
ԱՌԱՋԸՆԹԱՑԸ, ՆԱԵՎ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ, ԵՐԵՎԻ ԹԵ ԱՌԿԱ Է
- Թվում էր, թե դեկտեմբերի վերջին օրերին հայ ժողովրդին այլեւս ոչինչ չի կարող զարմացնել, բացի խոզի բդի ու չարազի գների աննախադեպ էժանացումից, որն, ինչ խոսք, այս անգամ էլ տեղի չունեցավ, արդարացնելով «երկիրը երկիր չի» հին սովետական ասացվածքը: Բայց այդ համատարած անզարմանալիությանը ձեռնոց նետեց վերջին շրջանում զարմացնելու համառ ջանքով աչքի ընկնող վարչապետ, Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Նա որոշել էր, կամ որոշել էին նրա քարոզչությամբ զբաղվողները, որ վարչապետը պետք է Տարեմուտից առաջ այցելի Սահմանային զորամասեր եւ հենց այդտեղից էլ պետք է շնորհավորական խոսք հղի հայաստանցիներին: Մտահղացումն ինչ խոսք գեղեցիկ է, կարելի է ասել նույնիսկ ռոմանտիկ: Իհարկե, կարելի էր գնալ ավելի հեռուն, ասենք վարչապետը դեկտեմբերի 31-ի գիշերն անցկացներ սահմանին մեր դիրքերում, բայց երեւի թե մտահղացման հեղինակներն իրենք էլ չեն հավատացել իրենց գաղափարի զորությանը, քարոզչական էֆեկտին, եւ որոշել են վարչապետի համար չստեղծել լրացուցիչ անհարմարություն, առավել եւս որ կարելի էր մրսել, ու քարոզարշավի մեկնարկին հիվանդանալ, հետ ընկնելով մյուս մրցակիցներից:

Իսկ իրենց իսկ գաղափարին չհավատալու հիմքեր վարչապետն ու նրա թիմը, թերեւս, ունեն, եւ բավական շատ: Օրինակ, շարքային քաղաքացին կարող էր տեսնել Սերժ Սարգսյանին բոլոր հեռուստաընկերություններով, ու մտածել, թե ինչու վարչապետն այդօրինակ տարեմուտյան այցեր չէր կատարում պաշտպանության նախարար եղած ժամանակ, եւ այդ ժամանակ սահմանից չէր շնորհավորում Հայաստանի բնակիչներին: Մինչդեռ Սերժ Սարգսյանն իր շնորհավորանքը ամեն տարի էլ ասում էր, եթե ոչ Հայլուրով կամ այլ լրատվականներով, ապա գոնե Զինուժով: Բայց ասում էր ոչ սահմանի խրամատների ֆոնին կանգնած: Եվ տրամաբանական հարց կարող է առաջանալ քաղաքացու մոտ, թե արդյոք այդ փոփոխության պատճառը նախագահի ընտրությունը չէ:
Նույն հարցը կարող է առաջանալ նաեւ վարչապետի իմիջի, մասնավորապես դրա հանդերձանքի բաղադրիչի մասին: Սերժ Սարգսյանը հագել էր նորաձեւ մարզական ոճի բաճկոն, մորթե եզրաշերտով կապիշոնով: Այդպիսին Պուտինն է հագնում արդեն երկրորդ, թե երրորդ ձմեռը: Բնական է, որ մոսկովյան նորաձեւությունը ուշացումով, բայց այդուամենայնիվ պետք է հասներ Հայաստան: Միայն թե հեռուստադիտողի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու Սերժ Սարգսյանը, որ անցյալ ձմեռ էլ խորհրդարանի ընտրությունից առաջ էր այցելել սահմանային խրամատներ, այն ժամանակ կաշվե բաճկոնով էր ու կոստյում փողկապով, իսկ այժմ այցելել էր ոչ պաշտոնական, թեեւ հանուն արդարության պետք է նշել` այդ վայրեր այցելության համար առավել հարիր հագուստով: Բանն այն է, որ նախորդ տարի կատարած այցի ժամանակ ուղղակի անհարիր էին սահմանային խրամատները, գետնափոր ուղեկալները եւ վարչապետի թանկարժեք կաշվե բաճկոնն ու նույնքան թանկարժեք կոստյումն ու փողկապը: Այնպես որ առաջընթացը, նաեւ մտածողության, երեւի թե առկա է: Սակայն չի բացառվում, որ այն ժամանակ էլ ամեն ինչ կլիներ ինչպես հիմա, եթե այդ այցը չկատարվեր Եվրանյուզի համար հարցազրույց տալու, այսինքն Եվրոպայի համար նկարահանվելու համար: Իսկ այս այցը միայն հայկական հեռուստատեսությունների համար էր, իսկ այստեղ ում ինչ կա զարմացնելու: Ով չգիտե, որ Սերժ Սարգսյանը թանկարժեք կոստյումներ ունի: Այնպես որ, խնդիրը դա է` Եվրանյուզի եւ տեղական ալիքների համար կատարվող այցերի տարբերությունը, ոչ թե այն, որ Պուտինի վարքից բացի, մեր ղեկավարները փորձում են կրկնել նրա հագ ու կապը:
Սակայն կրկնելու տպավորությունն այդուամենայնիվ կարող է մնալ, որովհետեւ կաշվե բաճկոնն ու կոստյումն ավելի են ներդաշնակ Սերժ Սարգսյանին, քան մարզական հագ ու կապը, որովհետեւ նա ամենեին էլ մարզական մարդու տեսք չունի, եւ առավել եւս երբեք էլ հայտնի չի եղել իր ակտիվ մարզական կյանքով, ինչպես ասենք Ռոբերտ Քոչարյանը, որի համար մարզականությունն իմիջային եզակի առավելություններից է: Այնպես որ, վարչապետի դեպքում կաշին ավելի լավ է, քան մորթին, որովհետեւ ավելի բնական է նայվում: Դա իմիջիայլոց:
Բայց անբնական էր ոչ միայն մորթին, այլ նաեւ վարչապետի սահմանային այցի հեռուստատեսային ֆոնը: Դա նայող քաղաքացին կարող է մտածել, որ Սերժ Սարգսյանի համար այդ սահմանային մասը դարձել է հեռուստատեսային տաղավար: Բանն այն է, որ վարչապետը նույն այդ խրամատ էր այցելել նաեւ Եվրանյուզի համար նկարահանվելիս: Դա էր հիշեցնում այն մատուռը, որ կադրում էր թե այն ժամանակ, թե հիմա: Եթե փոխվել էր վարչապետի հագուստը, ապա երեւի թե արժեր նաեւ փոխել խրամատը, առավել եւս, որ ինչ-ինչ, ցավոք սրտի, բայց խրամատ մենք շատ ունենք:
- ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնի մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, թե դեկտեմբերի 28-ի ժամը 21:30- ից մինչեւ հաջորդ օրվա ժամը 1:00-ը ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի անդրանիկ նիստը: Նիստը վարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը. մասնակցել է նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: ...ԱՋԱԿԻՑ ՈՒԺԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Հունվարի 4-ին տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող կուսակցությունների քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը: ...ՀԵՏՏՈՆԱԿԱՆ ԿԵՆԱՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍԵՂԱՆԻՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Տոներից հետո, հատկապես եթե նկատի ունենանք տոնելու հայկական ավանդույթները, չափազանց դժվար է վերադառնալ աշխատանքային ռիթմի: Սակայն 2008 թվականն այդ առումով առանձնահատուկ տարի է եւ ինչ որ կերպ պարտադրում ...ՎԱՅ ՆՐԱՆ, ՈՒՄ ԱՍՏՎԱԾ ՉԻ ՏԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Եթե դատելու լինենք Վրաստանի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական նախնական տվյալից, ապա այդ երկրի նախագահի ընտրության հարցն արդեն լուծվել է եւ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որ ...ԱՌԱՋԸՆԹԱՑԸ, ՆԱԵՎ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ, ԵՐԵՎԻ ԹԵ ԱՌԿԱ Է
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Թվում էր, թե դեկտեմբերի վերջին օրերին հայ ժողովրդին այլեւս ոչինչ չի կարող զարմացնել, բացի խոզի բդի ու չարազի գների աննախադեպ էժանացումից, որն, ինչ խոսք, այս անգամ էլ տեղի չունեցավ, արդարացնելով «երկիրը ...ԱՆԴՐԱԴԱՐՁ ԺԻՐԱՅԻ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ժիրայի Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն, հերթական, իրականության ...ՌՈՒՄԲԻ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳ
Հունվարի 6-ին, կիրակի առավոտյան ռումբի մասին կեղծ ահազանգը ընդհատել է Փարիզի հայկական եկեղեցու Սուրբ Ծննդյան պատարագը: Շանզելիզե պողոտայի ավտոմատ հեռախոսից անանուն զանգից հետո ոստիկանությունը լայնածավալ ...ԱԷՐՈՖԼՈՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՄԵՋ ՄԱՀԱՑԵԼ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ
Նախորդ գիշեր Աէրոֆլոտ ընկերության ինքնաթիռի մեջ մահացել է ՀՀ քաղաքացի: Նովոստի-Արմենիային Աէրոֆլոտ ավիաընկերության ներկայացուցիչ Գամառնիկ Կագրամանյանը տեղեկացրել է, որ Մոսկվա-Երեւան չվերթ իրականացնող ...ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԱՄ ՀԱՆԴԱՐՏ ԽՈՀԵՐ
Նախընտրական ծրագրերը, մանավանդ հետխորհրդային տարածքի երկրներում, ունեն իրենց ստանդարտ կառուցվածքն ու բովանդակությունը, որոշ առումով նմանվելով պաշտոնական հրովարտակները: Դրանք, որպես կանոն, ընդգրկում են ...ՕԵԿ-Ը ՇՏԱԲՆԵՐ Է ԲԱՑԵԼ ԲՈԼՈՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ
Քաղաքական կյանքը 2008 թվականի հունվարի 7-ին բացել է Օրինաց Երկիր կուսակցությունը, որի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, ով նաեւ գլխավորում է Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբը, ասուլիս է հրավիրել Ազգային ...ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԸ
Վրաստանի նախագահի ընտրության արդյունքի կապակցությամբ ընդդիմության բողոքի, կեղծիքների մասին հայտարարությունների ֆոնին լրիվ հակապատկեր էր միջազգային դիտորդների եզրակացությունը, որոնք ընտրությունը համարում ...ՄԱՀԱՑԵԼ Է ԵՂԻԱ ՆԱՃԱՐՅԱՆԸ
2008 թվականի հունվարի 6-ին, տեւական հիվանդությունից հետո, Բեյրութում, 75 տարեկան հասակում մահացել է Հնչակյան կուսակցության ճանաչված գործիչ, Հայաստանի Հնչակյան կուսակցության հիմնադիրներից մեկը, արեւելագետ ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԱՑՆԵ՞Լ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՊԱՏԺԱՉԱՓԸ
Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն հունվարի 7-ին տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Անցած ամիս Ժիրայր Սէֆիլյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը դիմել էր ...
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԱՐԳԵԼԵԼ Է ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ WESTERN UNION-Ի ՀԵՏ
ՀՀԿ-ԻՆ «ՔՑՈՒՄ» Է ՆԱԵՎ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԲԵՐՎԵԼ 29 ՎԱԳՈՆ ՀԱՑԱՀԱՏԻԿ
ԱՌԿԱ Է ՄԻ ՎԻՃԱԿ, ԵՐԲ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՇԱՏԵՐԸ
ԿՈՆԳՐԵՍԸ ՏԱՍՆՕՐՅԱ ՀԱՆԳԻՍՏ Է ՏԱԼԻՍ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՀԵՏՏՈՆԱԿԱՆ ԿԵՆԱՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍԵՂԱՆԻՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ՌՈՒՄԲԻ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳ
ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԱՄ ՀԱՆԴԱՐՏ ԽՈՀԵՐ
ՎԱՅ ՆՐԱՆ, ՈՒՄ ԱՍՏՎԱԾ ՉԻ ՏԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԱՑՆԵ՞Լ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՊԱՏԺԱՉԱՓԸ
ԱԷՐՈՖԼՈՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՄԵՋ ՄԱՀԱՑԵԼ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ
ԱՋԱԿԻՑ ՈՒԺԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԸ
- 1824 Կ. Պոլսում ծնվեց հմուտ մատենագիր Արսեն արք. Այտենյանը:
- 1825 Ծնվեց հայ լեզվաբան , բանասեր, Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր Արսեն Այտընյանը:
- 1828 Դեհխառականի հաշտության բանակցությունները:
- 1880 Աստրախանում ծնվեց ռեժիսոր Արշակ Բուրջալյանը: Նա հայկական ռեժիսորական արվեստի հիմնադիրներից է:
- 1915 Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը Փարիզում դիմեց աշխարհի հասարակությանը ՝ հայ ժողովրդին ֆիզիկական բնաջնջման վտանգից փրկելու խնդրանքով:
- 1920 Մահացավ բանաստեղծ Վահան Տերյանը:
- 1925 Փարիզում բացվեց հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
- 1984 Ֆրանսիայի պրեզիդենտ Ֆրանսուա Միտերանը հանդես գալով հատուկ ելույթով դատապարտեց հայերի ցեղասպանությունը:
- 1994 Ետ գրավվեց արցախյան ծայր հարավում գտնվող և ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հորադիզ կայարանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

