
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՀԱՐՑ ՏՎՈՂՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԻ
Ինչպես եք պատրաստվում փետրվարի 20-ին տեր կանգնել ձեր ձայներին, եթե փետրվարի 19-ին իշխանությունը կեղծի ընտրությունն ու գողանա դրանք: Այդ մասին հունվարի 11-ին լրագրողները հարց են ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով հրավիրել է քաղաքական ակտիվացումից ի վեր իր առաջին մամուլի ասուլիսը: Առաջին նախագահն ի պատասխան դրա նկատել է, ընդ որում որոշակի հեգնանքով, որ այդ հարցն արդեն բավական լրջորեն հնչեցնում են բազմաթիվ լրատվամիջոցներ:
«Ինչպես եք տեր կանգնելու ձեր ձայներին: Ֆանտաստիկ հարց: հարց տվողն ինքը պետք է տեր կանգնի: Ինձնից չպիտի պահանջեն տեր կանգնել: Կա պետություն, կա Սահմանադրական դատարան, կա դատախազություն, կա Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նրանց գործն ինչ է: Նրանց գործն է կանգնել տեր ժողովրդի ձայներին», ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա, մինչեւ չլինի այդ գիտակցությունը, երկրում չի փոխվի ոչինչ:
«Ինչ վերաբերումն է ինձ, թե ինչ եմ ես անելու, եթե տեսնեմ, որ ընտրությունները կեղծվել են: Ես անելու եմ այն, ինչ անում եմ մինչեւ հիմա: Գիտակցելով իմ իրավունքները, շատ լավ ծանոթ լինելով մեր Սահմանադրությանը, օրենքներին, միջազգային օրենքներին, միջազգային օրենսդրությանը, ես անելու եմ այդ օրենսդրությունից բխող բոլոր քայլերը: Բոլոր, ցույցեր, երթեր, պիկետներ, դատավարություններ: Սա է լինելու իմ ճանապարհը», ասում է Լեոն Տեր-Պետրոսյանը, նշելով, թե ցանկապատեր չի կոտրելու, ինչպես Վազգեն Մանուկյանը 1996 թվականին, ում մասին ակնարկ կար լրագրողների այդ հարցի մեջ, որպես առաջին կեղծված ընտրության զոհ:
«Ես ձեր ակնարկած մարդու նման ցանկապատեր չեմ կոտրելու, շենքեր չեմ գրավելու, խորհրդարանի նախագահի գլուխ չեմ ջարդելու: Եվ այդ թեկնածուն կործանվեց հենց այդ պատճառով: 1996 թվականին նա ուներ 41-42 տոկոս ձայն, հաջորդ ընտրություններում ստացավ 13 տոկոս, իսկ 2003-ին` 0,9 տոկոս: Սա է ժողովրդի վերաբերմունքը 96 թվականին նրա կատարած այդ ահավոր, ինչ ասեմ, հարվածի նկատմամբ, պետության դեմ», ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, նշելով, թե ժողովուրդը չի ընդունում այդօրինակ գործելաոճը:
Ի դեպ, առաջին նախագահը նաեւ չի համարում, թե 1996 թվականի նախագահի ընտրությունը կեղծվել է: Նա ասում է, որ Վազգեն Մանուկյանը դիմել էր Սահմանադրական դատարան, ընտրակեղծիքների կապակցությամբ, բայց չէր կարողացել դրանք ապացուցել: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, թե Մանուկյանն իրավունք ունի կարծել, թե 1996 թվականի նախագահի ընտրությունը կեղծվել է: «Ես հարգում եմ նրա այդ համոզմունքը եւ կարծիքը: Բայց քաղաքականությունը կարծիք չէ, քաղաքականությունը համոզմունք չէ: Քաղաքականությունն իրավական պրոցես է եւ կապված է պետության հետ», ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, նշելով, որ 1996 թվականի ընտրությունից հետո Վազգեն Մանուկյանը 1000-ից ավելի տեղամասի արձանագրություն է ներկայացրել Սահմանադրական դատարան, որ հաստատի կեղծիքը, բայց չի կարողացել ապացուցել:
«Այդ 1039, թե քանի արձանագրություն էր, ընդամենը 1600-ից, միայն մի քանի տասնյակ արձանագրություններում եղել են թվական անճշտություններ», ասում է Տեր-Պետրոսյանը, ընդգծելով, որ այդպիսի անճշտություններ բոլոր ընտրություններում լինում են հազարներով:
«Սա իրավական պրոցես է: Սա իմ եւ Մանուկյանի լուծելիք խնդիրը չէ, համոզմունքների ու կարծիքների հետ կապված չէ: Իրավական գործընթաց է տեղի ունեցել, ԿԸՀ-ն կայացրել է իր որոշումը, Սահմանադրական դատարանն էլ իրենը, միջազգային դիտորդական կազմակերպություններն, այո, նշել են անճշտություններ, նշել են թերություններ, կեղծիքներ ինչ որ հանձնաժողովներում, բայց ընդունել են ընտրությունների արդյունքները», ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, միջազգային դիտորդները երկու դեպքում է, որ չեն ճանաչել ընտրության արդյունքը` մեկ անգամ Ալբանիայում, մեկ էլ Բելառուսում, իսկ ահա Հայաստանում, 1996 թվականին, այդպիսի բան տեղի չի ունեցել:
ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Միջազգային դիտորդների հակասական, ոչ միարժեք գործունեությանը հայաստանյան ընտրողն արդեն սովոր է: Վերջին թարմ օրինակն այդ դիտորդների տարօրինակ պահվածքն էր Վրաստանի նախագահի արտահերթ ընտրությանը: Մեր կայքի ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանը հունվարի 10-ին երկօրյա մասնավոր այցով մեկնել է Ֆրանսիա` Փարիզի ակնաբուժական կենտրոններից մեկում հետազոտվելու համար:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈՒՉԻԿԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ԱՌԿԱ գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում, իր կամքից էլ գուցե անկախ, բացահայտել է Հայաստանի տնտեսության փաստացի ամբողջ թշվառությունը, թեեւ պերճանքի ֆոնին: ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՇԵԼՈՒ ԵՆ ՇԱՐԺՄԱՆ 20 ԱՄՅԱԿԸ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ստեղծվել է տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով, որի համանախագահներ են նշանակվել ԼՂՀ ...ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է
Դինո Գոլդ Մայնինգ Ընկերությունը որը Դանդի Փրեշըս Մեթալս Ինք.-ի մասնաճյուղն է, ցավով հայտնում է, որ 2008 թ. հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի Կապան քաղաքի Շահումյանի ստորգետնյա հանքի հյուսիսային ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՊԿ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ՉԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ
Հայաստանում 2008 թ.-ի գարնանը ծրագրված ՀԱՊԿ Սահմանագիծ-2008 զորավարժություններն ուղղված չեն Ադրբեջանի դեմ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Զորավարժությունների անցկացման մասին ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը հունվարի 11-ին Արմենիա Մարիոտ հյուրանոցում տվել է իր առաջին մամուլի ասուլիսը այն բանից ի վեր, ինչ վերադարձել է ակտիվ քաղաքականություն: Տեր-Պետրոսյանի վերջին ...ԻՆՉԸ ԿՓՈԽԻ ԵՎ ՉԻ ՓՈԽԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ
Հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, որը առաջինն է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունից հետո, նա անդրադարձել է մի քանի հարցերի, որոնք վերաբերել են նախագահ դառնալուց հետո ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՀԱՐՑ ՏՎՈՂՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԻ
Ինչպես եք պատրաստվում փետրվարի 20-ին տեր կանգնել ձեր ձայներին, եթե փետրվարի 19-ին իշխանությունը կեղծի ընտրությունն ու գողանա դրանք: Այդ մասին հունվարի 11-ին լրագրողները հարց են ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ...ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանն այսօր հանդիպելով լրագրողներին, ասել է, թե իր կուսակցության համար կարեւոր է նախագահի ընտրությունն անցկացնել բարձր մակարդակով, ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԾԱՂԻԿ ԿԱՎԵԼԱՑՆԻ ՍԿՈՒՏԵՂԻ ՎՐԱ, ՄԻՆՉԵՎ ԱՅՆ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ
Ես դեմ եմ, որ ժողովրդավարությունը պարտադրվի դրսից, դա միայն վատ հետեւանք կարող է ունենալ, եթե չենք գիտակցում, որ ժողովրդավարությունը մեզ է պետք, մեր համար է լավ եւ պետք է կառուցվի` բխելով մեր սրտից: Այդ ...10-15 ՀԱԶԱՐԱՆՈՑ ԲԱՆԱԿԻ ԵՐԱԶԱՆՔ
Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն ու միայն Ղարաբաղի հարցի կարգավորումից հետո, հունվարի 11-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՐԾՔՈՎ ԷՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Երբ հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները փորձել են Լեւոն Տեր-Պետրոսյանից մեկնաբանություն ստանալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մոտեցումների մասին Վարդան ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ԳԵՂԱՄՅԱՆԻՆ
Հունվարի 11-ին մամուլի ասուլիս է հրավիրել Ազգային Միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն ու նրա նախընտրական շտաբի պետ Ալեքսան Կարպետյանը, նաեւ ԱՄ այլ ղեկավարներ: Նախընտրական շտաբի պետ Ալեքսան ...ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է 6, ԿԱՍԵՑՎԵԼ 7 ԱՐՏՈՆԱԳԻՐ
Ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության տվյալով, 2007 թվականի ընթացքում նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման վեց լիցենզիա, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը: ...ԶԼՄ-ՆԵՐԸ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ
Հայասատնի ԶԼՄ-ները նախընտրական փուլում նախագահի բոլոր թեկնածուներին հավասար հնարավորություններ չեն ընձեռում: Այս մասին հայտարարել է Օրինաց երկիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը, ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԹԵՐԵՎՍ ԿԼԻՆԻ 9 ԹԵԿՆԱԾՈՒ
Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային համաձայնություն կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն ասում է, որ եթե առաջիկա ընտրությունը լինի արդար, ապա կլինի երկրորդ փուլ, եւ թեկնածուներից մեկն էլ ինքը կլինի: ...ՆՐԱՆՔ ԵՂԵԼ ԵՆ ԱՅՍՏԵՂ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ
Հունվարի 15-ին կրկին Երեւան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նա նշել է, թե ժամանման հստակ ժամկետի ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՂԲՈՐԸ ԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԻՆ
Հունվարի 11-ին բավական ուշագրավ հայտարարությամբ են հանդես եկել մտավորականների ֆորումի ավագանու անդամները: Նրանք հիշատակում են «Հայկական ժամանակ» օրաթերթի 2007 թվականի դեկտեմբերի 27-ի համարում տպագրված ...
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԱՅԹԱՔԵԼ Է
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ «ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼԻՍ»
ՍՈՉԻՆ, ՍՏԱՄԲՈՒԼԸ, ԳՅՈՒԼԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ
«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆ» ԼԱՍՏԱՆԱՎԸ
ԻՍԿ ԻՆՉ ԳԻՆ Է ՎՃԱՐԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԻՖԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌՅՈՒԾԻ ԵՎ ԱՐԾՎԻ ԿՌԻՎԸ

ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱՎԵՐԻՆ
ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՕՐԻՆԱԶԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՆԹՓՆԹԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ
ՀԵՏՏՈՆԱԿԱՆ ԿԵՆԱՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍԵՂԱՆԻՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՈՐ ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆԻ՞
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
- 1921 Հայաստանի զորքերի ընդհանուր հրամանատար Դրաստամատ Կանայանը (Դրոն) մի խումբ հայ սպաների հետ հեռացվեց Հայաստանից: Դրոն վախճանվեց տարագրության մեջ, 1956 թվականին, ԱՄՆ-ում:
- 1924 Երևանում հիմնադրվեց «Գիրք» հրատարակչական ընկերությունը՝ Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ:
- 1936 Կամերային անսամբլների խորհրդային երաժշտության լավագույն կատարման համամիութենական մրցույթում առաջին տեղը գրավեց Կոմիտասի անվան լարային քառյակը:
- 1942 Կերչի թերակղզում մարտական իրադրության մեջ ձևավորվում է 390-րդ հայկական դիվիզիան՝ գնդապետ Ս. Զաքյանի հրամանատարությամբ: Հայաստանում գտնվող 409-րդ դիվիզիան, համալրվելով հայ ռազմիկներով ու սպաներով, դառնում է հայկական դիվիզիա՝ Ա. Վասիլյանի հրամանատարությամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

