
ՀՈՒՇԱԳԻՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻՆ
Նոյեմբերի 27-ին Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչներ Արտակ Գաբրիելյանի եւ Գրիգոր Մինասյանի կողմից Վրաստանում գործող ՄԱԿ-ի եւ Եվրոմիության գրասենյակներում հանձնվեց վերոնշյալ խորհրդի կողմից կազմած «Վրաստանի Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի տարածաշրջանների հայ բնակչության կացությունը բարելավելու անհետաձգելիությունը եւ Վրաստանի պարտավորություններն ու պարտականությունները Եվրոպայի խորհրդի առաջ» վերնագրով հուշագրի ստորագրած պաշտոնյաների ցանկը:
Նշենք, որ մոտ հարյուր երեսուն հուշագիր էր ստորագրվել Նինոձմինդայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Ախալցխայի, Պորժոմի, Ծալկայի եւ Մառնէուլիի հասարակական կազմակերպությունների, շրջանային մունիցիպալիտետների պատգամավորների, դպրոցների հոգաբարձուների խորհուրդների նախագահների եւ այլ պաշտոնատար անձանց կողմից, տեղեկացնում է Ա-ԻՆՖՈ գործակալությունը:
Խորհրդի ներկայացուցիչները Վրաստանում գործող ՄԱԿ-ի գրասենյակներում հանդիպել են գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Վլադլեն Ստեֆանովի հետ:
Մոտ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում խորհրդի ներկայացուցիչները փորձել են Վլադլեն Ստեֆանովին ծանոթացնել Ջավախքի ներկա իրավիճակին եւ խնդիրներին: Մասնավորապես խոսվել է հայոց լեզվի խնդրի, Վրաստանում հայկական եկեղեցու կարգավիճակի, տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացման հարցերը:
Հուշագիրը ստորագրած պաշտոնյաների ցանկը փոխանցվել է նաեւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ եւ Վրաստանի նախագահի պաշտոնակատար՝ Նինո Բուրջանաձեի գրասենյակ եւ Վրաստանում՝ Հայաստանի հանրապետության դեսպանատուն:
ՀՈՒՇԱԳԻՐ
ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՄՑԽԵ—ՋԱՎԱԽՔ ԵՎ ՔՎԵՄՈ ՔԱՐԹԼԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋ
Հարավային Վրաստանի հասարակական կազմակերպությունների, շրջանային մունիցիպալիտետների եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավորների, հանրակրթական դպրոցների տնօրենների եւ հոգաբարձուների խորհուրդների նախագահների եւ այլ պաշտոնատար անձանց կողմից
Մենք` ներքոստորագրյալներս, կարեւորելով մեր պետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանումը, ցանկանում ենք ձեր ուշադ֊րու֊թյանը հանձնել Սամցխե—Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի ավանդաբար հոծաբնակ տարածա֊շրջան֊ների (այնուհետեւ՝ տարածաշրջանների) հայության կյանքի եւ գործունեության բոլոր բնագավառներում տիրող ծանրագույն վիճակը, որի լուծման ձգձգումը կամ որը չլուծելը կարող են սոցիալական ու քաղաքական անուղղելի հետեւանքներ ունենալ տեղի բնակչության եւ ամբողջ Վրաստանի համար։
Վրաստանը, 1999 թվականին միանալով Եվրոպայի խորհրդին, երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ կամովին ստանձնեց մի շարք պարտավորություններ ու պարտականություններ՝ հիմնված Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 209 (1999 թ.) հանձնարարականի սկզբունքների վրա: Սակայն դրանք մնացին անկատար:
Վարդերի հեղափոխությունից հետո նախանշվեցին բարենպաստ միտումներ: Վրաստանի խորհրդարանը վավերացրեց Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանա֊կային կոնվենցիան: Երկիրը միացավ Տարածքային համայնքների կամ իշխանությունների միջեւ անդրսահմանային համագործակցության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիային, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային եւ այլ միջազգային կոնվենցիաների ու պայմանագրերի: Սակայն ամիսներն ու տարիները հաջորդում են իրար, իսկ Վրաստանը տակավին դեռ քայլեր պիտի անի վերոհիշյալ պարտավորությունների եւ պարտականությունների կատարման ուղղությամբ։ Ցավով նշում ենք, որ մեր երկիրը դեռեւս չի ստորագրել Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան։ Թեեւ որոշ պարտավորություններ մասնակիորեն իրականացվել են, սակայն այդ պարտավորությունների կիրարկումը լիարժեք չէ եւ չի համապատասխանում վերոհիշյալ միջազգային պայմանագրերի ոգուն եւ ժողովրդավարության չափանիշներին, իսկ ազգային փոքրամաս֊նությունների, այդ թվում նաեւ հայերիս քաղաքացիական իրավունքների սահմանափակ֊վածության վերացման խնդիրը մնում է անորոշության մեջ:
Փաստորեն տապալված է Եվրախորհրդի առջեւ մեր երկրի ստանձնած պարտավորու֊թյուն֊ների ամբողջական կատարումը: Երկրի ղեկավարության կողմից վերոնշյալ պարտավորու֊թյուն֊ների չարդարացված ձգձգումը, տարածաշրջաններում ի վնաս հայության կատարվող արագաց֊ված, վրաց լեզվին չտիրապետելու եւ այլ անհիմն պատճառաբանություններով բոլոր աստիճանների հայազգի ղեկավարների պաշտոնանկությունը մեզ թույլ են տալիս մտածելու, որ դրանում առկա է էթնոսի դեմոգրաֆիկ կազմի արհեստական փոփոխման միտումը:
Տեղական ինքնակառավարում եւ կառավարման համակարգ
Վրաստանի 1995 թվականին ընդունած սահմանադրությունը չի սահմանում երկրի վարչատա֊րածքային կառուցվածքը։ Տեղական մակարդակի ինքնակառավարումը, չնայած նոր օրենքի առկայությանը, գործնականորեն չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշ֊նե֊րին։ Փաստորեն խափանված է տարածաշրջան֊ների վարչական ինքնակառավարումը, որովհետեւ՝
ա) Տարածաշրջանային մակարդակի վրա ընտրովի մարմիններ գոյություն չունեն.
բ) Տեղական մակարդակի վրա աղաղակող խտրականություն է կիրառվում հայ ազգա֊բնակչության նկատմամբ: Հայաբնակ բազմաթիվ բնակավայրերի բնակ֊չությունը միտումնավոր կերպով ընդգրկված չէ շրջանային մունիցիպալիտետներում.
գ) Խտրական օրենքների առկայության եւ երկրի ղեկավարության քմահաճ վերաբերմունքի հետեւանքով պետական կառույցներում, կենտրոնական եւ տարածա֊շրջա֊նային մակարդակներում ազգային փոքրամասնությունները ներկայացված են նվազագույն թվակազմով կամ ընդհանրապես բացակայում են: Նրանց թվակազմը օրըստօրե պակասում է նաեւ ազգային փոքրամասնությունների հոծաբնակ վայրերի քաղաքներում եւ շրջաններում:
դ) Շրջանային ընտրովի եւ նշանակովի մարմինները անմիջական կախման մեջ են կենտրոնական իշխանություններից:
Մեր տարածաշրջանների հայկական հասարակական միավորները երբեւիցե մասնակից չեն դարձվել Վրաստանի կողմից ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենսդրական նախագծերի նախապատրաստման գործընթացներին, այդ թվում նաեւ Եվրախորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային համաձայնագրի ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու աշխատանքներում:
Երկրի գրեթե բոլոր աստիճանների դատական եւ իրավապաշտպան մարմինների ներկայա֊ցուցիչների կողմից մշտապես խախտվում են դատավարական նորմերը՝ ի վնաս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների: Ազգային փոքրամաս֊նությունների նկատմամբ նշված խախտումները հանգեցնում են նրանց քաղաքացիական իրավունքների սահմանա֊փակմանը, ծնում են անվստահություն իրավապաշտպան եւ դատական համակարգի նկատ֊մամբ, որն էլ իր հերթին հակազդում է հասարակության համարկման գործընթացների վրա:
Սոցիալ—տնտեսական վիճակ
Չեն իրականացվում բնակչության իրական շահերից բխող սոցիալ-տնտեսական զարգացման ո՛չ կարճաժամկետ, ո՛չ հեռանկարային ծրագրեր։ Սպառնալի չափերի են հասնում բնակչության գործազրկությունը, աղքատությունը եւ հուսահատությունը։
Միջազգային որոշ պարտավորություններ (օրինակ՝ Ախալքալաքից ռուսական ռազմակայանի դուրսբերումը) կատարվել են ի հաշիվ տեղի բնակչության աշխատատեղերի, որոնց փոխարեն Վրաստանի կենտրոնական իշխանությունները ոչ միայն նոր աշխատատեղեր չեն ստեղծել, այլեւ՝ նոր հնարավորությունների պարագային էլ երկրի այլ շրջաններից են աշխատողներ բերել։
Լեզվական, կրթական եւ մշակութային խնդիրներ
Անբավարար են կրթական եւ մշակութային կենսապահովման պայմանները: Բացահայտ խտրականություն է կիրառվում հայկական դպրոցների նկատմամբ. երկրամասի վրացական դպրոցների հետ համեմատած. հայկական դպրոցները նվազ աջակցություն են ստանում կենտրոնական իշխանություններից: Համարկման շղարշի ներքո վրացական իշխանու֊թյունները որդեգրել են ազգային փոքրամասնություն֊ների իրավունքները սահմանափակող օրենքներ, այդ թվում նաեւ՝ կրթության մասին:
Իշխանությունների պատճառաբանությունները, թե ազգային փոքրամաս֊նու֊թյուն֊ների ներկայացուցիչները երկրի քաղաքական, մշակութային, ընկերային եւ տնտեսական կյանքում, ինչպես նաեւ որոշումների ընդունման գործընթացներում չեն ներգրավվում վրացերեն լեզու չիմանալու պատճառով, հիմնավոր չեն:
Միջազգային ֆինանսավորմամբ այս տարածաշրջանների հայությանը վրացերեն լեզու սովորեցնելու ծրագրերը եղել են ոչ իրապաշտական եւ ոչ էլ հեռանկարային, դրանք չեն համապատաս֊խանեցվել բնակչության կարիքներին եւ գործադրվել են իմիջիայլոց։ Վրաստանի կենտրո֊նական իշխանությունների կողմից Վրաստանի պետական լեզվի մասին օրենքի կիրարկումը կատարվում է առանց համապատասխան նախապատրաստության եւ առանց ազգային փոքրամասնությունների լեզուների պաշտպանության համար համապատասխան իրավական դաշտի ստեղծման:
Գոյություն չունի նաեւ պետական ծրագիր, որ նպատակաուղղված լինի ազգային փոքրամասնությունների լեզվի, սովորությունների եւ մշակութային ժառանգության պահպա֊նությանն ու զարգացմանը, չկա լիարժեք օրենսդրական բազա, որը կօժանդակեր ազգային փոքրամասնությունների ընկերային եւ քաղաքացիական համարկման գործընթացներին:
Ազգամիջյան ահագին հակասություններ են պարունակում իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական գործողությունները պատմական ժառանգությունների, մշակութային եւ պաշտամունքային հուշարձանների պատկանելությունը «հաստատելու» վերաբերյալ:
Վրացական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, ավանդաբար հոծ բնակությամբ ապրող հայկական փոքրամասնության համար անհասանելի ու անհասկանալի լինելուց բացի, երբեմն նաեւ պարունակում է նրա վերաբերյալ ստահոդ, հորինված մեղադրանքներ, ազգամիջյան հակակրանք ու թշնամանք սերմանող նյութեր:
Ժողովրդագրական արհեստական փոփոխություններ
Վրաստանում ազգային փոքրամասնություն ներկայացնող հայ էթնոսի դեմոգրաֆիկ կազմի արհեստական փոփոխումը, որ սկսվել էր դեռեւս խորհրդային տարիներին, ոչ միայն չի ընդհատվում, այլեւ հակառակը. իշխանությունների կողմից խթանվում է ավանդական հոծ հայ բնակ֊չության արտահոսքը երկրից, եւ ընդհակառակը` խրախուսվում է վրացիների ներգաղթն այն դեպքում, երբ տարածաշրջանները երկրի գյուղական շրջանների մեջ ամենախիտ բնակեցվածությունն ունեն:
Համարկում եւ ոչ՝ ձուլում
Անցնող տարիների ընթացքում մենք բազմիցս մեր մտահոգություններն ու առաջարկու֊թյունններն ենք փոխանցել Վրաստանի բարձրագույն իշխանություն֊ներին, որոնք, անտեսելով հասարակության հետ կապի ամենատարրական նորմերը, նույնիսկ մեր գրավոր հաղորդակցությունների ստացումը չեն հաստատել ու չեն պատասխանել:
Օրվա հրամայական է երկրամասը երկրի պետական, քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքին լիարժեքորեն համարկելու խնդիրը։ Սակայն համարկումը չպետք է դիտվի որպես ձուլման հոմանիշ, եւ ոչ էլ ինքնավարության մեր պահանջը՝ անջատողա֊կանության հոմանիշ։ Ժողովրդա֊վարական հասարակության մեջ համարկում կարելի է իրագործել միայն մասնակցությամբ։ Ձուլում հետապնդող եւ կամ արհեստական միջոցներով ժողովրդագրական իրողությունները փոխել ցանկացող քաղաքականությունն ու քայլերը միայն հակառակ արդյունքը կարող են տալ։
Համարկումը պահանջում է, որ մեծամասնությունն ու փոքրամասնությունը այդ ցանկությունը եւ միմյանց նկատմամբ փոխհանդուրժողականության քայլեր ձեռնար֊կելու կամք ունենան, ինչը, ցավոք սրտի, Վրաստանի իշխանությունների կողմից առայժմ չի դրսեւորվում:
Պարտավորությունների կատարումը՝ խնդիրների լուծման ճանապարհ
Համոզված ենք, որ եթե Վրաստանը ամբողջությամբ եւ անկեղծորեն հարգի Եվրոպայի Խորհրդի անդամակցության իր պարտավորություններն ու պարտականությունները, դա մեծապես կնպաստի տարածաշրջաններում ծանր կացությունը մեղմելուն։
Ուստի դիմում ենք Ձեզ՝ խնդրելով ապահովել Վրաստանի՝ իբրեւ Եվրոպայի Խորհրդի անդամ ստանձնած պարտավո֊րու֊թյունների կատարումը:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՐԻՑ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՆՈՐԻՑ ԿԱՆ ՓՐԿՎԱԾՆԵՐ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ 1
Երեւանում արձանագրվել են հերթական կրակոցները, որոնց հիմքում այս անգամ եղել են ոչ թե կողմերի քաղաքական հայացքները, երկրի զարգացման մասին նրանց տեսակետների տարբերությունը եւ հավատարմությունը սեփական գաղափարին, ...ՀՈՒՇԱԳԻՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻՆ
Նոյեմբերի 27-ին Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչներ Արտակ Գաբրիելյանի եւ Գրիգոր Մինասյանի կողմից Վրաստանում գործող ՄԱԿ-ի եւ Եվրոմիության գրասենյակներում հանձնվեց ...ԱՄԱՆՈՐԻ ՆՎԵՐ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
2Նախկինում Երեւանի չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարան ձեռք բերելու համար գումար էր տրվում: Որպես կանոն, բնակիչները գոհ չէին: Սկսած 2005 թվականից Հայաստանի կառավարության աջակցությամբ, ...ՊԱՏՄԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔ ԱԿԱՆԱՊԱՏ ԴԱՇՏՈՒՄ
Սպասելի էր, որ նախագահական ընտրարշավի մեջ մտած գործիչներն ինչ որ պահի կսկսեն «պարզաջրել» սեփական եւ ուրիշների անցյալը: Ընդհանրապես հայտնի է, որ երբ մարդը չունի որեւէ բան սեփական նշանակությունն ու անհեթեթ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ԵՎ ԳԵՏԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱԹԽ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ
Այս մասին է վկայում բնապահպանության նախարարության տեղեկատվության վրա հիմնված տվյալների վերլուծությունը Տվյալների համաձայն, 2007թ. սեպտեմբերին հայկական քաղաքների մթնոլորտում բացահայտվել է աղտոտող նյութերի ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՓՈՂ ՀԱՎԱՔԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՑ
Երեկ կառավարությունում տեղի ունեցած Սոցիալական ներդրումների հիմնադրամի խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը արգելել է մարզերում դպրոցական ծրագրերի իրականացման համար աշակերտներից փող հավաքել: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԸ ԹԵԿՆԱԾՈՒ ՉԻ ԱՌԱՋԱԴՐԻ
Նոյեմբերի 29-ին` Հայաստանի խորհրդայնացման օրը, Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Կոմունիստական կուսակցության 37-րդ համագումարը: Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի խոսքով, Կոմկուսի ԿԿ բյուրոն ...ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՆԴԻՐ ՉԿԱ, ԿԱ ԴՐԱՆՔ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԾԱԽՍԵԼՈՒ ԽՆԴԻՐ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետը 2008թ. ՀՀ պետական բյուջեի հետ կապված որոշակի հանձնարարականներ է տվել, մասնավորապես նշելով, որ անհրաժեշտ է աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի թոշակառուները ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 29-ի նիստում հավանություն է տվել նաեւ Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարությանը: Գործադիրը համաձայնություն է տվել «ՌԴ կառավարության եւ ...ՏԱՐԿԵՏՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Հայաստանի կառավարության այսօրվա նիստում որոշվել է լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 29-ի որոշման մեջ, որը վերաբերում է օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՓԱՍՏՈՐԵՆ ՍՑԵՆԱՐԻ ՄԻ ՄԱՍՆ Է
Նոր Ժամանակներ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը նոյեմբերի 29-ին հանդիպել է լրագրողներին ու հայտարարել, որ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության որոշումը, ըստ որի Արամ Կարապետյանին չեն ...ԵԹԵՐ Է ԳՆԵԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ
Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որին ոստիկանության վիզաների եւ անձնագրերի վարչությունը մերժել է տալ նախագահ առաջադրվելու համար անհրաժեշտ Հայաստանի տասը տարվա մշտական բնակության ...ԱՅԴ ԿԱԶՄԱՔԱՆԴՈՂԸ ԵՍ ԵՄ
Ինչու Նոր Ժամանակներ կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, որ հանդես է գալիս իշխանափոխության արմատական մոտեցմամբ, այսինքն համարում է, որ իշխանափոխությանն այլընտրանք չկա, չի միանում ավազակապետությունը ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ... Ի՞ՆՉ Է, ՀԱՐՑՆՈՒՄ Է ՆԺԿ ՂԵԿԱՎԱՐԸ
Հայաստանում ներկայում կա մեկ գաղափար` ազատվել այս իշխանությունից, նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Նոր ժամանակներ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: «Դրա շուրջ եթե կհավաքվեն, ուրեմն ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՉԱՑՐԵՑ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ
Այնքան հանդիպեցին Սահակաշվիլու հետ, որ նրան էլ սովորեցրին իրենց պես ուժ կիրառել սեփական ժողովրդի հանդեպ: Այդ միտքը Հայաստանի իշխանության մասին ասել է Նոր Ժամանակներ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, ...ՆՐԱՆՔ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՈՐԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ
Նոյեմբերի 29-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ...ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՎԱՐԿԸ
Այսօր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ ՀԲ Երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Մելքումյանը ստորագրեցին 18.5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ Աղքատության հաղթահարման աջակցության ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Բաքվում, պաշտոնական այցի շրջանակում, Ռուսաստանի պաշտպանության նախարարին Ադրբեջանն իր մտահոգությունն էր արտահայտել, թե Հայաստանը կարող է օգտագործել իր տարածքում գտնվող ռուսական զենքը: Այդ մասին նոյեմբերի ...ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՔՆՆԱՐԿՎԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆՀոբելյանական 10-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում հացաքվել է 15 միլիոն դոլար, ավարտվեց, եւ Ղարբաղի պատվիրակությունն արդեն տուն է վերադարձել: Հեռուստամարաթոնի մասին տարբեր կարծիքներ են հնչել` ամենալավատեսականներից ...ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՇՏԱՐԱԿԸ
Ժուռնալիստների Ասպարեզե ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի ԿՈՉԸ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի տեղեկություններով, Գյումրու քաղաքապետարանը որպես հայցվոր 2007 ...ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն ՀՌԱԿ-ԻՆ
Դեկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Ազգային Վերածնունդ» կուսակցության համագումարը, որի օրակարգում «Ազգային Վերածնունդ» կուսակցության վերակազմակերպման եւ Հայաստանի Ռամկավար ...ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՈՒՄ ՄՐԳԱՇԵՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ
Նոյեմբերի 21-ին շահագործման հանձնվեց Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի վերակառուցված մանկապարտեզը: 53.5 մլն ՀՀ դրամի ծրագիրը ֆինանսավորել են Անահիտ եւ Վարուժան Չյոգյուրյանները` «Հայաստան» համահայկական հիմնադրամի ...ԹԵՂՈՒՏ. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՂԵՏ, ԿԱՄ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը (ՔԱՆ) անցկացրեց «Թեղուտի հանքավայրի շահագործումը. բնապահպանական աղետ կամ տնտեսության զարգացում» թեմայով քննարկում, որին հրավիրված էին ոլորտի խնդիրներով զբաղվող ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՋՐԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻՆ
2007թ. դեկտեմբերի 3-4-ը Ճապոնիայի Օիտա նահանգի Բեպպու քաղաքում կայանալու է Ասիական-Խաղաղօվկիանոսյան Ջրային Ֆորումի առաջին Գագաթնաժողովը: Գագաթնաժողովի նպատակն է ամրապնդել ջրային ռեսուրսների կառավարման ...ԲՐԱՅԶԱՆ ՆՈՐԻՑ ԻՐԵՆՆ Է ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նոյեմբերի 29-ին Մադրիդում տեղի ունեցած Օսկանյան Մամեդյարով հանդիպումից հետո, որ կայացել է Մինսկի խմբի համանախաահների մասնակցությամբ, հայտարարել է, ...
ՌՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆ ԳՆՈՎ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԻՍԿ ՈՒՄԻՑ Է ՊԱԿԱՍ ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲՔՅՈԽՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԴՐԱՄԱՀԱՎԱ՞Ք, ԹԵ ՀԱՄԻՇԽԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՄԻԹԵ ԱՐՑԱԽՑՈՒ ՕՐԸ ՕՐ ՉԻ ԵՂԵԼ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՐԻՑ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՆՈՐԻՑ ԿԱՆ ՓՐԿՎԱԾՆԵՐ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՂԵԼ Է, ԵՂՈՒՄ Է, ԵՂԵԼՈՒ Է
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՎԵԲ-ԿԱՅՔ
ՏՂԵՐՔԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԻՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՀԵՏԵՎՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ
ՏԱՐԿԵՏՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
- 1868 Մահացավ բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանը: (Ծնվ. 1828 թ.-ին):
- 1868 Կ. Պոլսում վախճանվեց բանաստեղծ, քաղաքական գործիչ Մկրտիչ Փեշիկթաշյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1876 Կ. Պոլիսում վախճանվեց բժիշկ, լեզվագետ, հասարակական-քաղաքական գործիչ Նահապետ Ռուսինյանը: (Ծնվ. 1819թ.-ին):
- 1920 Հայաստանում հաստատվում է խորհրդային իշխանություն:
- 1922 Տեղի ունեցավ Էջմիածնի Լենինի անվան ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի ձեթ-օճառի և փայտամշակման գործարանների հանդիսավոր բացումը:
- 1926 Ծնվեց հայ գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը (Վախճ. 2000 թ.):
- 1928 Տեղի է ունենում Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը:
- 1929 Բացվում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:
- 1929 Տեղի է ունենում Լենինական-Արթիկ երկաթգծի հանդիսավոր բացումը:
- 1930 Տեղի է ունենում Փոքր Սարդարապատի ջրանցքի բացումը:
- 1931 Տեղի է ունենում Մեղրու շրջանի Կարճևանի ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1933 Տեղի է ունենում Կիրովականի քիմիական կոմբինատի և Դավալուի ցեմենտի գործարանի բացումը:
- 1934 Տեղի է ունենում Երևան-Քանաքեռ երկաթգծի հանդիսավոր բացումը:
- 1935 Երևան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1937 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Ծնվ. 1897թ.-ին):
- 1939 Կաթողիկոս Գևորգ 6-րդը դիմեց ԽՍՀՄ-ին, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններն՝ Խորհրդային Հայաստանին միացնելու Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանի հողերը:
- 1943 Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հանդիսավոր բացումը:
- 1944 Հանդիսավոր կերպով բացվում են Լոռու և Ադյամանի (Մարտունու շրջան) ջրանցքները:
- 1951 Վախճանվեց հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը: (Ծնվ. 1869թ.-ին):
- 1960 Երևանի Շահումյանի անվան պուրակում բացվում է Հայաստանում խորհրդային կարգերի համար զոհվածների հուշարձանը, ուր սկսում է վառվել «Հավերժական կրակը»:
- 1965 Երևանում բացվում է Մ. Նալբանդյանի արձանը:
- 1970 Տեղի ունեցավ Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը:
- 1992 Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը գրավեցին 4 գյուղ՝ Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի:
- 1998 Մահացավ հայ դերասան և ռեժիսոր Կարպ Խաչվանքյանը: Իր ստեղծագործական կյանքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր կերպար: Երախտագետ հանդիսատեսը նրան մեծարել է և անվանել «Ծիծաղի արքա»: (Ծնվ. 1923թ.-ին, Ախալցխայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

