան ...2008 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՈՒՏՔԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՏՊԱՎՈՐԻՉ ՉԵՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 23-ին տեղեկանք է հրապարակել Հայաստանի նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամների 2008 թվականի փաստացի մուտքերի եւ ծախսերի մասին: Ըստ այդմ, նախագահի թեկնածու ...ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԾՐԱԳԻՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ
Հայաստանի նախագահի Ազգային համաձայնություն կուսակցությունից թեկնածու Արամ Հարությունյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, թե իր նախընտրական ծրագիրը ներկայացնելու է հունվարի վերջին: Նա ասել է, թե իր նախընտրական ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ Է ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Հունվարի 24-ին ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը ԱԺՄ գրասենյակում հյուրընկալելու է թուրքական Միլլիյեթ թերթի լրագրողներին: Քննարկման թեման լինելու է հայ-թուրքական հարաբերությունները:ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԵԱՀԿ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻ՞Չ
Հայաստանի արտգործնախարարության մեր աղբյուրները չեն բացառում, մոտ ժամանակներս կարող է լուծվել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի զբաղվածության հարցը։ 1997-2007 թվականներին Ղարաբաղում նախագահած, իսկ մինչ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱԴՐԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
www.karabakh-open.comԸնդունված է կայուն համարել այն հասարակությունը, որը առավելագույնս քիչ է կախված քաղաքական գործիչներից: Նման հասարակություններում թերթերի առաջին էջերում զետեղվում են մարզական նորություններ եւ էլիտար երեկույթների ...ՄԱՐԴ ԹԵ ՔԱՐ, ՄԱՐՍԻ ՎՐԱ
Համաշխարհային մամուլը սկսել է Մարս մոլորակի վրայից ստացված լուսանկարի աշխույժ քննարկումը: Լուսանկարը 2007 թվականի նոյեմբերին արել է «Սպիրիտ» մեքենան, որը Մարսի մակերեւույթն ուսումնասիրելու համար իջեցվել ...
ՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԵՆՔ
ՂԱՐԱԲԱՂԸ ԿՃԱՆԱՉՎԻ ԴԱՍԱԿԱՆ ՍԽԵՄԱՅՈՎ
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՔԸ ԲԱՐԴԵԼՈՒ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՎԱՇԻՆԳՏՈՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՂԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՉԷ ՈՐ ՆՐԱՆՑ ԲՈԼՈՐԻ ԶԵՆՔԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԱՐԱՐՔ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՀԱՄԱՐ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՏԱԲՆԵՐ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆԽՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՐՇԱՎԸ

ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՅՐԱՄՈՒՏ` Ի ՀԵՃՈՒԿՍ ՏԱՐԱՆՏԻՆՈՅԻ
Ջեյմս ՀակոբյանԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՆՈՐ ՈՐՈՇՈ՞ՒՄ
ՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1861 Ծնվեց հունգարահայ լեզվաբան, բանասեր Ղուկաս Բադրուպանյանը:
- 1904 Ծնվեց իտալացի հայազգի բժիշկ, պրոֆեսոր Միքայել (Մայկլ) Արլենը, անվանի բժիշկ Երվանդ Արլենի որդին: Միքայել Արլենը եղել է Բրիտանական թագավորական բժշկական ընկերության իսկական անդամ:
- 1921 Տեղի է ունենում Երևանի ժողովրդական համալսարանի հանդիսավոր բացումը, որը 1923թ. վերանվանվեց Պետական համալսարան:
- 1923 Ծնվեց հայ դերասան և ռեժիսոր Կարպ Խաչվանքյանը, Ախալցխայում: Իր ստեղծագործական կյանքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր կերպար: Երախտագետ հանդիսատեսը նրան մեծարել է և անվանել «Ծիծաղի արքա»: (Վախճ. 1998թ.-ին):
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

