
ՎԱՅ ՆՐԱՆ, ՈՒՄ ԱՍՏՎԱԾ ՉԻ ՏԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ
- Եթե դատելու լինենք Վրաստանի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական նախնական տվյալից, ապա այդ երկրի նախագահի ընտրության հարցն արդեն լուծվել է եւ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որ հրաժարական էր տվել հայտարարելով նախագահի արտահերթ ընտրության մասին, նորից դարձել է Վրաստանի նախագահ: Ինչ կլինի հետո, կախված է Վրաստանի ընդդիմության հետեւողականությունից, համառությունից ու խելամտությունից: Սակայն դա արդեն, փաստացի, Վրաստանի ներքին գործն է: Հայաստանի տեսանկյունից իհարկե շատ կարեւոր է, որ այդ երկրում կայունության մակարդակի անկում տեղի չունենա: Դա կարող է մեզ համար ունենալ բավական անցանկալի հետեւանք, որը կարտահայտվի մի քանի ուղղությամբ` տրանսպորտային ճանապարհ, Ջավախք եւ վիրահայություն: Վրաստանի անկայունությունը կարող է զգալի խնդիրներ առաջացնել բոլոր այդ ուղղություններով, ինչը Հայաստանի համար կլինի լրացուցիչ, եւ միանգամայն ավելորդ բեռ:

Սակայն ըստ երեւույթին ներկայում աշխարհաքաղաքական օրակարգում դրված չէ Վրաստանի ապակայունացման խնդիր: Ավելին, նախագահի արտահերթ ընտրությունը հենց այդ ապակայունացման վտանգի հաղթահարման ճանապարհն էր: Հետեւաբար քիչ հավանական է, որ ընդդիմությանը Վրաստանում հաջողվի կրկնել այն ալիքը, որ նա ձեռնարկեց նոյեմբերի առաջին օրերին, կազմակերպելով բողոքի զանգվածային տեւական միջոցառումներ, որոնք կանխելու համար Սահակաշվիլինի ստիպված եղավ վերջնականապես զոհել ժողովրդավարի իր իմիջը: Իսկ տպավորությունն այնպիսին է, որ այդ ամբողջ իրարանցումն ուներ հենց այդ նպատակը` 95 տոկոսանոց Սահակաշվիլիի փոխարեն, ունենալ 52 տոկոսանոց, ինչպես արձանագրվում է Վրաստանի ԿԸՀ նախնական տվյալում: Շատերին կարող է թվալ, որ այդ ամենի հետեւում Ռուսաստանն է, որին բնականաբար ձեռնտու չէ Վրաստանի ուժեղ նախագահը, առավել եւս, եթե դա Սահակաշվիլին է, ով աչքի ընկավ համառ ու հետեւողական հակառուսականությամբ: Սակայն այդ ընկալումը թերեւս ոչ այնքան պարզ է, որքան պարզունակ, հետեւաբար անգամ մակերեսային էլ չէ, այլ օդեղեն:
Իրականում Սահակաշվիլիին երեւի թե «կարգալույծ» արեց Արեւմուտքը: Այդ ենթադրության հիմքերը սկսեցին ուրվագծվել դեռ այն ժամանակ, երբ Վրաստանի ընդդիմության բողոքի մեծ ալիքի ժամանակահատվածում Արեւմուտքից չհնչեց Սահակաշվիլիի պաշտպանության, քաջալերանքի ոչ մի բառ: Ավելին, երբ Վրաստանի նախագահն իր համար լուծեց «ճնշել, թե չճնշել» խնդիրը ու ոստիկանությանը տվեց գրոհի հրաման, Արեւմուտքը հանդես եկավ այդ քայլի դատապարտմամբ, Վրաստանի նախագահին փաստացի չթողնելով այլընտրանք եւ նրան մղելով նախագահի արտահերթ ընտրության, քանի որ եթե դրանից կարելի էր խուսափել մինչեւ ցուցարարների հետ ուժային առճակատման գնալը, ապա դրանից հետո արտահերթ ընտրությունը դարձավ գրեթե անխուսափելի: Բնականաբար հարց է առաջանում, թե ինչու պետք է Արեւմուտքն իր սիրելի Սահակաշվիլիին այդպիսի նեղ դրության մեջ դներ, առավել եւս, եթե հետո ընդունելու էր այն ընտրության արդյունքը, որ եղավ հունվարի 5-ին: Բանն այն է, որ Սահակաշվիլին դեռեւս իր առաջին ընտրությունից հետո, ստանալով 95 տոկոս ձայն, իրեն բավական հանդուգն էր պահում ոչ միայն Ռուսաստանի, այլ նույն Արեւմուտքի հանդեպ, բացառությամբ թերեւս Միացյալ Նահանգների:
Նա բավական խիստ եւ կոշտ բնորոշումներ էր տալիս Եվրոպական կառույցների ղեկավարներին, անվանելով նրանց փչացած բյուրոկրատներ: Բնականաբար դրա պատճառն այն էր, որ Վրաստանի նախագահն իրեն չափազանց վստահ էր զգում 95 տոկոսանոց արդյունքով: Պարզ է, որ այդպես խոսելով դրսում, Վրաստանի նախագահը շատ ավելի ինքնավստահ ու միահեծան էր դառնում տանը: Նրա համար առաջին ահազանգը հնչեց դեռեւս Բուշի այցի օրերին, երբ Վրաստանում նրա դեմ իբրեւ թե մահափորձ էր կատարվել, ի դեպ` ազգությամբ հայի միջոցով: Հանրության զգալի մասը կրկին գնաց ռուսական հետքի թերեւս հեշտ ճանապարհով: Բայց միամիտ պետք է լինել կարծելու համար, որ առավել վտանգավոր ու բարդ տեղերում Բուշին մահափորձից զերծ պահող ամերիկյան հտուկ ծառայությունները քնել էին Վրաստանում, եւ չէին նկատել, որ նռնակով ահաբեկիչն արդեն շատ է մոտեցել Բուշին: Ոչ: Նա մոտեցել էր այնքան, որքան պետք էր:
Երեւի Սահակաշվիլին էլ ակնարկը սխալ էր հասկացել: Նրան թվում էր, թե միայն հակառուսականությունը բավական է արեւմտյան անսպառ աջակցության համար, եւ դրսում անելով այնպես, ինչպես պետք է, ներսում կարող է անել այնպես, ինչպես կամենա: Պարզվեց, որ այդպես չէ: Պարզապես հայտնի չէ, թե երբ կլցվի համբերության բաժակը: Սակայն դա Սահակաշվիլիի ու Վրաստանի խնդիրն է, որին պարզապես պետք է ուշադիր լինել, որովհետեւ եթե «սիրելի որդուն» են այդպես նեղում, ապա ինչ կարող են անել այլոց հետ: Թեեւ ասված է, որ Աստված ում շատ է սիրում, շատ է տանում փորձության: Բայց այդ դեպքում էլ վայ նրան, ում Աստված փորձության չի տանում:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնի մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, թե դեկտեմբերի 28-ի ժամը 21:30- ից մինչեւ հաջորդ օրվա ժամը 1:00-ը ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի անդրանիկ նիստը: Նիստը վարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը. մասնակցել է նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: ...ԱՋԱԿԻՑ ՈՒԺԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Հունվարի 4-ին տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող կուսակցությունների քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը: ...ՀԵՏՏՈՆԱԿԱՆ ԿԵՆԱՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍԵՂԱՆԻՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Տոներից հետո, հատկապես եթե նկատի ունենանք տոնելու հայկական ավանդույթները, չափազանց դժվար է վերադառնալ աշխատանքային ռիթմի: Սակայն 2008 թվականն այդ առումով առանձնահատուկ տարի է եւ ինչ որ կերպ պարտադրում ...ՎԱՅ ՆՐԱՆ, ՈՒՄ ԱՍՏՎԱԾ ՉԻ ՏԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Եթե դատելու լինենք Վրաստանի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական նախնական տվյալից, ապա այդ երկրի նախագահի ընտրության հարցն արդեն լուծվել է եւ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որ ...ԱՌԱՋԸՆԹԱՑԸ, ՆԱԵՎ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ, ԵՐԵՎԻ ԹԵ ԱՌԿԱ Է
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Թվում էր, թե դեկտեմբերի վերջին օրերին հայ ժողովրդին այլեւս ոչինչ չի կարող զարմացնել, բացի խոզի բդի ու չարազի գների աննախադեպ էժանացումից, որն, ինչ խոսք, այս անգամ էլ տեղի չունեցավ, արդարացնելով «երկիրը ...ԱՆԴՐԱԴԱՐՁ ԺԻՐԱՅԻ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ժիրայի Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն, հերթական, իրականության ...ՌՈՒՄԲԻ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳ
Հունվարի 6-ին, կիրակի առավոտյան ռումբի մասին կեղծ ահազանգը ընդհատել է Փարիզի հայկական եկեղեցու Սուրբ Ծննդյան պատարագը: Շանզելիզե պողոտայի ավտոմատ հեռախոսից անանուն զանգից հետո ոստիկանությունը լայնածավալ ...ԱԷՐՈՖԼՈՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՄԵՋ ՄԱՀԱՑԵԼ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ
Նախորդ գիշեր Աէրոֆլոտ ընկերության ինքնաթիռի մեջ մահացել է ՀՀ քաղաքացի: Նովոստի-Արմենիային Աէրոֆլոտ ավիաընկերության ներկայացուցիչ Գամառնիկ Կագրամանյանը տեղեկացրել է, որ Մոսկվա-Երեւան չվերթ իրականացնող ...ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԱՄ ՀԱՆԴԱՐՏ ԽՈՀԵՐ
Նախընտրական ծրագրերը, մանավանդ հետխորհրդային տարածքի երկրներում, ունեն իրենց ստանդարտ կառուցվածքն ու բովանդակությունը, որոշ առումով նմանվելով պաշտոնական հրովարտակները: Դրանք, որպես կանոն, ընդգրկում են ...ՕԵԿ-Ը ՇՏԱԲՆԵՐ Է ԲԱՑԵԼ ԲՈԼՈՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ
Քաղաքական կյանքը 2008 թվականի հունվարի 7-ին բացել է Օրինաց Երկիր կուսակցությունը, որի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, ով նաեւ գլխավորում է Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբը, ասուլիս է հրավիրել Ազգային ...ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԸ
Վրաստանի նախագահի ընտրության արդյունքի կապակցությամբ ընդդիմության բողոքի, կեղծիքների մասին հայտարարությունների ֆոնին լրիվ հակապատկեր էր միջազգային դիտորդների եզրակացությունը, որոնք ընտրությունը համարում ...ՄԱՀԱՑԵԼ Է ԵՂԻԱ ՆԱՃԱՐՅԱՆԸ
2008 թվականի հունվարի 6-ին, տեւական հիվանդությունից հետո, Բեյրութում, 75 տարեկան հասակում մահացել է Հնչակյան կուսակցության ճանաչված գործիչ, Հայաստանի Հնչակյան կուսակցության հիմնադիրներից մեկը, արեւելագետ ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԱՑՆԵ՞Լ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՊԱՏԺԱՉԱՓԸ
Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն հունվարի 7-ին տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Անցած ամիս Ժիրայր Սէֆիլյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը դիմել էր ...
ՀԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՔԸ ԲԱՐԴԵԼՈՒ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ԳՈՒՑԵ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԴՅՈՔ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ «ԶՈՐԱՆԱՄԱԿԸ»
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՀԵՏՏՈՆԱԿԱՆ ԿԵՆԱՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍԵՂԱՆԻՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ՌՈՒՄԲԻ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳ
ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԱՄ ՀԱՆԴԱՐՏ ԽՈՀԵՐ
ՎԱՅ ՆՐԱՆ, ՈՒՄ ԱՍՏՎԱԾ ՉԻ ՏԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԱՑՆԵ՞Լ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՊԱՏԺԱՉԱՓԸ
ԱԷՐՈՖԼՈՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՄԵՋ ՄԱՀԱՑԵԼ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ
ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԸ
ԱՋԱԿԻՑ ՈՒԺԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
- 1824 Կ. Պոլսում ծնվեց հմուտ մատենագիր Արսեն արք. Այտենյանը:
- 1825 Ծնվեց հայ լեզվաբան , բանասեր, Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր Արսեն Այտընյանը:
- 1828 Դեհխառականի հաշտության բանակցությունները:
- 1880 Աստրախանում ծնվեց ռեժիսոր Արշակ Բուրջալյանը: Նա հայկական ռեժիսորական արվեստի հիմնադիրներից է:
- 1915 Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը Փարիզում դիմեց աշխարհի հասարակությանը ՝ հայ ժողովրդին ֆիզիկական բնաջնջման վտանգից փրկելու խնդրանքով:
- 1920 Մահացավ բանաստեղծ Վահան Տերյանը:
- 1925 Փարիզում բացվեց հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
- 1984 Ֆրանսիայի պրեզիդենտ Ֆրանսուա Միտերանը հանդես գալով հատուկ ելույթով դատապարտեց հայերի ցեղասպանությունը:
- 1994 Ետ գրավվեց արցախյան ծայր հարավում գտնվող և ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հորադիզ կայարանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

