
ՆՐԱՆՑ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ
Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը նոյեմբերի 30-ին հաղորդագրություն է տարածել Մադրիդում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հանդիպումների վերաբերյալ: Հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 30-ին Վարդան Օսկանյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշել Քալմի Ռեյի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունները, անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, հարեւանների հետ Հայաստանի հարաբերություններին եւ ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին: Հյուրի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրել է նախագահական ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
Վարդան Օսկանյանը հանդիպել է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ գործակցությանը, քննարկել են Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր: Ռոբերտ Սիմոնսն ընդգծել է Հարավային Կովկասի երկրներում ՆԱՏՕ-ի կապի սպա Զբիգնեւ Ռիբացկու Հայաստան կատարած վերջին այցի, բոլոր գերատեսչություններում ունեցած հանդիպումների, նաեւ նոյեմբերի 20-22-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան Հայաստանի պատվիրակության այցի արդյունավետությունը:
Նախարար Օսկանյանը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Քրիստիան Շտրոհալի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին եւ ԺՀՄԻԳ դիտորդական առաքլեւոյթամբ ընտրթյուններին մասնակցելու ձեւաչափին վերաբերող հարցեր: Վարդան Օսկանյանի հաջորդ հանդիպումը Ռումինիայի ԱԳ նախարար Ադրիան Սիորիանուի հետ էր: Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, ընգծել հարաբերություններում առկա մեծ ներուժը: Ռումինիայի ԱԳ նախարարը ցանկություն է հայտնել այցելել Հայաստան: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ԼՂ բանակցային գործընթացի եւ Կոսովոյի հիմնահարցի վերաբերյալ:
Նախարար Օսկանյանը հանդիպել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսին, որի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրը, Հայաստան- Թուրքիա հարաբերությունները: Կողմերը ճշգրտել են ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդունվելիք փաստաթղթերի վերաբերյալ դիրքորոշումները:
ԵՎ ԻՆՉ ԳՆՈՎ ՈՐ ԾԱԽՈՒՄ ԵՔ, ԱՅՆ ԳՆՈՎ ԷԼ ՊԻՏԻ ԾԱԽՎԵՔ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ 9
«Լեւոն Տեր-Պետրոսյանը գալիս է, որ ծախի Ղարաբաղը»: «Սրանք արդեն վաղուց են Ղարաբաղը ծախել, վերջացրել»: Այդ մեղադրանքները ծանոթ են արդեն գրեթե յուրաքանչյուր հայի: Բոլորը գիտեն, որ այդպես ներկայիս իշխանությունն ...ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԸՆԿԱԼԵՆ ԻՄԱՍՏԸ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե նոյեմբերի 29-ին Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել նոր դատական համակարգի ձեւավորման կապակցությամբ նոր նշանակված դատավորների եւ գործող դատարանների նախագահների ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
3Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչներ Մանուշակ Պետրոսյանը եւ Ռոբերտ Սանոյանը նոյեմբերի 29-ին ԿԸՀ են ներկայացրել Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ նախագահի ...ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՄՈՒՐՋԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ
Հինգ փողոցների հատման խաչմերուկ Բարեկամություն հրապարակի գերծանրաբեռնված երթեւեկությունը թեթեւացնելուն ուղղված Բաղրամյան-Կասյան փողոցներն իրար կապող կամուրջի շինարարությունը կավարտվի նախապես հայտարարված ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 15-ՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
29-30 նոյեմբերի, 2007թ., Մադրիդ
Քանի որ արդեն օրն իր հանգրվանին է մոտենում, թույլ տվեք մի քանի հարցի անդրադառնալ: Մեկը` ԵԱՀԿ բարեփոխումներն են: Երկրորդը` մի քիչ Հայաստանի եւ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի ...ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ԵՐԵՒՈՒՅԹՆԵՐ
Հայաստանի հիդրոմետեորոլոգիայի եւ մոնիտորինգի կանխատեսման պետական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը Նովոստի-Արմենիա գործակալությանը հայտնել է, թե հանրապետության բոլոր մարզերում այս տարվա դեկտեմբերին ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿԵԼ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորներ նշանակելու մասին: 1. ...ԼՂՀ ԱԳՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՃԽ ԶԵԿՈՒՅՑԻ ԱՌԹԻՎ
2007թ. նոյեմբերի 14-ին Միջազգային ճգնաժամային խումբը /ՄՃԽ/ հրապարակել է հերթական զեկույցը` նվիրված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նրանում, ինչպես նշում են հեղինակները, ուսումնասիրվել ...ՀՅԴ ԱՌԱՋԱԴՐԵՑ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Այսօր ՀՅԴ Գերագույն ժողովը 2008թ. նախագահի ընտրությանը առաջարկեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին: Գերագույն ժողովի 60 պատվիրակ իր ձայնը տվել է Վահան Հովհաննիսյանի օգտին, 13-ը` Արմեն ...ԼՂՀ ԵՎ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ
Այսօր Ստեփանակերտում ԼՂՀ եւ ՀՀ արդարադատության նախարարությունների միջեւ հուշագիր ստորագրվեց, ինչը, երկու նախարարների խոսքերով, համագործակցության սկիզբը կդնի: Երկու նախարարությունների ներկայացուցիչների ...ԱՄՓՈՓՎԵՑ «ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՄՐՑՈՒՅԹԸ
Նոյեմբերի 30-ին Նարեկացի» արվեստի միությունում կայացավ «Հավասար Հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման 5-րդ «Արեւածաղիկ» մրցույթի արդյունքների ամփոփումը եւ մրցանակաբաշխության ...ՀՅԴ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԸՆԴԴԵՄ ԿԵՂԾ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Մեր երկրում իշխանությունը գերակայում է իրավունքի նկատմամբ, իսկ իրավունքը ենթակա է եւ բոլորինս չէ»: Դա մի հատված է այն ելույթից, որ նոյեմբերի 30-ին հնչել է ՀՅԴ 11-րդ արտահերթ Գերագույն ժողովի ընթացքում: ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԴԱՆԴԱՂ ԵՆ, ՔԱՆ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ
Նոյեմբերի 30-ին ՀՅԴ 11-րդ արտահերթ գերագույն ժողովի որոշմամբ Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Վահան Հովհաննիսյանն իր առաջադրմանը նախորդած ելույթում հայտարարել է, թե ինը տարի շարունակ գործակցելով ...ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿԱՇԱՌԵԼ ԱՅԴ ԴԱՏԱՎՈՐԻՆ
«Ինչու պետք է անպայման ընտրություն կատարվի անցյալի եւ ներկայի միջեւ: Բավական է, մենք ընտրում ենք ապագան», նոյեմբերի 30-ին հայտարարել է Հայաստանի նախագահի ՀՅԴ ներկայացրած թեկնածու Վահան Հովհաննիսյանը: ...ԳԱԶԻ ԳԻՆԸ 2008Թ. ԿԱՐՈՂ Է ԲԱՐՁՐԱՆԱԼ
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Արիստոմեն Վարուդակիսը հայտարարել է, թե 2008 թ. հնարավոր է գազի գինը սպառողների համար բարձրանա: Նրա խոսքով, ստեղծվել է հիմնադրամ, որի միջոցներն ուղղվում ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆԻՄԱՍՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԽՈՍԵԼ ԱՅԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նոյեմբերի 30-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողները փորձել են վարչապետ Սերժ Սարգսյանից մեկնաբանություն ստանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մտքի կապակցությամբ, թե ինքը 1993 թվականին եղել է Ղարաբաղից ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ
«Երբ որ ասում ես բաներ, որ իրականությանը չեն համապատասխանում, երբ որ ասում ես բաներ, որոնց դատավորը չի հավատում, տալիս է այդպիսի վարկանիշներ` զրո ամբողջ քանիս, մեկ, երկու, երեք: Այնպես որ, ամեն ինչ նորմալ ...ԻՍԿ ԴՈՒ ՎԱԽԵՑԵ՞Լ ԵՍ
Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նոյեմբերի 29-ին հայտարարել էր, թե ոստիկանության վիզաների եւ անձնագրերի վարչության որոշումը` մերժել իրեն տասը տարվա մշտական բնակության տեղեկանք տալը, ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ, ԲԱՅՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Վահան Հովհաննիսյանին Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրելու մասին նոյեմբերի 30-ին ՀՅԴ Գերագույն Ժողովի որոշումից հետո հանդես գալով շնորհակալական ելույթով, Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե Դաշնակցությունը ...ԽՆԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ԿԱՇԿԱՆԴԻ
Արդյոք Սերժ Սարգսյանի հետ խնամիությունը չի ազդի ՀՅԴ առաջադրած նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի գործողությունների վրա, նոյեմբերի 30-ին նրան հարցրել են լրագրողները, նկատի ունենալով, որ Վահան Հովհաննիսյանի ...ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԴԱ
«Ես գտնում եմ, որ շատ քիչ է հավանական, որ երկրորդ փուլի պարագայում երկրորդ փուլի մասնակիցներից մեկը դաշնակցական չլինի», նոյեմբերի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահի ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՐԵՐԸ
Նոյեմբերի 30-ին Կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՅԴ Գերագույն արտահերթ Ժողովը, որի օրակարգային հարցն է եղել նախագահի թեկնածուի առաջադրումը: Կուսակցության արտահերթ Գերագույն Ժողովին հրավիրված ...ՀՀ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է հաշվապահական հաշվառման ոլորտի բարեփոխումների իրականացման ծրագիր, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից: Ծրագրի շրջանակում նախատեսվում ...ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՆԱՉԱՌ ՈՒ ԱՆԿԱԽ ԿԳՏՆՎԻ
«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը շուրջ մեկուկես տարի գտնվում է կալանքի տակ: Մենք երբեք չենք կասկածել, որ նա հետապնդվում է իր մասնագիտական գործունեության համար: Մի շարք միջազգային ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԻՇՏ ԵՂԵԼ ԵՆ ԵՐԿՐԻ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ
Հրեական համայնքի ներկայացուցիչները միշտ եղել են Հայաստանի հայրենասերները, ուրբաթ Երեւանում լրագրողներին հայտարարեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: «Մենք Հայաստանի հայրենասերներն ...ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ «ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱ՞Ր»
42008-ին Հայաստանում կստեղծվի նախարարություն, որը կզբաղվի համայն հայության խնդիրներով: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, ահհրաժեշտ է անել ամեն ինչ, որ «մենք ունենանք ուժեղ ...ԲԱՑՎԵՑ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ» «ՆՈՐ ՆՈՐՔ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
Նոյեմբերի 30-ին «Վեց նոր մասնաճյուղ մինչեւ տարեվերջ» ռազմավարական ծրագրի շրջանակներում կայացավ «Կոնվերս բանկ» ՓԲԸ «Նոր Նորք» մասնաճյուղի բացումը, որն առաջնորդվեց օծման արարողությամբ: «Նոր Նորք» մասնաճյուղը ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդի հետ: Քննարկվել են եկեղեցի-պետություն փոխհարաբերություններին եւ համագործակցությանը ...ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը եւ Արմեն Մարտիրոսյանը հանդես են եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ: Նրանց պատրաստած օրենքների նախագծերի փաթեթը ենթադրում է փոփոխություն ...87 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՎԱՐԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Երեք տարվա ընթացքում Համաշխարհային բանկը Հայաստանին աղքատության հաղթահարման վարկի շրջանանկերում (PRSC) տրամադրել է 87 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին լրագրողներին հայտնել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ...ՆՐԱՆՑ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ
Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը նոյեմբերի 30-ին հաղորդագրություն է տարածել Մադրիդում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի ...
ՌՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆ ԳՆՈՎ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԽԱՂԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵՄԻՆԻԶՄ
ՈւսանողուհիԴՐԱՄԱՀԱՎԱ՞Ք, ԹԵ ՀԱՄԻՇԽԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՄԻԹԵ ԱՐՑԱԽՑՈՒ ՕՐԸ ՕՐ ՉԻ ԵՂԵԼ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԻՍԿ ՈՒՄԻՑ Է ՊԱԿԱՍ ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲՔՅՈԽՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՀՀ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՐԻՑ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՆՈՐԻՑ ԿԱՆ ՓՐԿՎԱԾՆԵՐ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՎ ԻՆՉ ԳՆՈՎ ՈՐ ԾԱԽՈՒՄ ԵՔ, ԱՅՆ ԳՆՈՎ ԷԼ ՊԻՏԻ ԾԱԽՎԵՔ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԵՂԵԼ Է, ԵՂՈՒՄ Է, ԵՂԵԼՈՒ Է
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
- 1808 Վերացվում է Երևանի բերդի պաշարումը:
- 1815 Կ. Պոլսում ծնվեց գրական-հասարակական գործիչ Սերվիչեն` Սերովբե Վիչենյանը: (Վախճ. 1887 թ.-ին):
- 1859 Վախճանվեց արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորանյանը: (Ծնվ. 1821 թ.-ին):
- 1920 Ադրբեջանի խորհրդականացված կառավարությունը Արցախը ճանաչեց որպես Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը:
- 1933 Լրիվ կարողությամբ շարք է մտնում Ձորագէսը:
- 1960 Երևանում բացվում է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը:
- 1965 Սոֆիայում տեղի է ունենում հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

