
ՄԻՖԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌՅՈՒԾԻ ԵՎ ԱՐԾՎԻ ԿՌԻՎԸ
- (ՀՀ զինանշանը եւ 2008-ի նախագահական ընտրությունները)

Ա. ՀՀ զինանշանի սյուժեն
Հայաստանը Մեծ ու Փոքր Մասիսների նման միշտ եղել է «երկու հատ»` Մեծ եւ Փոքր Հայք, Կիլիկյան եւ Հյուսիս-արեւելյան, Արեւելյան եւ Արեւմտյան, ՀՀ եւ ԼՂՀ, բացի այդ` Սանասար եւ Բաղդասար, Մեծ ու Փոքր Մհեր, այսօրվա երկու կաթողիկոսարան, երկու գրական լեզու, երկու ուղղագրություն եւ այլն: (Գամղրելիձեի եւ Իվանովի` «Հնդեւրոպացիները եւ հնդեւրոպական նախալեզու» գիրքը կարդալուց հետո, կարող ենք պարզել, որ այս «ադաթը» հայերից էլ հին է եւ հասարակության բոլոր մակարդակներով դուալ` երկակի կառուցվածքը ծագում է հնդեւրոպական միասնության շրջանից): Նույնիսկ մեր էթնոնիմը երկու հատ է` բոլոր օտարները, բացառությամբ վրացիների, մեզ կոչում են արմեն, իսկ մենք ինքներս մեզ` հայ, որը ժամանակին հիմք էր ծառայել գիտական մի վարկածի, ըստ որի հայերը ծագում են երկու խմբերի` արմենների եւ հայերի միաձուլումից:
Մեր զինանշանի արտաքուստ ստատիկ պատկերը իր մեջ թաքցնում է դինամիկ մի սյուժե, շնորհիվ իր երկու, այլ ոչ թե մեկ գլխավոր պերսոնաժներ (առյուծ եւ արծիվ) ունենալուն: Համեմատելու համար` Իրանի խորհրդանիշը առյուծն է, Ռուսաստանինը` արծիվը, Վրաստանինը` սուրբ Գեւորգը, Անգլիայինը` կրկին առյուծը, Գերմանիայինը` կրկին արծիվը եւ այլն, այսինքն բոլորը կարծես կողմնորոշված են մեկին, իսկ մերը` երկուսին: Ընդ որում, մեր զինանշանի վրա (որն, ի դեպ, չնայած ժամանակին նրա հասցեին հնչեցված քննադատությանը, պատմական առումով շատ հաջող է ընտրված եւ բացի այդ, համապատասխանում է հերալդիկա գիտության բոլոր դասական կանոններին) առյուծից եւ արծվից բաղկացած երկսյուժետային կառուցվածքը շեշտված է նույնպես երկու անգամ` չխախտելով երկուսի սիմետրիկ հավասարակշռությունը: Երկուական արծիվ եւ առյուծ ներկայացված են զինանշանի վահանի 4 վանդակներում, իսկ այդ վահանի երկու վահանակիրները նույնպես այդ երկուսն են: Ինչի՞ մասին է պատմում այս սյուժեն` հակադրությա՞ն, թե համագործակցության, եւ ի՞նչ կապ ունի դա այս տարվա նախագահական ընտրությունների հետ: Հիմնականում դա հակադրության պատմություն է, որոշ դեպքերում նաեւ ստիպողական համագործակցության (երբ կողմերից մեկը թուլանալով զիջում է մյուսին), եւ քիչ դեպքերում միայն համագործակցության: Վերջինը` համագործակցությունը առանձին դեպք է եւ դրա մասին գուցե պատմենք առանձին հոդվածով, բայց երկուսն էլ` հակադրություն եւ համագործակցություն, առնչվում են այս տարվա ընտրությունների հետ: Բայց նախ համառոտ տեսնենք սյուժեի ծավալումը պատմական համատեքստում:
Բ. Առյուծի եւ արծվի պայքարը պատմության մեջ
Առյուծը պատմականորեն համարվում է Բագրատունիների խորհրդանիշը, որոնցից էլ այն ժառանագել են Կիլիկիայի հայոց թագավորները: Հնագույն շրջանում` Մերձավոր Արեւելքում եւ այլուր առյուծը եղել է մի կողմից մայր-աստվածուհու հետ կապված սիմվոլ, իսկ մյուս կողմից հռոմեական եւ հայկական միհրականության պաշտամունքի սիմվոլ (համմ. «առյուծաձեւ Մհեր» էպոսում): Բագրատունիներն իրենց ծագմամբ հնարավոր է կապ ունեն Միհրի պաշտամունքի հետ (նրանց ազգանվան «Բագ» մասնիկն իսկ հուշում է դա, քանի որ «բագ» իրանական արմատը սերտորեն առնչվում է Միհրի առասպելների եւ ծեսերի հետ): Միհրը ինքը ընկալվել է որպես խաղաղության, պայմանագրի, կարգ ու կանոնի, «միջին ուղու», մարդկանց միջեւ ըկներության եւ դաշինքային հարաբերությունների աստված, աստվածային միջնորդ: Նրա անունն իսկ ծագումնաբանորեն նշանակում է «պայմանագիր» եւ ցեղակից է ռուսերեն «միռ» (խաղաղություն, աշխարհ), «մեռա» (չափ), հունարեն` «մետրոս» (չափ, բաժին) բառերին: Բացի այդ, Միհրի առասպելաբանությունը ունի երկտարր կառուցվածք` հնդիրանական կրոնում Միհրը հանդես է գալիս Վարունայի հետ հակադիր-միասնական զույգի մեջ: Այդ զույգի երկու տարրերից Միհրը ներկայացնում է խաղաղությունը, կանոնակարգվածությունը, հանգստությունը, ողորմությունը, դաշինքը, իսկ Վարունան` անկանխատեսելիությունը, պատիժը, անհանգստությունը, պատերազմը, անկանոնությունը եւ այլն:
Արծիվը նախ Արտաշիսյանների եւ Արշակունիների, ապա եւ Մամիկոնյանների խորհրդանիշն է: Արծվի հետ կապված են նաեւ Արծրունիները: Հեթանոսական շրջանում Արծիվը եղել է ռազմի Աստծո` Վահագնի խորհրդանիշը, որի գլխավոր պաշտամունքային վայրերը գտնվել են Մամիկոնյանների տիրույթներում` Տարոնում, իսկ նրա խորհրդանիշ համարվող Վարագ (նաեւ Վարուժան. բոլորը` Վահագն, Վարագ, Վարուժան նույն իրանական արմատից ծագող տարբերակներ են) թռչնի հետ կապված է Վարագա լեռան պաշտամունքը, որն առնչվում է Արծրունիների տիրույթների հետ: Մամիկոնյանները ունեին իրենց սեփական ռազմա-կրոնական պաշտամունքը, համաձայն որի մարտի դաշտում մահացող մարտիկները ունենում են հետմահու հատուկ ճակատագիր, հարություն են առնում եւ այլն: Այս պաշտամունքը շատ նման է հին գերմանական Վալհալայի` մարտիկների դրախտի մասին պատկերացումներին: Մամիկոնյանների ծագման լեգենդը կապում է նրանց «հյուսիում գտնվող» հեքիաթային Ճենաց երկրի հետ (միայն ավելի ուշ այդ առասպելական երկիրը կարող էր նույնացվել իրական մի երկրի` Չինաստանի կամ այլ մի տարածքի հետ), իսկ հյուսիսը, ըստ Ռիգվեդայի, Միհրի հակապատկեր` Վարունայի բնակավայրն էր: Հետագայում այս պատկերացումները վերաիմաստավորվել են քրիստոնեական մարտիրոսագրության համատեքստում:
Պատմագիտական գրականության մեջ նկարագրված է Բագրատունիների եւ Մամիկոնյանների հակամարտությունը վաղ միջնադարյան Հայաստանի պատմության համատեքստում: Այդ հակադրությունը (որը որոշ դեպքերում կարող էր եւ դադար տալ ու վերածվել համագործակցության) այս կամ այն չափով կարելի է տեսնել 4-8 դդ. ընկած շրջանում` մինչեւ Մամիկոնյանների դուրս մղվելը ակտիվ պատմական ասպարեզից (778 թ.): 4 դարի դեպքերի համար հատկանշական է նույն դեպքերի միանգամայն տարբեր գլխավոր հերոսների մասնակցությամբ ներկայացնելը երկու պատմական աղբյուրներում` Փավստոս Բյուզանդի (Մամիկոնյանների պատմիչ) եւ Մովսես Խորենացու (Բագրատունիների պատմիչ) մոտ: Եթե առաջինի մոտ այդ շրջանի Հայաստանի սպարապետները եւ պատմության գլխավոր դրական հերոսները Մամիկոնյաններն են, իսկ Բագրատունիները գրեթե չեն էլ հիշատակվում, ապա երկրորդի մոտ հակառակը` սպաարապետներն են Բագրատունիները, իսկ Մամիկոնյանները հիշատակվում են ընդամենը երկու անգամ, այն էլ` բացասական (Մամգուն իշխան) կամ չեզոք-երկիմաստ (Սամվել Մամիկոնյան) համատեքստում, բացի այդ Մամիկոնյանները ընդհանրապես ներկայացվում են որպես եկվոր:
7-8 դդ. Մամիկոնյանների եւ Բագրատունիների պայքարը, կամ մեր հոդվածի համատեքստում` Առյուծի եւ Արծվի, Միհրի եւ Վահագնի, այլ կերպ նաեւ` Այրարատի եւ Տարոնի պայքարը ընթանում է ավելի բացահայտ: Քաղաքական իմաստով դրա հիմնական էությունը կարելի է ներկայացնել որպես «իրապաշտ» Բագրատունիների եւ «վիպապաշտ» Մամիկոնյանների հակադրություն: Բագրատունիները, որոնք աստիճանաբար իրենց ձեռքն էին վերցնում արաբական Արմինիա նահանգի (ընդգրկում էր ոչ միայն Հայաստանի, այլեւ Արեւելյան Վրաստանի եւ Աղվանքի մեծ մասը) ներքին կառավարման գործառույթը եւ Հայոց իշխանի եւ սպարապետի պաշտոնները, կողմնակից էին արաբների հետ «լեզու գտնելով»` Հայաստանի ինքնուրույնացման եւ «հողերի հավաքման» ռազմավարությանը (իհարկե այստեղ պատմական անցքերը ստիպողաբար` հոդվածային ֆորմատից ելնելով, մեկնաբանում ենք սխեմատիկ եւ պայմանական), իսկ Մամիկոնյանները կողմնակից էին բյուզանդամետ, արաբների դեմ ուղիղ պայքարի, զինված ապստամբությունների քաղաքականության: Այսպիսի մի մեծ զինված ապստամբության արդյունքում էլ` 778 թ.-ին Մամիկոնյանները ջախջախիչ պարտություն կրելով, դուրս մղվեցին պատմական ասպարեզից: Հաղթող դուրս եկավ Բագրատունիների գիծը, որի ամենահամառ ու վառ ներկայացոuցիչ իշխանաց իշխան Աշոտը (նա շարունակում էր արաբների հետ «լեզու գտնելու» սառնասիրտ եւ մաքիավելիստական ուղին նույնիսկ նրանից հետո, երբ արաբների ձեռքով նահատակվեց իր հայրը` Սմբատ սպարապետը) դարձավ Բագրատունիների հայոց թագավորության հիմինադիր` 885 թ.: Սակայն նույն շրջանում Մամիկոնյանների հակաբագրատունի գործառույթը մասամբ ստանձնեցին մյուս «արծվակիրներ»` Արծրունիները եւ միասնական համահայկական, իսկ ավելի ճիշտ նույնիսկ համաարեւելակովկասյան պետության Բագրատունյաց նախագիծը շուտով տապալվեց, փոխարենը գոյացան առանձին հայակական թագավորություններ:
Գ. Առյուծի եւ արծվի պայքարը մեր օրերում
Հայոց պատմության հետագա ընթացքում էլ, ինչպես դժվար չէ նկատել` «իրապաշտների» (միհրական-առյուծանշանների) եւ «վիպապաշտների» (վահագնական-արծվանշանների) հակադրությունը շարունակվեց: Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում այս գրեթե հավերժական պարադիգմաները անվանակոչվեցին «հհշ»-ական եւ «դաշնակցական»: Որպես միհրական, «պայմանագրային», «իրապաշտական» արխետիպի կրող հստակ հանդես եկավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը (որը նույնիսկ 80-ականների վերջի հեղափոխությունը ղեկավարելով, այսինքն տիպիկ «մամիկոնյան» գործընթացի ղեկի մոտ գտնվելով` կարողացավ հանդես գալ որպես «բագրատունի»): 1998-ի իշխանափոխությունից հետո իշխանությունը ստանձնած ուժերը հայտ ներկայացրեցին իրականացնել «մամիկոնյան», «արծվային» մի նախագիծ: Իհարկե, այլ հարց է, որ եթե իշխանության եկած անձանց մի մասը, օրինակ, ի դեմս Վազգեն Սարգսյանի անկեղծ կրողն էր հանդիսանում այդ նախագծի, ապա մյուս մասի համար` ի դեմս ղարաբաղյան զույգի, այս նախագիծը ընդամենը հռետորականություն էր եւ գործիք իշխանություն պահելու համար: Այս պարագայում գալիք ընտրությունների համատեքստում առյուծի եւ արծվի հակադրության գրեթե հավերժական սխեման ինչ որ տեղ ստանում է ծաղրանկարային արտահայտություն, քանի որ կողմերից մեկը չի հանդիսանում արխետիպի խորքային կրող, «մամիկոնյան» ընտրազանգվածի մի զգալի մասը այսօր պատրաստ չէ լուրջ ընդունել իշխանության թեկնածուին որպես իրենց իդեալի կրող եւ ավելին` ավանդական «արծավիկիրների» մի մասն էլ այսօր հանդես են գալիս «առյուծ» թեկնածուի օգտին: Այնուամենայնիվ, թեկուզ եւ ծաղրանկարային տարրով հանդերձ, մենք, կարող ենք դիտարկել վերջին տարիների ներհայկական քաղաքական պայքարի եւ հատկապես գալիք ընտրությունների համատեքստը որպես հոդվածում նկարագարված ավանդական սխեմայի մի մաս:
Նախ` հետաքրքիր է, որ նորագույն պատմության գործող սուբյեկտները առնչվում են ավանդական սյուժեի հետ հենց սիմվոլիկայի մակարդակով: Լեւոն Տեր-Պետրոսյանի անունն իսկ ակնարկում է «առյուծային» գործառույթը, 1998-ից հետո առաջին պլանի դերակատարմամբ առաջ մղված Հանրապետական կուսակցության զինանշանը արծիվն է, իսկ նրա պաշտոնական գաղափարախոսության տարրերից մեկը կոչվում է տարոնականություն (հիշենք, Տարոնը արծվենշան Մամիկոնյանների հայրենիքն էր), որն էլ անմիջականորեն հղում է Մամիկոնյանների գաղափարաբանությանը: Արծիվ է պատկերված նաեւ ԼՂՀ զինանշանի վրա, որտեղից դուրս են եկել Ռ.Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Հետաքրքիր է նաեւ հակադրությունը Լեւոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան զույգի միջեւ (Քոչարյանի փոխարեն կարելի է, իհարկե, դնել Ս. Սարգսյանին): Աշխարհագրական տեսակետից մեկը ծագում է «Հայոց աշխարհի» ծայրագույն հյուսիս-արեւելքից (Արցախից), որի զինանշանը արծիվն է, մյուսը ծագում է ծայրագույն հարավ-արեւելքից (Կիլիկիա), որի զինանշանը առյուծն է (բացի այդ, նա լինելով անկախ Հայաստանի առաջին նախագահը, միաժամանակ կրում է անկախ Հայաստանի վերջին թագավորի` Լեւոն 6-րդի անունը, իսկ իր գիտական զբաղմունքները վերջին շրջանում նվիրել է հենց Կիլիկյան Հայաստանին), մեկը որպես իր իմիջ ընտրել էր «վոինի» կերպարը, մյուսն իր իմիջով խաղաղասեր է, կաբինետային գիտնական է, ընգծված ինտելեկտուալ տիպի մեջ է ընկալվում եւ բացի այդ, նրա ազգանունը (Տեր-Պետրոսյան) հուշում է նրա քահանայական ծագման մասին (հնագույն դասակարգմամբ` Միհրը հովանավորն էր քրմական դասի, իսկ Վահագնը` զինվորական): Եթե Ռ. Քոչարյանի փոխարեն դնենք այստեղ Ս. Սարգսյանին, ապա կավելանա նաեւ նրա երկար Պաշտպանության նախարար լինելու փաստը («վոին») եւ նրա վերջերս հանրապետական դառնալու հանգամանքը: (Հետաքրքիր է նաեւ, որ երբ իշխանությյան նախագահական թեւը ստանձնեց կեղծ հակասերժական եւ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» նախագիծը, ապա նրա ղեկավարությունը ստանձնեց «առյուծ» Գագիկ Ծառուկյանը):
Աշխարհագրական հակադրության (Լեռնային Ղարաբաղ-Կիլիկիա) առումով հետաքրքիր է նաեւ հիշեցնել, որ ղարաբաղցիները առաջին անգամ չէ, որ «գրավել» են Հայաստանը: 12-13 դդ, երբ Կենտրոնական Հայաստանի իշխանական դասի մեծ մասը կամ ոչնչացել էր, կամ արտագաղթել (ի վերջո կենտրոնանալով Կիլիկիայում) պասիոնար խաչենցիները (ղարաբաղցիների այն ժամանակվա անվանումը), ծառայության մեջ մտնելով Զաքարյանների բանակում, դարձան Արեւելյան Հայաստանի նոր իշխանական տների զգալի մասի հիմնադիրները. այդպիսի ծագում ունեին Պռոշյանները, Վաչուտյանները, Դոփյանները, այսինքն ժամանակի բոլոր խոշոր իշխանական տները բացի Զաքարյաններից եւ Օրբելյաններից (ընդ որում Վաչուտյանների, Պռոշյանների եւ Օրբելյանների զինանշանը արծիվն էր): Իսկ սրանց ժամանակվա Հյուսիս-Արեւելյան Հայաստանը ժամանակ առ ժամանակ ուժեղ հակամարտության մեջ էր ընկնում Կիլիկյան Հայաստանի հետ: Այս հակադրությունը հիմնականում արտահայվել է երկու երկրամասերի վարդապետների, հատկապես Ներսես Լամբրոնացու (Կիլիկիա) եւ Գրիգոր Տուտեորդու (Հյուսիս-արեւելյան Հայաստան) վեճի մեջ: Շատ համառոտ եւ սխեմատիկ ներկայացնելու դեպքում վեճի հիմնական բովանդակությունն այն էր, որ հյուսիսցիները մեղադրում էին Լամբրոնացուն եւ ի դեմս նրա փաստորեն կիլիկյան դպրոցի մնացած վարդապետներին ապազգային լինելու, «հայրենական ավանդույթները» փոփոխելու, լատինամոլությյան եւ հունամոլության մեջ, իսկ Լամբրոնացին հերքելով այս պիտակները, իր հերթին պնդում էր, որ նրանց հասկացված «հայրենականը» իրականում «պարսկական» (այսինքն մահմեդական) ազդեցության եւ ընդհանուր տգիտության արդյունք էր, որի պատճառով նրանք ժխտելով քրիստոնեական սերը եւ հույներից ծագող գիտությունը, ուզում են ներփակ ու մեկուսի ապրել մյուս քրիստոնյա ազգերից: Այսօրվա լեզվով ասած` Լամբրոնացուն մեղադրում էին «կոսմոպոլիտիզմի», իսկ Լամբրոնացին մեղադրում էր իր հակառակորդներին ռաբիսի եւ գավառականության մեջ: Կարծում եմ, բանավեճի այս ընդհանուր սխեման ինչ որ բան հիշեցնում է ժամանակակից ընթերցողին:
Ավելորդ է ասել, որ բացի սիմվոլիզմից, Առյուծի եւ Արծվի արխետիպային հակադրության կառուցվածքին մոտիկ է նաեւ բովանդակային վեճը երկու կողմերի միջեւ (չնայած տարբերություններն էլ զգալի են, բայց դա մեզ տվյալ դեպքում չի հետաքրքրում, քանի որ կարեւորը ոչ թե դետալներն են, այլ ընդհանուր կառուցվածքային համընկնումը): Այսպիսով, թեկուզեւ որոշ չափով ծաղրանկարի վերածված (շնորհիվ ղարաբաղյան զույգի գաղափարական անլրջության եւ Լեւոնի համեմատ քաշային ոչ ադեկվատության), սակայն հայոց պատմության ներքին հակադրության արխետիպային սխեման նորից ակտուալացվում է մեր նորագույն պատմության մեջ: (Բացի դրանից, հնարավոր է որ քաշային տարբերությունը ի սկզբանե ներդրված է «երկակի Հայաստանի» կառուցվածքի մեջ` չէ՞ որ Մասիսն էլ, չնայած երկու հատ է, բայց մեկը Մեծ է, մյուսը Փոքր, նույնը նաեւ Մեծ ու Փոքր Մհերը, Մեծ եւ Փոքր Հայքը եւ այլն): Եւ սա դարձնում է 2008-ի ընտրությունները խորքային իմաստով հետաքրքրիր եւ բառիս բուն իմաստով` ընտրություն: Իսկ հնարավո՞ր է արդյոք Առյուծի եւ Արծվի համագործակցությունը հակամարտության փոխարեն: Տեսականորեն դա հնարավոր է, բայց մերօրյա համատեքստում դա կարող է ակտուալ դառնալ միայն այն պարագայում, եթե ներկա ընտրություններին հաղթի Առյուծը: Սակայն այդ տեսական հնարավորության մասին գուցե մյուս անգամ կխոսենք:
ՈՒՍՏԱ ՀՐԱՆՏ
Առասպելական քաղաքականության հետազոտության եւ նախագծերի առաջադրման տնային արհեստանոց լաբորոտորիա
Քննարկում
Արմեն գրել է:
Զիլ էր։- Հայք գրել է:
Մեր գերբը լավն է: Բան չասեք մեր գերբին:
Մեր դրոշը լավն է: Բան չասեք մեր դրոշին:
Մեր հիմնը լավն է: Բան չասեք մեր հիմնին:
Մեր հարեվանները....., դե հարեվան են էլի, չունենք իրար հետ, բայց թե մի օր կգան կասեն հարևան ջան, ջրերը կտրել են, մի վեդրո ջուր տվեք ձեր Սևանից, չայ դնենք... արա Ռամի՛լ, հլը վազի էն կանիստրից նավթ բեր, թող հարեվանը փեջը վառի տաքանա..
-Ջուրը վերցրեք, բայց մենք ինչքան ժամանակ է նավթի վառարանը հանել ենք, մեր մոտ հիմա արևային էներգիայով սնվող մարտկոցներ են.....
-Հա.., ձեր Արարատյան դաշտի արևը օձին իրա ծակից կհանի.., բա վոնց, բա իմացար էն մեր վերեվի հարևանի ռեմոնտը իրա վերևինը փչացրել ա, խմած տուն ա էկե, զուգարանի ջուրը բաց ա թողե վրեն: Հմի էդ խեղճ Վալիկոն ընկած դատարանների դռներն ա ծեծում: Դե լավ հարևան ջան գնամ, ապրես, Աստված հետդ......
ԻՍԿ ԻՆՉ ԳԻՆ Է ՎՃԱՐԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ 1
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունվարի 9-ին վստահաբար պնդում էր, որ Ղարաբաղի ժողովուրդը չէր ընդունի եւ չի ընդունելու հակամարտության կարգավորման այն տարբերակը, որ 1997 թվականին փորձում էր ներկայացնել ...ԱԶԴԱՐԱՐՎԵՑ ՈՌՈԳՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ի եւ «ԱԳԱԹ 777» ՍՊԸ-ի միջեւ շինարարական աշխատանքների պայմանագիր կնքվեց, համաձայն որի «ԱԳԱԹ 777» ՍՊԸ-ն Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում ...ՄԻՖԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌՅՈՒԾԻ ԵՎ ԱՐԾՎԻ ԿՌԻՎԸ
2
(ՀՀ զինանշանը եւ 2008-ի նախագահական ընտրությունները)
Ա. ՀՀ զինանշանի սյուժեն
Հայաստանը Մեծ ու Փոքր Մասիսների նման միշտ եղել է «երկու հատ»` Մեծ եւ Փոքր Հայք, Կիլիկյան եւ Հյուսիս-արեւելյան, Արեւելյան ...ՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ
Այսօր առավոտյան, կյանքի 59-րդ տարում մահացել է քաղաքական գործիչ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը:ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՍԳՈՒՄ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՄԱՀԸ
Այսօր առավոտյան մահացել է Ժողովրդավարական ուղի կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը: «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամները ցնցված են հանկարծահաս այդ բոթից: Մենք սգում ...ԶՈՀ ԿԱՊԱՆԻ ՀԱՆՔՈՒՄ
Հայաստանի փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հունվարի 10-ին ՀՓԾ հատուկ լեռնափրկարարական ծառայության Կապանի լեռնափրկարարական ջոկատում ահազանգ է ստացվել, որ Դինո Գոլդ Մայնինգ ընկերությանը պատկանող ...ՎՍՏԱՀԵԼԻ ԿՇԵՌՔՆԵՐՆ ԸՆԴԱՄԵՆԸ 30 ՏՈԿՈՍ ԵՆ
Ամանորյա տոների նախօրյակին Հայաստանում մոլեգնել են ոչ միայն սպառողական ապրանքների գները, այլ նաեւ թերակշռումները, որոնք առանց այն էլ Հայաստանում սովորական առեւտրի ուղեկից երեւույթ են միշտ: Թերակշռումների ...ԻՐԱԿԱՆ ԳՆԱՃԸ, ԹԵՐԱԿՇՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Հայաստանում առկա գնաճը, որ հաշվարկվում եւ ներկայացվում է պաշտոնական վիճակագրությամբ, կազմել է 2007 թվականին նախատեսված 3 տոկոսի փոխարեն 6,5 տոկոս, մինչդեռ իրականում այդ գնաճը շատ ավելի է մեծանում, եթե ...ՄԵՐՈՆՑ ՄԱՍԻՆ ԱՎԵԼՈՐԴ Է, ՄԵՐ ՄԵՋ ԽՈՍԵԼՆ ԷԼ ԱՄՈԹ Է
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակությունը կպաշտպանի կազմակերպության նախագահի պաշտոնում Ռուսաստանի պատվիրակ Միխայիլ Մարգելովի թեկնածությունը: Այդ մասին Նովոստի-Ադրբեջանին ...12 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ
Գյուղատնտեսության զարգացման միջազգային գործակալությունը (IFAD)Հայաստանին հատկացրել է 11,9 միլիոն դոլարի փոխառություն եւ 500 հազար դոլար դրամաշնորհ ֆերմերային տնտեսության զարգացման ծրագրով: Այն տրվել է ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՆԻ ՀԱՆՔԵՐՈՒ՞Մ
Իրանի Արդեբիլ քաղաքում, որը գտնվում է այսպես կոչված Հարավային Ադրբեջանում, հայկական ընկերությունները գործակցություն են հաստատում իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ: Այդ մասին գրում է ադրբեջանական ...ԵՎ ՆՈՐԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԸ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ՓՈՂԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
2007 թվականի տվյալով, արտասահմանյան տրանսֆերտների ծավալը, որ գալիս են Հայաստան, սպասվում է, որ կաճի 40 տոկոսով: Այդ մասին նշել է հունվարի 10-ին ԱՌԿԱ գործակալությանը բացառիկ հարցազրույց տված Կենտրոնական ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՏԱԲԸ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Հայաստանի նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի ղեկավար, Ագային պետություն կուսակցության նախագահ Սամվել Շահինյանի կարծիքով, նախագահի առաջիկա ընտրությունն ավելի ազատ կլինի, քան նախորդ ընտրությունները: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է
ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել Ժողովրդական ուղի կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, «Ժողովրդական ուղի» կուսակցության անդամներին` Մանուկ ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Իմ եւ ԱԺՄ կուսակության անունից խորին ցավակցությունս եմ հայտնում Մանուկ Գասպարյանի ընտանիքին եւ հարազատներին վերջինիս անժամանակ կորստի առնչությամբ: Մանուկ Գասպարյանի հետ անցած մեր ճանապարհը ապացուցել ...ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԱԿԱՆՋԸ ԿԱՆՉԻ
Ինչպես տեղեկացնում է Ռեգնումը, ավարտվել է Վոլգոգրադի քաղաքային դումայի ընտրությանը մասնակցող թեկնածուների հայտերի ընդունման ժամկետը: Քաղաքային ընտրական հանձնաժողովն արդեն անցել է հայտերի ուսումնասիրությանը ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ստորագրել է որոշումներ նոր նշանակումների վերաբերյալ։ Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ՝ Կառլեն Պետրոսյանն ազատվել է ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից։ Հովիկ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՎԵԼ Է ԴԵՂԵՐԻ ՈՒ ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ՈԼՈՐՏԸ
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, Հայաստանի կառավարությունը հունվարի 10-ին հաստատել է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության, պատրաստման, վերամշակման, իրացման, օգտագործման (այդ թվում` ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՎԱՃԱՌՎԱԾ 5-ՐԴ ԲԼՈԿԻ ՀԱՄԱՐ
Հունվարի 10-ին Հայաստանի կառավարությունը որոշել է Հրազդանի ՊՇԷԿ 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական ...ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հունվարի 10-ին տեղի ունեցած կառավարության 2008 թվականի առաջին նիստի ընթացքում կայացվել է որոշում, ըստ որի փոփոխվել է «ՀՀ ԿԱ ոստիկանության ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվություն ...ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ
Հայաստանի կառավարությունը հունվարի 10-ին տեղի ունեցած նիստի ընթացքում կայացրել է մի քանի որոշում, որոնք ուղղված են որոշ մարդկանց նյութական վիճակը բարելավելուն, թերեւս նախագահի ընտրությունից առաջ նրանց ...ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՑ
Քաղաքական գործիչ Մանուկ Գասպարյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: «Ցավով ստացա Ազգային ժողովի երկրորդ եւ երրորդ գումարումների պատգամավոր, «Ժողովրդավարական ...ՌՈՒՍՆԵՐԸ ԾՐԱԳՐՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի կապի ու տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը հունվարի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի երկաթուղիներ ընկերությունը, որը ներկայացրել է Հայաստանի երկաթուղու ...ՑԱՎԱԿՑԵԼ Է ՕԵԿ ՆԱԽԱԳԱՀԸ
Ժողովրդավարական ուղի կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի մահվան կապակցությամբ հունվարի 10-ին ցավակցություն է հայտնել ՕԵԿ նախագահ, Հայաստանի նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը: «Մեզ ցնցեց Մանուկ ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Րաֆֆի Կ. ՀովհաննիսյանՍգակիր բարեկամներ, Խորապես ցնցված եմ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ, քաղաքական եւ հասարակական ճանաչված ու սիրված գործիչ Մանուկ Գասպարյանի անժամանակ մահվան բոթից: Կյանքից հեռացավ ժողովրդի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՈՍԿԻՆ
Ստորեւ ներկայացնում ենք BBC հրապարակած մի հոդված, որը կարծում ենք կհետաքրքրի ընթերցողին: Համաշխարհային շուկայում ոսկու գնի աննախադեպ աճը ստիպում է նոր ոսկու հանքավայրեր փնտրել եւ շահագործել: Լքված հանքավայրերը ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԵԿԵԼ ԲԱՑ ՍՐՏՈՎ
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունն այսօրվանից սկսել է աշխատանքը: Դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ Արենսն այսօր լրագրողներին ...
ԻՍԿ ԻՆՉ ԳԻՆ Է ՎՃԱՐԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԻՖԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌՅՈՒԾԻ ԵՎ ԱՐԾՎԻ ԿՌԻՎԸ

ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱՎԵՐԻՆ
ՕՐԻՆԱԶԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՆԹՓՆԹԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՀԵՏՏՈՆԱԿԱՆ ԿԵՆԱՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍԵՂԱՆԻՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՈՐ ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆԻ՞
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
- 1846 Ծնվեց հայ լեզվաբան, հնդեվրոպաբան Սերովբե Դերվիշյանը, որը 1887-ին Կ. Պոլսում հիմնել և խմբագրելէ հայերեն առաջին լեզվաբանական հանդեսը «Լեզու» խորագրով:
- 1880 Հովհաննես Լազարյանը Հայաստանի ազատագրության մասին զեկուցագիր է ներկայացնում Ա. Սուվորովին:
- 1923 Ընդունվեց դեկրետ Անդրկովկասում ընդհանուր միասնական դրամական համակարգ մտցնելու և Անդրկովկասյան դրամանիշ բաց թողնելու մասին:
- 1928 Սանկտ-Պետերբուրգում ծնվեց ֆիզիկոս -տեսաբան Անդրեյ Ամատունին:
- 1967 Երևանում գործարկվեց Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

