
ՔՆՆԱԴԱՏՎՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
[Մարդիկ] բողոքում են, որ պաշտպանական ծախսերի մեծ աճը չի օգնում զինվորներին հաղթահարել աղքատությունը
Վերջին ինը տարիների ընթացքում Ադրբեջանի բանակի կապիտան Էլչին Սաֆարովը ծառայում է Բաքվի ռազմական կայազորում: Նա վաղուց էր երազում սեփական տուն ունենալ, սակայն նրա աշխատավարձը բավականացնումն էր միայն Բաքվից դեպի հյուսիս գտնվող մի փոքր գյուղում իր, կնոջ ու երեխաների համար բնակարան վարձելու համար:
Բացի իր բանակային աշխատանավարձից, Սաֆարովը պետությունից որոշակի ընտանեկան նպաստ է ստանում` որպես ընտանիքի միակ կերակրող. նա չի կարող վարկ ստանալ տուն գնելու համար: Երբ Ադրբեջանը ամեն տարի հուլիսի 26-ին տոնում է Զինված ուժերի օրը, ամբողջ ընտանիքը սպասում է աշխատավարձերի բարձրացման մասին լուրին:
Ներկայումս խորհրդարանում քննարկվող 2008թ. Ադրբեջանի պետական բյուջեն 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար է նախատեսում պաշտպանական բյուջեի ծախսերի համար. անցյալ տարվա համեմատ այդ թիվն աճել է 30 տոկոսով: Նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե ցանկանում է, որ իր երկրի պաշտպանական բյուջեն գերազանցի հարեւան Հայաստանի ամբողջ պետական բյուջեն:
Խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը ասել է IWPR-ին, որ հատկացված նոր միջոցների մի մասը կծախսվի բանակին աջակցելու նպատակով, մյուս մասը` անվտանգության ուժերի, իսկ մնացածը` ռազմական ոլորտում հետազոտությունների վրա:
Նովրուզովի խոսքերով, ավելացված ծախսերի շնորհիվ բարելավվում են ռազմական ուժերի անձնակազմի կենսապայմանները:
«Ռազմական ոլորտի ֆինանսավորման ավելացումն անդրադարձել է եւ զինվորների սննդի, եւ նրանց հագուստի վրա»,- ասել է նա:
Յաշար Ջաֆարլին, որ գլխավորում է Պահեստային եւ պաշտոնաթող սպաների կազմակերպությունը, ասել է IWPR-ին, որ անցյալ տարի զինված ուժերի աշխատակիցների աշխատավարձերը կրկնապատկվել են:
Այնուամենայնիվ, մտահոգություն կա, որ դրամական միջոցների ներհոսքը այնքան էլ չի նպաստել սպաների եւ այլ զինծառայողների բարեկեցությանը, քանի որ աճող գները ի չիք են դարձրել ավելացված աշխատավարձերը:
Կապիտան Սաֆարովը հաստատել է, որ իր ստորաբաժանումը սննդի կամ համազգեստի պակաս չունի, իսկ ճաշարանում սնունդն ավելի լավն է, քան 5 տարի առաջ: Սակայն սպաները դեռեւս պատշաճ կերպով ապահովված չեն, նշել է նա:
Սպաների 80-90 տոկոսը սեփական բնակարաններ չունեն եւ ստիպված են ապրել վարձակալված տներում:
Սպաները ամսական 22,60 մանաթ (գրեթե 26 դոլար) նպաստ են ստանում, սակայն այդ գումարով կարելի է ընդամենը մեկ պարկ ալյուր գնել: Այդ նպաստը անփոփոխ է մնացել 1992թ.: Կառավարությունը խոստանում է 2008թ. բյուջեում այդ գումարն ավելացնել մինչեւ 80 մանաթ եւ վերանայել այն ամեն տարի`արժեզրկմանը համապատասխան:
Ջաֆարլիի խոսքերով, վերջին երկու տարիների ընթացքում ռազմական ոլորտին հատկացված միջոցները ծախսվել են հիմնականում սպառազինությունների եւ սարքավորումների վրա, մեծ գումարներ են ուղղվել նաեւ ենթակառուցվածքների զարգացմանը:
«Վերջին տարիներին կառուցվել են բազմաթիվ զորանոցներ եւ շտաբներ, ռազմական ուսումնարաններ եւ բժշկական հաստատություններ են վերանորոգվել»,- ասում է Ջաֆարլին: «Օգտագործման է հանձնվել կենտրոնական [ռազմական] հիվանդանոցի նոր շենքը: Զինծառայողների համար համազգեստների պակաս չկա, թեեւ դեռեւս լուծված չէ տոնական համազգեստների խնդիրը»:
2006թ. Ադրբեջանը Ուկրաինայից հինգ ՄԻԳ-29 կործանիչ է գնել: ՄԱԿ-ի սպառազինությունների ռեգիստրին ուղղված իր տարեկան զեկույցում Կիեւը նշում է, որ անցյալ տարի Ադրբեջանին է վաճառել նաեւ 60 ռազմական ավտոմեքենա եւ 22 000 հրաձգային զենք: Ներկայումս Ադրբեջանը բանակցություններ է վարում Պակիստանի հետ չինական արտադրության JF-17 «Thunder» 24 կործանիչ ինքնաթիռների գնման վերաբերյալ, որոնցից յուրաքանչյուրն արժե 16-18 միլիոն դոլար:
Փորձագետներից ոմանք կարծում են, որ պաշտպանական ոլորտին տրամադրվող միջոցները ճիշտ չեն ծախսվում ու բողոքում են, որ բյուջեն բաց չէ ուսումնասիրության համար:
Ալեկպեր Մամեդովը, որ գլխավորում է Ադրբեջանի Զինված ուժերի ժողովրդավարական քաղաքացիական վերահսկողության կենտրոնը, ասում է, որ զինված ուժերում առկա հիմնական խնդիրները չեն լուծվում, իսկ աշխատավարձերի եւ նպաստների ավելացումները մեծ դեր չեն խաղում այդքան արագ աճող ապրուստի արժեքի պարագայում:
Նրա խոսքերով, գումարները, որ պետք է ծախսվեին կրտսեր սպաների աշխատավարձերի վրա, ուղղվել են շենքերի վերանորոգմանը:
«Բանակում իրականացված փոփոխություններն ըստ էության մակերեսային են»,- ասում է Մամեդովը: «Նախորդ տարիների համեմատ թիկունքում գտնվող ռազմական միավորները փոքր-ինչ ավելի լավ են ապահովված սննդով ու հագուստով, սակայն հեռավոր տարածքներում տեղակայված միավորները խղճուկ վիճակում են»:
Մամեդովն ասում է, որ հաճախակի են սննդից թունավորման դեպքերը: «Հասարակությունը լավատեղյակ է, որ բանակը վատ որակի սնունդ է ստանում»,- ասում է նա: «Եվ սա պաշտպանական ծախսերի ոչ թափանցիկ լինելու արդյունք է»:
Պահեստային եւ պաշտոնաթող սպաների խմբի կարծիքով, սպաների համար անհնար էր սննդի եւ արձակուրդների դիմաց իրենց հասանելիք ֆինանսական փոխհատուցումը ստանալ, մինչդեռ Ղարաբաղի մոտ հակամարտության գծում ծառայողները ժամանակին չէին ստանում իրենց հասանելիք լրացուցիչ վճարը:
Պաշտպանության նախարարության մամլո ծառայության աշխատակից մայոր Իլգար Վերդիեւը ասում է, որ պաշտպանական բյուջեն չի կարելի մանրամասն ուսումնասիրել, քանի որ Ադրբեջանը դեռեւս «պատերազմում է» Հայաստանի հետ:
Նա պնդում է, որ սննդի ու հագուստի մատակարարման հետ խնդիրներ չկան, իսկ սննդի մատակարարման համակարգը տարեցտարի բարելավվում է:
Մայոր Վերդիեւի խոսքերով, կառավարությունը ջանք չի խնայում առկա խնդիրները լուծելու համար: Շուտով զինծառայողների ընտանիքներին կհանձնվի երկու բնակելի շենք Բաքվում` ընդհանուր առմամբ 165 բնակարաններով: Բնակելի շենքեր են կառուցվում նաեւ Շեմքիր, Գանջա եւ Գեյթեպ քաղաքներում, նշել է նա:
Կապիտան Սաֆարովը չի ակնկալում մոտ ապագայում բնակարան ստանալ: Բանակում դեռեւս բազմաթիվ սպաներ կան, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ սեփական գույքն ունենալ, ասում է նա: Հունվարին նա եւս մեկ անգամ կփորձի բանկից վարկ ստանալ:
Ռաշիդ Սուլեյմանովը գլխավորում է ռազմական փորձագետների «Manoeuvre» խումբը, նաեւ Բաքվի APA լրատվական գործակալության թղթակից է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի www.iwpr.net Կովկասյան լրատու պարբերականից
ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿԸ
Ռուսաստանյան Գազպրոմբանկ ԲԲԸ-ն ձեռք է բերել Առէկսիմբանկ (Հայաստան) ՓԲԸ-ի արժեթղթերի 80,09%-ը, նշվում է ռուսական բանկի պաշտոնական տեղեկատվության մեջ: Սեփականատիրոջ փոփոխությունը տեղի է ունեցել նոյեմբերի ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստանը Ադրբեջանին է հանձնել այդ երկրի քաղաքացուն, որը կալանվել էր հայկական տարածքում: ԿԽՄԿ մամուլի ծառայությունից տեղեկացրել են, թե հայկական եւ ադրբեջանական ...ՔՆՆԱԴԱՏՎՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
[Մարդիկ] բողոքում են, որ պաշտպանական ծախսերի մեծ աճը չի օգնում զինվորներին հաղթահարել աղքատությունը Վերջին ինը տարիների ընթացքում Ադրբեջանի բանակի կապիտան Էլչին Սաֆարովը ծառայում է Բաքվի ռազմական կայազորում: ...
ՌՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆ ԳՆՈՎ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԽԱՂԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵՄԻՆԻԶՄ
ՈւսանողուհիԴՐԱՄԱՀԱՎԱ՞Ք, ԹԵ ՀԱՄԻՇԽԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՄԻԹԵ ԱՐՑԱԽՑՈՒ ՕՐԸ ՕՐ ՉԻ ԵՂԵԼ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՀՀ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՐԻՑ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՆՈՐԻՑ ԿԱՆ ՓՐԿՎԱԾՆԵՐ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՎ ԻՆՉ ԳՆՈՎ ՈՐ ԾԱԽՈՒՄ ԵՔ, ԱՅՆ ԳՆՈՎ ԷԼ ՊԻՏԻ ԾԱԽՎԵՔ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՏԱՐԿԵՏՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
- 1824 Թիֆլիսում բացվեց Ներսիսյան դպրոցը (շարունակեց գործել մինչև 1924թ.):
- 1827 Սուլթան Մահմուդ II-ը շուրջ 12 հազար հայ կաթոլիկներ է արտաքսում Կ. Պոլսից, որոնցից 4 հազարը ցրտից մեռնում են ճանապարհին, իսկ մնացածները անցնում Փոքր Ասիայի գավառները, որը հասնում են 1828 թ. փետրվարին:
- 1827 Շուշիի հայկական տպարանի հիմնադրումը:
- 1876 Թուրքական կառավարության ցուցումներով հրդեհվեց Վանի շուկան, զգալի նյութական վնաս հասցվեց տեղի բնակչությանը:
- 1894 Հրատարակվեց «Հայ բանվոր հեղափոխականների» ասոցիացիայի նոր օրգան «Կռիվ» թերթ:
- 1899 Մահացավ հասարակական գործիչ և հրապարակագիր Տիգրան Երկաթը:
- 1903 Մահացավ պատմաբան, աշխարհագետ, բանասեր Մանվել Քաջունին: (Ծնվ. 1823թ.-ին):
- 1903 Կ. Պոլսում վախճանվեց պատմաբան, աշխարհագետ և բանասեր Մանվել Թաջունին: (Ծնվ. 1823թ.-ին):
- 1914 Սարիղամիշի օպերացիան, Էնվեր փաշայի բանակի ջախջախումը:
- 1915 Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը հաղորդում է. «Թուրքերը հայերի նկատմամբ կատարել են գագաթնակետին հասնող բռնություններ: Հայերի տառապանքն այնքան անգութ է և սարսափելի, որ դժվար է որևէ կերպ անվանել այն: Դրանք նման են այնպիսի անգթությունների, որոնք պատճառել են նվաճող ազգերի հետևորդները, ինչպես Աթթիլայի և Չինգիզ Խանի: Դա զարհուրելի է, որ այսպիսի բաներ կարող են կատարվել և մեր երկիրը, այնուամենայնիվ, կարող է չեզոք մնալ»:
- 1917 Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Մոսկվայում ստեղծվում է հայկական գործերի կոմիսարիատ, որի կոմիսար է նշանակվում ականավոր պետական գործիչ Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ՝ կոմունիստ-բանաստեղծ Վահան Տերյանը:
- 1920 Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարեց, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր:
- 1921 Հայաստանում սկսվում են գյուղական, գավառակային և գավառային խորհուրդների առաջին ընտրությունները:
- 1923 Երևանում բացվում է Հայաստանի պետական կոնսերվատորիան:
- 1929 Սկսում է գործել Քանաքեռի նոր ռադիոկայանը:
- 1941 Երևանում կազմավորվում է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ:
- 1989 Երևանում կայացած Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային Խորհրդի միացյալ նիստում ընդունվեց պատմական որոշում՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:
- 1989 Հայաստանի և Արցախի Խորհուրդների միացյալ նստաշրջանի ժամանակ ընդունվեց Արցախի և Հայաստանի վերամիավորումը: Սա հետևեց Ադրբեջանի կազմից դուրս գալու շարժման Արցախի օրենսդրական մարմնի ընդունմանը: Ադրբեջանի Գերագույն Խորհուրդն անօրինական համարելով որոշումը մերժեց և ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդն այն հայտարարեց չեղյալ և անվավեր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

