
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԽՈՍՏԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ
- Հայաստանի նախագահի թեկնածու, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հունվարի 21-ին, Հայաստանի նախագահի ընտրության պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրը Արմենիա Մարիոտ հյուրանոցում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը եւ այն տեսլականը, որը երկրին սպասում է իր հաղթանակի դեպքում: ՕԵԿ ղեկավարի նախընտրական ծրագիրը, նրա իսկ խոսքով, կազմվել է հաշվի առնելով նաեւ միջազգային չափանիշները, միջազգային փորձը եւ արտասահմանցի հեղինակավոր գիտնականների փորձագիտական կարծիքը: Արթուր Բաղդասարյանը նախագահի ընտրությանը մասնակցում է Նոր Հայաստան կարգախոսով, նոր Հայաստան, որը հիմնված է լինելու յուրաքանչյուր մարդու համար Նոր հնարավորությունների եւ Նոր հարաբերությունների վրա, Նոր Հայաստան, հիմնված Նոր ռազմավարության եւ Նոր նպատակների վրա: Հայաստանի նախագահի թեկնածուն ներկայացնելով իր ծրագիրը, անդրադարձել է երկրում առկա սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական մթնոլորտին, անհրաժեշտ համարելով դրա փոփոխությունը եւ բարեփոխումները հասարակական-քաղաքական կենսագործունեության բոլոր բնագավառներում:

«Մեր երկիրն ունի Սահմանադրություն, ունի իր հիմնական օրենքը, բայց այդ Սահմանադրությունն ըստ էության չի գործում, շատ դեպքերում, որովհետեւ մենք երկրում ունենք ստեղծված արտոնյալների մի խավ, որ թքած ունեն Սահմանադրության ու օրենքների վրա, ավելին, ելել են երկրի ու օրենքների շալակը: Եվ այդ մարդկանց սանձարձակ կեցվածքը կողոպտում է մեր ողջ ազգաբնակչության ազատ ապրելու խանդավառությունը», ասում է Արթուր Բաղդասարյանը: Նրա կարծիքով, Հայաստանում չկա խոսքի ազատություն, չկան ժողովրդավարական ազատություններ, առկա է մեծ ծավալի գործազրկություն, մոտ մեկ միլիոն մարդ աղքատ է, մոտ մեկ միլիոն մարդ գործազուրկ: ՕԵԿ նախագահը հատկապես մեծ խնդիր է համարում Հայաստանի ժողովրդագրական վիճակը, երբ բնական աճի տեմպը նվազել է մոտ 90 տոկոսով, 90-ականների տարեկան մոտ 60-65 հազար մարդ աճի փոխարեն այժմ կազմելով մոտ 6 հազար: Ըստ ՕԵԿ նախագահի, Հայաստանը, այդ տեմպը պահելու դեպքում, այժմ պետք է ունենար մոտ 4,5 միլիոն բնակչություն, ըստ հաշվարկների, մինչդեռ ներկայիս տեմպի հաշվարկները վկայում են, որ եթե շարունակվի ներկա վիճակը, ապա մի քանի տարի անց մեր երկրի բնակչությունը կնվազի մոտ 700 հազարով:
Այդ համատեքստում, Արթուր Բաղդասարյանը նշում է, որ անհրաժեշտ է ռազմավարական հստակ ծրագիր, որով նախանշվի յուրաքանչյուր բնակավայրի զարգացումը, կոնկրետ քայլերով, կոնկրետ միջոցառումներով: «Մենք առաջարկում ենք էապես խթանել ծնելիությունը: Մեր ծրագրում ներառված է` յուրաքանչյուր ծնվող առաջին երեխային միանվագ հատկացնել 200 հազար դրամ, երկրորդ երեխային 300 հազար դրամ, երրորդ երեխային 500 հազար դրամ, չորրորդ երեխային 600 հազար դրամ, հինգերորդ երեխային 700 հազար դրամ, վեցերորդ երեխային մեկ միլիոն դրամ եւ պետության միջոցների հաշվին, վեց եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին ապահովելով անվճար բնակարանով եւ մեքենայով», ասում է Արթուր Բաղդասարյանը, նշելով, որ պետության համար այդքան էլ մեծ բեռ չի լինի վեց եւ ավելի երեխա ունեցողների համար ծախսել մի քանի տասնյակ հազար դոլար, քանի որ այդպիսի բազմանդամ ընտանիքները շատ չեն: ՕԵԿ նախագահը նշում է նաեւ, որ անհրաժեշտ է երկրում իրականացնել սոցիալական, ոչ թե միայն էլիտար բնակարանաշինություն, նաեւ ապահովել երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման մեխանիզմներ: ՕԵԿ նախագահը խոստանում է, ընտրվելու դեպքում, հինգ տարվա համար բացել 100 հազար աշխատատեղ, անցնել նաեւ պայմանագրային զինծառայության, այդպիսով նպաստելով նաեւ զբաղվածության խնդրի լուծմանը, քանի որ բազմաթիվ գործազուրկ տղամարդիկ կարող են պայմանագրային ծառայության անցնել բանակում եւ պահել իրենց ընտանիքը: Արթուր Բաղդասարյանն առաջարկում է նաեւ վերաբացել բուհերի ռազմական ամբիոնները: ՕԵԿ նախագահը հայտարարում է, որ հաղթանակի դեպքում կտրուկ, առնվազն կրկնակի բարձրացնելու է աշխատավարձն ու թոշակները, իրականացնելու է կենսաթոշակային բարեփոխում, ապահովելով անցումը կուտակային կենսաթոշակային համակարգի:
Հաջորդ կարեւոր խնդիրը Արթուր Բաղդասարյանը համարում է կոռուպցիայի դեմ ու տնտեսության մենաշնորհների դեմ պայքարը: ՕԵԿ նախագահի խոսքով, Հայաստանում անհրաժեշտ է նվազեցնել հարկերը, այդպիսով ավելացնելով պետական եկամուտները, քանի որ այդ միտումը նկատվում է, ուսումնասիրելով համաշխարհային փորձը, մասնավորապես, երբ Ռոնալդ Ռեյգանը հանդես գալով հարկերը նվազեցնելու նախընտրական կոչով, նպաստեց ամերիկյան տնտեսության կրկնակի աճին: Արթուր Բաղդասարյանի խոսքով, Հայաստանը պետք է ունենա իրապես ազատական տնտեսություն, ուր չի լինի տնտեսության արհեստական խոշորացման գործընթաց, ինչպես որ տեղի է ունենում այժմ: ՕԵԿ նախագահը նշում է, որ անհրաժեշտ է հստակ օրինականություն հաստատել հարկային ու մաքսային կառույցներում, որտեղից սկսում են գործարարների խնդիրները, քանի որ կան իշխանության բարձրագույն պաշտոնյաների հովանավորությունը վայելող գործարարներ, որոնց հետ մրցակցության դեպքում մրցակից տնտեսվարողը խնդիրներ է ունենում հենց այդ կառույցներում, ի վերջո հայտնվելով նույնիսկ քրեական հետապնդման սպառնալիքի առաջ:
ՕԵԿ նախագահը հայտարարում է, որ իր ընտրության դեպքում, հաջորդ օրն իսկ լինելու է բոլորովին նոր իրավիճակ: «Նոր Հայաստան, որը բերելու է նոր հնարավորություններ մեր յուրաքանչյուր ընտանիքին: Սա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք սկիզբ դնել նոր զարգացումների: Դրա համար ես ասում եմ, միացրեք նոր սկզբի ժամացույցը: 2008 թվականի նախագահական ընտրությունները ունեն առանցքային նշանակություն մեր երկրի ու ժողովրդի համար: Այդ ընտրությունները վերաբերում են յուրաքանչյուրիս, եւ մենք վճռական ենք լինելու, որպեսզի նախագահական այս մրցապայքարում կարողանանք ասել մեր խոսքը, ստանալ մեր քվեները, հաղթել, եւ Հայաստանը դուրս բերել այս իրավիճակից: Ես դրա համար վստահաբար ասում եմ, որ մեր հաղթանակը բերելու է հույս Հայաստանում, մեր հաղթանակը բերելու է կոնկրետ իրական բարեփոխումներ մեր երկրի պետական, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Իմ հաղթանակը արմատախիլ է անելու կոռուպցիան, գանձագողությունը: Իմ հաղթանակը բերելու է օրենքի հավասարություն: Իմ հաղթանակը բերելու է յուրաքանչյուր մարդու հաջողության հասնելու հնարավորություն: Իմ հաղթանակը բերելու է օրենքից վեր կանգնած արտոնյալների գործունեության կասեցում», հայտարարում է Արթուր Բաղդասարյանը:
ՉԷ ՈՐ ՆՐԱՆՑ ԲՈԼՈՐԻ ԶԵՆՔԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ 4
Դե, ինչպես կարող էին երգիչներն ու երգչուհիները, շոուներն ու շոումեննները չհայտարարեին Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Ինչպես կարող էին նրանք իրենց վզին չփաթաթել Առաջ Հայաստան կարգախոսով շարֆերը: Բա այս ...ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՅՐԱՄՈՒՏ` Ի ՀԵՃՈՒԿՍ ՏԱՐԱՆՏԻՆՈՅԻ
Ջեյմս Հակոբյան
Աղետի գոտու բնակիչներն անկասկած շատ կուզեին, որ Հայաստանի նախագահի ընտրությունը տեւեր ավելի երկար եւ կայանար ասենք ոչ թե փետրվարի 19-ին, այլ հունիսին, հուլիսին: Կարելի է պատկերացնել, թե այդժամ քանի այց ...ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՀԱՐԳԵՑԻՆ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԵՎ ՈՒՐԻՇ ՍՊԱՆՎԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Հունվարի 19 ին Վրաստանի ժողովրդի պաշտպանի (օմբուդսմենի) գրասենյակում անցկացվեց միջոցառում «Ժուռնալիստներ` խոսքի ազատության զոհեր», որը նվիրված էր Թուրքիայում սպանված հայկական ծագում ունեցող ժուրնալիստ ...ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ 16 ԱՄԻՍ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
20 հունվարի 2008թ.Հուսով եմ, որ սա կլինի այս հարցի վերաբերյալ իմ վերջին պարզաբանումը, նկատի ունենալով, որ հարցի տեղափոխումը իրավական հարթություն ինձ, հուսով եմ նաեւ բոլորիս համար նշանակում է դրա արագ, խաղաղ եւ վերջնական ...ԱՄՆ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնը շարունակում է անցյալ տարվա վերջին սկսված հեռախոսային քարոզարշավը։ Հազարավոր ՀՀ քաղաքացիներ կամավորության սկզբունքով միացել են հեռախոսային քարոզարշավին։ ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Հունվարի 20-ին տեղի ունեցավ Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց ՀՀ կառավարական պատվիրակությունը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ:
Հանդիսավոր ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԽՈՍՏԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Հայաստանի նախագահի թեկնածու, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հունվարի 21-ին, Հայաստանի նախագահի ընտրության պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրը Արմենիա Մարիոտ հյուրանոցում ներկայացրել է իր նախընտրական ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԽՈՐԱՑՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՏԼԱՆՏՅԱՆ ԲԼՈԿԻ ՀԵՏ
Հայաստանը պետք է դուրս գա արտաքին քաղաքական թմբիրից եւ հանդես գա նախաձեռնություններով, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը, հունվարի 21-ին ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը: ...ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ռուսական կապիտալը Հայաստանում իրեն զգում է հարմարավետ: Այդ կարծիքը հունվարի 21-ին տեղի ունեցած հայ-ռուսական բիզնես ֆորումի ընթացքում հայտնել է Հայաստանի նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը: Ինչպես ...ՄԻԹԵ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՄԵԿՈՒՄԵՋ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ
Ինչպես հաղորդում է Վրաստան online գործակալությունը, 2007 թվականին Վրաստան է այցելել մեկ միլիոն 051 769 զբոսաշրջիկ, ինչը 7 տոկոս ավելի է, քան 2006 թվականին: Հանգստավայրերի եւ տուրիզմի հարցերի դեպարտամենտի ...ԿՈՒԺԵՂԱՑՎԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՕՂԱԿԸ
2007 թվականին Երեւանում նախատեսված 15,581 միլիարդի փոխարեն իրականացվել է 16,112 միլիարդ դրամի աշխատանք, ինչը ողջունելի է, հունվարի 24-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի առողջապահության ...«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ» ԵՐԵՒԱՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐՈՒՄ
Առողջապահության կազմակերպությունների միության նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ 2008 թվականի հունվարի 25-փետրվարի 2 ժամանակահատվածում Երեւանի պոլիկլինիկաներում անցկացվելու են «Առողջության ...ԼԱՎ ԼՈՒՐ
2007 թվականին Երեւանում ծնվել է 15 385 երեխա, որը 2006 թվականի համեմատ ավել է 1081 կամ 7 տոկոսով, ծնելիությունը Երեւանում շարունակում է աճել, հունվարի 21-ին հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի առողջապահության ...ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
Հայտնաբերվել է դիակ Հայաստանի փրկարար ծառայության մամուլի կենտրոնից տեղեկացնում են, թե հունվարի 18-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի թիվ 1/2 հանրակացարանի 110-րդ ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԸ
Հայաստանի օլիգարխական շրջանակներից ստացված տեղեկություններով, հայաստանյան օլիգարքների մի մասը հրաժարվել են պաշտպանել Սերժ Սարգսյանի նոր նախաձեռնությունը, որով նախատեսվում է մեկ ձայնի համար ընտրակաշառքը ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ ՉԻ ԲԱՑՎԻ
Ղարաբաղում փետրվարի 19-ին գտնվող Հայաստանի քաղաքացիները ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար պետք է մեկնեն Հայաստան: Այս մասին Karabakh-Open.com-ին հայտնել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ...ՀԱՅ-ՎՐԱՑ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի եւ Վրաստանի հանրապետությունների միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2007թ. հոկտեմբերի 15-ի արձանագրության հանձնարարականի համաձայն, երկու երկրների սահմանային գոտում ...ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի Բնապահպանության նախարարությունից հայտնում են, թե անց է կացվում Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման դինամիկայի ուսումնասիրում, նախատեսվում է լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրի տակ մնացող ...ԿՍՏԵՂԾՎԻ «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ
Բնապահպանության նախարարությունը Բնության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ Զարգացման գերմանական բանկի աջակցությամբ իրականացնելու է «Հայաստանի Ջավախք (Աշոցք) տարածաշրջանում հատուկ պահպանվող տարածքների ...ՋՐՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ
Աբխազիայի Հայոց հոգեւոր հովվությունում հին տոմարով հունվարի 19-ին, ձեռամբ Աբխազիայի հոգեւոր հովիվ Տ. Տարոն աբեղա Ղուլիկյանի, կատարվեց Ջրօրհնեքի արարողություն, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: ...ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Հունվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հընթացս Սբ.Պատարագի կատարվեց հոգեհանգստյան արարողություն «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հոգու խաղաղության ...ՀՀԿ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՀԿ նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ի պատասխան «Լրագրի»՝ «Նախագահական ընտրությունն ու ֆիանսնական հոսքերը» լուրի, որակել է այն որպես նախընտրական կեղտոտ հնարք եւ բացարձակ ապատեղեկատվություն. ...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
1
Նախագահի ընտրության պաշտոնական քարոզարշավի մեկնարկին, հունվարի 21-ին իր նախընտրական ծրագրի շնորհանդեսն է կազմակերպել Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային Միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: ...ԵՎՍ ՄԻ ՈՒԺ, ՈՐԸ ՀԱՂԹԵԼ Է ԴԵՌԵՎՍ ՉՍԿՍԱԾ
Միակ քաղաքական ուժը, որ կարող է ընտրարշավը դեռ չսկսած հայտարարել, թե ինքը հաղթանակած է, դա Ազգային Միաբանությունն է: Այդ մասին հունվարի 21-ին, ընտրարշավի առաջին օրը հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, ...ԵՐԿՐՈՐԴ ԼԱՍՏԱՆԱՎԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԳԱՐՆԱՆԸ
Փոթի-Կովկաս ուղղությամբ երկրորդ լաստանավը կսկսի երթեւեկել 2008 թվականի մարտից: Այդ մասին հունվարի 21-ին Երեւանում հայտարարել է Փոթի-Կովկաս լաստանավային անցումն իրականացնող Black Sea ferry investments ...ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՅՑԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մասնակից հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հունվարի 21-ին հայտարարել է, թե ձմեռային նստաշրջանի օրերին հայկական ...ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 21-ին ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը, Հայաստանի նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հրապարակել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր մոտեցումը: Նախագահի թեկնածուի խոսքով, պետք է Ղարաբաղի ...ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁԵԼ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՈՒՆԸ
Հունվարի 21-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկը, որի ընթացքում կայացել է ԵԽԽՎ նոր նախագահի ընտրությունը: Արդեն նախկին նախագահ Ռենե վան ...ՕԲԱՄԱՆ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ նախագահի թեկնածու Բարակ Օբաման խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել հայերի ցեղասպանությունը:
«Օբաման հրապարակել է մի հայտարարություն, որտեղ կոչ է արել ԱՄՆ կոնգրեսին ընդունել 106-րդ բանաձեւը, ...ՉԵՆ ՔՆՆՈՒՄ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ՀԱՅՑԸ
Ինչպես հունվարի 21-ին տեղեկացնում է Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն, առաջին ատյանի դատարանը չի ցանկանում քննել Ժիրայր Սէֆիլյանի հայցն ընդդեմ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի: «Դեկտեմբերին ...ՇՈՒՇԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ
Հունվարի 18-ին, հին տոմարով Սուրբ Ծննդյան գիշերը Հանրային հեռուստատեսության եթերում կայացավ իր ձեւի մեջ բացառիկ Շուշի-Բեթղեհեմ հեռուստակամուրջը: Ուղիղ եթերում Երեւանը միացավ Շուշի, Մոսկվա, քաղաքապետարան, ...ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱԶԳԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
19 հունվարի 2008»ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը նախօրեին ստացել է Բելոռուսի նախկին նախագահ Ստանիսլավ Շուշկեւիչի եւ Բուլղարիայի նախկին վարչապետ Ֆիլիպ Դիմիտրովի հետեւյալ գրությունը: «Մենք ամբողջ ...ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՎՈՒՄ
ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԱյսօր առավոտյան ՀՀ գլխավոր դատախազից հանդիպման հրավեր չստանալով ժ. 11:00 անցկացրեցի նախորոք հրավիրած մամլո ասուլիսը, տալով խոստացված քաղաքական գնահատականները: Մինչդեռ, հակառակ մեր ենթադրությունների ՀԲ-ն ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ Երեւանում անցկացվող հայ-ռուսական տնտեսական համաժողովի մասնակիցների պատվիրակությանը: Ռոբերտ ...«ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Հունվարի 21-ին Երևանի իֆորմատիկայի պետական քոլեջում տեղի ունեցավ Բրիթիշ Քաունսիլի «Աշխատանք եւ հմտություններ» ծրագրի շնորհանդեսը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ՝ ...ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
3
Հայաստանի նախագահի ընտրության պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրը, հունվարի 21-ին, Մարիոտ Արմենիա հյուրանոցում Արթուր Բաղդասարյանից եւ Արտաշես Գեղամյանից հետո իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց ՀՅԴ նախագահի ...ՀՅԴ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՆՈՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԲԱՆԱԿԸ
Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում, որքան ավելի շատ հնչի դրա վերաբերյալ հարցերում քաղաքական ուժերի կարծիքը, որքան ավելի շատ ժողովուրդ գիտակցի իրեն հայրենիքի պաշտպանության ու անվտանգության մասնակից, ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԵՆ
Ղարաբաղը պետք է անպայման վերադառնա բանակցային սեղանի շուրջ: «Մեզ համար շատ տեսանելի է, այսօր մենք ունենալով հզոր Սփյուռք, Հայաստանի քաղաքականության մեջ որոշ շտկումներ կատարելով, սկսել ենք լուրջ պրոբլեմներ ...
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13_ԻՆ ԻՐԱՆԸ ԳԱԶ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԲԱՑԵԼ Է ՍԻՐՏԸ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԱՌՋԵՎ
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՔԱՐՈԶ
ՍՊԱՆՎԱԾԻ ՔՈՒՅՐԸ ԿԴԻՄԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՐԴՅՈՔ ՀԱՅԵՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ
ՉԷ ՈՐ ՆՐԱՆՑ ԲՈԼՈՐԻ ԶԵՆՔԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՀԱՋՈՐԴ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՆՊԱՅՄԱՆ ԼԻՆԵԼ ՀԱՅ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂԸ ՉԷ, ՈՐ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԱՐԱՐՔ

ԴՈՒ, ՕԳՆԵ՞Լ ԵՍ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՀԱՄԱՐ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԼԱՑՈՂ ԸՆԿՈՒԶԵՆԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՏԱԲՆԵՐ

ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՅՐԱՄՈՒՏ` Ի ՀԵՃՈՒԿՍ ՏԱՐԱՆՏԻՆՈՅԻ
Ջեյմս Հակոբյան
- 1878 Կ. Պոլսում ծնվեց բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: Նա արևմտահայ դասական բանաստեղծության և սփյուռքահայ բանաստեղծության առաջին խոշոր դեմքն է:
- 1921 Հայաստանում վերացվեց քաղաքացիական աստիճանները և դասերը: Հայաստանի ամբողջ բնակչության համար սահմանվել է մեկ ընդհանուր կոչում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
- 1921 Հայաստանում վերացվեց քաղաքացիական աստիճանները և դասերը: Հայաստանի ամբողջ բնակչության համար սահմանվել է մեկ ընդհանուր կոչում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
- 1924 Վ. Ի. Լենինի մահը:
- 1928 Լույս է տեսել հակակրոնական գիտական-քաղաքական, գրական-հասարակական «Անաստված» պատկերազարդ առաջին համարը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

