
ՀՀ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՐՁԱԿՎՈՂ ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
(6-20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2007)
Դիտարկումն իրականացրել է «ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնը՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական եւ Երեւանի մամուլի ակումբի մեթոդական ու ռեսուրսային աջակցությամբ: Դիտարկումն ընդգրկել է 2007 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները:
2007 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ դիտարկման ձեւաչափը որոշակի փոփոխություններ է կրել: Նախ` հետազոտությունն ընդգրկել է ոչ թե 2007 թվականի դեկտեմբերի 1-ից 15-ը (ինչպես պլանավորված էր նախապես), այլ սկսվել է դեկտեմբերի 6-ից, այսինքն` այն օրվանից, երբ ավարտվեց նախագահի թեկնածուների առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը, եւ երկարացվել համապատասխանաբար հինգ օր, այսինքն` մինչեւ դեկտեմբերի 20-ը: Փաստորեն, դեկտեմբերին դիտարկումն իրականացվեց այն օրերին, երբ լուսաբանումն առավել տիպական բնույթ ուներ, եւ չիրականացվեց դեկտեմբերի 1-ից 5-ը (թեկնածուների առաջադրման առումով անորոշության ժամանակաշրջանում) եւ նախատոնական օրերին (21-ից 31-ը), երբ հեռարձակվող ալիքներն իրենց ծրագրերը կառուցում են մոտալուտ Նոր տարին հաշվի առնելով:
Երկրորդ` հոկտեմբեր-նոյեմբերի համեմատ փոփոխվել է նաեւ դիտարկվող գործիչների ցանկը: Դեկտեմբերին դիտարկվել են բոլոր ինն առաջադրված թեկնածուները, ինչպես նաեւ, դիտարկման նախորդ ամիսների նման` այն կուսակցությունների առաջնորդները, որոնք 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել էին ձայների ավելի քան 1 տոկոսը (բացառությամբ նրանց, ովքեր օրենքով առաջադրվելու իրավունք չունեն): Բացի այդ, հետազոտվող գործիչների դեկտեմբերյան ցուցակում ընդգրկվեց նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի երեւա առաջադրված թեկնածուների համեմատ գործող նախագահի նկատմամբ հեռարձակվող ԶԼՄ-ների ուշադրության աստիճանը: Ցուցակից հանվեցին այն հավանական թեկնածուները, ովքեր որոշեցին չքվեարկվել:
Այսպիսով, դեկտեմբերի 6-ից 20-ը դիտարկման օբյեկտ են եղել 17 քաղաքական գործիչներ: Ընդ որում, հետազոտության մեթոդոլոգիան նույնն է մնացել բոլոր երեք ամիսների ընթացքում (տես` ստորեւ):
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15 ՕՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ դիտարկման օբյեկտ հանդիսացած գործիչների նկատմամբ 7 հեռուստաընկերությունների եւ 1 ռադիոալիքի կողմից ուշադրության բաշխումը մոտավորապես նույնքան ինտենսիվ էր, որքան նախորդ փուլերում: Ինչպես եւ հոկտեմբեր-նոյեմբերին, դեկտեմբերին համախառն (բոլոր 8 ալիքներում) եթերաժամանակի ծավալով առաջատարները շարունակում էին մնալ երեք առաջադրված թեկնածուները` ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը (42 731 վրկ.), Ժողովրդական կուսակցության (ԺԿ) առաջնորդ Տիգրան Կարապետյանը (39 091 վրկ.) եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը (14 497 վրկ.): Երրորդ տեղում` Կարապետյանի եւ Տեր-Պետրոսյանի միջեւ, հայտնվեց Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը (19 683 վրկ.), ով գերազանցապես լուսաբանվել է իբրեւ պետության ղեկավար:
Սերժ Սարգսյանին հատկացված համախառն եթերաժամանակի 77,7 տոկոսը բաժին է ընկել նրա` իբրեւ պաշտոնյայի գործունեության լուսաբանմանը: Իբրեւ այդպիսին նա նշանակալիորեն ավելի շատ ուշադրության է արժանացել, քան Ռոբերտ Քոչարյանը (համապատասխանաբար` 33 185 եւ 19 062 վրկ.): Դեկտեմբերին Սարգսյանի հիշատակումներում, ինչպես եւ դիտարկման նախորդ ամիսներին, շարունակում էին գերակայել չեզոքները (403 հիշատակում), սակայն, այսուհանդերձ, վարչապետը 17 քաղաքական գործիչների մեջ առաջատարն էր դրական հիշատակումների քանակով (79 դրական եւ 12 բացասական):
Դեկտեմբերին նախկինի նման հայկական եթերում գերակայում էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին բացասական երանգավորմամբ նյութերը: Այլ խոսքով` 2007 թվականի վերջին ամսին եւս շարունակվեց նոյեմբերին արձանագրված աննախադեպ երեւույթը, երբ հայրենի քաղաքական գործիչներից մեկի չեզոք խմբագրական լուսաբանումը քանակական առումով զիջեց բացասականին: Դեկտեմբերին Լեւոն Տեր-Պետրոսյանի բացասական հիշատակումների թիվը 103 էր, չեզոքը` 100, դրականը` 4: Ընդսմին, հիշատակումների ընդհանուր թվի մեջ բացասականների տոկոսը դեկտեմբերին մի քիչ նվազել է` 49,8%, նոյեմբերի 58,7%-ի դիմաց:
Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, որ հոկտեմբեր- նոյեմբերին առաջին տեղն էր զբաղեցնում հետազոտվող ալիքների եթերաժամանակի համախառն ցուցանիշով, այս անգամ երկրորդն էր: Սակայն դեկտեմբերին էլ լուսաբանման այդ ծավալն ապահովվել է բացառապես ի հաշիվ մեկ հեռուստաալիքի` «ԱԼՄ»-ի, որի սեփականատերը Տիգրան Կարապետյանն է. նրան հատկացված համախառն եթերաժամանակի 98%-ից ավելին, ինչպես նաեւ Ժողովրդական կուսակցության առաջնորդի բոլոր 18 դրական հիշատակումները բաժին են ընկել «ԱԼՄ»-ին:
Հետազոտված հեռարձակվող ԶԼՄ-ները դեկտեմբերին չեն անտեսել նաեւ նախագահի թեկնածու առաջադրված մյուս 6 գործիչներին: Նրանց լուսաբանումները հիմնականում չեզոք բնույթ ունեին, եւ հեռուստառադիոնյութերում, ամենից առաջ, ներկայացվում էին նրանց` իբրեւ թեկնածուների, կուսակցությունների ղեկավարների դիրքորոշումները, կարծիքները: Համախառն եթերաժամանակի ցուցանիշով վերը հիշատակված չորս քաղաքական գործիչներին հաջորդել են նախագահի հինգ թեկնածուները` իրենց առաջադրած կուսակցությունների առաջնորդները. համապատասխանաբար` Արտաշես Գեղամյանը («Ազգային միաբանություն»), Վահան Հովհաննեսյանը (Հայ յեղափոխական դաշնակցություն - ՀՅԴ), Արթուր Բաղդասարյանը («Օրինաց երկիր» - ՕԵԿ), Վազգեն Մանուկյանը (Ազգային ժողովրդավարական միություն - ԱԺՄ) եւ Արամ Հարությունյանը («Ազգային համաձայնություն»): Իններորդ թեկնածուն` ինքնառաջադրմամբ ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրած Արման Մելիքյանը, բոլորից քիչ համախառն լուսաբանումն էր ստացել: Աղյուսակում հիշյալ անձի եւ մյուս թեկնածուների միջեւ տեղ զբաղեցրած Գագիկ Ծառուկյանը` իշխող կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը, իր համախառն եթերաժամանակի մեծ մասը ստացել է «Կենտրոն» հեռուստաալիքի հաշվին: Այսուհանդերձ, պետք է նշել, որ դեկտեմբերին Գագիկ Ծառուկյանը «Կենտրոնում» իրեն հատկացված եթերաժամանակով միայն չորրորդն էր, այն դեպքում, երբ հետազոտության նախորդ ամիսներին նա դիտարկվող քաղաքական գործիչներից ամենից շատ «լուսաբանվածն էր» այդ ալիքում:
«ԱԼՄ»-Ն, ԻՆՉՊԵՍ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻՆ, հետազոտված հեռարձակվողներից դարձյալ «ամենաքաղաքականացվածն» էր (քաղաքական գործիչներին ուշադրության արժանացնելու իմաստով)` հենց իր սեփականատիրոջ հաշվին: Տիգրան Կարապետյանն այդ ալիքում ստացել է դեկտեմբերյան դիտարկման օբյեկտ հանդիսացած 17 քաղաքական գործիչներին հատկացված ամբողջ եթերաժամանակի 70,1 %-ը: Դիտարկված քաղաքական գործիչները «ԱԼՄ»-ի համեմատ ավելի քան երկուսուկես անգամ պակաս խմբագրական լուսաբանում են ստացել Հայկական երկրորդ հեռուստաալիքում (Հ2), որին հետեւում են Հայաստանի հանրային ռադիոն, «Կենտրոնը», «Երկիր մեդիան» եւ Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքը (Հ1):
Դիտարկված ութ ալիքներից հետազոտված քաղաքական գործիչներին ամենից քիչ ուշադրություն են դարձրել «Արմենիան» եւ «Շանթը»: Եթերաժամանակի ծավալով այս հեռուստաալիքներում առաջատար քառյակում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վարչապետը եւ ՀՀ գործող նախագահը վերին հորիզոնականներն են զբաղեցրել եւս երեք ալիքներում` Հ1-ում, Հ2-ում եւ «Կենտրոնում»: Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին այս նույն ալիքներում հաջորդում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ Հանրային ռադիոյում ՀՀ առաջին նախագահը առաջ է անցել պետության գործող ղեկավարից: Սակայն Հանրային ռադիոյում Տեր-Պետրոսյանի լուսաբանումը հիմնականում կրել է բացասական բնույթ (44 հիշատակումներից 28-ը կամ 63,6%-ը բացասական է): Առաջին նախագահի բացասական հիշատակումներով Հանրային ռադիոն «առաջնությունը» կիսում է «Կենտրոնի» հետ, թեպետ վերջինում բացասականի ցուցանիշը ավելի «համեստ» է (բոլոր հիշատակումների 52,8%-ը): Այս երկու ալիքներին բաժին է ընկնում Տեր-Պետրոսյանի` սույն հետազոտության շրջանակներում արձանագրված բացասական հիշատակումների կեսից ավելին:
Այլ ալիքներից մի քիչ տարբեր պատկեր է «Երկիր մեդիայում»: Այստեղ առավել շատ խմբագրական լուսաբանում ստացել է ՀՅԴ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանը, որին հաջորդում են եւս երկու թեկնածուներ` «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը եւ ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը: Դիտարկված քաղաքական գործիչների հիմնականում հավասարակշիռ լուսաբանման ֆոնին առանձնանում էին երկու քաղաքական գործիչներ, որոնք «Երկիր մեդիայի» նյութերում ունեին գործնականում հավասար հիշատակումների քանակ եւ նշանային բնութագրումների մեծ բաժին. Վահան Հովհաննեսյանի 24 հիշատակումներից 10-ը դրական էր, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի 26 հիշատակումներից 12-ը` բացասական: Ընդսմին, ի տարբերություն դեկտեմբերին հետազոտված այլ հեռուստառադիոալիքների, եւ Սերժ Սարգսյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի գործունեության լուսաբանումները «Երկիր մեդիայում» կրել են բացառապես չեզոք բնույթ:
ԴԻՏԱՐԿՎԱԾ 17 ԳՈՐԾԻՉՆԵՐԸ հազվադեպ են մասնակցել «հյուր ստուդիայում» ձեւաչափի հաղորդումներին: Ակնհայտ բացառություն է միայն Տիգրան Կարապետյանը, սակայն բոլոր 9 բանավիճային հաղորդումներն էլ, որոնցում նա մասնակցել է, հեռարձակվել են իր իսկ սեփական ալիքով` «ԱԼՄ»-ով: Մնացած 16 քաղաքական գործիչներից միայն 5-ն են (բոլորն էլ նախագահի թեկնածուներ) դեկտեմբերին մասնակցել այդ ձեւաչափի հաղորդումներին: Ինչպես արդեն նշվել է դիտարկման նախորդ փուլերում, հայկական եթերում առաջատար քաղաքական գործիչների (ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր ճամբարի) անբավարար ներկայացվածությունը մի շարք դեպքերում պայմանավորված է նրանց անմատչելի լինելով, իրենց համար անցանկալի թեմաներ շոշափող լրագրողների հետ զրույցից խուսափելով: Հեռուստաալիքներն էլ իրենց հերթին միշտ չէ, որ նախընտրական թեմաների նկատմամբ ակտիվություն են ցուցաբերում. մասնավորապես, բանավիճային հաղորդումներին գործնականում չեն հյուրընկալվել ընտրական գործընթացների ժողովրդավարությունն ապահովելու ձգտող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ուղղակիորեն կամ անուղղակիորեն քաղաքական գործիչների վարկին ուղղված գովազդային նյութեր արձանագրվել են միայն «Երկիր մեդիայում»: Նրա եթերում մի քանի անգամ հայտարարություն է տարածվել ՀՅԴ 117-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի մասին, որում պետք է ճառով հանդես գար Վահան Հովհաննեսյանը:
Նշենք նաեւ, որ ի տարբերություն հոկտեմբեր-նոյեմբերի, դիտարկման խումբը հետազոտված ալիքների դեկտեմբերյան եթերում չի արձանագրել գովազդի տարրեր պարունակող խմբագրական նյութեր:
(Դիտարկման քանակական արդյունքների վերաբերյալ աղյուսակները կցվում են):
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Դիտարկման խնդիրներն են քանակական տվյալների վերլուծության միջոցով պարզել`
- առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների ուշադրության աստիճանը,
- Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ները որքան համարժեք են տեղեկություններ տրամադրում ընտրազանգվածին` քաղաքական գործիչների մասին, նրանց համար ապահովում եթերի մատչելիություն` իրենց հայացքներն ու կարծիքներն արտահայտելու համար:
Այս խնդիրների իրականացման համար կիրառվում են քանակական եւ որակական դիտարկման մեթոդները: Որակական դիտարկումը ներառում է Հայաստանում ընտրական գործընթացին առնչվող օրենսդրության եւ այլ պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունը, ԶԼՄ-ների ղեկավարների, լրագրողների, քաղաքական գործիչների եւ հասարակայնության ներկայացուցիչների հետ զրույցները, ինչպես նաեւ՝ նախընտրական շրջանում ԶԼՄ-ների գործունեության վերաբերյալ նրանց հրապարակային հայտարարությունների եւ արտահայտած տեսակետների վերլուծությունը: Քանակական դիտարկումը ներառում է անմիջականորեն ԶԼՄ-ների հրապարակումների/հաղորդումների հաշվարկն ու չափումները:
Դիտարկումն ընդգրկում է` 8 հեռարձակվող ԶԼՄ-ների պայմանական «փրայմ-թայմի» (18.00 - 24.00) հաղորդումները: Այդ ԶԼՄ-ներն են. 4 պայմանականորեն համերկրային հեռուստաընկերություններ` Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջին ալիք (Հ1), «ԱԼՄ», «Արմենիա», Հայկական երկրորդ հեռուստաալիք (Հ2), 3 մայրաքաղաքային հեռուստաընկերություններ` «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ», 1 համերկրային ռադիոընկերություն` Հայաստանի հանրային ռադիո:
Ընդ որում, մինչեւ ժամը 18:00-ն սկսված, բայց այդ ժամին չավարտված հաղորդումները չեն դիտարկվում: Մինչ 24:00-ն սկսված, սակայն այդ ժամին չավարտված հաղորդումները դիտարկվում են ամբողջությամբ` մինչեւ դրանց ավարտը:
Հետազոտվող եթերի բոլոր նյութերը բաժանվում են երկու տեսակի.
1. Խմբագրական լուսաբանում
2. Վճարովի հաղորդումներ եւ գովազդ/հայտարարություններ (քաղաքական, առեւտրային, սոցիալական):
Դիտարկման մեթոդոլոգիան
1. Հետազոտության հիմնական միավորը հեռուստառադիոնյութն է:
2. Դիտարկողները արձանագրում եւ հաշվառում են քաղաքական գործիչների հիշատակումները` հետազոտվող ԶԼՄ-ների խմբագրական եւ վճարովի լուսաբանումներում: Հաշվառվում են նաեւ քաղաքական գործիչների դրական (+), բացասական (-) եւ չեզոք (0) հիշատակումները: Նշանային բնութագրիչ (դրական, բացասական) են համարվում նյութում քաղաքական գործչի մասին լսարանի մոտ միանշանակ դրական կամ բացասական ընդհանուր տպավորություն ստեղծած հիշատակումները: Երբ չկա նման միանշանակ տպավորություն` հիշատակումն արձանագրվում է որպես չեզոք: Յուրաքանչյուր մեկ հեռուստառադիոնյութում յուրաքանչյուր քաղաքական գործչի հաշվին արձանագրվում է միայն մեկ հիշատակում եւ միայն մեկ նշանային վերաբերմունք: Հիշատակում է համարվում նաեւ հեռուստակադրում քաղաքական գործչի ցանկացած հայտնվելը:
3. Դիտարկողները արձանագրում եւ չափում են նաեւ նյութերի ծավալը, այսինքն` հետազոտվող հեռարձակվող ԶԼՄ-ների խմբագրական եւ վճարովի լուսաբանումների այն եթերաժամանակը (վայրկյաններով), որը հատկացվում է քաղաքական գործիչներին` իրենց հայացքները, կարծիքները արտահայտելու, ինչպես նաեւ` այլոց կողմից նրանց մասին դատողությունների եւ պատմությունների համար: Քաղաքական գործչին հատկացված ընդհանուր եթերաժամանակից բացի, հետազոտվում է, թե ինչ կարգավիճակով է տվյալ գործիչը հանդես գալիս: Այդպիսով, խմբավորվում եւ համապատասխան գլխում ներառնվում է այն եթերաժամանակը (վայրկյաններով), որը հատկացվում է քաղաքական գործչին` լուսաբանելով նրա.
1. Պաշտոնական եւ մասնագիտական գործունեությունը,
2. Մասնագիտական կամ պաշտոնական պարտականությունները կատարելուն անմիջականորեն չառնչվող գործունեությունը:
4. Դիտարկողներն առանձին ցուցակով արձանագրում են հետազոտվող հեռուստառադիոալիքների բանավիճային ծրագրերի («հարցազրույց», «հյուր ստուդիայում», «թոք շոու» ժանրի) մասնակիցներին ` նշելով ալիքը, ծրագրի անվանումը, հրավիրված մասնակիցների անունները եւ պաշտոնները:
«ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնը եւ Երեւանի մամուլի ակումբը շնորհակալություն են հայտնում «Ինտերնյուսին»` դիտարկմանն աջակցելու համար:
ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԱՐԱՐՔ
1«Ժառանգություն» կուսակցությունը եւ ԱԺ համանուն խմբակցությունը հայտարարություն են տարածել Մտավորականների ֆորումի ավագանու անդամ Ռոբերտ Կարայանին իր տան մուտքի մոտ 2 անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՏԱԲՆԵՐ
1ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի 18-ին այցելել է Քանաքեռ-Զեյթուն եւ Նոր-Նորք համայնքների իր նախընտրական շտաբներ: Քանաքեռ-Զեյթունի շտաբում առաջին նախագահը կրկին ցավակցություն է հայտնել «Ժողովրդավարական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի 18-ին ընդունել է 2008թ. ՀՀ նախագահական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գեռտ Արենսին, առաքելության ղեկավարի ...ԵԽ ԲԱՆԱՁԵՎ-ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հունվարի 18-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել է «Հարավային Կովկասի նկատմամբ ավելի արդյունավետ ԵՄ քաղականություն. խոստումներից դեպի գործողություններ» բանաձեւ-զեկույցը, որում ներառված մի շարք դրույթները ...ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
Հրանտ Խաչատրյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Վերջապես ՀՀ դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանի միջոցով պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ գլխավոր դատախազ պարոն Ա. Հովսեփյանի ...ՀՀ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՐՁԱԿՎՈՂ ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
(6-20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2007) Դիտարկումն իրականացրել է «ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնը՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական եւ Երեւանի մամուլի ակումբի ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
Հունվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերդ Արենսին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ դիտորդական առաքելության ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի պաշտպանության նախարարը բանակցություններ է վարում հանրապետության խաղաղարար առաքելության ընդլայնման վերաբերյալ: Այս մասին նշվում է ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի 2007թ. արդյունքներին ...ԱՄՆ-ՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ, ՈՐԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԿՍՏԵՂԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՄՆ-ի հավանական տնտեսական ճգնաժամը լուրջ խնդիրներ կստեղծի Հայաստանի դրամավարկային քաղաքականության համար: Այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«ԱՄՆ-ի տնտեսության մեջ ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՂԹԵԼ ԱՐԴԵՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ
Լավ քարոզչության դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է հաղթել արդեն առաջին փուլում, հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Նա ...ԿՈՉ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԵՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
«Ժառանգության» նախընտրական դիրքորոշումը «Ժառանգություն» կուսակցության վարչությունը արձանագրում է, որ. ա. Նախագահի թեկնածուներն, ըստ էության, չեն պատասխանել 2007թ. դեկտեմբերի 18-ին նրանց ուղարկված հանրային ...
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ 10 ԲԱԼԱՆՈՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ
ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՓՍԻՈՒՍԻՆ
«ԴԱԲՐՈՆԵՐԻ» ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԵԼ Է
ԳԱՂՏՆԻ ՊԱՀՎՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ՀԱՋՈՐԴ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՆՊԱՅՄԱՆ ԼԻՆԵԼ ՀԱՅ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂԸ ՉԷ, ՈՐ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԱՐԱՐՔ

ԴՈՒ, ՕԳՆԵ՞Լ ԵՍ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՀԱՄԱՐ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԼԱՑՈՂ ԸՆԿՈՒԶԵՆԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՏԱԲՆԵՐ

ԲՈԼՈՐ ԲԱՐԻՔՆԵՐԸ, ՔԵԶ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԱԼ, ՓՈՔՐԻԿ. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱ
ԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՆՈՐ ՈՐՈՇՈ՞ՒՄ
- 1868 Կեսարիայում ծնվեց հայ ազգային-հասարակական գործիչ, դիվանագետ, հավաքորդ Տիգրան Քելեկյանը, որը պարսից շահից ստացել է խանի տիտղոս, նշանակվել Նյու-Յորքում իրանի Հյուպատոս: 1909-ի թվականի Ադանայի կոտորածներից հետո հիմնել է Քելեկյան որբանոցը, նյութական, բարոյական աջակցություն է ցույց տվել անվանի արվեստագետներին ՝Մատիսին, Պիկասոյին, Բրաքին, ինչպես նաև դպրոցասեր տիկնանց վարժարանին:
- 1870 Ծնվեց դերասան Գրիգոր Ավետյանը: (Վախճ. 1946 թ.):
- 1910 Ծնվեց հայ մեծանուն գրող Հրաչյա Քոչարը: (Վախճ. 1965թ.-ին):
- 1918 Բաքվում լույս տեսավ «Բանվորի խոսք» շաբաթաթերթը:
- 1920 Երևանում տեղի է ունենում Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների առաջին անլեգալ կոնֆերանսը:
- 1920 Փարիզի հաշտության կոնֆերանսը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

