
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼ
Վրաստանի Միավորված ընդդիմության ներկայացրած նախագահի թեկնածու Լեվան Գաչեչիլաձեն, ով Վրաստանի ԿԸՀ տվյալով պարտվել է նախագահի ընտրությանը, հունվարի 8-ին հայտարարել է, որ հունվարի 9-ից սկսած, իր համախոհները հացադուլ են սկսելու Վրաստանի Հանրային հեռուստաընկերության շենքի դիմաց:
«Մենք հացադուլ ենք հայտարարում մինչեւ մեր բարձրացրած երկու պայմանների կատարումը», ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, հայտարարել է Գաչեչիլաձեն: Ըստ նրա, առաջին պայմանն այն է, որ իրենց տրվի ուղիղ եթերում հանդես գալու հնարավորություն, քանի որ գտնվում են տեղեկատվական վակուումի մեջ: Իսկ երրկրորդ պայմանը նախագահի ընտրության երկրորդ փուլի նշանակումն է:
Մինչ այդ, Գաչեչիլաձեն եւ նրա համախոհները մուտք են գործել Վրաստանի ԿԸՀ շենք եւ ԿԸՀ ղեկավարից պահանջել են կամ հրաժարական տալ, կամ ընդդիմության հետ բանակցություն վարել ձայների վերահաշվարկի համար: Գաչեչիլաձեի շտաբի մամուլի խոսնակը հայտարարել է, որ իրենք երբ հաշվում են տեղամասերից ստացված արձանագրությունները եւ դրանք համադրում են ԿԸՀ տվյալի հետ, ապա ակնհայտ է դառնում հսկայական տարբերություն, կեղծիքի մեծ չափ: Ընդդիմությունը մտադիր է այդ ամենը բողոքարկել դատարանում, եւ եթե տեղի չունենա արդար քննություն, ապա ընդդիմադիրները խոստանում են դուրս գալ փողոց, ասելով, որ այդժամ ժողովուրդը ինքը կտա կառավարությանն իր պատասխանը:
Այդ ընթացքում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ասուլիս է հրավիրել արտասահմանյան եւ տեղական լրատվամիջոցների համար, ու հայտարարել, որ ընտրությունը վկայեց Վրաստանի ժողովրդավարական երկիր լինելու հանգամանքը, եւ որ իր կառավարման տարիներին երկիրը մեծ առաջընթաց է արձանագրել եւ այն պետք է շարունակել:
ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱՎԵՐԻՆ
ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրը հաղորդել է, որ շաբաթ լույս կիրակիի գիշերը իրանական հինգ արագընթաց մոտորանավեր սադրանքի են դիմել ամերիկյան երեք նավերի հանդեպ, մի քանի անգամ մոտեցել են նրանց եւ ...ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Թերեւս միայն Հայաստանի ընդդիմությունն ամենից լավ կհասկանա Վրաստանի ընդդիմադիրներին, որոնք բողոքում են այդ երկրում նախագահի ընտրության ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծիքներից: Նրանք բողոքում են, իսկ իշխանությունը ...ՈՐ ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆԻ՞
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ 1
Նոր տարվա կապակցությամբ բավական լավ նախաձեռնությամբ էր հանդես եկել գործարար, Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որի ֆինանսավորմամբ մի քանի տասնյակ Ձմեռ Պապեր ու Ձյունանուշեր նվերներ ...ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՏԱԲԸ
Հունվարի 7-ին ԱԺՄ գրասենյակում տեղի ունեցավ հինգ քաղաքական կուսակցությունների` «Ազգային ժողովրդավարական կուսակցության», «Ազգային ժողովրդավարների դաշինք», «Ազգային պետություն», «Ազգային ժողովրդավարական ...ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է
Ի տարբերություն անցած Ծննդյան տոների, այս անգամ Երեւանում արտակարգ իրավիճակների վերաբերյալ ահազանգերը քիչ են եղել, հունվարի 8-ին լրագրողներին հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը: Տոնական օրերին ...ԵՐԵՎԱՆԻ ՄԱՅԹԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԱՔՐՎԵՆ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ը
Երեւանում տեղացած առատ ձնից հետո Երեւանի քաղաքային նշանակության փողոցները մաքրելու համար օգտագործվել է 850 խմ աղ, 1680 խմ ավազ, փողոցներում աշխատել է 370 միավոր տեխնիկա, հունվարի 8-ի ճեպազրույցի ժամանակ ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ԾԽՆԵԼՈՒՅԶՆԵՐԸ ԿՔԱՆԴՎԵՆ
Հունվարի 8-ին քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը հայտարարեց, որ 2008 թվականին իրականացվելիք բարեկարգման աշխատանքների եւ շինարարության ծրագրերի նախագծերն ...OMX ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ
OMX շվեդական օպերատորը դարձել է Հայկական ֆոնդային բորսայի (Armex) եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100-տոկոսանոց սեփականատերը: Ըստ Նովոստի-Արմենիայի, մոտ ժամանակներս ձեւավորվելու է ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՐԳԱԽՈՍՈՎ
Հայաստանի վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը փետրվարին կայանալիք նախագահի ընտրությանը կմասնակցի Առաջ, Հայաստան կարգախոսով: Այս մասին Նովոստի-Արմենիա գործակալությանը ...ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ
Լեւոն Տեր-Պետրոսյանի Կենտրոնական նախընտրական շտաբի որոշմամբ Արման Մուսինյանը նշանակվել է նախընտրական շտաբի մամլո խոսնակ: Լրագրողները Արման Մուսինյանին կարող են դիմել (010) 50-04-07, (093) 63-33-13 հեռախոսահամարներով, ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼ
Վրաստանի Միավորված ընդդիմության ներկայացրած նախագահի թեկնածու Լեվան Գաչեչիլաձեն, ով Վրաստանի ԿԸՀ տվյալով պարտվել է նախագահի ընտրությանը, հունվարի 8-ին հայտարարել է, որ հունվարի 9-ից սկսած, իր համախոհները ...ԹՈՒՐՔԻԱՆ ԿՎԵՐԱՆԱՅԻ 301 ՀՈԴՎԱԾԸ
Թուրքիայի կառավարությունը հաջորդ շաբաթ խորհրդարանի հաստատմանն է ներկայացնելու այդ երկրի Քրեական օրենսգրքի 301 հոդվածում (որը նախատեսում է պատիժ թրքությունը վիրավորելու համար) փոփոխություններ կատարելու ...ԲԱՑՎԵԼ Է ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ
Երեւանում հունվարի 8-ին բացվել է Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարման մրցույթի մասնակիցների ֆինանսական առաջարկությունների փաթեթը: Այսինքն, բացվել է ընդամենը մեկ փաթեթ, քանի որ երկաթուղին հավատարմագրային ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐՅԱՆ ԲԱՆԿԸ
Երեւանի պրոֆեսոր Ելոյանի անվան հեմատոլոգիայի եւ արյան փոխներարկման կենտրոնում տեղի ունեցավ արդիականացված Արյան բանկի բացումը, հաղորդում է Նովոստի-Արմենիա գործակալությունը: Հեմատոլոգիայի եւ արյան փոխներարկման ...
ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ՇԱՆԹԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԳԱՂՏՆԱԼՍԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ
ԻՆԳՈՒՇՆԵՐՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԿՊԱՀԱՆՋԵՆ
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ «ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼԻՍ»
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՀԱՇՎԱՐԿԸ ՃԻՇՏ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ
ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱՎԵՐԻՆ
ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՀԵՏՏՈՆԱԿԱՆ ԿԵՆԱՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍԵՂԱՆԻՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՈՐ ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆԻ՞
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ՌՈՒՄԲԻ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳ
ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԱՄ ՀԱՆԴԱՐՏ ԽՈՀԵՐ
ՎԱՅ ՆՐԱՆ, ՈՒՄ ԱՍՏՎԱԾ ՉԻ ՏԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԱՑՆԵ՞Լ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՊԱՏԺԱՉԱՓԸ
- 0 Արացը Հայոց տոմարի վեցերորդ ամիսն է, սկսվել է հունվարի 8-ին վերջացել փետրվարի 6-ին: Վանական Վարդապետն այս անունը գրում է Արաց, որովհետև սա այն ամիսն է, երբ ձյունապատ լեռներով ու բլուրներով միայն արանք (տղամարդիկ) կարող են ճանապարհ գնալ:
- 1819 Ծնվեց ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասովը:
- 1858 Կ. Պոլսում Գրիգոր Ալիաթյանի խմբագրությամբ հրատարակվեց «Թռչնիկ Պեգասյանը»:
- 1880 Մահացավ «Ծիածան»-ի խմբագիրը՝ Կարապետ Չուխաջյանը:
- 1907 Մահացավ Նշան Բերբերյանը՝ «Բուրաստան մանկանց» մանկական թերթի (1882-1888 թթ.) հրատարակիչ և տպարանապետ:
- 1931 Երևանում բացվում է աշխարհում միակ քրդական մանկավարժական տեխնիկումը:
- 1931 Երևանում բացվեց աշխարհում միակ քրդական տեխնիկումը:
- 1935 Որոշում ընդունվեց Երևանում և Գյումրիում ստեղծել երեկոյան մանկավարժական ինստիտուտներ:
- 1960 Երևանում բացվեց արվեստի համալսարանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

