
ՈՐ ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆԻ՞
- Նոր տարվա կապակցությամբ բավական լավ նախաձեռնությամբ էր հանդես եկել գործարար, Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որի ֆինանսավորմամբ մի քանի տասնյակ Ձմեռ Պապեր ու Ձյունանուշեր նվերներ էին բաժանում Հայաստանի տարբեր մարզերի հարյուրավոր կամ հազարավոր երեխաներին, իսկ գուցե եւ տասնյակ հազարավոր: Կարեւոր չէ, թե ինչ արժողության նվերներ էին դրանք, կարեւորը քայլն է, որ կատարվել էր: Եթե հանրապետության մյուս գործարարները նույնպես այդօրինակ քայլ կատարեին, ապա վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանում թերեւս չէր լինի որեւէ երեխա, ով գոնե Տարեմուտին հաճելիորեն եւ ի սրտե չուրախանար, մոռանալով կարիքի մասին: Սակայն որքան հայտնի է, կարծես թե բացի Ծառուկյանից, որեւէ մեկ այլ գործարար այդպիսի նախաձեռնություն չէր ցուցաբերել: Համենայն դեպս հեռուստատեսությամբ այդպիսի բան չցուցադրվեց: Իսկ ահա Գագիկ Ծառուկյանի բարեգործությունը անմիջապես հայտնվեց Կենտրոն հեռուստաընկերության եթերում, ինչպես նրա բոլոր մյուս բարեգործությունները: Եվ ինչպես բոլոր մյուս բարեգործությունները, թերեւս այդ մեկն էլ հաստատ կհայտնվի նաեւ մի քանի այլ հեռուստաընկերությունների եթերում: Եվ Հայաստանը գուցե մինչեւ հաջորդ բարեգործություն մանրամասն կծանոթանա այս մեկի երանգներին ու նրբերանգներին, մեկ առ մեկ կհիշի այն երեխաների դեմքերը, որոնք նվերներ էին ստանում, կհիշի Ձմեռ Պապերի կեցվածքն ու Ձյունանուշերի նազանքը, ուշադրություն կդարձնի, թե հատկապես որ մի նվեր ստացողն էր ի սրտե ասում շնորհակալություն տեսախցիկի առաջ եւ որ մեկն էր, որ ասում էր պարզապես ասելու համար: Այսինքն, բարեգործությունը մի քանի անգամ, գուցե մի քանի տասնյակ անգամ կպտտվի հայրենի հեռուստաեթերում, որպեսզի ազգը տեսնի ու ճանաչի թե բարեգործին, թե նրան, ում ուղղված է բարեգործությունը:

Բարեգործությունը շատ լավ բան է: Բայց այդ լավը կախված է նրանից, թե որն է բարեգործության իրական նպատակը: Օրինակ, ինչու է Գագիկ Ծառուկյանը սիրում հեռուստատեսությամբ ցուցադրել իր բարեգործությունները, ընդ որում, Բարգավաճ Հայաստան կուսակցության անվան ու խորագրի ներքո: Արդյոք այդ բարեգործությունների նպատակը քաղաքական գովազդը չէ: Եթե դա չէ նպատակը, ապա որն է հեռուստատեսային շոուների իմաստը, որ բեմադրվում են ամեն մի բարեգործությունից հետո: Ինչու է Ծառուկյանն անպայման փորձում մի քանի օր շարունակ հանրությանը ցույց տալ, թե ինչ է արել ինքը: Ինչու է անում այնպես, որ բարեգործության հասցեատեր երեխաներն ու նրանց ծնողներն անպայման հեռուստաէկրաններից շնորհակալություն հայտնեն Ծառուկյանին ու Բարգավաճ Հայաստան կուսակցությանը: Միթե այդ ամենը չի կարելի կազմակերպել առանց հեռուստատեսության: Եթե Ծառուկյանի նպատակն է ցույց տալ, որ ինքն անում է, որ անողն ինքն է, ոչ թե մյուսները, ապա ավելի պարկեշտ կլինի ուղղակի վեր կենալ եւ հեռուստատեսության ուղիղ կամ տեսագրված եթերում հայտարարել, որ այսինչ բարեգործությունն իրենն է, այնինչը իրենը չէ: Կամ եթե նրա նպատակը մյուս գործարարներին հորդորելն է, որ նրանք օրինակ վերցնեն, ապա դա կարող է անել առանց հեռուստատեսության, ուղղակի այդ մյուս գործարարների հետ անձնական զրույցների ընթացքում: Եթե նրանք օրինակ վերցնեն, ապա կվերցնեն այդպես, իսկ եթե ոչ, ապա հեռուստատեսությունն էլ չի օգնի: Էլ չասած այն մասին, որ գուցե կան շատ այլ գործարարներ, ոչ այդքան խոշոր, որոնք նույնպես բարեգործությամբ են զբաղվում, պարզապես հեռուստատեսություն չունեն, որ առավոտից երեկո գովազդեն այդ մասին: Կամ եթե ունենային էլ, չէին գովազդի, որովհետեւ բարեգործության իմաստը բարի գործն է, ոչ թե դրանից վարկանիշ քամելը:
Ի վերջո, Գագիկ Ծառուկյանը, ինչպես ի դեպ Տիգրան Կարապետիչը, իր խոսքում շատ է հիշատակում Աստծո մասին: Ծառուկյանն օրինակ ասում է, որ ինչքան դու տաս մարդկանց, Աստված այդքան շատ կտա քեզ: Ակամայից մտածում ես, որ այդ բարեգործությունները հեռուստատեսությամբ ցուցադրում են, որպեսզի Աստված տեսնի, թե ինչքան են տվել այլոց, եւ իրենց էլ տա դրան համարժեք: Աստված գիտե, թե ով ինչքան է տալիս, ում է տալիս, եւ որ ամենակարեւորն է` ումն է տալիս: Եվ Աստծո մասին անընդհատ հիշատակելիս թերեւս պետք չէ մոռանալ աստվածային պատգամը, որ հատկապես ուղղված է բարի գործ անողներին` «ձախ ձեռքը չպիտի իմանա, թե ինչ է անում աջը», մինչդեռ ոչ միայն ձեռքերը, այլ «մարմնի» բոլոր «օրգաններն» են իմանում:
- ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Քննարկում
Հայկ Սասունյան գրել է:
Հայաստանի Հանրապետության նախագահության թեկնածու
հարգելի դոկտոր Լևոն Տեր- Պետրոսյան.
Ձեր 21 09 2007թ. ելույթը կարդացել էի, իսկ 26 10 07-ին Ազատության հրապարակում լսեցի Ձեր մյուս ելույթը, և այնուհետև համացանցի էջերից կարդացի նաև Ձեր 16 11 07թ -ի. ելույթը:
Դժբախտաբար սփյուռքահայ եմ, բարեբախտաբար ընտրելու և ընտրվելու իրւվունք չունեմ (Հայաստանի հանրապետությունում), այդ իսկ պատճառով վերապահումներ, հետին նպատակներ ու ձգտումներ չունեմ:
Մեծապես մտահոգված եմ Հայաստանում ապրող հայության, հատկապես ազնիվ աշխատանքով ապրող մարդկանց կյանքով...
Այստեղ լայն քննարկումների հնարավորություն չկա, բայց և այնպես կցանկանյի մի քանի հարցադրումներ կատարել.
1) 26 10 07թ. –ի Ձեր ելույթի բովանդակությունը համակողմանի ուսումնասիրություն էր և մշակված ու տրամաբանական եզրահանգումներով շարադրանք Հայաստանի հանրապետության (ՀՀ) ներկա փաստացի վիճակի վերաբերյալ:
(մեջբերում 1)
« Քոչարյանական վարչախմբի կամ ռեժիմի էությունը
................................................................................................
Ո՞րն է, արդ, իշխանության ավազակապետական համակարգի գոյության իմաստը եւ հետապնդած նպատակը։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության բոլոր լծակներին տիրող մարդկանց սահմանափակ խմբի բարօրության ապահովում՝ սեփական ժողովրդի անխնա հարստահարման եւ կեղեքման գնով»
2) 16 10 07թ. Ձեր ելույթի ընթացքում կատարել եք քաղաքական, տնտեսական լուրջ մեկնաբանումներ ու արտահայտություններ, որոնք իրենց բնույթով դուրս են գալիս ազգային սահմաններից և ունեն միջազգային հնչեղություն ու կարևորություն:
(մեջբերում 2)
«...Մենք հասկանում էինք, որ անկախությունը դժվար ճանապարհ է լինելու մեզ համար, ոչ միայն նրան հասնելու ճանապարհին, այլ նաեւ հետագայում, քանի որ սա սովորական անկախություն չէր, սա նույնիսկ գաղութատիրությունից ազատվելու փորձ չէր, քանի որ այստեղ լուծվում էր ոչ միայն քաղաքական անկախության
խնդիրը, այլեւ հասարակարգի բոլոր համակարգերի փոփոխության խնդիրը. կոմունիստական գաղափարախոսությունից անցում դեպի դեմոկրատիա, կենտրոնացած պլանային տնտեսությունից անցում դեպի ազատ շուկայական տնտեսություն…»
Հարգելի դոկտոր Տեր- Պետրոսյան,
համեմատելով երկու մեջբերումները, պարզվում է, որ Ձեր քաղաքական- տնտեսական հաստատումներն ու տեսությունը խիստ հակասական են: Եթե անցել եք դեմոկրատիայի ու ազատ շուկայական տնտեսության, ուրեմն Հայաստանում ժողովուրդը 15 տարի հետո պետք էր որ սկսեր բարեկեցիկ կյանքով ապրել, բայց ինչպես դուք հաստատում եք, նրանք կեղեքվում ու հարստահարվում են սեփական իշխանավորների կողմից :
խնդրում եմ լուսաբանեք, ինչու՞ Ձեր գովերգած ժողովրդավարությունն ու ազատ շուկայական տնտեսությունը այդպիսի հակամարդկային ու հակաժողովրդական վիճակ ստեղծեց Հայաստանում: Լատինական Ամերիկան, ամբողջ Աֆրիկայի մայր ցամաքը, Ասիական երկրների ճնշող մեծամասնության ժողովուրդները ապրում են ազատ շուկայական տնտեսության պայմաններում: Այս երկրներում համատարած աղքատություն ու թշվառություն է, այնտեղ հարստահարությունն ու կեղեքումը ամենօրյա երևույթներ են: Այդ երկրներում թագավորում են սովն ու անգրագիտությունը... Հայ ավազակապետները այնտեղ չեն... Ինչու՞մն է բանը, կարո՞ղ է պատահել, որ որդը ծառից է և այս թշվառությունները բխում են հենց կապիտալիստական ու ազատ շուկայական տնտեսական հարաբերությունների՞ց...
Դուք հավասարման նշան դնելով սոցիալիզմի և ստալինիզմի ու խորհրդային տնտեսության միջև, փորձ եք կատարում նսեմացնել մարդկության առաջադիմության դինամիկ զարգացման տեսլականը: Ձեր գովերգած ազատ շուկայական տնտեսությունը, այլ խոսքով կապիտալիստական համակարգը, սպառել է իր ներուժը և չունի աշխարհի մարդկության առաջ ծառացած հարցերի լուծման կարողությունը՝ աշխարհի երեք միլիարդ թշվառ բնակչությունը վկա...
Մարդկությունը զարգացման ու մաքառումների երկար ճանապարհ է անցել ու հասել է մինչև մեր օրերը: Բնության ու բանականության պահանջներով շարունակելու է պայքարել ու ճանապարհ հարթել դեպի ավելի ու ավելի բարձր ու մարդավայել կացութաձևի նվաճման: Սոցիալիզմը ուտոպիա չէ, այլ միջանկյալ մի համակարգ, որին մարդկությունը հասնելուց ու կատարելագործելուց հետո կօգտագործի որպես տրամպլին շարունակելու համար իր զարգացման անվերջանալի ուղին...
Ձեր կողմից նկարագրված այսօրվա Հայաստանի դե ֆակտո վիճակը ուղղակի անմիջական հետևանքն է ազատ շուկայական տնտեսության: Պարզ չէ, թե ինչից եք դժգոհում...
Ներկա իրավիճակը բոլորովին էլ հայկական ֆենոմեն չէ: Նախկին Խորհրդային Միության, ներկա անկախ հանրապետություններում քաղաքական ու տնտեսական վիճակը ավելի նախանձելի չէ ...
Չմոռանանք, ազատ շուկայական տնտեսությունը շատերի համար փառքի, շքեղության ու հարստանալու անսահման հնարավորություններ է ստեղծում: Այս մասին նշել եք Ձեր ելույթներում, բայց և այնպես խուսափում եք բացել դրամատիրական համակարգի ծալքերը, նրա դասակարգային բնույթը, աշխատավոր զանգվածների հետ ունեցած անհաշտելի հակամարտությունը (անտագոնիզմը) :
Գագիկ Ծառուկյանները (Դոդի Գագոն), Մալաթիայի Սամոները, Լեդի Հակոբյանները, Գրանտ Քենդիները, Գեներալ Մանվելները էլի ու էլի շատ ուրիշներ ազատ շուկայական տնտեսության հարազատ զավակներն են: Դասական սոցալիզմի տեսության մեջ այս տիպարները՝շահագործողներ, հարստահարողներ, կեղեքողներ են կոչվում ...Եթե Հեգելի, Մարքսի, Էնգելսի, Պլեխանովի, Լենինի, Շահումյանի աշխարհահայացքները ու տնտեսական հիմունքները շատերի համար անհասկանալի մնացին, գոնե Հ. Թումանյանի Գիքորը պետք էր որ ընբռնելի լիներ...
Անիմաստ չէր լինի դիտելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանի աղջկա հարսանիքի տեսաժապավենը ,որը տարածված է համացանցի, շատ կայքէջերում www.harsaniq Dodi Gago, որը մի խոսուն պատկեր է ՀՀ-ն առօրյայից: Այս ժապավենի զավեշտական ու ամոթալի տեսարանները, թե ինչպես Դոդի Գագոյի քավորի ( կնքահայր, godfather) պար. Սարոյանի առաջ ոտքի են կանգնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀ պաշպանության նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի գլխավոր դատախազ Գագիկ Հարությունյանը, Երևան քաղաքի քաղաքապետ Երվանդ Զախարյանը և էլի շատ մեծ ու փոքր նախարարներ, տեղակալներ...բաժակ բաժակի, խփում, համբույրվում ու գրկախառնվում են: Ներկա է նաև երկրի առաջին տիկին Բելլա Քոչարյանը, որը այդպես էլ քավորի ուշադրությանը չի արժանանում: Այս ընթացքում Բրազիլիաից բերված քամակները բաց աղջիկները սամբա են պարում...
Այս կովկասյան գռեհիկ ու հետամնաց կերուխումի ծախսերն անշուշտ պետական հարկերից փախցրած, աշխատավորներից կողոպտած գումարներն են, Երևանի փողոցներում թափառող մուրացկան հայ երեխանների հացի փողն է ,ծերերի թոշակը, ուսուցիչների աշխատավարձը...:
Իշխանությունները կշարունակեն իրենց կապկազ թամաշան այնքան ժամանակ, քանի դեռ ազնիվ աշխատանքով ապրող զանգվածները չեն ստեղծել իրենց իրավունքները պաշտպանող կուռ կազմակերպությունները, մի բան, որը հնարավորություն կտա այս արհեստավարժ թալանչիներին զսպաշապիկ հագցնելու և կարգի հրավիրելու:
Հաջողություններ առողջ ընտրապայքարում:
Հայկ Սասունյան
դեկտեմբեր 2007
ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱՎԵՐԻՆ
ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրը հաղորդել է, որ շաբաթ լույս կիրակիի գիշերը իրանական հինգ արագընթաց մոտորանավեր սադրանքի են դիմել ամերիկյան երեք նավերի հանդեպ, մի քանի անգամ մոտեցել են նրանց եւ ...ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Թերեւս միայն Հայաստանի ընդդիմությունն ամենից լավ կհասկանա Վրաստանի ընդդիմադիրներին, որոնք բողոքում են այդ երկրում նախագահի ընտրության ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծիքներից: Նրանք բողոքում են, իսկ իշխանությունը ...ՈՐ ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆԻ՞
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ 1
Նոր տարվա կապակցությամբ բավական լավ նախաձեռնությամբ էր հանդես եկել գործարար, Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որի ֆինանսավորմամբ մի քանի տասնյակ Ձմեռ Պապեր ու Ձյունանուշեր նվերներ ...ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՏԱԲԸ
Հունվարի 7-ին ԱԺՄ գրասենյակում տեղի ունեցավ հինգ քաղաքական կուսակցությունների` «Ազգային ժողովրդավարական կուսակցության», «Ազգային ժողովրդավարների դաշինք», «Ազգային պետություն», «Ազգային ժողովրդավարական ...ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է
Ի տարբերություն անցած Ծննդյան տոների, այս անգամ Երեւանում արտակարգ իրավիճակների վերաբերյալ ահազանգերը քիչ են եղել, հունվարի 8-ին լրագրողներին հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը: Տոնական օրերին ...ԵՐԵՎԱՆԻ ՄԱՅԹԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԱՔՐՎԵՆ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ը
Երեւանում տեղացած առատ ձնից հետո Երեւանի քաղաքային նշանակության փողոցները մաքրելու համար օգտագործվել է 850 խմ աղ, 1680 խմ ավազ, փողոցներում աշխատել է 370 միավոր տեխնիկա, հունվարի 8-ի ճեպազրույցի ժամանակ ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ԾԽՆԵԼՈՒՅԶՆԵՐԸ ԿՔԱՆԴՎԵՆ
Հունվարի 8-ին քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը հայտարարեց, որ 2008 թվականին իրականացվելիք բարեկարգման աշխատանքների եւ շինարարության ծրագրերի նախագծերն ...OMX ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ
OMX շվեդական օպերատորը դարձել է Հայկական ֆոնդային բորսայի (Armex) եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100-տոկոսանոց սեփականատերը: Ըստ Նովոստի-Արմենիայի, մոտ ժամանակներս ձեւավորվելու է ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՐԳԱԽՈՍՈՎ
Հայաստանի վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը փետրվարին կայանալիք նախագահի ընտրությանը կմասնակցի Առաջ, Հայաստան կարգախոսով: Այս մասին Նովոստի-Արմենիա գործակալությանը ...ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ
Լեւոն Տեր-Պետրոսյանի Կենտրոնական նախընտրական շտաբի որոշմամբ Արման Մուսինյանը նշանակվել է նախընտրական շտաբի մամլո խոսնակ: Լրագրողները Արման Մուսինյանին կարող են դիմել (010) 50-04-07, (093) 63-33-13 հեռախոսահամարներով, ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼ
Վրաստանի Միավորված ընդդիմության ներկայացրած նախագահի թեկնածու Լեվան Գաչեչիլաձեն, ով Վրաստանի ԿԸՀ տվյալով պարտվել է նախագահի ընտրությանը, հունվարի 8-ին հայտարարել է, որ հունվարի 9-ից սկսած, իր համախոհները ...ԹՈՒՐՔԻԱՆ ԿՎԵՐԱՆԱՅԻ 301 ՀՈԴՎԱԾԸ
Թուրքիայի կառավարությունը հաջորդ շաբաթ խորհրդարանի հաստատմանն է ներկայացնելու այդ երկրի Քրեական օրենսգրքի 301 հոդվածում (որը նախատեսում է պատիժ թրքությունը վիրավորելու համար) փոփոխություններ կատարելու ...ԲԱՑՎԵԼ Է ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ
Երեւանում հունվարի 8-ին բացվել է Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարման մրցույթի մասնակիցների ֆինանսական առաջարկությունների փաթեթը: Այսինքն, բացվել է ընդամենը մեկ փաթեթ, քանի որ երկաթուղին հավատարմագրային ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐՅԱՆ ԲԱՆԿԸ
Երեւանի պրոֆեսոր Ելոյանի անվան հեմատոլոգիայի եւ արյան փոխներարկման կենտրոնում տեղի ունեցավ արդիականացված Արյան բանկի բացումը, հաղորդում է Նովոստի-Արմենիա գործակալությունը: Հեմատոլոգիայի եւ արյան փոխներարկման ...
ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱՎԵՐԻՆ
ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՀԵՏՏՈՆԱԿԱՆ ԿԵՆԱՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍԵՂԱՆԻՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՈՐ ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆԻ՞
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ՌՈՒՄԲԻ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳ
ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԱՄ ՀԱՆԴԱՐՏ ԽՈՀԵՐ
ՎԱՅ ՆՐԱՆ, ՈՒՄ ԱՍՏՎԱԾ ՉԻ ՏԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԱՑՆԵ՞Լ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՊԱՏԺԱՉԱՓԸ
- 0 Արացը Հայոց տոմարի վեցերորդ ամիսն է, սկսվել է հունվարի 8-ին վերջացել փետրվարի 6-ին: Վանական Վարդապետն այս անունը գրում է Արաց, որովհետև սա այն ամիսն է, երբ ձյունապատ լեռներով ու բլուրներով միայն արանք (տղամարդիկ) կարող են ճանապարհ գնալ:
- 1819 Ծնվեց ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասովը:
- 1858 Կ. Պոլսում Գրիգոր Ալիաթյանի խմբագրությամբ հրատարակվեց «Թռչնիկ Պեգասյանը»:
- 1880 Մահացավ «Ծիածան»-ի խմբագիրը՝ Կարապետ Չուխաջյանը:
- 1907 Մահացավ Նշան Բերբերյանը՝ «Բուրաստան մանկանց» մանկական թերթի (1882-1888 թթ.) հրատարակիչ և տպարանապետ:
- 1931 Երևանում բացվում է աշխարհում միակ քրդական մանկավարժական տեխնիկումը:
- 1931 Երևանում բացվեց աշխարհում միակ քրդական տեխնիկումը:
- 1935 Որոշում ընդունվեց Երևանում և Գյումրիում ստեղծել երեկոյան մանկավարժական ինստիտուտներ:
- 1960 Երևանում բացվեց արվեստի համալսարանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

