
ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
- Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը հունվարի 11-ին Արմենիա Մարիոտ հյուրանոցում տվել է իր առաջին մամուլի ասուլիսը այն բանից ի վեր, ինչ վերադարձել է ակտիվ քաղաքականություն: Տեր-Պետրոսյանի վերջին մամուլի ասուլիսը եղել է գրեթե 11 տարի առաջ, երբ նա նախագահ էր, 1997 թվականի սեպտեմբերի 26-ին: Մինչեւ ասուլիսը սկսելը, առաջին նախագահն իրեն բնորոշ ժպիտով հայտարարել է, թե խոստանում է տասը տարի անց նույնպես այդօրինակ խոշոր մամուլի ասուլիս կազմակերպել, ակնարկելով, որ ասուլիսների միջեւ ընկած ժամանակահատվածի տարբերությունը տասնամյակ է:

Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված առաջին հարցն էլ վերաբերում էր հենց տասնամյակին եւ այդ ընթացքում նրա լռությանը, եւ այդ լռությունը խախտելու դրդապատճառներին: Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այն երկրները, որտեղ տեղի են ունենում նորմալ ընտրություններ, եւ իշխանությունը ձեւավորվում է այդ ժողովրդավարական մեխանիզմով, նախկին նախագահները պետք է մտածեն ոչ թե քաղաքականություն վերադառնալու, այլ գիտությամբ, այգեգործությամբ, թոռներով զբաղվելու մասին: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ ինքը երջանիկ կլիներ չմիջամտել քաղաքականությանը: Բայց նա տեսնում է մի համակարգ, որը բնորոշում է ազգակործան բառով: Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եթե ինքը զգում է ու գիտակցում, որ կարող է նպաստել առկա խնդիրների լուծմանը, սկսած համակարգի հեռացումից, ապա չի կարող տանը հանգիստ նստել, հետեւաբար իր քաղաքականություն վերադառնալը ոչ թե խղճի հարց է, այլ հստակ քաղաքական ուղեգիծ: Հատկապես, ընդգծում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ ինքը որոշակի պատասխանատվություն է կրում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու համար, ինչի շնորհիվ է, որ նրանք այժմ ձեւավորել են ներկա արատավոր համակարգը:
Նախկին նախագահը նշում է, թե իհարկե ինքը պատասխանատու չէ այն պաշտոնների համար, որ նրանք հետագայում զբաղեցրել են, ընտրվել կամ չեն ընտրվել նախագահ, բայց եթե ինքը նրանց չբերեր, ապա նրանք այժմ Հայաստանի իշխանություն չէին լինի: Եթե ներկայիս իշխանությունը շարունակի պաշտոնավարել եւս տասը տարի, ապա ըստ նախկին նախագահի, դա կլինի մղձավանջ եւ փորձություններով լի ժամանակաշրջան:
Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչու է հատկապես հիմա որոշում վերադառնալ, եւ ոչ թե ասենք ավելի շուտ, երբ ձեւավերվում ու կայանում էր համակարգը, ապա Տեր-Պետրոսյանն ասում է, թե նախկինում իրեն էլի եղել են վերադառնալու առաջարկություններ եւ խնդրանքներ իր համախոհների շուրթերից: «2003 թվականին էլ ինձ եղել են բազմաթիվ դիմումներ, նույնիսկ փորձել են հիմնավորել, որ անհրաժեշտ է որ ես մտնեմ նախագահական ընտրարշավի մեջ: Բայց ես կտրականապես մերժել եմ, հասկանալով, որ դեռ իմ ժամանակը չէ: 2003-ը Ստեփան Դեմիրճյանի աստեղային ժամն էր, ես եթե մտնեի էլ, որեւէ շանս ես չէի ունենա այդ ընտրություններում հաղթելու համար, առավել եւս, կխանգարեի Ստեփան Դեմիրճյանին, որը բացարձակապես սխալ կլիներ եւ իր համար, եւ ինձ համար, եւ մեր երկրի համար: Հիմա, ինչ է փոխվել հիմա: Հիմա որոշ բան փոխվել է», ասում է Լեւոն Տեր Պետրոսյանը, առաջիններից մեկը նշելով, որ խորհրդարանի ընտրությունից հետո ինքը արձանագրել է, որ ընդդիմությունն այլեւս այն քաղաքական գործոնը չէ, որ կարողանա պայքարել նախագահի ընտրությանը եւ լինել իշխանության այլընտրանք:
Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, թե մտնելով քաղաքականություն, ինքը չունի անձնական որեւէ ակնկալիք, ինքնաբավ մարդ է, գիտնական եւ ինքը շատ ավելի գոհ ու երջանիկ կլիներ զբաղվել գիտությամբ, ինչպես որ 88-ից առաջ էր, առավել եւս, որ նա եղել է իր ասպարեզում համաշխարհային մակարդակի գիտնական, ինչպես ինքն է նշում:
Ինչ վերաբերում է նախագահ դառնալու իր շանսին, իր ունեցած վարկանիշին եւ հանրությանը համոզելու հնարավորությանը, ապա Տեր-Պետրոսյանը համարում է, որ եթե փետրվարի 19-ին ինքը հաղթի, ապա կնշանակի, որ հասարակությանը համոզել է, իսկ եթե ոչ, կնշանակի, որ դա չի ստացվել: Ամեն դեպքում, Հայաստանի նախկին նախագահն ասում է, որ Հայաստանում, մինչեւ փետրվարի 19-ը, չի լինի որեւէ քաղաքացի, որեւէ ընտրող, որին չհասնեն իր մոտեցումներն ու պատկերացումները երկրի զարգացման մասին, մնացածը կորոշի ընտրողը: Առաջին նախագահի գնահատմամբ, հանրությանը ամենից հասանելին հենց իր մոտեցումներն են, հենց իրենք ունեն ամենից մեծ լսարանը, ի դեմ այն կես միլիոն քաղաքացիների, որոնց բաժանվել են իր ելույթների տեսասկավառակները, եւ այն բոլորի, որոնց դեռ կբաժանվեն: Նույնիսկ իշխանության թեկնածուն, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, չունի այնքան լսարան, որքան առաջին նախագահը, թեեւ ունի մեկ տասնյակից ավելի վերահսկվող հեռուստաալիքներ եւ կարծում է, թե ցուցադրվելով դրանցով, ինքը արժանանում է ժողովրդի ակնդրությանը:
Վարկանիշի առումով Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ ինքն այն մարդը չէ, որ հայտարարի, թե անվերապահ հաղթելու է, կամ չի կասկածում հաղթանակին: «Այդպիսի բան չկա», ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, նկատելով սակայն, որ ինքն է այն միակ ուժը, որ կարող է լինել իշխանությանը ռեալ հակադիր ուժ: Ինչ վերաբերում է իշխանության, մասնավորապես Սերժ Սարգսյանի որոշակի սցենարներին, կապված նախագահի ընտրության ընթացքի եւ դրանում Լեւոն Տեր-Պետրոսյանին հատկացվող ցածր տոկոսների մասին, ապա առաջին նախագահն ասում է, թե ինքը չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի սցենարները: «Ես ունեմ իմ սցենարը եւ իրականացնելու եմ այդ սցենարը», ասում է առաջին նախագահը, նշելով, որ այդ սցենարն, ի դեպ, հաջող էլ ընթանում է: «Եթե մյուսներն ասում են, թե իրենք հաղթելու են, ապա ես ասում եմ, որ արդեն հաղթած եմ», հայտարարում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Իսկ իր նախագահ դառնալու դեպքում, նրա իսկ խոսքով, իշխանության են գալու այն ուժերը, քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները, որոնք սատարում են իրեն: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, այդ սատարող գործիչներից յուրաքանչյուրը համապատասխան պետական պաշտոն կստանձնի ըստ նախընտրական շրջանում իր կատարած աշխատանքի, ըստ վաստակի: Դա է Տեր-Պետրոսյանի թիմը, հայտնի մարդիկ, նշում է նա եւ ասում, որ հենց նրանք էլ ըստ իրենց կատարած աշխատանքի կարժանանան պետական կառավարման համակարգի տարբեր տեղերում աշխատելու հնարավորությանը:
ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Միջազգային դիտորդների հակասական, ոչ միարժեք գործունեությանը հայաստանյան ընտրողն արդեն սովոր է: Վերջին թարմ օրինակն այդ դիտորդների տարօրինակ պահվածքն էր Վրաստանի նախագահի արտահերթ ընտրությանը: Մեր կայքի ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանը հունվարի 10-ին երկօրյա մասնավոր այցով մեկնել է Ֆրանսիա` Փարիզի ակնաբուժական կենտրոններից մեկում հետազոտվելու համար:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈՒՉԻԿԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ԱՌԿԱ գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում, իր կամքից էլ գուցե անկախ, բացահայտել է Հայաստանի տնտեսության փաստացի ամբողջ թշվառությունը, թեեւ պերճանքի ֆոնին: ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՇԵԼՈՒ ԵՆ ՇԱՐԺՄԱՆ 20 ԱՄՅԱԿԸ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ստեղծվել է տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով, որի համանախագահներ են նշանակվել ԼՂՀ ...ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է
Դինո Գոլդ Մայնինգ Ընկերությունը որը Դանդի Փրեշըս Մեթալս Ինք.-ի մասնաճյուղն է, ցավով հայտնում է, որ 2008 թ. հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի Կապան քաղաքի Շահումյանի ստորգետնյա հանքի հյուսիսային ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՊԿ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ՉԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ
Հայաստանում 2008 թ.-ի գարնանը ծրագրված ՀԱՊԿ Սահմանագիծ-2008 զորավարժություններն ուղղված չեն Ադրբեջանի դեմ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Զորավարժությունների անցկացման մասին ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը հունվարի 11-ին Արմենիա Մարիոտ հյուրանոցում տվել է իր առաջին մամուլի ասուլիսը այն բանից ի վեր, ինչ վերադարձել է ակտիվ քաղաքականություն: Տեր-Պետրոսյանի վերջին ...ԻՆՉԸ ԿՓՈԽԻ ԵՎ ՉԻ ՓՈԽԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ
Հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, որը առաջինն է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունից հետո, նա անդրադարձել է մի քանի հարցերի, որոնք վերաբերել են նախագահ դառնալուց հետո ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՀԱՐՑ ՏՎՈՂՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԻ
Ինչպես եք պատրաստվում փետրվարի 20-ին տեր կանգնել ձեր ձայներին, եթե փետրվարի 19-ին իշխանությունը կեղծի ընտրությունն ու գողանա դրանք: Այդ մասին հունվարի 11-ին լրագրողները հարց են ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ...ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանն այսօր հանդիպելով լրագրողներին, ասել է, թե իր կուսակցության համար կարեւոր է նախագահի ընտրությունն անցկացնել բարձր մակարդակով, ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԾԱՂԻԿ ԿԱՎԵԼԱՑՆԻ ՍԿՈՒՏԵՂԻ ՎՐԱ, ՄԻՆՉԵՎ ԱՅՆ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ
Ես դեմ եմ, որ ժողովրդավարությունը պարտադրվի դրսից, դա միայն վատ հետեւանք կարող է ունենալ, եթե չենք գիտակցում, որ ժողովրդավարությունը մեզ է պետք, մեր համար է լավ եւ պետք է կառուցվի` բխելով մեր սրտից: Այդ ...10-15 ՀԱԶԱՐԱՆՈՑ ԲԱՆԱԿԻ ԵՐԱԶԱՆՔ
Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն ու միայն Ղարաբաղի հարցի կարգավորումից հետո, հունվարի 11-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՐԾՔՈՎ ԷՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Երբ հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները փորձել են Լեւոն Տեր-Պետրոսյանից մեկնաբանություն ստանալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մոտեցումների մասին Վարդան ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ԳԵՂԱՄՅԱՆԻՆ
Հունվարի 11-ին մամուլի ասուլիս է հրավիրել Ազգային Միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն ու նրա նախընտրական շտաբի պետ Ալեքսան Կարպետյանը, նաեւ ԱՄ այլ ղեկավարներ: Նախընտրական շտաբի պետ Ալեքսան ...ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է 6, ԿԱՍԵՑՎԵԼ 7 ԱՐՏՈՆԱԳԻՐ
Ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության տվյալով, 2007 թվականի ընթացքում նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման վեց լիցենզիա, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը: ...ԶԼՄ-ՆԵՐԸ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ
Հայասատնի ԶԼՄ-ները նախընտրական փուլում նախագահի բոլոր թեկնածուներին հավասար հնարավորություններ չեն ընձեռում: Այս մասին հայտարարել է Օրինաց երկիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը, ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԹԵՐԵՎՍ ԿԼԻՆԻ 9 ԹԵԿՆԱԾՈՒ
Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային համաձայնություն կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն ասում է, որ եթե առաջիկա ընտրությունը լինի արդար, ապա կլինի երկրորդ փուլ, եւ թեկնածուներից մեկն էլ ինքը կլինի: ...ՆՐԱՆՔ ԵՂԵԼ ԵՆ ԱՅՍՏԵՂ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ
Հունվարի 15-ին կրկին Երեւան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նա նշել է, թե ժամանման հստակ ժամկետի ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՂԲՈՐԸ ԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԻՆ
Հունվարի 11-ին բավական ուշագրավ հայտարարությամբ են հանդես եկել մտավորականների ֆորումի ավագանու անդամները: Նրանք հիշատակում են «Հայկական ժամանակ» օրաթերթի 2007 թվականի դեկտեմբերի 27-ի համարում տպագրված ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ Է
ԻՍԿ ԿԱՐՈՂ ԷԻՆ ԱՐԴՅՈՔ ԳՈՀ ՉԼԻՆԵԼ
ԿԱ ՈՉ ՄԻԱՅՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇՎԵՅՑԱՐԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՄՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՈՒՄ
ԻՍԿ ԻՆՉ ԳԻՆ Է ՎՃԱՐԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԻՖԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌՅՈՒԾԻ ԵՎ ԱՐԾՎԻ ԿՌԻՎԸ

ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱՎԵՐԻՆ
ՕՐԻՆԱԶԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՆԹՓՆԹԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ
ՀԵՏՏՈՆԱԿԱՆ ԿԵՆԱՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍԵՂԱՆԻՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՈՐ ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆԻ՞
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
- 1921 Հայաստանի զորքերի ընդհանուր հրամանատար Դրաստամատ Կանայանը (Դրոն) մի խումբ հայ սպաների հետ հեռացվեց Հայաստանից: Դրոն վախճանվեց տարագրության մեջ, 1956 թվականին, ԱՄՆ-ում:
- 1924 Երևանում հիմնադրվեց «Գիրք» հրատարակչական ընկերությունը՝ Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ:
- 1936 Կամերային անսամբլների խորհրդային երաժշտության լավագույն կատարման համամիութենական մրցույթում առաջին տեղը գրավեց Կոմիտասի անվան լարային քառյակը:
- 1942 Կերչի թերակղզում մարտական իրադրության մեջ ձևավորվում է 390-րդ հայկական դիվիզիան՝ գնդապետ Ս. Զաքյանի հրամանատարությամբ: Հայաստանում գտնվող 409-րդ դիվիզիան, համալրվելով հայ ռազմիկներով ու սպաներով, դառնում է հայկական դիվիզիա՝ Ա. Վասիլյանի հրամանատարությամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

