
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ԳԵՂԱՄՅԱՆԻՆ
Հունվարի 11-ին մամուլի ասուլիս է հրավիրել Ազգային Միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն ու նրա նախընտրական շտաբի պետ Ալեքսան Կարպետյանը, նաեւ ԱՄ այլ ղեկավարներ: Նախընտրական շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը հայտարարել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվացումն իշխանության հնարքն է եւ նա իշխանությունների նախագիծն է: Նա այդ տեսակետը բացատրում է նրանով, որ Տեր-Պետրոսյանին սատարող մամուլը ավելի շատ քննադատում է Գեղամյանին, քան իշխանությանը: Նա դրա վկայություն է համարում եւ այն, որ Գեղամյանի հասցեին հնչող Տեր-Պետրոսյանական թեւի մամուլի քննադատությունը հրապարակվում է նաեւ հեռուստաեթերում, որը իշխանական վերահսկողության տակ է:
Ազգային Միաբանության առաջնորդ Արտաշես Գեղամյանն էլ, ով նույնպես նախագահի թեկնածու է, ասել է, թե Սերժ Սարգսյանի համար ամենից հարմար մրցակիցը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, քանի որ իշխանությունը նրա դեմ ունի այնքան պահած բան, որ եթե հրապարակի, անհրաժեշտության դեպքում, ապա Տեր-Պետրոսյանի համար չի լինի լավ: Գեղամյանի կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանն ամենեւին էլ ուժեղ թեկնածու չէ, այլ լրագրողներն են նրա վարկանիշն ուռճացնում: Ինչ վերաբերում է այն բանին, թե ինքն է Սերժ Սարգսյանի դրածոն, առավել եւս, երբ իր մասին վատ կարծիքներ արտահայտող Սերժ Սարգսյանն այժմ գովում է իրեն, ապա Արտաշես Գեղամյանը պատասխանում է. «Սերժ Սարգսյանը իմ հասցեին տվեց քաղաքական գնահատական, եւ ես ասացի, որ հաճելիորեն զարմացա, որովհետեւ դա ինձ համար անակնկալ էր: Երբ անձնական վերաբերմունքը դնում ես մի կողմ եւ առաջնայինը պետականության հարցերն ես առաջ բերում, պետականությանը նպաստող կամ պետականության հիմքերը սատարող տեսանկյունից ես քաղաքական գործչին գնահատում, կնշանակի` դու իրապես երկրի պատրիոտն ես: Սա է Սերժ Սարգսյանի ասածի առանցքը: Ինչը խորթ է Լեւոն Տեր-Պետրոսյանին», ասում է Արտաշես Գեղամյանը:
Իսկ նրա տեղակալ Սարգիս Մուրադխանյանը իր դժգոհությունն է հայտնել ՕԵԿ եւ ՀՅԴ նախագահի թեկնածուներից, որոնք «հալած յուղի տեղ են ընդունում Լեւոն Տեր-Պետրոսյանի այն ասածները, թե բացի ՀՅԴ եւ ՕԵԿ թեկնածուների, մյուս թեկնածուները իշխանությունների պատվերն են կատարում»: «Եթե ասում եք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բան է ասել, ուրեմն դրա համար լուրջ հիմքեր ունի, միգուցե տղամարդկություն ունենաք եւ միանգամից ասեք, որ դուք նրա կողմից եք: Համ մեզ, համ ժողովրդի համար պարզ կլինի», ասում է Սարգիս Մուրադխանյանը:
ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Միջազգային դիտորդների հակասական, ոչ միարժեք գործունեությանը հայաստանյան ընտրողն արդեն սովոր է: Վերջին թարմ օրինակն այդ դիտորդների տարօրինակ պահվածքն էր Վրաստանի նախագահի արտահերթ ընտրությանը: Մեր կայքի ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանը հունվարի 10-ին երկօրյա մասնավոր այցով մեկնել է Ֆրանսիա` Փարիզի ակնաբուժական կենտրոններից մեկում հետազոտվելու համար:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈՒՉԻԿԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ԱՌԿԱ գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում, իր կամքից էլ գուցե անկախ, բացահայտել է Հայաստանի տնտեսության փաստացի ամբողջ թշվառությունը, թեեւ պերճանքի ֆոնին: ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՇԵԼՈՒ ԵՆ ՇԱՐԺՄԱՆ 20 ԱՄՅԱԿԸ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ստեղծվել է տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով, որի համանախագահներ են նշանակվել ԼՂՀ ...ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է
Դինո Գոլդ Մայնինգ Ընկերությունը որը Դանդի Փրեշըս Մեթալս Ինք.-ի մասնաճյուղն է, ցավով հայտնում է, որ 2008 թ. հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի Կապան քաղաքի Շահումյանի ստորգետնյա հանքի հյուսիսային ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՊԿ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ՉԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ
Հայաստանում 2008 թ.-ի գարնանը ծրագրված ՀԱՊԿ Սահմանագիծ-2008 զորավարժություններն ուղղված չեն Ադրբեջանի դեմ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Զորավարժությունների անցկացման մասին ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը հունվարի 11-ին Արմենիա Մարիոտ հյուրանոցում տվել է իր առաջին մամուլի ասուլիսը այն բանից ի վեր, ինչ վերադարձել է ակտիվ քաղաքականություն: Տեր-Պետրոսյանի վերջին ...ԻՆՉԸ ԿՓՈԽԻ ԵՎ ՉԻ ՓՈԽԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ
Հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, որը առաջինն է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունից հետո, նա անդրադարձել է մի քանի հարցերի, որոնք վերաբերել են նախագահ դառնալուց հետո ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՀԱՐՑ ՏՎՈՂՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԻ
Ինչպես եք պատրաստվում փետրվարի 20-ին տեր կանգնել ձեր ձայներին, եթե փետրվարի 19-ին իշխանությունը կեղծի ընտրությունն ու գողանա դրանք: Այդ մասին հունվարի 11-ին լրագրողները հարց են ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ...ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանն այսօր հանդիպելով լրագրողներին, ասել է, թե իր կուսակցության համար կարեւոր է նախագահի ընտրությունն անցկացնել բարձր մակարդակով, ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԾԱՂԻԿ ԿԱՎԵԼԱՑՆԻ ՍԿՈՒՏԵՂԻ ՎՐԱ, ՄԻՆՉԵՎ ԱՅՆ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ
Ես դեմ եմ, որ ժողովրդավարությունը պարտադրվի դրսից, դա միայն վատ հետեւանք կարող է ունենալ, եթե չենք գիտակցում, որ ժողովրդավարությունը մեզ է պետք, մեր համար է լավ եւ պետք է կառուցվի` բխելով մեր սրտից: Այդ ...10-15 ՀԱԶԱՐԱՆՈՑ ԲԱՆԱԿԻ ԵՐԱԶԱՆՔ
Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն ու միայն Ղարաբաղի հարցի կարգավորումից հետո, հունվարի 11-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՐԾՔՈՎ ԷՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Երբ հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները փորձել են Լեւոն Տեր-Պետրոսյանից մեկնաբանություն ստանալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մոտեցումների մասին Վարդան ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ԳԵՂԱՄՅԱՆԻՆ
Հունվարի 11-ին մամուլի ասուլիս է հրավիրել Ազգային Միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն ու նրա նախընտրական շտաբի պետ Ալեքսան Կարպետյանը, նաեւ ԱՄ այլ ղեկավարներ: Նախընտրական շտաբի պետ Ալեքսան ...ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է 6, ԿԱՍԵՑՎԵԼ 7 ԱՐՏՈՆԱԳԻՐ
Ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության տվյալով, 2007 թվականի ընթացքում նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման վեց լիցենզիա, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը: ...ԶԼՄ-ՆԵՐԸ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ
Հայասատնի ԶԼՄ-ները նախընտրական փուլում նախագահի բոլոր թեկնածուներին հավասար հնարավորություններ չեն ընձեռում: Այս մասին հայտարարել է Օրինաց երկիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը, ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԹԵՐԵՎՍ ԿԼԻՆԻ 9 ԹԵԿՆԱԾՈՒ
Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային համաձայնություն կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն ասում է, որ եթե առաջիկա ընտրությունը լինի արդար, ապա կլինի երկրորդ փուլ, եւ թեկնածուներից մեկն էլ ինքը կլինի: ...ՆՐԱՆՔ ԵՂԵԼ ԵՆ ԱՅՍՏԵՂ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ
Հունվարի 15-ին կրկին Երեւան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նա նշել է, թե ժամանման հստակ ժամկետի ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՂԲՈՐԸ ԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԻՆ
Հունվարի 11-ին բավական ուշագրավ հայտարարությամբ են հանդես եկել մտավորականների ֆորումի ավագանու անդամները: Նրանք հիշատակում են «Հայկական ժամանակ» օրաթերթի 2007 թվականի դեկտեմբերի 27-ի համարում տպագրված ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ ՍԵՎԱՆԻ ՋՐԱՌՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՕՐԵՆՔԸ
ՍԱԲՈՏԱԺ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ DVD-ՆԵՐ
ԱՌԿԱ Է ՄԻ ՎԻՃԱԿ, ԵՐԲ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՇԱՏԵՐԸ
ՀԱՊԿ ՄՆՈՒՄ Է ԹՂԹԻ ՎՐԱ
ԻՍԿ ԻՆՉ ԳԻՆ Է ՎՃԱՐԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԻՖԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌՅՈՒԾԻ ԵՎ ԱՐԾՎԻ ԿՌԻՎԸ

ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱՎԵՐԻՆ
ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՕՐԻՆԱԶԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՆԹՓՆԹԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ
ՀԵՏՏՈՆԱԿԱՆ ԿԵՆԱՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍԵՂԱՆԻՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՈՐ ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆԻ՞
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
- 1921 Հայաստանի զորքերի ընդհանուր հրամանատար Դրաստամատ Կանայանը (Դրոն) մի խումբ հայ սպաների հետ հեռացվեց Հայաստանից: Դրոն վախճանվեց տարագրության մեջ, 1956 թվականին, ԱՄՆ-ում:
- 1924 Երևանում հիմնադրվեց «Գիրք» հրատարակչական ընկերությունը՝ Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ:
- 1936 Կամերային անսամբլների խորհրդային երաժշտության լավագույն կատարման համամիութենական մրցույթում առաջին տեղը գրավեց Կոմիտասի անվան լարային քառյակը:
- 1942 Կերչի թերակղզում մարտական իրադրության մեջ ձևավորվում է 390-րդ հայկական դիվիզիան՝ գնդապետ Ս. Զաքյանի հրամանատարությամբ: Հայաստանում գտնվող 409-րդ դիվիզիան, համալրվելով հայ ռազմիկներով ու սպաներով, դառնում է հայկական դիվիզիա՝ Ա. Վասիլյանի հրամանատարությամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

