
10-15 ՀԱԶԱՐԱՆՈՑ ԲԱՆԱԿԻ ԵՐԱԶԱՆՔ
Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն ու միայն Ղարաբաղի հարցի կարգավորումից հետո, հունվարի 11-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Դրանից առաջ որեւէ բան սպասել անիմաստ է: Մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, Թուրքիայի սահմանը մեզ համար փակ կմնա: Լուծում ասելով ես նկատի չունեմ վերջնական լուծումը: Ես համոզված եմ, եթե Ղարաբաղի հարցի կարգավորման խնդրում որեւէ լուրջ առաջընթաց անգամ արձանագրվի, ապա Թուրքիան սահմանները կբացի, դրանով բերելով իր նպաստը այդ լուծման մեջ», ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Իսկ Ղարաբաղի հարցում նա նշում է, որ Հայաստանը վարում է հարցը չկարգավորելու քաղաքականություն, ինչը թույլ չի տալիս ակնկալել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում:
«Ինչ վերաբերում է, թե Ադրբեջանում կամ Թուրքիայում ինչ են մտածում իմ հաղթանակի մասին, դա իրենց գործն է: Մենք մեր հարցն ենք լուծում, մեր ժողովուրդն է ինձ ընտրում, ոչ թե թուրքերը կամ ադրբեջանցիները», ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ իր ակտիվացումը եւ հնարավոր հաղթանակը ողջունում են թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները:
Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատել է նաեւ, որ օրինակ Սերժ Սարգսյանի հաղթանակի ցանկալիության մասին ադրբեջանական մամուլում կան տասնյակ ավելի շատ հրապարակումներ:
Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, Հայաստանը պետք է իր անվտանգությունը ապահովված համարի հարեւանների հետ հաշտ ապրելու, ոչ թե այս կամ այն անվտանգության համակարգին հարելու միջոցով: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ այդ իսկ պատճառով պետք է հնարավորն անել մեր բոլոր չորս հարեւանների հետ հաշտ լինելու, եւ այդիսով մեր անվտանգությունն ապահովելու համար: Այդ առումով, նա նույնիսկ երազում է, որ գա այդպիսի ժամանակաշրջան, երբ Հայաստանն այլեւս կարիք չի ունենա պահել այնպիսի մեծաթիվ բանակ, որքան այժմ, քանի որ ստիպված է դա անել հաշվի առնելով հարեւանների հետ հարաբերությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ այդպիսի բանակ ունենալը Հայաստանի համար բավական մեծ բեռ է եւ նույնիսկ մեզանից ավելի զարգացած երկրներ չեն պահում այդօրինակ բանակներ: Առաջին նախագահն ասում է, որ ինքը երազում է այն օրը, երբ Հայաստանին բավարար կլինի պահել 10-15 հազարանոց բանակ, ունենալով հաշտ հարեւաններ:
ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Միջազգային դիտորդների հակասական, ոչ միարժեք գործունեությանը հայաստանյան ընտրողն արդեն սովոր է: Վերջին թարմ օրինակն այդ դիտորդների տարօրինակ պահվածքն էր Վրաստանի նախագահի արտահերթ ընտրությանը: Մեր կայքի ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանը հունվարի 10-ին երկօրյա մասնավոր այցով մեկնել է Ֆրանսիա` Փարիզի ակնաբուժական կենտրոններից մեկում հետազոտվելու համար:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈՒՉԻԿԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ԱՌԿԱ գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում, իր կամքից էլ գուցե անկախ, բացահայտել է Հայաստանի տնտեսության փաստացի ամբողջ թշվառությունը, թեեւ պերճանքի ֆոնին: ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՇԵԼՈՒ ԵՆ ՇԱՐԺՄԱՆ 20 ԱՄՅԱԿԸ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ստեղծվել է տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով, որի համանախագահներ են նշանակվել ԼՂՀ ...ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է
Դինո Գոլդ Մայնինգ Ընկերությունը որը Դանդի Փրեշըս Մեթալս Ինք.-ի մասնաճյուղն է, ցավով հայտնում է, որ 2008 թ. հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի Կապան քաղաքի Շահումյանի ստորգետնյա հանքի հյուսիսային ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՊԿ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ՉԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ
Հայաստանում 2008 թ.-ի գարնանը ծրագրված ՀԱՊԿ Սահմանագիծ-2008 զորավարժություններն ուղղված չեն Ադրբեջանի դեմ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Զորավարժությունների անցկացման մասին ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը հունվարի 11-ին Արմենիա Մարիոտ հյուրանոցում տվել է իր առաջին մամուլի ասուլիսը այն բանից ի վեր, ինչ վերադարձել է ակտիվ քաղաքականություն: Տեր-Պետրոսյանի վերջին ...ԻՆՉԸ ԿՓՈԽԻ ԵՎ ՉԻ ՓՈԽԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ
Հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, որը առաջինն է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունից հետո, նա անդրադարձել է մի քանի հարցերի, որոնք վերաբերել են նախագահ դառնալուց հետո ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՀԱՐՑ ՏՎՈՂՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԻ
Ինչպես եք պատրաստվում փետրվարի 20-ին տեր կանգնել ձեր ձայներին, եթե փետրվարի 19-ին իշխանությունը կեղծի ընտրությունն ու գողանա դրանք: Այդ մասին հունվարի 11-ին լրագրողները հարց են ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ...ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանն այսօր հանդիպելով լրագրողներին, ասել է, թե իր կուսակցության համար կարեւոր է նախագահի ընտրությունն անցկացնել բարձր մակարդակով, ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԾԱՂԻԿ ԿԱՎԵԼԱՑՆԻ ՍԿՈՒՏԵՂԻ ՎՐԱ, ՄԻՆՉԵՎ ԱՅՆ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ
Ես դեմ եմ, որ ժողովրդավարությունը պարտադրվի դրսից, դա միայն վատ հետեւանք կարող է ունենալ, եթե չենք գիտակցում, որ ժողովրդավարությունը մեզ է պետք, մեր համար է լավ եւ պետք է կառուցվի` բխելով մեր սրտից: Այդ ...10-15 ՀԱԶԱՐԱՆՈՑ ԲԱՆԱԿԻ ԵՐԱԶԱՆՔ
Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն ու միայն Ղարաբաղի հարցի կարգավորումից հետո, հունվարի 11-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՐԾՔՈՎ ԷՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Երբ հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները փորձել են Լեւոն Տեր-Պետրոսյանից մեկնաբանություն ստանալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մոտեցումների մասին Վարդան ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ԳԵՂԱՄՅԱՆԻՆ
Հունվարի 11-ին մամուլի ասուլիս է հրավիրել Ազգային Միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն ու նրա նախընտրական շտաբի պետ Ալեքսան Կարպետյանը, նաեւ ԱՄ այլ ղեկավարներ: Նախընտրական շտաբի պետ Ալեքսան ...ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է 6, ԿԱՍԵՑՎԵԼ 7 ԱՐՏՈՆԱԳԻՐ
Ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության տվյալով, 2007 թվականի ընթացքում նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման վեց լիցենզիա, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը: ...ԶԼՄ-ՆԵՐԸ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ
Հայասատնի ԶԼՄ-ները նախընտրական փուլում նախագահի բոլոր թեկնածուներին հավասար հնարավորություններ չեն ընձեռում: Այս մասին հայտարարել է Օրինաց երկիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը, ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԹԵՐԵՎՍ ԿԼԻՆԻ 9 ԹԵԿՆԱԾՈՒ
Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային համաձայնություն կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն ասում է, որ եթե առաջիկա ընտրությունը լինի արդար, ապա կլինի երկրորդ փուլ, եւ թեկնածուներից մեկն էլ ինքը կլինի: ...ՆՐԱՆՔ ԵՂԵԼ ԵՆ ԱՅՍՏԵՂ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ
Հունվարի 15-ին կրկին Երեւան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նա նշել է, թե ժամանման հստակ ժամկետի ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՂԲՈՐԸ ԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԻՆ
Հունվարի 11-ին բավական ուշագրավ հայտարարությամբ են հանդես եկել մտավորականների ֆորումի ավագանու անդամները: Նրանք հիշատակում են «Հայկական ժամանակ» օրաթերթի 2007 թվականի դեկտեմբերի 27-ի համարում տպագրված ...
ՂԱՐԱԲԱՂ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ
ԶՈՐԱԿՈՉԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՓՈՍԻՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ «ԶՈՐԱՆԱՄԱԿԸ»
ԴՈԿՏՈՐ ԼԻԱՆ
ԻՍԿ ԻՆՉ ԳԻՆ Է ՎՃԱՐԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԻՖԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌՅՈՒԾԻ ԵՎ ԱՐԾՎԻ ԿՌԻՎԸ

ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱՎԵՐԻՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՕՐԻՆԱԶԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՆԹՓՆԹԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ
ՀԵՏՏՈՆԱԿԱՆ ԿԵՆԱՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍԵՂԱՆԻՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՈՐ ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆԻ՞
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
- 1921 Հայաստանի զորքերի ընդհանուր հրամանատար Դրաստամատ Կանայանը (Դրոն) մի խումբ հայ սպաների հետ հեռացվեց Հայաստանից: Դրոն վախճանվեց տարագրության մեջ, 1956 թվականին, ԱՄՆ-ում:
- 1924 Երևանում հիմնադրվեց «Գիրք» հրատարակչական ընկերությունը՝ Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ:
- 1936 Կամերային անսամբլների խորհրդային երաժշտության լավագույն կատարման համամիութենական մրցույթում առաջին տեղը գրավեց Կոմիտասի անվան լարային քառյակը:
- 1942 Կերչի թերակղզում մարտական իրադրության մեջ ձևավորվում է 390-րդ հայկական դիվիզիան՝ գնդապետ Ս. Զաքյանի հրամանատարությամբ: Հայաստանում գտնվող 409-րդ դիվիզիան, համալրվելով հայ ռազմիկներով ու սպաներով, դառնում է հայկական դիվիզիա՝ Ա. Վասիլյանի հրամանատարությամբ:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

