
ԼՈՒՅՍ ՏԵՍԱՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՅ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԵՐԵՔ ՆՈՐ ԳՐՔԵՐԸ
- Գերմանիայում այսօր իր բազմաբնույթ գործունեությամբ բնութագրվող «Հայ ակադեմիականների միություն -1860» գիտամշակութային կազմակերպությունը (ՀԱՄ), որը հիմնել են 19-րդ դարի երկրորդ կեսից Գերմանիա ուսումնառության մեկնող հայ ուսանողները 1860 թվականին Լայպցիգ քաղաքում, իրավամբ դասվում է աշխարհի հնագույն գործող ակադեմիական միությունների շարքին։ Նրա վարչության ներկա նստավայրը Բոխում համալսարանական քաղաքն է։ Միությանն անդամակցում են Գերմանիայի տարբեր քաղաքներում գործող հայ մտավորականներ եւ ուսանողներ։ Այն ունի գիտամշակութային ու ուսումնակրթական բնույթ եւ միջմշակութային երկխոսություն է ծավալում հայերի ու գերմանացիների, ինչպես նաեւ հայերի եւ Գերմանիայում ապրող տարբեր ազգերի մտավորականների ու ուսանողների միջեւ, նպաստում նրանց գիտական ու մշակութային փորձառության փոխանակմանն ու հարաբերությունների զարգացմանը։ Նա իր գլխավոր խնդիրներից է համարում գերմանահայ ուսանողական ու երիտասարդ մտավորականների ներուժի կենտրոնացումն ու ակտիվացումը, որի արդյունքում միայն հնարավոր է ծավալել հայկական մշակութային-գաղափարական աշխատանք, պահպանել ու զարգացնել հայ ինքնությունը, մշակույթն ու գիտությունը գերմանական իրականության դժվարին պայմաններում։

Այդ նպատակով ՀԱՄ-ը Գերմանիայի տարբեր քաղաքներում եւ համալսարաններում կազմակերպում է մշակութային ծրագրեր, համերգներ, դասախոսություններ, գրքերի քննարկումներ, ցուցահանդեսներ, հանդիպումներ, գերմանահայ երեխաների համար ամառային ուսումնամշակութային եւ հանգստի բանակումներ, տարբեր քաղաքներում բացում մեկօրյա հայկական դասարաններ, հրատարակում գրքեր եւ այլն։ Վերջին տարիների կազմակերպության լուրջ ծառայություններից են Եվրոպայում եզակի Դորթմունդ քաղաքի կենտրոնում 2004թ. բացված Արամ Խաչատրյանի անվան երաժշտական ինստիտուտը եւ 2005թ. կազմակերպության 145-ամյա հոբելյանի առիթով 20 արհեստավարժ հայ երգիչ-երաժիշտներից կազմված ԱՐՄԵՆԻԱ կամերային նվագախումբի ստեղծումը։ Միությունն ունի նաեւ իր մատենաշարը։ 2007 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին այն հրատարակեց իր 3 նոր գրքերը, որոնց հեղինակը երիտասարդ դաշնակահարուհի եւ նվագարար, միության փոխնախագահուհի Արմինե Ղուլոյանն է։
Գրքերն ունեն հետեւյալ բովանդակությունը.
1. «Վերք Հայաստանի - 1988։ Նախերգանք սիմֆոնիկ նվագախմբի համար», Երեւան 2007, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրատարակչություն։ Հայ ակադեմիականների միության մատենաշար, թիվ 2։
Հրատարակվել է Բոխումի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ։
Ստեղծագործությունն առաջին անգամ է ներկայացվում հրատարակության, չնայած որ նրա կատարումները, որպես պարային բեմադրություն արդեն արժանացել են բացառիկ հաջողության Երեւանի, Մարսելի եւ Սիդնեյի նրբագիտակ երաժշտասերների կողմից։ «1988 թ. դեկտեմբերի երկրաշարժը ցնցեց աշխարհը, խոր վերք թողնելով հայ ժողովրդի հոգում։ Եվ մենք գտանք այն երաժշտությունը, որը կարող էր պարի միջոցով արտահայտել մեր զգացումները։ «Վերք Հայաստանի - 1988» հրաշալի ստեղծագործությունը մինչեւ հոգու խորքը ցնցեց ոչ միայն հայ, այլեւ հեռավոր Ավստրալիայի բազմազգ հանդիսատեսին», գրքի առաջին էջում գրում է պարային բեմադրության հեղինակը՝ պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ, «Գեղարդ» համույթի գեղարվեստական ղեկավար Ալբերտ Կիզիրյանը։
Այն ջերմորեն ընդունվեց նաեւ Գերմանիայում։ ՀԱՄ-ը 2003թ. հունիսին կազմակերպել էր Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գալա-համերգ, որտեղ Գերմանիայում առաջին անգամ սիմֆոնիկ մեծ նվագախմբի կատարմամբ հնչեց Ա.Ղուլոյանի «Վերք Հայաստանի-1988» սիմֆոնիկ նախերգանքը։ Կազմակերպության պատվերով ստեղծագործությունը վերածվել էր սիմֆոնիկ տարբերակի։ Համերգին հաջորդած օրը Դորթմունդի Westaelische Rundschau (16 հունիս 2003թ.) օրաթերթը ստեղծագործությանը չափազանց բնորոշ գնահատական տվեց.
«Արմինե Ղուլոյանի «Վերք Հայաստանի» ստեղծագործությունից լսվում է մի ժողովրդի պատմություն՝ ցնցված 1988թ. երկրաշարժից, նաեւ՝ պատերազմի ավերումներից»։ Ահեղ երկրաշարժի զոհ դարձած տասնյակ հազարավոր մարդկանց անբուժելի ցավը հեղինակին մղել են ստեղծելու երաժշտական տպավորիչ պատկերներ։ Այսինքն՝ մարդու, բնության ու հայրենիքի սիրով շնչող նրա ստեղծագործություններին այժմ ավելանում է վշտի ու տագնապի երանգներով արտահայտված մի նոր թեմա, որն, այս անգամ արդեն երաժշտական ավելի լայն մտածողությամբ դրսեւորված, մեկ անգամ եւս հաստատում է հեղինակի ինքնատիպ ոճը։
Համոզված ենք, որ Հայ ակադեմիականների միության մատենաշարի այս երկրորդ հատորը գեղեցիկ նվեր կլինի հայ դասական երաժշտությունը տարածող նվագախմբերի համար։ Այն 1988թ. երկրաշարժի 20-ամյա հիշատակի տարվա առիթով միության վարչությունը կտրամադրի գերմանական սիմֆոնիկ նվագախմբերին, որի կատարումը մի գուցե Հայաստանի աղետի գոտուն կրկին օգնելու նոր տրամադրություններ արթնացնի Գերմանիայում։
2. «Երգի՛ր թավջութակ։ Թավջութակի եւ դաշնամուրի համար»,
(5 ստեղծագործություն), Մոսկվա 2007, Մուզիկա հրատարակչություն։
Հայ ակադեմիականների միության մատենաշար, թիվ 3։
Թավջութակի եւ դաշնամուրի համար գրված սույն ստեղծագործություններով Արմինե Ղուլոյանը համարձակորեն թեւակոխում է մի նոր ստեղծագործական ասպարեզ: Հեղինակի ներշնչանքի աղբյուրը բազում դարերի ընթացքում հայ երաժշտության կուտակած հարուստ փորձն է, ստեղծագործելու մղիչ ուժը՝ Գերմանիայի, Բելգիայի, Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու այլ երկրների երաժշտական դպրոցներում, ինչպես նաեւ անհատ կատարողների ու նվագախմբերի կողմից նրա ստեղծագործությունների հաճախակի կատարումներն ու վերջիններիս նկատմամբ մշտապես մեծացող հետաքրքրությունը։ Այսօր երիտասարդ նվագարարն ամենօրյա շփման մեջ է եվրոպական երաժշտական հաստատությունների ու կատարողների հետ, որոնք դրականորեն են ազդում նրա երաժշտական մտահորիզոնի ընդլայնման արագ առաջընթացին։ Կրթության եւ աշխատանքի բերումով Ա. Ղուլոյանը տարիներ շարունակ առնչվել է նաեւ Մոսկվայի երաժշտական աշխարհի հետ։ Այս երեք մշակույթների երաժշտական ավանդույթների հետ անմիջական շփման արդյունքում արվեստագետը խորությամբ ուսումնասիրեց նրանցից յուրաքանչյուրին հատուկ սկզբունքներն ու այսօր համադրելով հայկականը, ռուսականն ու եվրոպականը նա ստեղծում է մի երաժշտություն, որը եւ ազգային է, եւ թե միջազգային։ Սա երիտասարդ ստեղծագործողի ներկա պահի ստեղծագործության ամենաբնորոշ գծերից մեկն է։
3. «Խոհեր հանձնած դաշնամուրին», (17 ստեղծագործություն), Երեւան 2007, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրատարակչություն։
Հայ Ակադեմիականների միության մատենաշար, թիվ 4։
Սույն ժողովածուն խորհրդանշական է ոչ միայն իր ստեղծման, այլ կազմման առումով. նրանում ընդգրկված են եւ Հայաստանում, եւ թե Գերմանիայում գրված երկերը՝ միավորելով հայրենի երաժշտական մթնոլորտում տարիներ առաջ, ինչպես նաեւ եվրոպական երաժշտական աշխարհ մտած դաշնակահար-ստեղծագործողի գործերը։ Մանկավարժ ստեղծագործողը լավ գիտե նաեւ մանուկների զգացական աշխարհը։ Այստեղ տպագրված գործերից մի քանիսն արդեն նրանց կողմից դարձել են հաճախակի կատարվող հոգեհարազատ մեղեդիներ։
Նպաստելով սփյուռքում բնակվող եւ ուժերի ծաղկման շրջանում գտնվող երաժշտի երկերի տարածմանն ու նրա գեղարվեստական անհատականության զարգացմանը, ՀԱՄ-ը դրանով ձգտում է նաեւ եվրոպացիներին ծանոթացնել հայ ազգային երաժշտական արվեստին, վստահ լինելով, որ այդ ծանոթությունը կզորացնի օտար երաժշտասերների համակրանքը դեպի հայ երաժշտությունը եւ կնպաստի ժողովուրդների բարեկամության ամրապնդման բոլորիս համար բաղձալի ընթացքին։
Գրքերը Հայաստանում կարելի է ձեռք բերել Երեւանի Պետական կոնսերվատորիայի գրախանութում, արտասահմանում՝ դիմելով միության վարչությանը։
Հայաստանյան երկու՝ «Վերք Հայաստանի - 1988։ Նախերգանք սիմֆոնիկ նվագախմբի համար» եւ «Խոհեր հանձնած դաշնամուրին» հրատարակությունների կազմումը, խմբագրումն ու հրատարակումը կատարվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում. գլխավոր խմբագիր՝ Գոհար Շագոյան, իսկ տպագրությունը՝ «Տիգրան Մեծ» տպագրատանը։ «Երգի՛ր թավջութակ։ Թավջութակի եւ դաշնամուրի համար» ժողովածուն ամբողջությամբ կազմվել ու հրատարակվել է մոսկովյան հայտնի «Մուզիկա» հրատարակչատանը, տպագրությունը՝ Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքի տպագրատներից մեկում։ Երեք գրքերի ձ—ավորողն ու գեղարվեստական խմբագիրն է Հայաստանի Ազգային գրադարանի համակարգչային բաժնի վարիչ Նունե Սամվելյանը։ Կազմերի լուսանկարները տրամադրել են Հայաստանի Ազգային գրադարանի կերպարվեստի բաժինն ու Գերմանիայի Դորթմունդ քաղաքում գործող լուսանկարչուհի Մայա Շթերնբերգը։ Գրքերի առաջաբանները, կազմը եւ ստեղծագործությունների վերնագրերը գրված են երեք լեզուներով՝ հայերեն, գերմաներեն եւ ռուսերեն։ Առաջաբանների հեղինակն է Հայ ակադեմիականների միության մատենաշարի հիմնադիր եւ կազմող Ազատ Օրդուխանյանը։
Հարգանքներով՝
Գերմանիայի Հայ ակադեմիականների միության վարչություն
15 հունվար 2008թ., ք. Բոխում, Գերմանիա
Հասցեն՝
Armenisch-Akademischer Verein 1860 e.V.
Postfach 250 110
44739 Bochum
Germany
Tel. + 49 - 234 -7090925, E-mail: AAV1860@web.de, AAV1860@yahoo.de
ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ՁԵՌՔՆԵՐԻՆ, ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ՈՏՔԻ ՏԱԿ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Կարելի է շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք դեմքի նույն խանդավառ արտահայտությամբ, նույն աշխուժությամբ, կենսունակությամբ, շարունակում են գալ ու գնալ տարածաշրջան, Ղարաբաղի ...ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՆՈՐՈՇ Է
«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը Այս օրերին լրանում է 1990թ. հունվարին Բաքվում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում հայության նկատմամբ իրականացված ...ԼՈՒՅՍ ՏԵՍԱՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՅ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԵՐԵՔ ՆՈՐ ԳՐՔԵՐԸ
Գերմանիայում այսօր իր բազմաբնույթ գործունեությամբ բնութագրվող «Հայ ակադեմիականների միություն -1860» գիտամշակութային կազմակերպությունը (ՀԱՄ), որը հիմնել են 19-րդ դարի երկրորդ կեսից Գերմանիա ուսումնառության ...ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՀՈԳՈՒ ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հունվարի 20-ին Մայր Տաճարում եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր թեմերի եկեղեցիներում Սուրբ եւ Անմահ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան մասնավոր պաշտոն Հրանտ Դինքի մահվան տարելիցի առիթով: ...ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇՈՒՇԻՈՒՄ ՏՆԵՐ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ
2007 թվականին ԼՂՀ Պաշտպանության բանակի միջոցներով զինծառայողների համար կառուցվել է 132 բնակարան: Այս տարի շինարարության համար նախատեսված ծախսերն աճել են 50 տոկոսով: Նախատեսված է կառուցել 174 բնակարան, ...ՀՀԿ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԱՆՓՈՓՈԽ ՊԵՏԸ
Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացրած նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի փոփոխության մասին լուրերը չափազանցված են ու չեն համապատասխանում իրականությանը, հունվարի 18-ին ...ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿՈՒՄ ՕԾՎԵՑ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Հունվարի 18-ին Ռուսահայոց Թեմի Կրասնոյարսկ քաղաքում ձեռամբ թեմակալ Առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսիյանի, առընթերակայությամբ Կրասնոյարսկի հոգեւոր հովիվ Տ. Շահան քհն. Մովսիսյանի եւ Բառնաուլի հայոց հոգեւոր ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հերքել է այն տեղեկությունները, թե Հանրապետական կուսակցությունը ...ՆԱ ՀԱՅԱՄԵՏ ԹԵԿՆԱԾՈՒ Է, ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ԷԼ ՀԱՍՆԵԼՈՒ Է ՀԱՅԱՆՊԱՍՏ ԼՈՒԾՄԱՆ
Վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը քաջատեղյակ է բանակցային պրոցեսին, ինչի մասին հայարարեց Եվրամիություն կատարած այցի ընթացքում, եւ նրա նախագահ դառնալու պարագայում հայամետ որոշումը տիրապետող կլինի: ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՐՑԸ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԵՇՏ ԼՈՒԾԵԼԻ Է
Նախագահի բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերի շատ դրույթների հետ համաձայն եմ, բայց գաղափարական մոտեցումների տեսակետից մերը մի քիչ տարբերվում է, հունվարի 18-ին Տեսակետ ակումբում հայտարարել է նախագահի ...ՈՒՄ ԽԱՂՆ ԵՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ինչն է պատճառը, որ 1996, 1998 եւ 2003 թվականի նախագահի ընտրություններին երբեք չի առաջացել հարց, թե ով ում է սատարելու երկրորդ փուլի դեպքում, իսկ այժմ այդ հարցը ամենից շատ հնչող հարցերից է: Այդ հարցադրումը ...ԱՅԴՊԻՍԻ ՄԱՐԴԸ ՆՈՒՅՆԸ ԿԼԻՆԻ ՆԱԵՒ ԱՊԱԳԱՅՈՒՄ
Հունվարի 18-ին Տեսակետ ակումբում Վազգեն Մանուկյանի ու լրագրողների հետ հանդիպմանը կրկին հիշատակվել է 1996 թվականի նախագահի ընտրության թեման, մասնավորապես այն առումով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս հայտարարեց, ...ՀԻՊՈԹԵԿԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԱՃՈՒՄ Է
Հայաստանի հիպոթեկային շուկայում վարկավորման ներկայիս պահանջարկը հասել է մեկ միլիարդ դրամի, մոտ 3,3 միլիոն դոլարի: Այդ տվյալը հունվարի 18-ին լրագրողներին է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿՍՏՈՒԳԵՆ
Հայաստանի նախագահի ընտրությանը նախընտրական ցուցակները կկազմվեն բարձր մակարդակով, հունվարի 18-ին հայտարարել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրացուցակները կազմվել էին ...ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋ ՇՈՒՇԻ-ԲԵԹՂԵՀԵՄ
Հունվարի 18-ին, հին տոմարով Սուրբ Ծննդյան գիշերը ժամը 21.30-ին Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում կսկսվի Շուշի-Բեթղեհեմ հեռուստակամուրջը, որը կազմակերպել է Շուշի վերածնունդ հիմնադրամը: Հեռուստակմրջի ...ԲՈԼՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԳՐԱՆՑՎԵՑԻՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 18-ին որոշում է կայացրել Հայաստանի նախագահի ընտրությանը որպես թեկնածու առաջադրվելու հայտ ներկայացրած գործիչներին գրանցելու մասին: ԿԸՀ որոշման համաձայն, Հայաստանի ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 18-ին խորհրդակցության համար այցելելով Երեւանի քաղաքապետարան, պատասխանել է նաեւ լրագրողների մի քանի հարցի, որոնք վերաբերել են նախագահի ընտրության գործընթացին: ...ՂԱՐԱԲԱՂԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՀԱՆԵԼ ԴՈՒՐՍ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն արտահայտությունը, թե մինչեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալը Ղարաբաղը ...ԽԱՂԱՏՆԵՐ ԵՎ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐ
ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը 2007 թվականին տրամադրել է 4 խաղատան եւ 23 շահումով խաղի կազմակերպման լիցենզիա, 3 խաղատան եւ 10 շահումով խաղի կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԿԵՅԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Հայաստանի մինչեւ 20 տարեկան հոկեյիստների հավաքականը Բելգրադում անցկացվող միջազգային մրցաշարում 13:1 հաշվով հաղթել է Թուրքիայի հավաքականին: Հունվարի 16-ին խաղալով ՀԱՀ հավաքականի հետ, հայ հոկեյիստները նույնպես ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆՈՐԻՑ ԳՆՈՒՄ Է
Ինչպես տեղեկացնում է Ազգային Ժողովի լրատվական ծառայությունը, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքին մասնակցելու համար հունվարի 20-26-ը Ստրասբուրգում կլինի Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը, որի կազմում ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
«Անկասկած տեսանելի է անցնող տարում քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատանքների բարելավումը, ինչը պայմանավորված է նաեւ հնարավորությունների ընդլայնմամբ, կուտակված փորձով եւ կազմակերպվածության աստիճանի ...ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՀԵՏ ԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ԷՔԶԻՏ ՊՈԼԻ ԱՌԱՋԱՐԿԸ
Հայաստանում 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ էգզիթ փոլի անցկացման առաջարկի վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ ինտենսիվ ու մանրամասն քննարկումներից հետո Միջազգային հանրապետական ինստիտուտը ...ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՎԱՃԱՌԵ՞Լ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
ՍԻՄ լրատվական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Իր 17.01.09 ասուլիսում արդեն ՍԻՄ-ի անդամությունից կասեցված նախկին ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը բացահայտեց իր եւ իր 3 կողմնակիցների ...
ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
HSBC ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՆՈՒՄ Է ՎՐԱՑ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ
ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԱՐՏՈՆԱԳԻՐԸ ԿՍՏԱՆԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԱՋՈՐԴ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՆՊԱՅՄԱՆ ԼԻՆԵԼ ՀԱՅ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂԸ ՉԷ, ՈՐ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԴՈՒ, ՕԳՆԵ՞Լ ԵՍ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՀԱՄԱՐ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԼԱՑՈՂ ԸՆԿՈՒԶԵՆԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԲՈԼՈՐ ԲԱՐԻՔՆԵՐԸ, ՔԵԶ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԱԼ, ՓՈՔՐԻԿ. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ
ԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՆՈՐ ՈՐՈՇՈ՞ՒՄ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՉԻ ՎԱՏԱԲԱՆՈՒՄ

- 1830 Սուլթան Մահմուդի հրովարտակով և ֆրանսիական, անգլիական և ռուսական դեսպանների միջամտությամբ Թուրքիայի Կաթողիկի հայերը ստեղծեցին Պատրիարքարան և վարչական կազմակերպություն:
- 1888 Կ. Պոլսում ծնվեց հայ բեմի անզուգական վարպետ Վահրամ Փափազյանը:
- 1906 Ծնվեց երաժշտագետ, կոմպոզիտոր Աշոտ Սաթյանը: (Վախճ. 1958 թ.)
- 1911 Ծնվեց հայ բեմի անվանի վարպետ՝ Գևորգ Աշուղյանը:
- 1990 Հայ-ադրբեջանական լայնածավալ զինաբախման սկիզբը Րասխ ավանի մատույցներում:
- 2001 Ֆրանսիայի Սենատը ճանաչեց 1915թ. հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

