
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՈՍԿԻՆ
Ստորեւ ներկայացնում ենք BBC հրապարակած մի հոդված, որը կարծում ենք կհետաքրքրի ընթերցողին:
Համաշխարհային շուկայում ոսկու գնի աննախադեպ աճը ստիպում է նոր ոսկու հանքավայրեր փնտրել եւ շահագործել: Լքված հանքավայրերը վերագործարկվում են, նոր հանքավայրեր են շահագործվում:
Արարատ քաղաքում, որը Հայաստանի մայրաքաղաք Երեւանից մի ժամվա ճանապարհ է, ռուս ներդրողները պատրաստվում են շահագործել աշխարհի ամենամեծ ոսկու հանքավայրերից մեկը: Ռուս ներդրողների գալը Հայաստանում մտահոգություններ է առաջ բերել կենսական ազգային եւ տնտեսական շահերի վրա Ռուսաստանի աճող վերահսկողության վերաբերյալ: Հարավային Կովկասում, որը համարվում է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը, սա նաեւ տարածաշրջանային հակամարտության վերսկսման վտանգ է ներկայացնում:
Վերջին տարիներին Ռուսաստանը նավթի եւ գազի պաշարներից ստացած եկամուտը օգտագործելով, մի շարք հաջող ներդրումների միջոցով փորձում է վերադարձնել նախկին Խորհրդային Միության մի շարք ձեռնարկությունների վերահսկողությունը: Այս ներդրումների հոսքը հատկապես նկատելի է Հայաստանում: Հայաստանի կառավարության մասնավորեցման ծրագրին առնչվող հաճախ գաղտնի գործարքների արդյունքում ռուսական ընկերությունները տնօրինում են երկրի էներգետիկ ռեսուրսի 80 տոկոսը, այդ թվում Մեծամորի ատոմակայանը:
Ռուսական խոշոր էներգետիկ Գազպրոմ ընկերությանն է պատկանում Հայաստանի գազամատակարարման ցանցի մեծ մասը: Այն նաեւ տնօրինում է Իրան-Հայաստան գազամուղի վերահսկիչ փաթեթը, որի շինարարությունը դեռ չի ավարտվել: Ռուսական ընկերություններին է պատկանում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի մեծ մասը: Շուտով երկաթուղին նույնպես կվաճառվի Ռուսաստանին:
«ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈՂՆԱՇԱՐԸ»
Խորհրդային տարիներին Հայաստանը ռազմական էլեկտրոնիկայի արտադրության կենտրոն էր: Սրանց մեծ մասը եւս պատկանում է ռուսաստանյան ընկերությունների: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա հայաստանյան գործընկեր Ռոբերտ Քոչարյանի 2007 թ. օգոստոսին տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ ընդգծվել էր «հայ-ռուսական հարաբերության իրական գործընկերային բնույթը», մինչդեռ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանին եւ նրա նախարարներին մեղադրում են անձնական կարողությունը մեծացնելու եւ երկրի ամենաարժեքավոր օբյեկտները Ռուսաստանին վաճառելու համար:
«Հայաստանի տնտեսության ողնաշարը պատկանում է ռուսներին: Մոսկվան տնօրինում է մեր բոլոր ռազմավարական օբյեկտները», գրում է մի ընդդիմադիր թերթ:
Եւս մեկ բարդ եւ ոչ հրապարակային գործարքով Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկություններից մեկը` Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը գնել է վրաստանյան Մադնեուլի Ռեզորսիս ընկերությունը: Մադնեուլին պատկանում է Ինդասթրիըլ Ինվեսթըրզ ռուսական խոշոր ֆինանսական խմբին, որը գլխավորում է ռուսաստանի էներգետիկայի նախկին նախարար, մագնատ Սերգեյ Գեներալովը:
ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔ
Արարատի ոսկու արդյունահանման ընկերությանն է պատկանում Արարատի գործարանը, որը նայում է վեհ ձյունածածկ Արարատ լեռանը, որտեղ ջրհեղեղից հետո իջավ Նոյը: Սակայն ընկերության ամենաարժեքավոր սեփականությունը Զոդի հանքավայրն է, որը գտնվում է Հայաստանի արեւելքում, Ադրբեջանի սահմանին մոտ:
Մասնագետներն ասում են, որ Զոդում են գտնվում կովկասյան տարածաշրջանի ամենահարուստ ոսկու պաշարները: 1990-ականների սկզբին Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմել են վիճելի տարածք համարվող Լեռնային Ղարաբաղի համար: Ավելի քան 25 հազար մարդ է զոհվել, եւ հարյուր հազարավոր մարդիկ երկու կողմից փախստական են դարձել: Լեռնային Ղարաբաղը, որն անկախություն է հռչակել, փաստորեն վերահսկվում է Հայաստանի կողմից:
Ադրբեջանը Զոդի հանքավայրի գնման կապակցությամբ դժգոհություն է հայտնել Վրաստանի եւ Ռուսաստանի կառավարություններին, այն համարելով անօրինական: Ադրբեջանը պնդում է, որ Զոդի հանքավայրի զգալի մասը գտնվում է իր տարածքում, որը օկուպացնում է հայկական զորքը: «Օկուպացված տարածքում ցանկացած գործունեություն անօրինական է առանց ադրբեջանական իշխանության թույլտվության», ասում է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը:
Չնայած 13 տարի առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի ստորագրած հրադադարին, հաճախ մարտեր են ծավալվում երկու կողմերի միջեւ: Երկու երկրների սահմանը փակ է: Վերջերս Ադրբեջանը սկսել է օգտագործել իր նավթի եւ գազի հարստությունը, որպեսզի ուժեղացնի իր զինուժը:
ԼՔՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Արարատի ոսկու արդյունահանման ընկերության գործունեությունը հաճախ հակասությունների առարկա է եղել: 1990-ականների վերջին Ադրբեջանը բողոք ներկայացրեց, երբ այն ժամանակ կանադացիներին պատկանող ընկերությունը սկսեց շահագործել Զոդի հանքավայրը:
2002 թ. Արարատի ոսկու արդյունահանման ընկերությունը անցավ հնդիկ միլիարդատեր Անիլ Ագարվալի ընտանիքին պատկանող ընկերությանը: Սակայն դրա գործունեությունը դադարեցվեց, երբ Հայաստանի կառավարությունը ընկերությանը մեղադրեց հարկերից խուսափելու եւ շրջակա միջավայրի պահպանման խախտումների համար, եւ միլիոնավոր դոլարների տուգանք պահանջեց:
Արարատի ոսկու արդյունահանման ընկերության հնդիկ սեփականատերերը հերքում են այս մեղադրանքները: Դատարանի որոշման մանրամասները հայտնի չեն, սակայն այս տարվա սկզբում ընկերությունը հանվել է վաճառքի:
Արարատում գտնվող վերամշակող ձեռնարկությունը չի աշխատում, շինությունները կարծես լքված են: Տեղացիներին մտահոգվում են, որ ոսկու վերամշակման մեջ օգտագործվող ցիանիդը աղտոտում է հողն ու ջուրը: Նրանց շատ քիչ բան է հայտնի տեղի ունեցածի մասին: Հայաստանում աղքատությունը եւ գործազրկությունը դեռեւս խիստ տարածված են:
«Նախկին սեփականատերերը աշխատանք էին խոստանում, բայց հետո հնդիկ աշխատողներ բերեցին», ասում է տեղացի առեւտրական Արմեն Գեվորգյանը: «Մենք գիտենք, որ արտասահմանցիներին ոսկին է պետք: Եթե նոր սեփականատերերը մեզ աշխատանք եւ կարգին աշխատավարձ տան, դա է մեզ համար կարեւոր»:
ԻՍԿ ԻՆՉ ԳԻՆ Է ՎՃԱՐԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ 1
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունվարի 9-ին վստահաբար պնդում էր, որ Ղարաբաղի ժողովուրդը չէր ընդունի եւ չի ընդունելու հակամարտության կարգավորման այն տարբերակը, որ 1997 թվականին փորձում էր ներկայացնել ...ԱԶԴԱՐԱՐՎԵՑ ՈՌՈԳՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ի եւ «ԱԳԱԹ 777» ՍՊԸ-ի միջեւ շինարարական աշխատանքների պայմանագիր կնքվեց, համաձայն որի «ԱԳԱԹ 777» ՍՊԸ-ն Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում ...ՄԻՖԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌՅՈՒԾԻ ԵՎ ԱՐԾՎԻ ԿՌԻՎԸ
2
(ՀՀ զինանշանը եւ 2008-ի նախագահական ընտրությունները)
Ա. ՀՀ զինանշանի սյուժեն
Հայաստանը Մեծ ու Փոքր Մասիսների նման միշտ եղել է «երկու հատ»` Մեծ եւ Փոքր Հայք, Կիլիկյան եւ Հյուսիս-արեւելյան, Արեւելյան ...ՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ
Այսօր առավոտյան, կյանքի 59-րդ տարում մահացել է քաղաքական գործիչ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը:ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՍԳՈՒՄ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՄԱՀԸ
Այսօր առավոտյան մահացել է Ժողովրդավարական ուղի կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը: «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամները ցնցված են հանկարծահաս այդ բոթից: Մենք սգում ...ԶՈՀ ԿԱՊԱՆԻ ՀԱՆՔՈՒՄ
Հայաստանի փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հունվարի 10-ին ՀՓԾ հատուկ լեռնափրկարարական ծառայության Կապանի լեռնափրկարարական ջոկատում ահազանգ է ստացվել, որ Դինո Գոլդ Մայնինգ ընկերությանը պատկանող ...ՎՍՏԱՀԵԼԻ ԿՇԵՌՔՆԵՐՆ ԸՆԴԱՄԵՆԸ 30 ՏՈԿՈՍ ԵՆ
Ամանորյա տոների նախօրյակին Հայաստանում մոլեգնել են ոչ միայն սպառողական ապրանքների գները, այլ նաեւ թերակշռումները, որոնք առանց այն էլ Հայաստանում սովորական առեւտրի ուղեկից երեւույթ են միշտ: Թերակշռումների ...ԻՐԱԿԱՆ ԳՆԱՃԸ, ԹԵՐԱԿՇՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Հայաստանում առկա գնաճը, որ հաշվարկվում եւ ներկայացվում է պաշտոնական վիճակագրությամբ, կազմել է 2007 թվականին նախատեսված 3 տոկոսի փոխարեն 6,5 տոկոս, մինչդեռ իրականում այդ գնաճը շատ ավելի է մեծանում, եթե ...ՄԵՐՈՆՑ ՄԱՍԻՆ ԱՎԵԼՈՐԴ Է, ՄԵՐ ՄԵՋ ԽՈՍԵԼՆ ԷԼ ԱՄՈԹ Է
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակությունը կպաշտպանի կազմակերպության նախագահի պաշտոնում Ռուսաստանի պատվիրակ Միխայիլ Մարգելովի թեկնածությունը: Այդ մասին Նովոստի-Ադրբեջանին ...12 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ
Գյուղատնտեսության զարգացման միջազգային գործակալությունը (IFAD)Հայաստանին հատկացրել է 11,9 միլիոն դոլարի փոխառություն եւ 500 հազար դոլար դրամաշնորհ ֆերմերային տնտեսության զարգացման ծրագրով: Այն տրվել է ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՆԻ ՀԱՆՔԵՐՈՒ՞Մ
Իրանի Արդեբիլ քաղաքում, որը գտնվում է այսպես կոչված Հարավային Ադրբեջանում, հայկական ընկերությունները գործակցություն են հաստատում իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ: Այդ մասին գրում է ադրբեջանական ...ԵՎ ՆՈՐԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԸ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ՓՈՂԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
2007 թվականի տվյալով, արտասահմանյան տրանսֆերտների ծավալը, որ գալիս են Հայաստան, սպասվում է, որ կաճի 40 տոկոսով: Այդ մասին նշել է հունվարի 10-ին ԱՌԿԱ գործակալությանը բացառիկ հարցազրույց տված Կենտրոնական ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՏԱԲԸ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Հայաստանի նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի ղեկավար, Ագային պետություն կուսակցության նախագահ Սամվել Շահինյանի կարծիքով, նախագահի առաջիկա ընտրությունն ավելի ազատ կլինի, քան նախորդ ընտրությունները: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է
ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել Ժողովրդական ուղի կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, «Ժողովրդական ուղի» կուսակցության անդամներին` Մանուկ ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Իմ եւ ԱԺՄ կուսակության անունից խորին ցավակցությունս եմ հայտնում Մանուկ Գասպարյանի ընտանիքին եւ հարազատներին վերջինիս անժամանակ կորստի առնչությամբ: Մանուկ Գասպարյանի հետ անցած մեր ճանապարհը ապացուցել ...ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԱԿԱՆՋԸ ԿԱՆՉԻ
Ինչպես տեղեկացնում է Ռեգնումը, ավարտվել է Վոլգոգրադի քաղաքային դումայի ընտրությանը մասնակցող թեկնածուների հայտերի ընդունման ժամկետը: Քաղաքային ընտրական հանձնաժողովն արդեն անցել է հայտերի ուսումնասիրությանը ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ստորագրել է որոշումներ նոր նշանակումների վերաբերյալ։ Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ՝ Կառլեն Պետրոսյանն ազատվել է ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից։ Հովիկ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՎԵԼ Է ԴԵՂԵՐԻ ՈՒ ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ՈԼՈՐՏԸ
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, Հայաստանի կառավարությունը հունվարի 10-ին հաստատել է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության, պատրաստման, վերամշակման, իրացման, օգտագործման (այդ թվում` ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՎԱՃԱՌՎԱԾ 5-ՐԴ ԲԼՈԿԻ ՀԱՄԱՐ
Հունվարի 10-ին Հայաստանի կառավարությունը որոշել է Հրազդանի ՊՇԷԿ 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական ...ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հունվարի 10-ին տեղի ունեցած կառավարության 2008 թվականի առաջին նիստի ընթացքում կայացվել է որոշում, ըստ որի փոփոխվել է «ՀՀ ԿԱ ոստիկանության ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվություն ...ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ
Հայաստանի կառավարությունը հունվարի 10-ին տեղի ունեցած նիստի ընթացքում կայացրել է մի քանի որոշում, որոնք ուղղված են որոշ մարդկանց նյութական վիճակը բարելավելուն, թերեւս նախագահի ընտրությունից առաջ նրանց ...ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՑ
Քաղաքական գործիչ Մանուկ Գասպարյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: «Ցավով ստացա Ազգային ժողովի երկրորդ եւ երրորդ գումարումների պատգամավոր, «Ժողովրդավարական ...ՌՈՒՍՆԵՐԸ ԾՐԱԳՐՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի կապի ու տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը հունվարի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի երկաթուղիներ ընկերությունը, որը ներկայացրել է Հայաստանի երկաթուղու ...ՑԱՎԱԿՑԵԼ Է ՕԵԿ ՆԱԽԱԳԱՀԸ
Ժողովրդավարական ուղի կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի մահվան կապակցությամբ հունվարի 10-ին ցավակցություն է հայտնել ՕԵԿ նախագահ, Հայաստանի նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը: «Մեզ ցնցեց Մանուկ ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Րաֆֆի Կ. ՀովհաննիսյանՍգակիր բարեկամներ, Խորապես ցնցված եմ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ, քաղաքական եւ հասարակական ճանաչված ու սիրված գործիչ Մանուկ Գասպարյանի անժամանակ մահվան բոթից: Կյանքից հեռացավ ժողովրդի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՈՍԿԻՆ
Ստորեւ ներկայացնում ենք BBC հրապարակած մի հոդված, որը կարծում ենք կհետաքրքրի ընթերցողին: Համաշխարհային շուկայում ոսկու գնի աննախադեպ աճը ստիպում է նոր ոսկու հանքավայրեր փնտրել եւ շահագործել: Լքված հանքավայրերը ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԵԿԵԼ ԲԱՑ ՍՐՏՈՎ
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունն այսօրվանից սկսել է աշխատանքը: Դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ Արենսն այսօր լրագրողներին ...
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԿԿԱՆԳՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԿՈՂՔԻՆ
ԱՄՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՈՒՄ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐՈՊԱՌԼԱՄԵՆՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ
ԼԱՎՐՈՎԸ ԽՈՍԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻՑ
ԻՍԿ ԻՆՉ ԳԻՆ Է ՎՃԱՐԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԻՖԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌՅՈՒԾԻ ԵՎ ԱՐԾՎԻ ԿՌԻՎԸ

ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱՎԵՐԻՆ
ՕՐԻՆԱԶԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՆԹՓՆԹԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՀԵՏՏՈՆԱԿԱՆ ԿԵՆԱՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍԵՂԱՆԻՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՈՐ ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆԻ՞
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
- 1846 Ծնվեց հայ լեզվաբան, հնդեվրոպաբան Սերովբե Դերվիշյանը, որը 1887-ին Կ. Պոլսում հիմնել և խմբագրելէ հայերեն առաջին լեզվաբանական հանդեսը «Լեզու» խորագրով:
- 1880 Հովհաննես Լազարյանը Հայաստանի ազատագրության մասին զեկուցագիր է ներկայացնում Ա. Սուվորովին:
- 1923 Ընդունվեց դեկրետ Անդրկովկասում ընդհանուր միասնական դրամական համակարգ մտցնելու և Անդրկովկասյան դրամանիշ բաց թողնելու մասին:
- 1928 Սանկտ-Պետերբուրգում ծնվեց ֆիզիկոս -տեսաբան Անդրեյ Ամատունին:
- 1967 Երևանում գործարկվեց Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

