
80-130 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 1 ՐՈՊԵԻ ՀԱՄԱՐ
ՀՀ նախագահի թեկնածուների համար քաղաքական գովազդի արժեքը հայկական հեռուստաալիքներում կազմում է 262-425 ԱՄՆ դոլար եթերի մեկ րոպեի համար, տեղեկացնում է Նովոստի-Արմենիա գործակալությունը: Իրենց քաղաքական դիրքորոշումները Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում (ՀՀՀ) ներկայացնելու համար նախագահի թեկնածուները պետք է վճարեն Երեւանում գործող հեռուստաեթերի մեկ րոպեի համար ամենացածր սակագինը` 80 հազար դրամ (մոտ 262 դոլար): Հայաստանի նախագահի թեկնածուների համար քաղաքական գովազդի առավելագույն սակագինը սահմանել է Արմենիա հեռուստաալիքը, որը քաղաքական գովազդի մեկ րոպեի համար կգանձի 130 հազար դրամ (շուրջ 425 դոլար):
Համեմատաբար ցածր սակագներ են սահմանել Երկիր Մեդիա եւ ԱՐ հեռուստաալիքները, որտեղ նախագահի թեկնածուները կարող են ներկայացնել իրենց տեսակետները` եթերի մեկ րոպեի համար վճարելով 100 հազար դրամ (շուրջ 327 դոլար):
Հայկական երկրորդ հեռուստաալիքը եւ Կենտրոն հեռուստաալիքը սահմանել են 108 հազար դրամի (շուրջ 353 դոլար), իսկ Շանթ եւ ԱԼՄե հեռուստաալիքները` 120 հազար դրամ (շուրջ 392 դոլար):
Միաժամանակ Գալա հեռուստաալիքը (Գյումրի քաղաք) նախագահի թեկնածուների քաղաքական գովազդի սակագինը սահմանել է եթերի մեկ րոպեի համար 18 հազար դրամի չափով (շուրջ 59 դոլար):
Միաժամանակ նախագահի թեկնածուների համար Հայաստանի հանրային ռադիոյի եթերում քաղաքական գովազդի արժեքը կազմում է 20 հազար դրամ (շուրջ 65 դոլար): Բոլոր արժեքները ներկայացված են հաշվի առնելով ԱԱՀ-ն:
Հարկ է նշել, որ քաղաքական գովազդի համար հեռուստաընկերությունների սահմանած սակագները գրեթե չեն տարբերվում 2007 թ. մայիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ սահմանված սակագներից:
Միաժամանակ նախագահի թեկնածուների գրեթե բոլոր նախընտրական շտաբերում, բացառությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության, հեռուստաալիքների կողմից սահմանված սակագները բարձր են համարել` նշելով, որ իրենց նախընտրական հիմնադրամների միջոցները անբավարար կլինեն քարոզչության ընթացքում այդ ռեսուրսը լիարժեք օգտագործելու համար: Սակայն թեկնածուներից ոչ ոք չի հրաժարվել հեռուստաէկրաններից քարոզչություն վարելու հնարավորության օգտագործումից:
ՀՀԿ նախագահի թեկնածու, Հայաստանի գործող վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի խոսքերով, նախընտրական շտաբն անպայման կօգտվի վճարովի եթերից եւ կախված նախընտրական հիմնադրամի չափից` կկողմնորոշվի օգտագործվելիք ժամանակի քանակի հարցում:
Մամուլի քարտուղարը հայտարարել է, որ հեռուստաընկերությունների սահմանած սակագների չափը շատ չի տարբերվում 2007 թ. մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ սահմանված սակագներից:
ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը նշել է, որ իմաստ չի տեսնում մեկնաբանել հեռուստաալիքների սահմանած սակագները: Նա ընդգծել է, որ նախընտրական շտաբն անպայման կօգտվի քարոզչության այդ տեսակից:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը նշել է, որ մասնավոր հեռուստաընկերությունների սահմանած սակագներում որոշակի ուղղվածություն տեսնում եւ ասել է, որ դրանք պատշաճ կերպով ձեւավորված չեն: Միաժամանակ Մուսինյանը հավաստիացրել է, որ այդ ռեսուրսը անպայման կօգտագործվի` որպես քաղաքական գովազդի հնարավորություն, քանի որ «առանց այդ էլ մեր առջեւ փակ են բոլոր լրատվամիջոցները»:
Ազգային Միաբանություն կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսան Կարապետյանը նշել է, որ կուսակցությունը շատ բացասաբար է վերաբերվում քաղաքական գովազդի համար ձեւավորված գներին, հատկապես հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը:
Կարապետյանի կարծիքով, սակագները սխալ են ձեւավորվել, սակայն հեռուստաեթերը կօգտագործվի առավելագույնս, «քանի որ այն բնակչության համար քարոզչության առավել ընդունելի ձեւն է, հատկապես հաշվի առնելով, որ ձմեռային ամիսներին հնարավոր չէ քարոզչություն իրականացնել երկրի բոլոր մարզերում»:
ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի պետ Սամվել Շահինյանի կարծիքով, քաղաքական գովազդի համար հեռուստաալիքների սահմանած բարձր սակագները իշխանությունների կողմից հիմնականում խոչընդոտող միջոցառումներ են:
«Կարծում եմ, որ իշխանությունները սխալ են վարվում, հատկապես այժմ, երբ Եվրոպայի առջեւ պետք է ցույց տան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը», ասել է նա: Շահինյանի կարծիքով, մասնավոր եւ պետական ռեսուրսները գտնվում են առանձին թեկնածուների ձեռքերում, ինչը մյուս թեկնածուներին դնում է անհավասար պայմանների մեջ` զրկելով նրանց իրենց քաղաքական գաղափարախոսությունը հասարակությանը թեկուզ ընդհանուր գծերով ներկայացնելու հնարավորությունից:
Ինչպես նշել է Օրինաց Երկիրեկուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը, հեռուստաեթերի օգտագործման հարցը դեռեւս քննարկման փուլում է: «Սակայն մենք միանշանակ մտադիր ենք օգտվել եթերային ժամանակից, քանի որ վերջապես ընդդիմության թեկնածուներին ընձեռված է նման հնարավորություն: Բացառված չէ, որ մենք չօգտվենք հեռուստաալիքների տրամադրած 6 րոպե եթերաժամանակից, այլ օգտվենք ավելի քիչ եթերաժամանակից` համապատասխան ֆինանսական հնարավորությունների բացակայության պատճառով», ասել է Աբրահամյանը:
Ժողովրդական կուսակցության առաջնորդ, ԱԼՄ մեդիա-հոլդինգի նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը մտադիր է նախընտրական արշավի ընթացքում օգտագործել քարոզչության բոլոր միջոցները: «Ես ծանոթ եմ քաղաքական գովազդի գներին, եւ Ժողովրդական կուսակցության նախընտրական հիմնադրամը մտադիր է առավելագույնս օգտագործել հեռուստա եւ ռադիոեթերի, ինչպես նաեւ տպագիր լրատվամիջոցների հնարավորությունները», ասել է նա:
Ազգային Համաձայնություն կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը նշել է, որ քաղաքական գովազդի համար հեռուստաալիքները բարձր սակագներ են սահմանել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ հեռուստաընկերություններ եթերը լցնելու խնդիր ունեն: «Այս կապակցությամբ ես չեմ կարծում, որ նախընտրական ժամանակահատվածում նրանք պետք է նման բարձր սակագներ սահմանեին: Կարծում եմ, որ եթերի մեկ րոպեի համար նման բարձր գումար կարող են վճարել միայն նրանք, ովքեր, մեղմ ասած, հարստացել են անօրինական կերպով: Մենք կօգտվենք հեռուստաեթերի հնարավորություններից, եթե դա թույլ տան մեր նախընտրական հիմնադրամի ֆինանսական հնարավորությունները, որոնք այնքան էլ մեծ չեն», ասել է Հարությունյանը:
Միաժամանակ Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական, իսկ այժմ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նշել է, որ ինքն ավելի շուտ չի օգտվի վճարովի հեռուստաեթերի հնարավորություններից: «Քանի որ քաղաքական գովազդի համար մեր րոպեի արժեքը շատ բարձր է, ես չեմ օգտվի քարոզչության այդ տեսակից, սակայն, բնականաբար, կօգտվեմ անվճար հեռուստաեթերի հնարավորությունից», ասել է Մելիքյանը:
ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՂԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ 10
Հիմա արդեն պարզ է, որ եթե ԱՄՆ նախագահի Դեմոկրատ կամ Հանրապետական մյուս թեկնածուները չհայտարարեն, որ իրենք ավելի լավ կամ ավելի շատ կճանաչեն հայերի ցեղասպանությունը, եւ ասենք ամերիկյան զինուժի միջոցով կօգնեն ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՍԿՍԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր նախընտրական ծրագրի հրապարակային առաջին քննարկումը սկսեց երիտասարդների հետ եւ պատասխանեց այն բոլոր հարցերին, որոնք հուզում են այսօրվա հայ երիտասարդին:
«Մեր ծրագրի ...ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ՉԵՆ ԱՋԱԿՑԻ ՈՐԵՎԷ ԹԵԿՆԱԾՈՒԻ
Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը հունվարի 21-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքները, որ. -2007թ-ի աշնանը սկսված «Դաշինք» եւ «Ազգային Վերածնունդ» ...80-130 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 1 ՐՈՊԵԻ ՀԱՄԱՐ
ՀՀ նախագահի թեկնածուների համար քաղաքական գովազդի արժեքը հայկական հեռուստաալիքներում կազմում է 262-425 ԱՄՆ դոլար եթերի մեկ րոպեի համար, տեղեկացնում է Նովոստի-Արմենիա գործակալությունը: Իրենց քաղաքական դիրքորոշումները ...ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԴԻՄԵԼՈՒ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարել է, որ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան` Հայաստանից դուրս Հայաստանի քաղաքացիներին քվեարկության իրավունքից զրկելու այն դրույթը վիճարկելու ...ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՇԱՀԻՑ ԲԽՈՂ ՏԱՐԲԵՐԱԿ
Կարգավորման այն տարբերակը, որ ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, իրականում հակասում է թե հայկական, եւ թե ադրբեջանական կողմի շահին: Այդ մասին հունվարի 22-ին Փաստարկ ակումբում հայտարարել ...ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆՆ Է
«Անհասկանալի է, երբ ընդդիմությունը փորձում է պայքարել ընդդիմադիր գործչի դեմ: Անհասկանալի է, որովհետեւ սա ավելի շատ նմանություն է տալիս նրան, թե մարդիկ ժամանակներ առաջ խնդիրներն են ունեցել եւ այսօր առիթ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Արդյոք դուք տեղյակ եք ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի սպանության հանգամանքներին, հունվարի 22-ին Հայաստանի նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանին հարցրել են ...ՄԻՆՉԵՎ ՈՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽԸ ՉԿԱՅԱՑՆԻ ՈՐՈՇՈՒՄ
Կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի ներկայիս ռազմավարական ծրագիրը աշխատունակ է այն երկրների դեպքում, ուր կոռուպցիան ունի առանձին դրսեւորումներ, մինչդեռ Հայաստանում այն համակարգային է եւ ներթափանցել է պետական ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ ՍՏՈՒԳՎԻ ՄԻՆՉԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼԸ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ-Հինրիխ Արենսին: Նշելով, որ երկրի ...ՄՐՑՈՒՅԹ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը հայտարարում է գիտահետազոտական աշխատանքների մրցույթ: Մրցույթը ներառում է չորս թեմա` «Հայաստանի եւ հայ ժողովրդի առաջ ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆԽՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՐՇԱՎԸ
1Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի ու Ադրբեջանի ավելի քան քսան քաղաքացիների, որոնք մտադրվել էին հունվարի 21-ին մեծ կռիվ անցկացնել ռուսաստանցի ազգայնական երիտասարդների հետ: Այդ մասին հաղորդում ...«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱՄՆ
Հունվարի 24-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Պարոն Աղաբեկյանցը մի շարք հանդիպումներ կունենա հյուսիսային Կալիֆորնիայում` Սան Ֆրանցիսկոսյի ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ
Հունվարի 22-ին տեղի ունեցավ 2007թ. ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած արտաքին մրցույթին հաղթած դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ «Դիվանագիտական ծառայության ...ՀՕՖ-Ը ԳՈՒՄԱՐՆԵՐ Է ՀԱՏԿԱՑՆՈՒՄ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
Այսօր Հայ օգնության ֆոնդում տեղի է ունեցել գիտական դրամաշնորների ծրագրի շնորհանդեսը: Ֆոնդի տնօրեն Բագրատ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2007 թ. ֆոնդին մոտ 200 խումբ ներկայացրել է գիտական նախագիծ, որոնցից ...ՍԼՈՎԱԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ 15 ՀԷԿ
1Այս մասին այսօր հայտարարել է Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը: Նրա խոսքով, Սլովակիան այդպիսով կդառնա Եվրամիության անդամ առաջին երկիրը, որ ներդրումներ է կատարում Ղարաբաղում: Սլովակյան այդ ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՔՆՆՉԱԿԱՆ ԽՄԲԵՐ
ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն առաջարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանին եւ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գ.Համբարձումյանին ձեւավորել քննչական խմբեր` ՀՀ Նախագահի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԹԵՐԵՒՍ ԱՄԵՆԱՄԵԾԸ
Հունվարի 22-ին Երեւանում հրավիրած հանրահավաքի իր ելույթն առաջին նախագահ, Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը սկսել է կատակով: Դիմելով հանրահավաքի մասնակից տասնյակ հազարավոր քաղաքացիներին, ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲ
Հայաստանի նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի 22-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հայտարարել է, թե այժմ սկսում է իր գլխավորած ...ԾԵՐԱՑՈՂ ԵՎ ՋԱՀԵԼԱՑՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որ ընտրվելով Հայաստանի նախագահ, ամեն ինչ անելու է հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը բացահայտելու համար: Այդ կարծիքը հունվարի 22-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքի ...ԴԱՍԸՆԹԱՑ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
Այսօր ԱԺՄ-ի Ստեփանավան քաղաքի տարածքային կազմակերպության գրասենյակում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի վստահված անձերի համար անցկացվել է սեմինար դասընթաց, որն իրականացրել է NDI ամերիկյան կազմակերպության ...ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Մենք` ներքոստորագրյալներս, հայտնում ենք մեր խորը մտահոգությունը Հայաստանի բնական ռեսուրսների շահագործման ներկայիս անխնա եւ անհեռատես գործընթացների, մասնավորապես` Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի ...
ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԹՈՇԱԿՆԵՐԸ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՐԴԵՀՆ ՈՒ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ
ORANGE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏՔ Է 200 ՄԼՆ ԵՎՐՈ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԻ
ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԱՐՏՈՆԱԳԻՐԸ ԿՍՏԱՆԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՂԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՉԷ ՈՐ ՆՐԱՆՑ ԲՈԼՈՐԻ ԶԵՆՔԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԱՐԱՐՔ

ԴՈՒ, ՕԳՆԵ՞Լ ԵՍ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՀԱՄԱՐ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՏԱԲՆԵՐ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆԽՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՐՇԱՎԸ

ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՅՐԱՄՈՒՏ` Ի ՀԵՃՈՒԿՍ ՏԱՐԱՆՏԻՆՈՅԻ
Ջեյմս ՀակոբյանԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՆՈՐ ՈՐՈՇՈ՞ՒՄ
- 1872 Մահացավ բանաստեղծ Պետրոս Դուրյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1921 Դաշնակցական մի ջոկատ, խմբապետ Մարտիրոսի ղեկավարությամբ, Գառնիում խռովություն է բարձրացրել խորհրդային իշխանության դեմ:
- 1921 Ծնվեց hայ կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանը: (Վախճ. 1983թ.-ին):
- 1922 Վախճանվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրում էր իրավագիտության և քաղաքագիտության վերավերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Ծնվ. 1838թ.-ին):
- 1974 Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը ընտրվեց Նյու Յուրքի ակդեմիայի պատվավոր անդամ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

