
ՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
- Հասարակությանը, Հայաստանի նախագահի 2008 թվականի ընտրության գործընթացում, բացի այն ծրագրերից ու գաղափարներից, որը մեկը մյուսի հետեւից եւ մեկը մյուսից լուսավոր ներկայացնում են նախագահի թեկնածուները, թերեւս հետաքրքրում է նաեւ, թե արդյոք իշխանության վերարտադրությունը, ի տարբերություն նախորդ ընտրությունների` կթվար այդքան դժվար, եթե նախագահի ընտրությանն իր մասնակցությունը չունենար առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հիմա ակնհայտ է, որ իշխանությունը բավական մտահոգ է նրա մասնակցության հանգամանքով: Ոմանք այդ մտահոգությունը համարում են շինծու, ասելով, թե իշխանությունն ի դեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի իր համար ապահովում է ամենից ցանկալի մրցակիցը, քանի որ նախկին նախագահը բավական խոցելի է, նկատի ունենալով նրա նախագահության տարիների իրադարձությունները եւ հասարակության հիշողությունը: Ոմանք արդեն իսկ համոզված են, որ Հայաստանի նոր նախագահը լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ ոմանք էլ համարում են, որ վերջին տարիների ընտրությունների ֆոնին, առաջին անգամ Հայաստանում ընթանալու է լուրջ պայքար, եւ առաջին անգամ իշխանական սցենարը գտնվում է իրական վտանգի տակ:

Երեւի թե շատ դժվար է ապացուցել կամ հերքել այդ մտայնություններից յուրաքանչյուրը, որովհետեւ կարելի է փաստարկել թե իշխանության մտահոգության շինծու լինելը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի արդեն հաղթած լինելը, եւ թե իշխանական վերարտադրության սցենարի խոփն այս անգամ քարին առնելու հանգամանքը: Այդ իսկ պատճառով էլ ես ձեռնպահ կմնամ դրանից, նաեւ այն պատճառով, որ թերեւս նույնիսկ փետրվարի 19-ին արձանագրված արդյունքը չի տալու պատասխանը, թե վերը նշված երեք, եւ գուցե գոյություն ունեցող հազար ու երեք տարբերակներից որ մեկն էր ի վերջո համապատասխանում իրականությանը: Սակայն ակնհայտ է մի բան, որ իրականությունը Հայաստանում արդեն այլ է, եւ դա հասկանում, գիտակցում, կամ զգում են բոլորը: Եվ հենց այդ համատեքստում թերեւս էական հարցերից մեկն էլ այն է, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվությունն է իրականության փոփոխության պատճառը, թե իրականության փոփոխությունը նրան հիմք տվեց մտածել ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին: Առաջին հայացքից տարբերությունը կարող է չդիտվել այդքան էական: Կլինի հասարակության մի զգալի զանգված, որը կհամարի, որ կարեւորը Տեր-Պետրոսյանի վերադարձն է, քանի որ կարծես թե հանրությունը այլեւս սպառել էր իշխանական ներկա համակարգի դեմ պայքարի բոլոր հնարավոր ռեսուրսները, եւ եթե չակտիվանար Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնը, ապա մնում էր միայն հնազանդվել իրավիճակին եւ ապավինել բացառապես իշխանական բարեհոգությանը, որ գոնե հնգամյակը մեկ ինչ որ դրական քայլ կկատարվեր կյանքը հասարակության համար էլ գրավիչ եւ ցանկալի դարձնելու ուղղությամբ:
Բայց, երեւի թե մեծ է տարբերությունը` Տեր-Պետրոսյանն է փոխել իրականությունը, թե իրականության փոփոխությունն է առաջ բերել Տեր-Պետրոսյանին: Եթե մենք գործ ունենք առաջին տարբերակի հետ, ապա թերեւս ոգեւորության փոխարեն պետք է մեզ համակի մտահոգությունը: Մտահոգություն այն առումով, որ իրականությունը կրկին կախված է մեկ անձից, անկախ այն նպատակներից, որ նա հետապնդում է, անկախ այն բանից, թե պատմության ինչ իմաստավորմամբ, սեփական սխալների ինչ անկեղծ գիտակցումով եւ հասարակությանն օգնելու ինչ անձնվեր մղումով է առաջ գալիս առաջին նախագահը: Նույնիսկ լավը երեւի թե չի կարող որակ տալ, եթե կախված է մեկից, եւ եթե իհարկե այդ մեկն Աստված չէ: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն Աստված չէ հաստատ: Այլ է խնդիրը, եթե առաջին նախագահի քաղաքական ակտիվացումն է իրականության փոփոխության դրսեւորում: Այսինքն, Տեր-Պետրոսյանը ակտիվացել է ոչ թե այլեւս չհամբերելու, ներկա վարչախմբի անարդարություններն այլեւս տանել չկարողանալու համար, այլ պարզապես որպես հմուտ քաղաքական գործիչ, գիտակցել է իրականության փոփոխությունը եւ այդժամ որոշել է դառնալ քաղաքական գործընթացի ակտիվ մասնակից: Այդ դեպքում արդեն իրավիճակը, զարգացման հեռանկարը, թերեւս շատ ավելի հուսադրող է, որովհետեւ եթե Տեր-Պետրոսյանն իրականության փոփոխության դրսեւորումն է, ապա կնշանակի, որ ամեն դեպքում, նոր իրականությունն իր հետ բերում է անխուսափելի նոր լուծումներ, եւ առաջին նախագահի ակտիվացումը կարող է լինել հենց այդ համատեքստում: Իսկ դա շատ ավելի նպաստավոր է հասարակական զարգացման տեսանկյունից, քանի որ ավելի նախընտրելի են նոր իրականության բերած անձերը, քան անձերի բերած նոր իրականությունը: Չհավակնելով ինքս իմ առաջ քաշած դիլեմայի պատասխանը տալուն, այդուամենայնիվ հավակնում եմ կարծել, որ պատասխանը թերեւս անհրաժեշտ է գտնել ու հասկանալ, եւ որքան հնարավոր է արագ, քանի որ դրա հասարակական ընկալման ազդեցությունը քաղաքական զարգացումների վրա կարող է լինել էական: Ի վերջո, մենք շատ ենք դարձեր կատարել ի շրջան յուր, եւ եւս մեկ պտույտը կարող է լինել ճակատագրական` գխապտույտի իմաստով:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՓՈՐՁԵԼ ԵՆ ՀՐԴԵՀԵԼ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՍՊԱՐԵԶ ԱԿՈՒՄԲԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ ԵՎ ԳՈՒՑԵ ՆԱԵՎ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը, մոտավորապես ժամը 4:45-ի հատվածում անհայտ անձինք հրդեհել են Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի գրասենյակի պատուհաններից մեկը (Գյումրի, Պուշկինի փ., 96): Բենզինով թրջված փալասը ...ՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հասարակությանը, Հայաստանի նախագահի 2008 թվականի ընտրության գործընթացում, բացի այն ծրագրերից ու գաղափարներից, որը մեկը մյուսի հետեւից եւ մեկը մյուսից լուսավոր ներկայացնում են նախագահի թեկնածուները, թերեւս ...ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵԾ ԵՎ ՍՔԱՆՉԵԼԻ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավական խորիմաստ խորհուրդ է տվել ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամներին, որոնց հետ հանդիպել էր հունվարի 22-ին: Ռոբերտ Քոչարյանը ցանկություն էր հայտնել, ...ՆԻԳ-ԱՊԱՐԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Նիգ-Ապարան հայրենակցական միությունն նախագահի առաջիկա ընտրությանն աջակցելու է Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Նման որոշում է կայացրել միության խորհուրդը նախօրեին կայացած նիստում: Հայրենակցականի ղեկավարները ...ԲՐՅՈՒԳԵԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ԵՐԵԿՈՒՅԹ
Հունվարի 19-ին Բելգիայի Բրյուգե քաղաքում գտնվող Եվրոպական քոլեջի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր երեկույթ: Այս կրթօջախում իրենց մասնագիտական վերապատրաստումն են անցնում շուրջ 55 երկրի ներկայացուցիչ, ...ՀԻՆԳ ՔԱՅԼ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հունվարի 23-ին Երեւանում հանդիպել է փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվողների հետ: Հանդիպումից առաջ Փոքր ձեռներեցության հայկական միության ղեկավարը հայտարարել է, որ ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓՈՒՉԻԿ
Չնայած Հայաստանի կառավարությունը հայտարարում է, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տնտեսական գերակայություն է, եւ կա Հայաստանն այդ առումով տարածաշրջանի առաջատար դարձնելու մտադրություն եւ նպատակ, այդուամենայնիվ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
Նախագահի ընտրությունից հետո Հայաստանում անխուսափելի են զգալի թանկացումները, հունվարի 23-ին փոքր ու միջին ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը, ...2007-ԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱ, 2008-ԻՆ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՆԱԵՎ ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍ
2007 թվականին Հայաստանում վերապատրաստվել է 2259 քաղծառայող: Այդ տվյալը հունվարի 23-ին Ուրբաթ ակումբում ներկայացրել է Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Վերապատրաստում անցած քաղծառայողներից ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԱՄՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, հունվարի 21-22-ին Հայաստան է այցելել ԱՄՆ Միջուկային վերահսկման հանձնաժողովի հանձնակատար դոկտոր Փիթեր Բ. Լայոնզը` ծանոթանալու Մեծամորի ատոմակայանի ներկա ...ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԴԱՌՆԱԼ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ
Հայաստանի վարչապետին առընթեր մրցակցության Խորհուրդը կորոշի զարգացման առաջնահերթությունները եւ դրանց ներդրումային ներուժը: Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, այդ մասին հունվարի 23-ին հրավիրած մամուլի ասուլիսի ...ՀԱՅԱՍՏԱՆ Է ԳԱԼԻՍ ԳՐԻԶԼՈՎԸ
Հունվարի 28-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովը: Նա հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարների հետ, ինչպես նաեւ այցի շրջանակներում ...ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԺԱՄԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ
Հունվարի 28-ին Երեւան կժամանեն Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելության անդամները Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ: Նրանք հանդիպումներ կունենան ...2008 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՈՒՏՔԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՏՊԱՎՈՐԻՉ ՉԵՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 23-ին տեղեկանք է հրապարակել Հայաստանի նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամների 2008 թվականի փաստացի մուտքերի եւ ծախսերի մասին: Ըստ այդմ, նախագահի թեկնածու ...ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԾՐԱԳԻՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ
Հայաստանի նախագահի Ազգային համաձայնություն կուսակցությունից թեկնածու Արամ Հարությունյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, թե իր նախընտրական ծրագիրը ներկայացնելու է հունվարի վերջին: Նա ասել է, թե իր նախընտրական ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ Է ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Հունվարի 24-ին ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը ԱԺՄ գրասենյակում հյուրընկալելու է թուրքական Միլլիյեթ թերթի լրագրողներին: Քննարկման թեման լինելու է հայ-թուրքական հարաբերությունները:ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԵԱՀԿ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻ՞Չ
Հայաստանի արտգործնախարարության մեր աղբյուրները չեն բացառում, մոտ ժամանակներս կարող է լուծվել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի զբաղվածության հարցը։ 1997-2007 թվականներին Ղարաբաղում նախագահած, իսկ մինչ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱԴՐԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
www.karabakh-open.comԸնդունված է կայուն համարել այն հասարակությունը, որը առավելագույնս քիչ է կախված քաղաքական գործիչներից: Նման հասարակություններում թերթերի առաջին էջերում զետեղվում են մարզական նորություններ եւ էլիտար երեկույթների ...ՄԱՐԴ ԹԵ ՔԱՐ, ՄԱՐՍԻ ՎՐԱ
Համաշխարհային մամուլը սկսել է Մարս մոլորակի վրայից ստացված լուսանկարի աշխույժ քննարկումը: Լուսանկարը 2007 թվականի նոյեմբերին արել է «Սպիրիտ» մեքենան, որը Մարսի մակերեւույթն ուսումնասիրելու համար իջեցվել ...
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՈՒՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓՈՐՁԵՑ ՀԵՐՔԵԼ ԻՐ ԵՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՐԵԽԱՆ ՋՐԱՀԵՂՁ Է ԵՂԵԼ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՄԵՋ
ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱՄԲԱՐՈՒՄ ԽԵՂԴՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԵՐԵԽԱ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՌՈՒՏՅԱՆ. ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՂԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՉԷ ՈՐ ՆՐԱՆՑ ԲՈԼՈՐԻ ԶԵՆՔԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԱՐԱՐՔ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՀԱՄԱՐ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆԽՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՐՇԱՎԸ

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՏԱԲՆԵՐ

ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՅՐԱՄՈՒՏ` Ի ՀԵՃՈՒԿՍ ՏԱՐԱՆՏԻՆՈՅԻ
Ջեյմս ՀակոբյանԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՆՈՐ ՈՐՈՇՈ՞ՒՄ
ՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1861 Ծնվեց հունգարահայ լեզվաբան, բանասեր Ղուկաս Բադրուպանյանը:
- 1904 Ծնվեց իտալացի հայազգի բժիշկ, պրոֆեսոր Միքայել (Մայկլ) Արլենը, անվանի բժիշկ Երվանդ Արլենի որդին: Միքայել Արլենը եղել է Բրիտանական թագավորական բժշկական ընկերության իսկական անդամ:
- 1921 Տեղի է ունենում Երևանի ժողովրդական համալսարանի հանդիսավոր բացումը, որը 1923թ. վերանվանվեց Պետական համալսարան:
- 1923 Ծնվեց հայ դերասան և ռեժիսոր Կարպ Խաչվանքյանը, Ախալցխայում: Իր ստեղծագործական կյանքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր կերպար: Երախտագետ հանդիսատեսը նրան մեծարել է և անվանել «Ծիծաղի արքա»: (Վախճ. 1998թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

