
ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲ
- Հայաստանի նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի 22-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հայտարարել է, թե այժմ սկսում է իր գլխավորած շարժման նոր փուլ: Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ հրապարակել է նոր փուլի նշանաբանը: «Նշանաբանը դեռեւս 13-րդ դարում ձեւակերպել է տաղանդավոր սյունեցի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը` «ուր բանքն սպառին, եւ գործքն թագավորեն»: Այսինքն մենք հասել ենք մի շրջադարձային կետի, որտեղ խոսքերն ավարտվում, եւ տիրում են գործերը: Այն, ինչ պիտի ասվեր Հայաստանի ներկա վարչախմբի էության, նրա վերարտադրման կործանարար հեռանկարի եւ դրանից խուսափելու անհրաժեշտության մասին, արդեն ասվել է», հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, նշելով, որ ինքը երեք ամիս շարունակ տվել է այն օտար, բարոյական իր արժեքներով ժողովրդին խորթ վարչակարգի բնութագիրը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե թյուր է այն տպավորությունը, որ անհնար է կանխարգելել ընտրակեղծարար մեքենան: Առաջին նախագահը համարում է, որ դա միանգամայն հնարավոր է, բայց դրա համար ամեն մի քաղաքացի պետք է իր կամքն ու վճռականությունը ցուցաբերի: Իր, եւ իր տասնյակ հազարավոր կողմնակիցների անունից Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե պատրաստ են իրենց անմնացորդ ծառայությունը մատուցել վճռական հասարակությանը, ազգային ազատագրական պայքարի նվիրական գործին: «Պատրաստ ենք հանուն Հայաստանի լուսավոր ապագայի, լարել մեր ողջ ուժերը, ներդնել մեր բոլոր ջանքերը, ենթարկվել ցանկացած զրկանքի ու զոհողության, ներշնչված 23-ամյա մի հանճարեղ բանաստեղծի Աստվածային քնարերգությամբ», հայտարարել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ ընթերցել Եղիշե Չարենցի բանաստեղծությունը, որ մեծ պոետը գրել է 1920 թվականին:
Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան,
եվ թող տեսնեն իմ աչքերի մեջ կախվածի,
իմ բորբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի,
նոքա տեսնեն պայծառ օրերը ապագա,
թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
ոչ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա»:
Դրանից հետո, երբ առաջին նախագահն արտասանել է Չարենցի այդ տողերը, հանրահավաքին հնչել է Բեթհովենի Ձոն Ցնծության ստեղծագործությունը, որը դարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքացիական շարժման ուղեկիցը: Իսկ հետո առաջին նախագահը հայտարարել է, որ եթե ամեն մի քաղաքացի առաջնորդվի չարենցյան ոգով, ապա քոչարյանասերժական վարչակարգը շատ արագ կհայտնվի «պատմության աղբանոցում»:
Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, փետրվարի 19-ի ընտրությունները նաեւ այլ խորհրդանշական իմաստ է պարունակում: «Նրանք հնարավորություն են տալիս ոչ միայն ձեր սեփական ձեռքերով կերտելու մեր երկրի ապագան, այլեւ հնարավորություն են տալիս ամոքելու ձեր խորագույն վիրավորանքը, որ դուք ապրել եք 1998 թվականին, երբ ձեզանից կորզեցին Կարեն Դեմիրճյանի հաղթանակը, այն խորագույն վիրավորանքը, որ դուք ապրել եք 2003 թվականին, երբ ձեզանից կորզեցին Ստեփան Դեմիրճյանի հաղթանակը: Ուստի, փետրվարի 19-ը ոչ միայն լինելու է իմ հաղթանակը, այլեւ լինելու է Կարեն Դեմիրճյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հաղթանակը: Կեցցե իր արժանապատվությունը վերանվաճելու ելած հայ ժողովուրդը, կեցցե մեր արդար եւ սրբազան պայքարը: Աստված մեզ օգնական», իր ելույթը ավարտել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ հանրահավաքը ավարտվել է երթով, որի տասնյակ հազարավոր մասնակիցները Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ անցկացրել են Երեւանի փողոցներում, Լեւոն եւ հաղթանակ վանկարկումներով: Երթը պտույտ է կատարել Մաշտոցի պողոտայով, Հանրապետության հրապարակով եւ ավարտվել է Ազատության հրապարակում, այնտեղ, որտեղից սկսել էր:
ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՂԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ 10
Հիմա արդեն պարզ է, որ եթե ԱՄՆ նախագահի Դեմոկրատ կամ Հանրապետական մյուս թեկնածուները չհայտարարեն, որ իրենք ավելի լավ կամ ավելի շատ կճանաչեն հայերի ցեղասպանությունը, եւ ասենք ամերիկյան զինուժի միջոցով կօգնեն ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՍԿՍԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր նախընտրական ծրագրի հրապարակային առաջին քննարկումը սկսեց երիտասարդների հետ եւ պատասխանեց այն բոլոր հարցերին, որոնք հուզում են այսօրվա հայ երիտասարդին:
«Մեր ծրագրի ...ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ՉԵՆ ԱՋԱԿՑԻ ՈՐԵՎԷ ԹԵԿՆԱԾՈՒԻ
Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը հունվարի 21-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքները, որ. -2007թ-ի աշնանը սկսված «Դաշինք» եւ «Ազգային Վերածնունդ» ...80-130 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 1 ՐՈՊԵԻ ՀԱՄԱՐ
ՀՀ նախագահի թեկնածուների համար քաղաքական գովազդի արժեքը հայկական հեռուստաալիքներում կազմում է 262-425 ԱՄՆ դոլար եթերի մեկ րոպեի համար, տեղեկացնում է Նովոստի-Արմենիա գործակալությունը: Իրենց քաղաքական դիրքորոշումները ...ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԴԻՄԵԼՈՒ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարել է, որ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան` Հայաստանից դուրս Հայաստանի քաղաքացիներին քվեարկության իրավունքից զրկելու այն դրույթը վիճարկելու ...ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՇԱՀԻՑ ԲԽՈՂ ՏԱՐԲԵՐԱԿ
Կարգավորման այն տարբերակը, որ ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, իրականում հակասում է թե հայկական, եւ թե ադրբեջանական կողմի շահին: Այդ մասին հունվարի 22-ին Փաստարկ ակումբում հայտարարել ...ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆՆ Է
«Անհասկանալի է, երբ ընդդիմությունը փորձում է պայքարել ընդդիմադիր գործչի դեմ: Անհասկանալի է, որովհետեւ սա ավելի շատ նմանություն է տալիս նրան, թե մարդիկ ժամանակներ առաջ խնդիրներն են ունեցել եւ այսօր առիթ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Արդյոք դուք տեղյակ եք ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի սպանության հանգամանքներին, հունվարի 22-ին Հայաստանի նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանին հարցրել են ...ՄԻՆՉԵՎ ՈՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽԸ ՉԿԱՅԱՑՆԻ ՈՐՈՇՈՒՄ
Կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի ներկայիս ռազմավարական ծրագիրը աշխատունակ է այն երկրների դեպքում, ուր կոռուպցիան ունի առանձին դրսեւորումներ, մինչդեռ Հայաստանում այն համակարգային է եւ ներթափանցել է պետական ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ ՍՏՈՒԳՎԻ ՄԻՆՉԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼԸ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ-Հինրիխ Արենսին: Նշելով, որ երկրի ...ՄՐՑՈՒՅԹ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը հայտարարում է գիտահետազոտական աշխատանքների մրցույթ: Մրցույթը ներառում է չորս թեմա` «Հայաստանի եւ հայ ժողովրդի առաջ ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆԽՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՐՇԱՎԸ
1Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի ու Ադրբեջանի ավելի քան քսան քաղաքացիների, որոնք մտադրվել էին հունվարի 21-ին մեծ կռիվ անցկացնել ռուսաստանցի ազգայնական երիտասարդների հետ: Այդ մասին հաղորդում ...«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱՄՆ
Հունվարի 24-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Պարոն Աղաբեկյանցը մի շարք հանդիպումներ կունենա հյուսիսային Կալիֆորնիայում` Սան Ֆրանցիսկոսյի ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ
Հունվարի 22-ին տեղի ունեցավ 2007թ. ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած արտաքին մրցույթին հաղթած դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ «Դիվանագիտական ծառայության ...ՀՕՖ-Ը ԳՈՒՄԱՐՆԵՐ Է ՀԱՏԿԱՑՆՈՒՄ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
Այսօր Հայ օգնության ֆոնդում տեղի է ունեցել գիտական դրամաշնորների ծրագրի շնորհանդեսը: Ֆոնդի տնօրեն Բագրատ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2007 թ. ֆոնդին մոտ 200 խումբ ներկայացրել է գիտական նախագիծ, որոնցից ...ՍԼՈՎԱԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ 15 ՀԷԿ
1Այս մասին այսօր հայտարարել է Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը: Նրա խոսքով, Սլովակիան այդպիսով կդառնա Եվրամիության անդամ առաջին երկիրը, որ ներդրումներ է կատարում Ղարաբաղում: Սլովակյան այդ ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՔՆՆՉԱԿԱՆ ԽՄԲԵՐ
ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն առաջարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանին եւ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գ.Համբարձումյանին ձեւավորել քննչական խմբեր` ՀՀ Նախագահի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԹԵՐԵՒՍ ԱՄԵՆԱՄԵԾԸ
Հունվարի 22-ին Երեւանում հրավիրած հանրահավաքի իր ելույթն առաջին նախագահ, Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը սկսել է կատակով: Դիմելով հանրահավաքի մասնակից տասնյակ հազարավոր քաղաքացիներին, ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲ
Հայաստանի նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի 22-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հայտարարել է, թե այժմ սկսում է իր գլխավորած ...ԾԵՐԱՑՈՂ ԵՎ ՋԱՀԵԼԱՑՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որ ընտրվելով Հայաստանի նախագահ, ամեն ինչ անելու է հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը բացահայտելու համար: Այդ կարծիքը հունվարի 22-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքի ...ԴԱՍԸՆԹԱՑ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
Այսօր ԱԺՄ-ի Ստեփանավան քաղաքի տարածքային կազմակերպության գրասենյակում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի վստահված անձերի համար անցկացվել է սեմինար դասընթաց, որն իրականացրել է NDI ամերիկյան կազմակերպության ...ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Մենք` ներքոստորագրյալներս, հայտնում ենք մեր խորը մտահոգությունը Հայաստանի բնական ռեսուրսների շահագործման ներկայիս անխնա եւ անհեռատես գործընթացների, մասնավորապես` Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի ...
ԱՍԵԿՈՍԵՆԵՐ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՈՐԴԵԳՐՎԵԼ Է 21 ԵՐԵԽԱ
ՀԻՆԳՇԱԲԹԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՕՐ Է
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԱՅԹԱՔԵԼ Է
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ԿԱԶՄԵԼ
ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՂԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՉԷ ՈՐ ՆՐԱՆՑ ԲՈԼՈՐԻ ԶԵՆՔԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԱՐԱՐՔ

ԴՈՒ, ՕԳՆԵ՞Լ ԵՍ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՀԱՄԱՐ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՏԱԲՆԵՐ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆԽՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՐՇԱՎԸ

ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՅՐԱՄՈՒՏ` Ի ՀԵՃՈՒԿՍ ՏԱՐԱՆՏԻՆՈՅԻ
Ջեյմս ՀակոբյանԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՆՈՐ ՈՐՈՇՈ՞ՒՄ
- 1872 Մահացավ բանաստեղծ Պետրոս Դուրյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1921 Դաշնակցական մի ջոկատ, խմբապետ Մարտիրոսի ղեկավարությամբ, Գառնիում խռովություն է բարձրացրել խորհրդային իշխանության դեմ:
- 1921 Ծնվեց hայ կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանը: (Վախճ. 1983թ.-ին):
- 1922 Վախճանվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրում էր իրավագիտության և քաղաքագիտության վերավերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Ծնվ. 1838թ.-ին):
- 1974 Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը ընտրվեց Նյու Յուրքի ակդեմիայի պատվավոր անդամ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

