
ՏԱՐԿԵՏՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Հայաստանի կառավարության այսօրվա նիստում որոշվել է լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 29-ի որոշման մեջ, որը վերաբերում է օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգին: Առաջարկվող լրացումը կատարվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, եւ պայմանավորված է այն անհրաժեշտությամբ, որպեսզի տարկետում տրամադրվի աշխարհի առաջավոր եւ բարձր վարկանիշ ունեցող բուհերում ուսանող ՀՀ քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ պետական կրթաթոշակ, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների եւ դոկտորանտների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով` կառավարությունը որոշել է սահմանել պետական կրթաթոշակ, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների կրթաթոշակի չափը` հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 30000 դրամ, բնագիտական եւ այլ մասնագիտություններով` 25000 դրամ, տնտեսագիտական եւ իրավաբանական մասնագիտություններով` 20000 դրամ, ինչպես նաեւ դոկտորանտներին` 30000 դրամ:
Կառավարությունը հաստատել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2008/2009 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

