
ՌՈՒՍՆԵՐԸ ԾՐԱԳՐՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի կապի ու տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը հունվարի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի երկաթուղիներ ընկերությունը, որը ներկայացրել է Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարման հայտ եւ ամենայն հավանականությամբ կշահի մրցույթը, քանի որ միակ ընկերությունն է դրան մասնակից, ծրագրում է 2009-2010 թվականներին վերականգնել Հայաստանի եւ Թուրքիայի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը:
Նախարարի խոսքով, ըստ ռուսական ընկերության ներկայացրած հայտի, ծրագրվում է 2009 թվականին վերականգնել Թուրքիայի, իսկ 2010 թվականին էլ Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցությունը: Նախարարը կրկնել է, որ ռուսական կառավարիչը ծրագրում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքում ներդնել մոտ 600 միլիոն դոլար, իսկ եթե բացվի Հայաստանի շրջափակումը, ապա ներդրումների ծավալը կհասնի 21 միլիարդ 100 միլիոն դոլարի: Անդրանիկ Մանուկյանը նշում է նաեւ, որ հունվարի 8-ին բացված կառավարման մրցույթի ֆինանսական հայտի փաթեթի համաձայն, ռուսական ընկերությունը առաջարկում է Հայաստանի կառավարությանը երկաթուղու կոնցեսիայի համար միանվագ վճարել 1,7 միլիարդ դրամ, որն էլ կգնա պետական բյուջե: Այդ հարցը, ըստ Անդրանիկ Մանուկյանի, այժմ քննարկվում է:
Նա հայտարարել է, թե կարծում է, որ Ռուսաստանի երկաթուղիներ ընկերությունը ներկայացրել է հավատարմագրային կառավարման լավ հայտ եւ ստանձնելով կառավարումը, կփոխի հայկական երկաթուղում առկա իրավիճակը եւ կզարգացնի այն, նորոգելով նաեւ երկաթուղու առավել վտանգավոր հատվածները Հայաստանի հյուսիսային շրջանում, թարմացնելով շարժակազմերը, ընդհանուր ենթակառուցվածքը, կառուցել նոր ուղղություններ, թարմացնել տեխնիկական հագեցվածությունը, մեծացնել թողունակության ու բեռնափոխադրման ծավալը:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի երկաթուղին մնում է Հայաստանի սեփականություն, փոխվում է ընդամենը կառավարիչը, հստակեցրել է Անդրանիկ Մանուկյանը: Նա նշում է, թե Հայաստանի կարծիքով, Ռուսաստանի երկաթուղիներն ավելի արդյունավետ կառավարիչ կլինեն, քան կապի ու տրանսպորտի նախարարությունը, որի ենթակայության տակ է այժմ հայկական երկաթուղին: Այդ մասին տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը:
Հավատարմագրային կառավարման մրցույթի արդյունքը պարզ կլինի հունվարի 15-ին, թեեւ այն այսօր էլ արդեն գաղտնիք չէ: Մրցույթի հաղթող կճանաչվի մասնակից միակ ընկերությունը, Ռուսաստանի երկաթուղիներ ընկերությունը: Նրանից բացի, հավատարմագրային կառավարման մրցույթին հայտ էր ներկայացրել նաեւ մեկ այլ, հնդկական ընկերություն, որը սակայն ընթացքում դուրս եկավ մրցույթից, ըստ պաշտոնական տվյալի` սեփական ցանկությամբ:
ԻՍԿ ԻՆՉ ԳԻՆ Է ՎՃԱՐԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ 1
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունվարի 9-ին վստահաբար պնդում էր, որ Ղարաբաղի ժողովուրդը չէր ընդունի եւ չի ընդունելու հակամարտության կարգավորման այն տարբերակը, որ 1997 թվականին փորձում էր ներկայացնել ...ԱԶԴԱՐԱՐՎԵՑ ՈՌՈԳՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ի եւ «ԱԳԱԹ 777» ՍՊԸ-ի միջեւ շինարարական աշխատանքների պայմանագիր կնքվեց, համաձայն որի «ԱԳԱԹ 777» ՍՊԸ-ն Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում ...ՄԻՖԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌՅՈՒԾԻ ԵՎ ԱՐԾՎԻ ԿՌԻՎԸ
2
(ՀՀ զինանշանը եւ 2008-ի նախագահական ընտրությունները)
Ա. ՀՀ զինանշանի սյուժեն
Հայաստանը Մեծ ու Փոքր Մասիսների նման միշտ եղել է «երկու հատ»` Մեծ եւ Փոքր Հայք, Կիլիկյան եւ Հյուսիս-արեւելյան, Արեւելյան ...ՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ
Այսօր առավոտյան, կյանքի 59-րդ տարում մահացել է քաղաքական գործիչ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը:ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՍԳՈՒՄ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՄԱՀԸ
Այսօր առավոտյան մահացել է Ժողովրդավարական ուղի կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը: «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամները ցնցված են հանկարծահաս այդ բոթից: Մենք սգում ...ԶՈՀ ԿԱՊԱՆԻ ՀԱՆՔՈՒՄ
Հայաստանի փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հունվարի 10-ին ՀՓԾ հատուկ լեռնափրկարարական ծառայության Կապանի լեռնափրկարարական ջոկատում ահազանգ է ստացվել, որ Դինո Գոլդ Մայնինգ ընկերությանը պատկանող ...ՎՍՏԱՀԵԼԻ ԿՇԵՌՔՆԵՐՆ ԸՆԴԱՄԵՆԸ 30 ՏՈԿՈՍ ԵՆ
Ամանորյա տոների նախօրյակին Հայաստանում մոլեգնել են ոչ միայն սպառողական ապրանքների գները, այլ նաեւ թերակշռումները, որոնք առանց այն էլ Հայաստանում սովորական առեւտրի ուղեկից երեւույթ են միշտ: Թերակշռումների ...ԻՐԱԿԱՆ ԳՆԱՃԸ, ԹԵՐԱԿՇՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Հայաստանում առկա գնաճը, որ հաշվարկվում եւ ներկայացվում է պաշտոնական վիճակագրությամբ, կազմել է 2007 թվականին նախատեսված 3 տոկոսի փոխարեն 6,5 տոկոս, մինչդեռ իրականում այդ գնաճը շատ ավելի է մեծանում, եթե ...ՄԵՐՈՆՑ ՄԱՍԻՆ ԱՎԵԼՈՐԴ Է, ՄԵՐ ՄԵՋ ԽՈՍԵԼՆ ԷԼ ԱՄՈԹ Է
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակությունը կպաշտպանի կազմակերպության նախագահի պաշտոնում Ռուսաստանի պատվիրակ Միխայիլ Մարգելովի թեկնածությունը: Այդ մասին Նովոստի-Ադրբեջանին ...12 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ
Գյուղատնտեսության զարգացման միջազգային գործակալությունը (IFAD)Հայաստանին հատկացրել է 11,9 միլիոն դոլարի փոխառություն եւ 500 հազար դոլար դրամաշնորհ ֆերմերային տնտեսության զարգացման ծրագրով: Այն տրվել է ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՆԻ ՀԱՆՔԵՐՈՒ՞Մ
Իրանի Արդեբիլ քաղաքում, որը գտնվում է այսպես կոչված Հարավային Ադրբեջանում, հայկական ընկերությունները գործակցություն են հաստատում իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ: Այդ մասին գրում է ադրբեջանական ...ԵՎ ՆՈՐԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԸ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ՓՈՂԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
2007 թվականի տվյալով, արտասահմանյան տրանսֆերտների ծավալը, որ գալիս են Հայաստան, սպասվում է, որ կաճի 40 տոկոսով: Այդ մասին նշել է հունվարի 10-ին ԱՌԿԱ գործակալությանը բացառիկ հարցազրույց տված Կենտրոնական ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՏԱԲԸ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Հայաստանի նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի ղեկավար, Ագային պետություն կուսակցության նախագահ Սամվել Շահինյանի կարծիքով, նախագահի առաջիկա ընտրությունն ավելի ազատ կլինի, քան նախորդ ընտրությունները: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է
ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել Ժողովրդական ուղի կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, «Ժողովրդական ուղի» կուսակցության անդամներին` Մանուկ ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Իմ եւ ԱԺՄ կուսակության անունից խորին ցավակցությունս եմ հայտնում Մանուկ Գասպարյանի ընտանիքին եւ հարազատներին վերջինիս անժամանակ կորստի առնչությամբ: Մանուկ Գասպարյանի հետ անցած մեր ճանապարհը ապացուցել ...ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԱԿԱՆՋԸ ԿԱՆՉԻ
Ինչպես տեղեկացնում է Ռեգնումը, ավարտվել է Վոլգոգրադի քաղաքային դումայի ընտրությանը մասնակցող թեկնածուների հայտերի ընդունման ժամկետը: Քաղաքային ընտրական հանձնաժողովն արդեն անցել է հայտերի ուսումնասիրությանը ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ստորագրել է որոշումներ նոր նշանակումների վերաբերյալ։ Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ՝ Կառլեն Պետրոսյանն ազատվել է ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից։ Հովիկ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՎԵԼ Է ԴԵՂԵՐԻ ՈՒ ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ՈԼՈՐՏԸ
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, Հայաստանի կառավարությունը հունվարի 10-ին հաստատել է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության, պատրաստման, վերամշակման, իրացման, օգտագործման (այդ թվում` ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՎԱՃԱՌՎԱԾ 5-ՐԴ ԲԼՈԿԻ ՀԱՄԱՐ
Հունվարի 10-ին Հայաստանի կառավարությունը որոշել է Հրազդանի ՊՇԷԿ 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական ...ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հունվարի 10-ին տեղի ունեցած կառավարության 2008 թվականի առաջին նիստի ընթացքում կայացվել է որոշում, ըստ որի փոփոխվել է «ՀՀ ԿԱ ոստիկանության ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվություն ...ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ
Հայաստանի կառավարությունը հունվարի 10-ին տեղի ունեցած նիստի ընթացքում կայացրել է մի քանի որոշում, որոնք ուղղված են որոշ մարդկանց նյութական վիճակը բարելավելուն, թերեւս նախագահի ընտրությունից առաջ նրանց ...ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՑ
Քաղաքական գործիչ Մանուկ Գասպարյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: «Ցավով ստացա Ազգային ժողովի երկրորդ եւ երրորդ գումարումների պատգամավոր, «Ժողովրդավարական ...ՌՈՒՍՆԵՐԸ ԾՐԱԳՐՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի կապի ու տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը հունվարի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի երկաթուղիներ ընկերությունը, որը ներկայացրել է Հայաստանի երկաթուղու ...ՑԱՎԱԿՑԵԼ Է ՕԵԿ ՆԱԽԱԳԱՀԸ
Ժողովրդավարական ուղի կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի մահվան կապակցությամբ հունվարի 10-ին ցավակցություն է հայտնել ՕԵԿ նախագահ, Հայաստանի նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը: «Մեզ ցնցեց Մանուկ ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Րաֆֆի Կ. ՀովհաննիսյանՍգակիր բարեկամներ, Խորապես ցնցված եմ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ, քաղաքական եւ հասարակական ճանաչված ու սիրված գործիչ Մանուկ Գասպարյանի անժամանակ մահվան բոթից: Կյանքից հեռացավ ժողովրդի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՈՍԿԻՆ
Ստորեւ ներկայացնում ենք BBC հրապարակած մի հոդված, որը կարծում ենք կհետաքրքրի ընթերցողին: Համաշխարհային շուկայում ոսկու գնի աննախադեպ աճը ստիպում է նոր ոսկու հանքավայրեր փնտրել եւ շահագործել: Լքված հանքավայրերը ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԵԿԵԼ ԲԱՑ ՍՐՏՈՎ
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունն այսօրվանից սկսել է աշխատանքը: Դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ Արենսն այսօր լրագրողներին ...
ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԿՄԵԿՈՒՍԱՑՆԵՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ԱՐՑԱԽՈՒՄ ԵՐԲԵՔ ԷԼ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄԸ ՀԱՐԳԻ ՉԻ ԵՂԵԼ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՎԵՅՑԱՐԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԽՈՍԵԼ Է ՆԱԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՌԱՆՑ ՂԱՐԱԲԱՂ ՍԱՀՄԱՆ ՉԻ ԲԱՑՎԻ
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԲՆԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ
ԻՍԿ ԻՆՉ ԳԻՆ Է ՎՃԱՐԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԻՖԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌՅՈՒԾԻ ԵՎ ԱՐԾՎԻ ԿՌԻՎԸ

ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱՎԵՐԻՆ
ՕՐԻՆԱԶԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՆԹՓՆԹԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՀԵՏՏՈՆԱԿԱՆ ԿԵՆԱՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍԵՂԱՆԻՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՈՐ ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆԻ՞
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
- 1846 Ծնվեց հայ լեզվաբան, հնդեվրոպաբան Սերովբե Դերվիշյանը, որը 1887-ին Կ. Պոլսում հիմնել և խմբագրելէ հայերեն առաջին լեզվաբանական հանդեսը «Լեզու» խորագրով:
- 1880 Հովհաննես Լազարյանը Հայաստանի ազատագրության մասին զեկուցագիր է ներկայացնում Ա. Սուվորովին:
- 1923 Ընդունվեց դեկրետ Անդրկովկասում ընդհանուր միասնական դրամական համակարգ մտցնելու և Անդրկովկասյան դրամանիշ բաց թողնելու մասին:
- 1928 Սանկտ-Պետերբուրգում ծնվեց ֆիզիկոս -տեսաբան Անդրեյ Ամատունին:
- 1967 Երևանում գործարկվեց Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

