
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՀԱՄԱՐ
- Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի ամբողջ տարօրինակությունը երեւի թե այն է, կամ դրա հիմնական պատճառներից մեկը, որ վերնախավն իր կամքից անկախ, ինքնաբերաբար բարձրացրել է Սահմանադրության ազդեցությունը ներքաղաքական պրոցեսների վրա: Ինչի մասին է խոսքը: Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո ընդլայնվեցին խորհրդարանի եւ կառավարության լիազորությունները, իսկ նոր խորհրդարանն էլ ընտրվեց հին նախագահի պայմաններում, այսինքն նորին սպասելիս: Իսկ նոր նախագահ է ցանկանում դառնալ արդեն նոր Սահմանադրությամբ աշխատող վարչապետը, ով շահագրգռված է հնարավորինս օգտագործել վարչապետի ընդլայնված լիազորությունը, որպեսզի դրանով կուտակի թե վարչական, թե ֆինանսական, թե հրամայական եւ թե հասարակական կապիտալ նախագահ դառնալու համար: Այլ կերպ ասած, Հայաստանի կառավարման համակարգում այժմ հարաբերությունները Սահմանադրությանը մոտ են առավել, քան երբեւէ եղել են: Սակայն այն գործընթացը, որ առկա է, վկայում է, որ միտումը ոչ թե Սահմանադրության էլ ավելի կիրառումն է ներիշխանական եւ ներհասարակական հարաբերությունների կարգավորման գործում, այլ դրա աստիճանական չեզոքացումը, այսինքն, նույնիսկ այն փխրուն սահմանադրականությունը, որ հաստատվել է թեկուզ ձեւական առումով, փետրվարի 19-ից հետո կարող է վերանալ, եթե նախագահ է դառնում Սերժ Սարգսյանը:

Եթե Սերժ Սարգսյանը դառնում է նախագահ, ապա բնական է, որ անհրաժեշտ է լինելու լուծել նոր վարչապետի խնդիրը: Նոր վարչապետը, ինչպես արդեն նախանշում է Սահմանադրությունը, ենթադրվում է, որ պետք է լինի լուրջ քաղաքական ֆիգուր, քանի որ նա է փաստացի պատասխանատու երկրի ներքին քաղաքականության համար, իր խորհրդարանական հենարանի հետ մեկտեղ: Այժմ փաստացի այդպիսի իրավիճակ է, բայց երբ Սերժ Սարգսյանը նախագահ է լինում, կարծես թե առաջանում է համարժեք լուրջ ֆիգուր հանդիսացող վարչապետի հարցը: Իսկ այդպիսի թեկնածու կարծես թե չկա, որը կարողանա ոչ թե վարչապետ աշխատել Սերժ Սարգսյանի մոտ, այլ լինել իրապես ինքնուրույն, իրապես միայն Սահմանադրությամբ թելադրված գործողություններ իրականացնող կառավարության ղեկավար: Իսկ եթե նկատի ենք ունենում, որ խորհրդարանի ներկայիս մեծամասնությունը Հանրապետական է, իսկ դրա ղեկավարն էլ Սերժ Սարգսյանն է, ապա բնական է, որ անիմաստ է սպասել, որ նա իր մեծամասնությանը թույլ կտա նշանակել ուժեղ վարչապետ: Ի վերջո, Սերժ Սարգսյանն այժմ լավ է պատկերացնում, թե ինչքան գլխացավանք կարող է ունենալ նախագահը, եթե վարչապետն օգտագործի իր լծակները: Հետեւաբար նա ոչ մի դեպքում դա թույլ չի տա: Այսինքն կնշանակի, որ Սերժ Սարգսյանի ընտրության դեպքում խախտվելու է Հայաստանի Սահմանադրությունը, եւ մենք ունենալու ենք ձեւական վարչապետ, որը պարզապես կատարելու է նախագահի հանձնարարությունները:
Սակայն իրավիճակն ամենեւին էլ անելանելի չէ, քանի որ «գյուղում կա մի կենդանի շոֆեր»: Եթե երկրի նախագահ է դառնում Սերժ Սարգսյանը, ապա երկրի կառավարման համակարգում նոր Սահմանադրության ազդեցությունը պահելու թերեւս միակ տարբերակը մնում է Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալը: Այսինքն, հանուն պետական կառուցվածքի սահմանադրականության, եթե նախագահ է Սերժ Սարգսյանը, ապա պետք է անպայման վարչապետ լինի Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի վարչապետի պաշտոնը չվերածվի ձեւական աշխատանքի, այլ լինի այնպիսի լուրջ քաղաքական ֆունկցիա, ինչպես որ նախատեսված է Սահմանադրությամբ: Որեւէ այլ դասավորություն, որեւէ այլ վարչապետի դեպք, նշանակում է Սահմանադրության վերածում ձեւական փաստաթղթի, ինչպես որ եղել է մինչեւ այժմ, երբ Հայաստանի կառավարման համակարգում հարաբերությունները կարգավորվել են գրեթե հակառակ Սահմանադրության պահանջներին, այն տարիներ շարունակ վերածելով ձեւական թղթի: Հիմա, երբ ներքաղաքական պահը, ընտրությունների դասավորվածությունը, նախագահի պաշտոնավարման թույլատրելի ժամկետի ավարտը ստեղծել են մի իրավիճակ, երբ իշխանական համակարգի հարաբերություններն ինքնաբերաբար համապատասխանեցվել են Սահմանադրությանը, անհրաժեշտ է այդ պրոցեսը գոնե շարունակել, ինչը կարող է լինել Սերժ Սարգսյանի ընտրությունից ստացված հնարավոր միակ օգուտը, եթե ոչ միակ, ապա գոնե եզակի օգուտներից մեկը: Բայց դա միայն այն դեպքում, երբ Սերժ Սարգսյան նախագահի պարագայում վարչապետ է նշանակվում Ռոբերտ Քոչարյանը:
Այդտեղ առաջանում է խորհրդարանական մեծամասնության խնդիրը, որի ղեկավարը, եթե հիշում եք, Սերժ Սարգսյանն է, դե յուրե ղեկավարը: Սակայն, չխոսելով մեծամասնության դե ֆակտո կառուցվածքի մասին, բավարարվենք միայն մի փոքր փաստով, երբ Սերժ Սարգսյանը մի քանի շաբաթ շարունակ չէր կարողանում իր մեծամասնությամբ կառավարություն ձեւավորել:
Սակայն այդ ամենից բացի, կա նաեւ երկրում սահմանադրականությունը պահելու այլ տարբերակ, երբ Սերժ Սարգսյանը պարզապես չի դառնում երկրի նախագահ:
- ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՀԱՄԱՐ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի ամբողջ տարօրինակությունը երեւի թե այն է, կամ դրա հիմնական պատճառներից մեկը, որ վերնախավն իր կամքից անկախ, ինքնաբերաբար բարձրացրել է Սահմանադրության ազդեցությունը ...ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՀայրենական հեռուստաեթերը հունվարի 15-ին ցուցադրում էր, թե ինչպես է վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը անցկացնում գործարարության աջակցման խորհրդի նիստ, որին մասնակցում են այն բոլոր գերատեսչությունների ...ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ` ԻՐ ԲՈԼՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ
www.karabakh-open.com«Մենք այսօրվա հանդիպմանը հերթական անգամ փաստել ենք մեր հավատարմությունը` հարցի խաղաղ կարգավորմանը», հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո: Նախագահի ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԿԱՅՑԵԼԵՆ ՂԱՐԱԲԱՂ
Երեկ Ստեփանակերտ էին ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հանդիպել են ԼՂՀ ղեկավարության հետ եւ այցելել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծ: Երեկ ուշ երեկոյան համանախագահները Ստեփանակերտում ...ՃԱՊՈՆԻԱՆ ԿՈՄԲԱՅՆ ԵՎ ՏՐԱԿՏՈՐ ԿՈՒՂԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանն այսօր հայտնել է, որ Ճապոնիայի կառավարությունը Զարգացման օժանդակության ծրագրի շրջանակում 170 միլիոն իեն (մոտ 1,6 միլիոն դոլար) դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին ...ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ
Երեւանի քաղաքապետարանն այսօր դիմել է քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին` ձեռնպահ մնալ Երեւանի կենտրոնում երթեր կազմակերպելուց: Հաղորդագրության մեջ ասվում է. «Հաշվի առնելով Երեւան քաղաքում ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԳԱԶԻՑ
ՀՀ Փրկարարական ծառայության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե հունվարի 15-ին, ժամը 21.50-ին անձը չպարզված քաղաքացուց ահա֊զանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատու֊նյաց պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 11 տան ...ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ ՇԱՀԵՑ ՄՐՑՈՒՅԹԸ
Այսօր ամփոփվեց Հայկական երկաթուղիները կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթը: Ինչպես եւ սպասվում էր, մրցույթը շահել է Ռուսաստանի երկաթուղիներ ընկերությունը, որը մտադիր է կառավարման 30 տարիներին մոտ 400 ...ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՐՍՏԱՆԱԼ
ՕԵԿ նախագահ, Հայաստանի նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը հունվարի 16-ին Փաստարկ ակումբում լրագրողների հետ հանդիպմանը իր տարակուսանքն է հայտնել, որ մարզային հեռուստաընկերությունները ...ՕԵԿ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՇՏԱԲԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՏԻ ՏԱԼ
Նախընտրական քարոզարշավի համար Երեւանի փողոցային ցուցանակներից օգտվելու խնդիրներ կարող են առաջանալ Օրինաց Երկրի թեկնածու Արթուր Բաղդասարյանի համար: Այդ մասին համենայն դեպս հունվարի 16-ին լրագրողների հետ ...170 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՏՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Իշխանությունն արդեն սկսել է օգտագործել վարչական ռեսուրսը, ընդ որում բավական կոպիտ ձեւով: Այդ մասին հունվարի 16-ին Փաստարկ ակումբում հայտարարել է Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը: ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԿՍԱՏԱՐԻ ՆՐԱՆ, ՈՎ ԿԸՆԴՈՒՆԻ ԻՐ ԾՐԱԳԻՐԸ
Նախագահական ընտրության երկրորդ փուլ լինելու դեպքում Ազգային միաբանություն կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը կսատարի այն թեկնածուին, ով կհամաձայնի եւ կընդունի իր ծրագրային դրույթները, լրագրողներին ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՊՀ ԴԻՏՈՐԴԻՆ
Հունվարի 16-ին ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովին: Քննարկման առանցքում էին առաջիկա նախագահական ընտրությունները. Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը վստահություն ...ԻՆՉՈՒ ԷՐ ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐՔՑՅԱՆՆ 96 ԹՎԱԿԱՆԻՆ ԹՈՂԵԼ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
Հունվարի 16-ին իսկական գաղափարական մրցակցություն էր Հայելի ակումբում, ուր հրավիրվել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Մանուկյանի համախոհներ Արամ Մանուկյանն ու Արշակ Սադոյանը, եւ որպես առաջին հարց պատասխանում ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ՀԱՄՈԶՎԱԾ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Եթե իշխանությունը շարունակի այն օրինախախտումները, որ արդեն սկսված ընտրական գործընթացում տեղի են ունենում, ապա ընտրությունը նույնիսկ կես փուլով էլ կավարտվի, իսկ ընդհանրապես, զուտ իշխանության թեկնածու Սերժ ...ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ
ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը հունվարի 16-ին փաստացի կրկնել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսի ընթացքում հնչած այն միտքը, որ մի քսան օր անց պետական կառավարման համակարգը, ոստիկանությունն ու ...ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԲԱՑ Է ԹՈՂԵԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Վազգեն Մանուկյանը բաց թողեց Հայաստանի երկրորդ նախագահը լինելու հնարավորությունը, իր անհամբերության պատճառով: Այդ կարծիքը հունվարի 16-ին Հայելի ակումբում հայտնել է ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը, ...ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՈՒՄԸ ՀԱՍԵԼ Է ՕՐԱԿԱՆ 23,5 ՄԼՆ ԿԻԼՈՎԱՏ-ԺԱՄԻ
Երեւանի ջերմաէլեկտրակայանի վերազինման, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման եւ ատոմակայանի շահագործման հետ կապված խնդիրներ են քննարկվել Ռոբերտ Քոչարյանի եւ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի այսօրվա աշխատանքային ...ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ ՇՈՇԱՓԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
ԱԺԴ ղեկավար, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին սատարող Արշակ Սադոյանը հունվարի 16-ին Հայելի ակումբում որոշակի մանրամասներ է ներկայացրել Ազգային Ժողովի պատգամավոր, Ալրաղացի Լյով մականունով հայտնի Լեւոն ...ԴԵՌԵՒՍ ԱՌԿԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի երկաթուղու զարգացման հեռանկարը սպառված չէ, հունվարի 16-ին Երեւանում հայտարարել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարման մրցույթը շահած Ռուսաստանի երկաթուըղիներ ընկերության ղեկավար Վլադիմիր ...ՈՐՈՇԵԼ ԵՆ ՍԱՏԱՐԵԼ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
Ազգային Միասնության Ուխտ կուսակցության քաղաքական խորհուրդը հունվարի 11-ին կայացրել է որոշում, Հայաստանի նախագահի 2008 թվականի ընտրությանը սատարել ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի թեկնածությանը: Այդ մասին ...ՉԿԱ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ԻՐԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է
Հայաստանի երկաթուղու կառավարումը ստանձնած Ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը հունվարի 16-ին Երեւանում հայտարարել է, որ Ռուսական երկաթուղիները պատրաստ է մասնակցել Հայաստանի եւ ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ
Նորաստեղծ հատուկ քննչական ծառայությունը, որը պետք է զբաղվի պետական պաշտոնյաների թույլ տված հանցանքներով, հունվարի 16-ին տարածել է հաղորդագրություն, որի համաձայն, 2008 թվականի հունվարի 16-ին ձերբակալել ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ Է, ՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հունվարի 16-ին ընդունել է Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարումը ստանձնած «Ռուսաստանի երկաթուղի» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ` ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՀՕՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՑ
Երեւանի Դալմայի այգիներ կոչվող տարածքի հողօգտագործողները հունվարի 16-ին հրապարակել են բաց նամակ, որն ուղղել են Հայաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: «Մեր խնդիրն այնքան լուսաբանված չէ, ...
ՀԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ, ԺԱՄԸ 18-ԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ
ԹԻՎ 6220208` ՊԱՐՏԱԿԵԼՈՒ ԳՈՐԾ
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԲԱՑԵԼ Է ՍԻՐՏԸ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԱՌՋԵՎ
ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ՀԱՋՈՐԴ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՆՊԱՅՄԱՆ ԼԻՆԵԼ ՀԱՅ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂԸ ՉԷ, ՈՐ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԴՈՒ, ՕԳՆԵ՞Լ ԵՍ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԻՍԿ ԻՆՉ ԳԻՆ Է ՎՃԱՐԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԻՖԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌՅՈՒԾԻ ԵՎ ԱՐԾՎԻ ԿՌԻՎԸ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՀԱՄԱՐ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԼԱՑՈՂ ԸՆԿՈՒԶԵՆԻ

ԲՈԼՈՐ ԲԱՐԻՔՆԵՐԸ, ՔԵԶ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԱԼ, ՓՈՔՐԻԿ. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱ
ՕՐԻՆԱԶԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՆԹՓՆԹԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ
- -356 Ծնվեց զորավար և պետական գործիչ, Մակեդոնայի թագավոր Ալեքսանդր Մակեդոնացին: Չնայած նրա կայսրության մեջ Հայաստանը չներգրավվեց, բայց մշակութային ժառանգությունը անշուշտ իր ուրույն ազդեցությունը ունեցավ Հայաստանի համար:
- 1892 Ծնվեց ֆրանսահայ գրող Հրաչ Զարդարյանը:
- 1894 Ծնվեց բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանը:
- 1906 Իգդիրում ծնվեց հանրապետության վաստակավոր շինարար- ճարտարապետ Հրայր Իսաբեկյանը:
- 1924 Երևանի նախկին պարետային վարչության հրապարակը կոչվեց Լենինի անունով (այժմ՝ Հանրապետության հրապարակ):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

