
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈՒՉԻԿԸ
- Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ԱՌԿԱ գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում, իր կամքից էլ գուցե անկախ, բացահայտել է Հայաստանի տնտեսության փաստացի ամբողջ թշվառությունը, թեեւ պերճանքի ֆոնին: Սակայն դրա համար, ինչ խոսք, պետք չէ, որ ասենք Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը նախընտրական այս ժամանակահատվածում կշտամբեն Տիգրան Սարգսյանին, նրան մեղադրելով չմտածված դատողությունների համար: Նախ, Տիգրան Սարգսյանն այն եզակի պաշտոնյաներից է, որին կարելի է գուցե մեղադրել ամեն ինչի, բայց երբեք ոչ չմտածված դատողությունների համար: Մտածելու եւ դատելու ունակությամբ, խոսքը դատարանի մասին չէ, Տիգրան Սարգսյանը թերեւս շահեկանորեն առանձնանում է պետական կառավարման համակարգի մյուս ներկայացուցիչների ֆոնին: Պարզապես այդ կառավարման համակարգի աշխատանքի հետեւանքով երկրում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ ինչ որ բան ասելիս, ինքնաբերաբար, քեզ համար իսկ աննկատ, պարզում ես իրավիճակի ամբողջ օդեղենությունը, այսինքն բացահայտում ես Հայաստանի տնտեսության եղած փուչիկը, որի առավել վտանգավոր հատկանիշն այն է, որ այն փչվում է դրսից:

Եթե մեր տնտեսության փուչիկը գոնե մենք փչեինք, ապա կիմանայինք չափը, մեզ համար ցանկալի աստիճանը եւ չէինք հասցնի նրան, որ փուչիկը պայթի, իսկ մեր դեմքի արտահայտությունն էլ անմիջապես փոխվեր սարսափի ու վախի, ինչպես փոխվում է երեխայի դեմքի արտահայտությունը, երբ նա գունավոր փուչիկը բերանին փչում է այն դեմքի երանելի ու փուչիկի մեծանալու հետ մեկտեղ խանդավառ հպարտության զգացումով, եւ մեկ վայրկյանի ընթացքում էլ այդ ամենը փոխվում է սարսափի, երբ փուչիկը փչելիս պայթում է չափն անցնելու պատճառով, որպես կանոն առանց նախապես զգուշացնելու դրա մասին: Մինչդեռ եթե մեր տնտեսությունը փչում են դրսից, ինչը փաստացի հաստատում է նաեւ Տիգրան Սարգսյանը, ասելով, որ արտասահմանյան տրանսֆերտները գերազանցում են մեկ միլիարդ դոլարը, եւ որ դրանք լինելու են շարունակական, աճելու են առաջանցիկ տեմպով, ապա շատ հավանական է, որ չափն անցնեն, նույնիսկ ոչ դիտավորյալ, այլ ակամայից, ելնելով մենթալիտետից, որին նույնպես հղում է անում Տիգրան Սարգսյանը: Նա ասում է, որ հայկական մենթալիտետին հատուկ է, ինչքան գործերը դրսում լավանում են, այնքան Հայաստան շատ են փող ներդնում: Բանն այն է, որ այդ փողը ներդրվում է տնային տնտեսություններում, օրվա ծախսի տեսքով: Դա մի փոքր այլ է, քան հենց ուղղակի ներդրումը տնտեսության մեջ: Այսինքն, երբ այդ տեսակի ներդրումը չափի մեջ է, ապա այն մեծ դրական ազդեցություն ունի, բայց երբ չափն անցնում է, կարող է հանգեցնել դրամական շուկայի կատակլիզմների: Դա թերեւս գիտե նաեւ Կենտրոնական բանկի նախագահը: Անկասկած կիմանա, ինչպես որ կիմանա, թե ինչ վնասներ են կրում մեր քաղաքացիներն ու արտադրողներն այն պատճառով, որ դոլարը արժեզրկվում է նույն առաջանցիկ տեմպով, ինչպես որ աճում են արտասահմանյան տրանսֆերտները: Իսկ դրանց աճը ներկայացվում է որպես դոլարի արժեզրկման եւ դրամի արժեվորման հիմնական պատճառներից մեկը:
Իսկ քանի որ, ըստ Տիգրան Սարգսյանի, մենք այստեղ գործ ունենք նաեւ ամենազոր մենթալիտետի հետ, ապա պարզ է, որ եթե անգամ Հայաստանի համար մեկ դոլար ավել տրանսֆերտը լինի արդեն կործանարար, միեւնույն է, արտասահմանի բարեկամը ուղարկելու է Հայաստանի իր բարեկամին, քանի որ նա բարեկամի մասին է մտածել, մտածում եւ մտածելու, ոչ թե պետության կամ հասարակության: Այդպիսին է մենթալիտետը, ինչ կարող ես անել: Այսինքն, փուչիկը փչելու են, ինչքան ուժ ունեն: Մեզ մնում է այստեղ կամ ականջները փակել, պայթյունից չխլանալու համար, կամ կանգնեցնել այդ փչոցը: Սակայն կանգնեցնելու դեպքում պարզ է, որ Հայաստանում տեղի է ունենալու գնողունակության անկում, ինչի հետեւանքով էլ կանգնելու է առավելապես ներկրումների եւ ծառայությունների մատուցման վրա հենվող տնտեսության աճը: Թե ինչ է դա նշանակում, կհասկանա անգամ տնտեսությունից, եւ ընդհանրապես, որեւէ կարգի ություններից հեռու ցանկացած ընթերցող: Այդ դեպքում իհարկե մենք չենք կորչի, երկիրը չի կործանվի, որովհետեւ հասարակությանը ձեռք կմեկնեն մեր ժամանակի բարեգործները: Միայն թե հայտնի չէ, թե ով է ձեռք մեկնելու բարեգործներին, ումի՞ց կամ որտեղի՞ց են նրանք ստանալու այդ գերշահույթները գների թանկացման ու դոլարի արժեզրկման միջոցով, որ հետո փշրանքները բաժանեն հասարակությանը:
- ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Միջազգային դիտորդների հակասական, ոչ միարժեք գործունեությանը հայաստանյան ընտրողն արդեն սովոր է: Վերջին թարմ օրինակն այդ դիտորդների տարօրինակ պահվածքն էր Վրաստանի նախագահի արտահերթ ընտրությանը: Մեր կայքի ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանը հունվարի 10-ին երկօրյա մասնավոր այցով մեկնել է Ֆրանսիա` Փարիզի ակնաբուժական կենտրոններից մեկում հետազոտվելու համար:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈՒՉԻԿԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ԱՌԿԱ գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում, իր կամքից էլ գուցե անկախ, բացահայտել է Հայաստանի տնտեսության փաստացի ամբողջ թշվառությունը, թեեւ պերճանքի ֆոնին: ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՇԵԼՈՒ ԵՆ ՇԱՐԺՄԱՆ 20 ԱՄՅԱԿԸ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ստեղծվել է տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով, որի համանախագահներ են նշանակվել ԼՂՀ ...ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է
Դինո Գոլդ Մայնինգ Ընկերությունը որը Դանդի Փրեշըս Մեթալս Ինք.-ի մասնաճյուղն է, ցավով հայտնում է, որ 2008 թ. հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի Կապան քաղաքի Շահումյանի ստորգետնյա հանքի հյուսիսային ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՊԿ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ՉԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ
Հայաստանում 2008 թ.-ի գարնանը ծրագրված ՀԱՊԿ Սահմանագիծ-2008 զորավարժություններն ուղղված չեն Ադրբեջանի դեմ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Զորավարժությունների անցկացման մասին ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը հունվարի 11-ին Արմենիա Մարիոտ հյուրանոցում տվել է իր առաջին մամուլի ասուլիսը այն բանից ի վեր, ինչ վերադարձել է ակտիվ քաղաքականություն: Տեր-Պետրոսյանի վերջին ...ԻՆՉԸ ԿՓՈԽԻ ԵՎ ՉԻ ՓՈԽԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ
Հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, որը առաջինն է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունից հետո, նա անդրադարձել է մի քանի հարցերի, որոնք վերաբերել են նախագահ դառնալուց հետո ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՀԱՐՑ ՏՎՈՂՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԻ
Ինչպես եք պատրաստվում փետրվարի 20-ին տեր կանգնել ձեր ձայներին, եթե փետրվարի 19-ին իշխանությունը կեղծի ընտրությունն ու գողանա դրանք: Այդ մասին հունվարի 11-ին լրագրողները հարց են ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ...ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանն այսօր հանդիպելով լրագրողներին, ասել է, թե իր կուսակցության համար կարեւոր է նախագահի ընտրությունն անցկացնել բարձր մակարդակով, ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԾԱՂԻԿ ԿԱՎԵԼԱՑՆԻ ՍԿՈՒՏԵՂԻ ՎՐԱ, ՄԻՆՉԵՎ ԱՅՆ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ
Ես դեմ եմ, որ ժողովրդավարությունը պարտադրվի դրսից, դա միայն վատ հետեւանք կարող է ունենալ, եթե չենք գիտակցում, որ ժողովրդավարությունը մեզ է պետք, մեր համար է լավ եւ պետք է կառուցվի` բխելով մեր սրտից: Այդ ...10-15 ՀԱԶԱՐԱՆՈՑ ԲԱՆԱԿԻ ԵՐԱԶԱՆՔ
Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն ու միայն Ղարաբաղի հարցի կարգավորումից հետո, հունվարի 11-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՐԾՔՈՎ ԷՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Երբ հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները փորձել են Լեւոն Տեր-Պետրոսյանից մեկնաբանություն ստանալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մոտեցումների մասին Վարդան ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ԳԵՂԱՄՅԱՆԻՆ
Հունվարի 11-ին մամուլի ասուլիս է հրավիրել Ազգային Միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն ու նրա նախընտրական շտաբի պետ Ալեքսան Կարպետյանը, նաեւ ԱՄ այլ ղեկավարներ: Նախընտրական շտաբի պետ Ալեքսան ...ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է 6, ԿԱՍԵՑՎԵԼ 7 ԱՐՏՈՆԱԳԻՐ
Ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության տվյալով, 2007 թվականի ընթացքում նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման վեց լիցենզիա, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը: ...ԶԼՄ-ՆԵՐԸ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ
Հայասատնի ԶԼՄ-ները նախընտրական փուլում նախագահի բոլոր թեկնածուներին հավասար հնարավորություններ չեն ընձեռում: Այս մասին հայտարարել է Օրինաց երկիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը, ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԹԵՐԵՎՍ ԿԼԻՆԻ 9 ԹԵԿՆԱԾՈՒ
Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային համաձայնություն կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն ասում է, որ եթե առաջիկա ընտրությունը լինի արդար, ապա կլինի երկրորդ փուլ, եւ թեկնածուներից մեկն էլ ինքը կլինի: ...ՆՐԱՆՔ ԵՂԵԼ ԵՆ ԱՅՍՏԵՂ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ
Հունվարի 15-ին կրկին Երեւան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նա նշել է, թե ժամանման հստակ ժամկետի ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՂԲՈՐԸ ԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԻՆ
Հունվարի 11-ին բավական ուշագրավ հայտարարությամբ են հանդես եկել մտավորականների ֆորումի ավագանու անդամները: Նրանք հիշատակում են «Հայկական ժամանակ» օրաթերթի 2007 թվականի դեկտեմբերի 27-ի համարում տպագրված ...
ՀԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻ ՃԳՆԱԺԱՄԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԲԵՐՎԵԼ 29 ՎԱԳՈՆ ՀԱՑԱՀԱՏԻԿ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԱՐԳԵԼԵԼ Է ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ WESTERN UNION-Ի ՀԵՏ
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ
ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍԻՆ
ԻՍԿ ԻՆՉ ԳԻՆ Է ՎՃԱՐԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԻՖԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌՅՈՒԾԻ ԵՎ ԱՐԾՎԻ ԿՌԻՎԸ

ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱՎԵՐԻՆ
ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՕՐԻՆԱԶԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՆԹՓՆԹԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ
ՀԵՏՏՈՆԱԿԱՆ ԿԵՆԱՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍԵՂԱՆԻՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՈՐ ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆԻ՞
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- 1921 Հայաստանի զորքերի ընդհանուր հրամանատար Դրաստամատ Կանայանը (Դրոն) մի խումբ հայ սպաների հետ հեռացվեց Հայաստանից: Դրոն վախճանվեց տարագրության մեջ, 1956 թվականին, ԱՄՆ-ում:
- 1924 Երևանում հիմնադրվեց «Գիրք» հրատարակչական ընկերությունը՝ Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ:
- 1936 Կամերային անսամբլների խորհրդային երաժշտության լավագույն կատարման համամիութենական մրցույթում առաջին տեղը գրավեց Կոմիտասի անվան լարային քառյակը:
- 1942 Կերչի թերակղզում մարտական իրադրության մեջ ձևավորվում է 390-րդ հայկական դիվիզիան՝ գնդապետ Ս. Զաքյանի հրամանատարությամբ: Հայաստանում գտնվող 409-րդ դիվիզիան, համալրվելով հայ ռազմիկներով ու սպաներով, դառնում է հայկական դիվիզիա՝ Ա. Վասիլյանի հրամանատարությամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

