
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ներսիմական պայքարի հերթական փուլը, որ տեղի է ունենում այս օրերին Երեւանի Եզնիկ Կողբացի փողոցի վրա, հերթական անգամ վկայում է Հայաստանի քաղաքական համակարգի անկատարության, քաղաքական մշակույթի եւ ավանդույթների իսպառ բացակայության մասին: Ինչ է տեղի ունենում ՍԻՄ-ում: Մեծ հաշվով իշխանության լոկալ պայքար, երբ կուսակցության մի թեւը մյուսի հետ կռվում է, նաեւ բառիս բուն իմաստով, կուսակցության իշխանության համար: Շատերը հետեւելով այդ պայքարին դեռ սկզբից, դեռեւս խորհրդարանի ընտրությանը նախորդող շրջանից, ենթադրում էին, կամ նույնիսկ հաստատապես պնդում, որ ՍԻՄ-ը հերթական կուսակցությունն է, որ ուզում է պառակտել Հայաստանի իշխող վերնախավը, որպեսզի խորհրդարանի ընտրության շեմին իրեն ազատի մի քաղաքական մրցակցից, ընդդիմադիր մի ուժից եւս: Ներկայում էլ, նախագահի ընտրությունից առաջ վերաբռնկված ներսիմական հակամարտությունը համարվում է իշխանության ձեռքի գործ:

Այդ ձեռքի առկայությունը հաստատող աներկբա վկայություն, սակայն, կարծես թե չկա: Այսինքն, իշխանության ձեռքի գործ որակումները գլխավորապես հիմնված են ենթադրությունների վրա: Իսկ քանի որ խնդիրը ենթադրությունների դաշտում է, ապա կարելի է նաեւ ենթադրել, որ իրականում իշխանությանն ուղղված կասկածները ոչ թե անաչառ ու սթափ գնահատականի, այլ պարզապես ավելի հեշտ եւ անպատասխանատու ճանապարհով գնալու հասարակական համախտանիշի վկայություն են, երբ մեղավորը փնտրվում է ամենուր, բայց ոչ բուն երեւույթի մասնակիցների մեջ, երբ պատասխանատվությունը դրվում է ցանկացածի, բայց ոչ սեփական անձի վրա, երբ սեփական ձախողումների համար մեղադրում ես ամենին եւ ամեն ինչին, միայն ոչ ինքդ քեզ: Սա հասարակական մտածողություն է եւ առկա է ոչ միայն քաղաքական դաշտում, այլ ամենուր: Թեեւ այդ մտածողությունն ինքն իրեն չէ, որ առաջացել է, այլ բխել է այն վարքից, այն կառավարումից, որ իրականացրել է իշխանական վերնախավը տարբեր ժամանակի Հայաստաններում` անկախ, կիսանկախ, կամ նվաճված:
Այդ իսկ պատճառով էլ բնական է, որ քաղաքական երկպառակությունների համար առաջինը մեղադրում են իշխանությանը: Դա նաեւ ձեռնտու է հենց երկպառակվողներին, որպեսզի հասարակության առաջ իրենց իսկ անխոհեմության եւ անհեռատեսության համար ոչ թե իրենք պատասխան տան, այլ իշխանությունը: ՍԻՄ հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ, դժվար է հավատալ, որ այդ կուսակցությունը նախագահի ընտրության շեմին իրենից մի այնպիսի ռեսուրս ու վտանգ էր ներկայացնում, որ իշխանությունն ուղղակի շտապեց եւս մի հարված հասցնել, որպեսզի ինքն իրեն ապահովի հնարավոր չնախատեսված զարգացումներից: Իշխանության դերը բացառել պետք չէ, բայց որեւէ իշխանություն չի կարող որեւէ կուսակցություն պառակտել, այսպես ասած` կազմաքանդել, եթե այդ կուսակցության հիմնադիրները ժամանակին առաջնորդվել են ոչ թե միայն սեփական հավակնությունների լոկալ բավարարմամբ, այսինքն երկրում գոնե մարդկանց ինչ որ խմբի նկատմամբ քաղաքական իշխանություն ապահովելով եւ ինչ որ խմբի համար պաշտամունքի առարկա դառնալով, այլ իրապես արդիական, իրապես ժողովրդավարական, իրապես մրցունակ համակարգ կառուցելով:
Իշխանությունն ընդամենը կարող է օգտվել այն հնարավորությունից, որ նրան ընձեռում են կուսակցապետերը, ի դեմս իրենց ստեղծած կուսակցությունների ֆիզիկական կառուցվածքի, եւ որ ամենակարեւորն է` հարաբերությունների որակի: Այդ հարաբերությունները բացարձակապես նույնն են, ինչ որ նրանք, ինչի դեմ որ իշխանության պարագայում իբրեւ թե պայքարում են ընդդիմադիր կուսակցությունները: Անհնար է ոչ ժողովրդավարական կուսակցությամբ պայքարել ժողովրդավարական պետություն կառուցելու համար: Անհնար է պայքարել երկիրը վերափոխելու համար, եթե քո կուսակիցներին զրկել ես քո կուսակցությունը վերափոխելու մեխանիզմներից: Իսկ այդ մեխանիզմները դրված չեն որեւէ կուսակցության կառուցվածքի հիմքում: Հայաստանի որեւէ կուսակցության մեջ, եթե անգամ ձեւական առումով կա ժողովրդավարական համակարգ, ապա դա Հայաստանի իշխանական համակարգի պես, միայն ձեւով է ժողովրդավարական, իսկ իրականում ամեն ինչ կայացվում է միանձնյա, առաջնորդի կամքով: Բնական է, որ ցանկացած անհամաձայնության դեպքում կամ մնում է կռվել կուսակցապետի հետ եւ ինչ որ կերպ նվաճել նրա տեղը, կամ ուղղակի հեռանալ: Այսինքն, կամ ներկուսացական հեղափոխություն անել, կամ բացել նոր կուսակցություն եւ այնտեղ դառնալ թագավոր:
Եվ կարող եք հավատացած լինել, որ եթե պետություն բացելը լիներ նույնքան հեշտ, որքան կուսակցություն բացելը, հիմա աշխարհում կլինեին այնքան հայկական պետություններ, որքան որ ընդդիմադիր գործիչ կա Հայաստանում: Մի կողմից դա իհարկե լավ կլիներ, բայց մյուս կողմից էլ պարզ է, որ վիճակը այդ բոլոր պետություններում լինելու էր նույնը, ինչ օրիգինալում:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Ներսիմական պայքարի հերթական փուլը, որ տեղի է ունենում այս օրերին Երեւանի Եզնիկ Կողբացի փողոցի վրա, հերթական անգամ վկայում է Հայաստանի քաղաքական համակարգի անկատարության, քաղաքական մշակույթի եւ ավանդույթների ...ԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՆՈՐ ՈՐՈՇՈ՞ՒՄ
Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի իշխանական վերնախավը որոշում է կայացրել նախագահի ընտրությունից հետո ներիշխանական դասավորումների վերաբերյալ: Մասնավորապես, նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանի հաղթանակի ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ. ՍԵՐԺԸ ԵՎ ՎԱՀԱՆԸ
Այս շաբաթ քաղաքական ակտիվությամբ աչքի է ընկել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Մեր տեղեկություններով, նախորդ օրերին նա հանդիպումներ է ունեցել Երեւանի Դավթաշեն եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՀԵՏԵՎԵԼ ՕՆ-ԼԱՅՆ ՌԵԺԻՄՈՎ
Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը: «ԿԸՀ կայքի աշխատանքը ներկայում դադարեցվել է արդիականացման եւ նոր տեխնոլոգիաների ներդրման համար, ինչը թույլ կտա յուրաքանչյուրին ...ՀՔԴՄ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի նախագահի առաջիկա ընտրությանը Հայաստանի քրիստոնյա դեմոկրատական միությունը պաշտպանելու է վարչապետ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին նախօրեին հայտարարել է ՀՔԴՄ ղեկավար Խոսրով ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ «ԱԿՈՍ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԻՆ
Թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության առաջին տարելիցի կապակցությամբ
Ես պետք է խոստովանեմ, որ այս պաշտոնը զբաղեցնելու տարիների ընթացքում երկու անգամ խորագույն ու անմոռանալի ցնցում եմ ապրել. առաջինը 1999 ...ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ
ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, ինչպես նախորդ տարիներին, այցելում են հանրապետության տարբեր մարզեր, Երեւան քաղաքի համայնքներ՝ ամփոփելու անցնող տարվա հանցավորության վիճակը եւ դատախազության ...ԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ, ՈՒՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԵՂԾՎՈՒՄ
Նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը հունվարի 17-ին Փաստարկ ակումբում հայտարարել է, որ նախագահի երկփուլ ընտրությունը կլինի ավելի բարոյական: Երբ լրագրողները նրան հարցրել են, թե ինչու է այդպես կարծում, ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ` ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՏՐՅՈՇԿԱ
Երեւի թե մեր քաղաքական դաշտը սովոր է առանձնացնել իբրեւ թե հզոր թեկնածուներին, հունվարի 17-ին Փատարկ ակումբում հայտարարել է նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը, մեկնաբանելով լրագրողների այն դիտարկումը, ...ՈՒՐԱԽ Է ԻՐ ԴԵՄ ԿԻՐԱՌՎԵԼԻՔ ՍԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հունվարի 17-ին Փաստարկ ակումբում բավական ուշագրավ հայտարարություն է արել Հայաստանի նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը, աչքի ընկնելով տարօրինակ յուրօրինակությամբ: Նա ասել է, որ եթե նախընտրական արշավի ...ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆ
Նախօրեին Հայաստանի հոկեյի երիտասարդական հավաքականը ջախջախել է Հարավաֆրիկյան հանրապետության (ՀԱՀ) հավաքականին Բելգրադում անցկացվող աշխարհի առաջնության շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Նովոստի-Արմենիա ...ԹՈՂ ՀԵՏԱՔՐՔՐՎԵՆ, ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Բնական է, որ Հայաստանի նախագահի ընտրությանը կա արտաքին աշխարհի հետաքրքրություն, քանի որ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում, եւ նույնիսկ լավ է, որ դրսում հետաքրքրվում են Հայաստանով: ...ՄՏԵԼ Է, ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ՍԵՓԱԿԱՆ ԳՐՊԱՆԸ
Փաստարկ ակումբում հունվարի 17-ին լրագրողների եւ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի հանդիպման ժամանակ հնչել է հարց, որը վերաբերել է Տիգրան Կարապետյանի անցյալին: Մասնավորապես, լրագրողներից մեկը հարց է ...ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՓՈՔՐ Է ԹՎԱՑԵԼ
Գյումրիում բացվել է 2006 թվականի մայիսի 3-ի Սոչիի ավիավթարի զոհերի հուշարձան, որի նախաձեռնողը եղել է Հայաստանի նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը: Հունվարի 17-ին այդ կապակցությամբ նա իր տարակուսանքն ...ԱԶԱՏԵԼ ԵՆ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼԻՆ
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Սերժ Ամիրխանյանն իր դիմումի համաձայն ազատվել է միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության ...ՄԻՖԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌՅՈՒԾԻ ԵՎ ԱՐԾՎԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՈՒՍՏԱ ՀՐԱՆՏԳրելով նախորդ` «Առյուծի եւ արծվի կռիվը» նյութս, ակնարկեցի դրա հնարավոր շարունակությունը: Բայց հիմա հասկանում եմ, որ այսօրվա գրելիքս նախորդի ուղիղ շարունակելին չէ` պահպանելով առաջին հոդվածի տրամաբանությունն, ...ԵՐԴՎԵԼ Է 38 ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐ
Այսօր Արդարադատության խորհրդի նիստում հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ 38 դատավորների երդման արարողությունը, ովքեր դատավոր էին նշանակվել նախագահի 2007թ. նոյեմբերի 30-ի եւ ...ՀՐԴԵՀ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂԵԿԱԼՈՒՄ
Հունվարի 17-ին, Ժամը 00.59-ին ահա֊զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում` ՌԴ ՍԶ N սահմանապահ ուղեկալում: Դեպքի վայր է մեկնել Անի քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշ֊վարկ: Հրդեհը ...ՄԱՀԱՑԵԼ Է ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՅՐԸ
Այսօր առավոտյան 88 տարեկան հասակում մահացել է ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի հայրը` Սերգեյ Հարությունյանը: Ցավակցում ենք Արամ Հարությունյանին եւ նրա հարազատներին:ԱՄՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՋԱՆՔԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հունվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր` ...ՀԱՅՓՈՍՏԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԴԱՌՆՈՒՄ Է ՓՈՍՏԵՎՐՈՊԱՅԻ ԱՆԴԱՄ
Հունվարի 16-17-ին Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցած ՓոստԵվրոպայի (Եվրոպական պետական փոստային օպերատորների ասոցիացիա) լիակազմ ժողովի ընթացքում ՓոստԵվրոպայի անդամներն ընտրեցին ՀայՓոստին` որպես իրենց ...117 ՀԱԶԱՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պետ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ նախագահի առաջիկա ընտրությանը ՀՅԴ ունենալու է մեկ կենտրոնական շտաբ, ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼ ԵՆ, ՈՐ ԾՈՒՂԱԿ ՉԿԱ
Չնայած Երեւանի ցրտին, այստեղ մենք արժանացել ենք ջերմ ընդունելության, հունվարի 17-ին հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ներկայացրել են տարածաշրջանային ...ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՆ Է
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրին վերաբերող որեւէ որոշում պետք է կայացվի Ղարաբաղի ժողովրդի համաձայնությամբ, հունվարի 17-ին Երեւանում հայտարարել են հերթական անգամ տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ
Հունվարի 17-ին Երեւանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ հայաստանցի լրագրողների հանդիպմանը համանախագահներին հարց է ուղղվել, թե ինչու Կոսովոյի պարագայում հնարավոր է ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչում ...ԱԼԻԵՎԻՆ ԱՍԵԼ ԵՆ ՈՒՂՂԱԿԻ
Ինչպես են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որ զբաղվում են Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ, վերաբերում այն ռազմատենչ արտահայտություններին, որ իրենց խաղաղ առաքելության ֆոնին անում է Ադրբեջանի ...ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՆ ԸՆԴՀԱՏՎԱԾ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային հերթական այցի ընթացքում, որ տեղի է ունենում այս օրերին, վերականգնվել է մի քանի ամիս շարունակ ընդհատված հայ-ադրբեջանական շփման գծի մոնիտորինգը Ղարաբաղի ...ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԸ ԿԱՎԵԼԱՆԱ
Հայաստանի կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի որոշման համաձայն, ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի եւ Երեւանի համաքաղաքային նշանակության ծախսերի ավելացում ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, Հայաստանի կառավարությունը հունվարի 17-ին որոշել է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն լուծարելու եւ Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով ...ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ-2
Հայաստանի կառավարությունը հունվարի 17-ի նիստում կայացրել է աշխատավարձերի բարձրացման մասին հերթական որոշումը: Ըստ այդմ, «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում եւ ՀՀ կառավարության 2007թ. ...
ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ԵԿԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԻ
ՄԱԿՔԵՅՆԸ ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՂԱՐԱԲԱՂԻ
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՐՎԱԳ Է ՊԱՐԳԵՎՈՒՄ
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՃԱՆՃԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՋՈՐԴ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՆՊԱՅՄԱՆ ԼԻՆԵԼ ՀԱՅ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂԸ ՉԷ, ՈՐ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԴՈՒ, ՕԳՆԵ՞Լ ԵՍ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԻՍԿ ԻՆՉ ԳԻՆ Է ՎՃԱՐԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԻՖԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌՅՈՒԾԻ ԵՎ ԱՐԾՎԻ ԿՌԻՎԸ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՀԱՄԱՐ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԼԱՑՈՂ ԸՆԿՈՒԶԵՆԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԲՈԼՈՐ ԲԱՐԻՔՆԵՐԸ, ՔԵԶ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԱԼ, ՓՈՔՐԻԿ. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ
- 1904 Այնթապում ծնվեց հայ ձեռագրագետ, բանասեր Նորայր արքեպիսկոպոս Պողորյանը:
- 1921 Հայաստանի կառավարությունը բողոք ներկայացրեց թուրքական զորքերի կողմից գրավված շրջաններում կատարված հրեշավոր չարագործությունների կապակցությամբ:
- 1930 Երևանում բացվեց գրողների տունը:
- 1939 Սկսվեց համամիութենական մարդահամարը: Մարդահամարի տվյալներով Հայաստանի Հանրապետության բնակչությունը կազմեց 1 միլլիոն 282 հազար մարդ, որից մեկ միլլիոն 62 հազարը եղել է հայ, 130 հազար 9 հարյուրը՝ ադրբեջանցի, 51 հազար 400՝ ռուս, 20 հազար 5 հարյուրը՝ քուրդ և այլն: Երևան բնակչության թիվը կազմեց 200 հազար 31 մարդ:
- 1979 Սկսվեց համամիութենական մարդահամարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

